Changes
/* Գլուխ երրորդ. Ուրուկ Խայ */
Հեռու՜ հեռվում, մեծ գետից այն կողմ, շագանակագույն տափաստանների ետևում սկսվեց ալ կարմիր արևածագը: Թնդացին ռոհանյան եղջերափողերի ձայները, արևին էին ողջունում: Հեծյալների ճամբարում շարժ նկատվեց, պատրաստվում էին հարձակման:
Մերիի ու Փինի ականջին հասան սառը օդում տարածվող մարտական նժույգների խրխնջոցըն ու երգի ձայնը: Արևի հուրհրացող ծայրը դանդաղ երևաց աշխարհի ծայրից և ռոհանի հեծյալները բարձր մարտական կանչով նետվեցին հարձակման: Ալ կարմիր փայլատակեցին զենքերն ու զրահները: Օրքերը ոռնացին ու արձակեցին իրենց վերջին նետերը, դատարկելով կապարճները: Մի քանի ռոհանցի ընկան ձիերից, բայց շարքերը սեղմվեցին, հեղեղի պես անցան բլրի վրայով և վերադարձան պատրաստվելով նոր հարձակման: Ողջ մնացած օրքերը խառնիխուռն ցրվեցին, բայց հեծյալները սլանում էին նրանց ետևից, հասնում և սպանում նրանց: Հանկարծակի խառնիխուռն ամբոխից օրքերի մի ջոկատ առանձնացավ ու չար մարտական ճիչով շարժվեց դեպի անտառ, ուղիղ դեպի հոբիթների կողմը: Երեք հեծյալները, որոնք փորձեցին կասեցնել օրքերին՝ ընկան սրերով խողխողվածդաշունահարված:
-Հերիք է նայենք,- որոշեց Մերին,- Ուգլու՛կն է իր չարագործներով: Ես ցանկություն չունեմ կրկին հանդիպել նրան: