Changes

Հոբիտ կամ գնալն ու գալը

Ավելացվել է 14 099 բայտ, 16:23, 28 Հունվարի 2013
― Ես առաջ անցա մեր ուղին հետազոտելու։ Նկատի ունեցեք, ճանապարհը շատ շուտով վտանգավոր ու դժվարին է դառնալու։ Ինձ անհանգստացնում էր նաև մեր աղքատիկ մթերապաշարը լրացնելու հոգսը։ Հենց մի քիչ հեռացա, ռիվենդելցի երկու ծանոթ հանդիպեցին։
― Ռիվենդելը որտե՞ղ է,― մեջ ընկավ Բիլբոն։
― Մի՛ ընդհատիր,― կտրեց Հենդալֆը։― Եթե մեր բախտը բերի, ինքդ շուտով այնտեղ կընկնես և անձամբ ամեն ինչ կիմանաս։ Ինչպես արդեն ասացի, հանդիպեցի ռիվենդելցի երկու մարդկանց։ Նրանք էլ ինձ պատմեցին, որ երեք տրոլ իջել են լեռները, հիմնավորվել մեծ ճանապարհի մոտակա անտառներում, ահաբեկել են շրջակայքի բոլոր բնակիչներին և դարանակալում են ճանապարհորդներին։ Իսկույն մտածեցի, որ այնտեղ, ետևում, իմ կարիքը զգում են։ Ետ նայելով՝ հեռվում խարույկ տեսա և գնացի ուղիղ դեպի կրակը։ Դե, հիմա դուք ամեն ինչ գիտեք։ Խնդրում եմ, մյուս անգամ զգույշ լինեք, թե չէ մենք ոչ մի տեղ էլ չենք հասնի․․․
― Մենք ձեզ շատ ենք պարտական,― ասաց Տորինը։  == 1. ԴԱԴԱՐ ==    Եղանակը լավացավ։ Բայց ոչ այդ օրը, ո՛չ հաջորդ, ո՛չ էլ էլի մեկ օր հետո ճանապարհորդները ո՛չ երգում էին, ո՛չ էլ պատմություններ պատմում։ Նրանց թվում էր, թե իրենց գլխին վտանգ է կախված։ Գիշերում էին բաց երկնքի տակ, և նրանց պոնիներն ավելի կուշտ էին ուտում, քան իրենք, որովհետև շրջակայքում խոտը առաջ էր, իսկ իրենց պարկերը դատարկ էին՝ տրոլներից վերցրած պաշարները երկար չդիմացան։ Մի անգամ առավոտյան նրանք գետն անցնում էին ծանծաղ տեղով, ուր դղրդյունով քարեր էին գլորվում և ջրի երեսին փրփուր առաջացնում։ Հանդիպակաց ափը զառիվայր էր ու լպրծուն։ Երբ, վերջապես, նրանք պոնիների սանձերից բռնած, դժվարությամբ ափ ելան, բարձր լեռներ տեսան։ Այդ լեռներն ասես գալիս էին նրանց վրա, թվում էր մինչև մոտիկ լեռը մի օրվա ճանապարհ է, ոչ ավելի։ Այդ լեռը մութ ու մռայլ տեսք ուներ, չնայած նրա գորշ լանջերին տեղ-տեղ արևային շերտեր էին ընկած, իսկ ետևում ձյունածածկ գագաթներ էին ցցված։   ― Սա այն լե՞ռն է,― բացականչեց Բիլբոն, կլորացած մեծ-մեծ աչքերով ակնածանով լեռանը նայելով։ Ավելի վիթխարի բան կյանքում չէր տեսել։    ― Ոչ, ինչ ես ասում,― առարկեց Բալինը։― Մառախլապատ Լեռներն են սկսվում, իսկ մեզ հարկավոր է անցնել դրանց վրայով կամ տակով։ Միայն այդ ժամանակ մենք կընկնենք Վայրի Երկիր։ Եվ նույնիսկ այնտեղից մինչև Մենավոր Լեռը, որտեղ Սմոգը մեր գանձերն է պահում, ահագին հեռու է։    ― Ախ, այդպե՜ս,― ասաց Բիլբոն։ Եվ հենց այդ պահին նա այնպիսի հոգնածություն զգաց, որ մինչ այդ երբեք չէր զգացել։ Նա նորից հիշեց իր հարմարավետ բազկաթոռը օջախի կողքին, իր սիրած հյուրասենյակում, և լսեց, թե թեյնիկն ինչպես է երգում։    Այժմ արշավը գլխավորում էր Հենդալֆը։    ― Եթե ճանապարհից շեղվեցինք՝ կորած ենք,― ասաց նա։― Ամենից առաջ մեզ պարեն է հարկավոր, իսկ հետո հանգիստ՝ բավականաչափ անվտանգ տեղում։ Մառախլապատ Լեռներին հարկավոր է մոտենալ՝ ճիշտ ճանապարհն իմանալով, թե չէ մոլորվելը դժվար չէ։    Երբ հարցրին, թե նա ուր է տանում իրենց, Հենդալֆը պատասխանեց․    ― Դուք ընդհուպ մոտեցել եք, ինչպես հավանաբարմեզանից մի քանիսին հայտնի է, Բայրի Երկրի սահմաններին։ Ինչ-որ տեղ առջևում թաքնվում է Ռիվենդելի գեղատեսլի հովիտը, այնտեղ, Ընտանեկան Վերջին Հանգրվանում ապրում է Էլրոնդը։ Ես իմ ծանոթների միջոցով լուր եմ ուղարկել նրան, և մեզ սպասում են։    Դա շատ հաճելի ու մխիթարական հնչեց, բայց դեռ հարկավոր էր հասնել այնտեղ, իսկ Ընտանեկան Վերջին Հանգրվանի ճանապարհը գտնելն այնքան էլ հեշտ չէր։ Տեղանքը աստիճանաբար բարձրանում էր դեպի մոտակա լեռների ստորոտը։ Նրա միօրինակությունը ոչինչ չէր խախտում․ ոչ ծառեր կային, ոչ ծեպեր, ոչ բլուրներ, միայն հավամրգի գույնի փշրվող ժայռերով ընդարձակ լանջն էր,որ տեղ-տեղ ծածկված էր ջրի գոյության մասին վկայող խոտի ու մամուռի կանաչ խալերով։     Առավոտն անցավ, օրը կես դարձավ, բայց առաջվա նման ամայի անապատում կենդանության ոչ մի նշան չէր երևում։ Անհամբերությունը պատել էր ճանապարհորդներին։ Ուղիղ ոտքերի տակ հանկարծ գոգավորություններ էին հանդիպում զառիվայր լանջերով, որոնց խորքում, ի զարմանք իրենց, ծառեր էին աճում և գետակներ հոսում։ Վիհեր էին բացվում առջևում, այնքան նեղ, որ առաջին հայացքից թռչել անցնելը հեշտ էր թվում, բայց դրանք աներևակայալի խորն էին, և դրանց հատակում ջրվեժներ էին շառաչում։ Մութ ձորեր էին հանդիպում, որոնց վրայով թռչել հնարավոր չէր և իջնել էլ չէր կարելի։ Ճահճուտներ էին պատահում, որ արտաքուստ ասես վառ ծաղիկներով ծածկված, կանաչ և վառ մարգագետիններ լինենին։ Բայց եթե դրա վրա ոտք էր դնում բեռնված պոնին, ապա անհետանում էր ընդմիշտ։    Իրականում ծանծաղուտից մինչև լեռը ավելի հեռու դուրս եկավ, քան ենթադրում էին ճամփորդները։ Միակ կածանը նշված էր սպիտակ քարերով՝ և՛ շատ մանր, և՛ մեծ-մեծ, որոնք կիսով չափ ծածկված էին մամուռով ու հավամրգով։ Հենդալֆը շարունակ կռանում էր ձիու վրայից, մորուքը տարուբերում և որոնում սպիտակ քարերը, մյուսները հետևում էին նրան։    Օրը դեպի երեկո էր թեքվում, իսկ որոնումներին վերջ չկար։ Վաղուց թեյի ժամանակն անցել էր, արագ իջնում էր մթնշաղը, լուսինը դեռ դուրս չէր եկել։ Բիլբոյի պոնին սկսեց սայթաքել՝ ոտքերը քարերի ու արմատների խփելով։ Եվ հանկարծ նրանք հայտնվեցին մի կտրուկ զառիվայրի եզրին, այնպես անսպասելի, որ Հենդալֆի ձին քիչ էր մնում գլուխկոնծի տար ներքև։    ― Ահա և հասանք,― բացականչեց կախարդը, և բոլորը հավաքվեցին նրա շուրջն ու նայեցին ներքև։ Այնտեղ նրանք տեսան հովիտը, լսեցին ջրի քչքչոցը, որ վազում էր քարե հունով։ Օդում կանաչի բույր էր կանգնած, գետի այն կողմում կրակներ էին երևում։    Բիլբոն երբեք չի մոռանա, թե մթնշաղում, զառիվայր ու ոլոր-մոլոր կածանով սոթ տալով ու գլորվելով, նրանք ինչպես էին իջնում ներքև՝ Ռիվենդելի գողտրիկ հովիտը։ Քանի գնում տաքանում էր, սոճու բույրը Բիլբոյին քուն բերեց, մի վայրկյան դանթեց, քիչ էր մնում ընկներ ձիուց, մի քանի անգամ էլ քիթը կպավ ետնաբաշին։ Որքան ցած էին իջնում, նրանց տրամադրությունն այնքան բարձրանում էր։ Սոճիներին փոխարինեցին հաճարենիներն ու կաղնիները, մութն օրոր էր ասում։ Երբ անտառից դուրս եկան բաց տարածություն, վտակին շատ մոտիկ, մթնեց, բոլոր գույները աղոտացան։    «Հը՜մ, էլֆերի հոտ է գալիս»― մտածեց Բիլբոն և նայեց աստղերին։ Դրանք առկայծում էին վառ երկնագույն լույսով։ Եվ այդ պահին ծառերի միջից անսպասելի, ասես ծիծաղի պոռթկում, հնչեց երգը․    Այդ ի՞նչ եք անում,
Ո՞ւր եք վռազում,
Հոգնել եք, ու ձեր
Ձիերն են հոգնել,
Իսկ շուրջն ամենուր
Ջրանցքներ են խոր
Հա՛-հա՛-հա՛։    Եկեք լսեք դուք մեզ
Ու մնացեք մեզ հետ,
Բլիթներն արդեն
Պատրաստ են, տեսեք։
Տրա՛-տա՛-տա՛, տրա՛-տա՛, տա՛,
Գնացինք,
Գնացինք,
Հա՛-հա՛։    Թշվառներ, այդ ո՞ւր,
Անտառի մեջ պոր
Երկար մորուքով
Չարքեր կան ինչ-որ․
Ֆիլին ու Կիլին
Տեսան ու փախան
Դեպի անտառ․․․
Հա՛-հա՛։    Մինչև երեկո
Քիչ է մնացել․
Ախր հոգնած են
Պոնիները ձեր։
Ով ցանկանում է
Գիշերը մնալ,
Նա մեր այս երգից
Շատ գոհ կմնա
Հա՛-հա՛-հա՛։     Այնտեղ, ծառերի մեջ, ինչ-որ արարածներ կչկչում էին ու երգում և, որ ճիշտն ասենք, կարգին անհեթեթություններ էին դուրս տալիս։ Բայց նրանք դրանից անհարմար չէն զգում, և եթե այդ մասին նրանց ասեին, առաջվանից ավելի ուժեղ կկչկչային։ Իհարկե, դրանք էլֆերն էին։    Բիլբոն թանձրացող մթության մեջ նույնիսկ տեսավ նրանց։ Նա մի քիչ վախենում էր էլֆերից, բայց միաժամանակ վերջինները դուր էին գալիս իրեն, չնայած հազվադեպ էր հանդիպել նրանց։ Թզուկներն այնքան էլ լավ չեն էլֆերի հետ։ Նույնիսկ այնպիսի խելամիտ թզուկները, ինչպիսին Տորինն ու իր ընկերներն էին, Էլֆերին հիմար էին համարում (իսկ էլֆերին հիմար համարելը հենց ամենամեծ հիմարությունն է)։ Էլֆերը ջղայնացնում էին նրանց, որովհետև սիրում էին գժվացնել թզուկներին, ծաղրել նրանց մորուքները։    ― Այ թե զվարճալի տեսարան է,― ասաց ինչ-որ մի ձայն․․․― Հապա մի նայեք․․․ Հոբիտ Բիլբոն պոնի հեծած․․․․ Որքա՜ն գեղեցիկ է․․    ― Ուղղակի հրաշք է։    Այստեղ նրանք սկսեցին նոր երգ երգել, նույքան անկապ, ինչքան այն, որ ես բառ առ բառ գրի առա։ Վերջապես երիտասարդ բարձրահասակ էլֆը ծառերի միջից դուրս եկավ և խոր գլուխ տվեց Հենդալֆին ու Տորինին։    ― Բարի եք եկել մեր հովիտը,― ասաց նա։    ― Շնորհակալ ենք,― մի քիչ զայրացկոտ պատասխանեց Տորինը։ Բայց Հենդալֆն արդեն իջել էր ձիուց և ուրախ շաղակրատում էր էլֆերի հետ։    ― Դուք մի քիչ շեղվել եք ճանապարհից,― ասաց առաջին էլֆը,― եթե, իհարկե, փնտրում եք գետի այն կողմի տունը տանող ճանապարհը։ Մենք ձեզ ցույց կտանք այն։ բայց մինչև կամուրջ և կամրջով ավելիլ ավ է ոտքով գնալ։ Չէի՞ք ցանկանա մի քիչ մնալ մեզ հետ և երգել։ Թե՞ անմիջապես կշարունակեք ճանապարհը։ Այնտեղ ընթրիք են պատրաստում,― ավելացրեց նա,― խարույկներից ծուխ է բարձրանում։    Որքան էլ Բիլբոն հոգնած էր, բայց և հաճույքով կմնար անտառում։ Հունիսյան գիշերին, աստղալից երկնքի տակ արժե լսել էլֆերի երգը, եթե այդպիսի բաներ սիրում եք։ Բիլբոն ուզում էր մի քանի խոսք փոխանակել այդ արարածների հետ, որոնք գիտեին, թե ինչ է իր անունը և ով է ինքը, թեպետ անձամբ առաջներում երբեք նրանց չէր տեսել։ Էլֆերին շատ բան է հայտնի, նրանք, ինչպես ոչ ոք, նորությունները բռնում են օդում և թափվող ջրվեժից էլ արագ իմանում են ամեն ինչ, որ կատարվում է երկրի վրա։