Changes
― Քնձռոտ խրտվիլակ,― ասաց Վիլյամը։ Նա առանց այդ էլ արդեն ընթրիքին լավ կերել էր ու գարեջուր խմել։ ― Քնձռոտ խրտվիլակ։ Բերտ, բաց թող դրան։
― Բաց չեմ թողնի, մինչև չբացատրի, թե ինչ է նշանակում "շատ" «շատ» և "ոչ մեկը"«ոչ մեկը»,― առարկեց Բերտը։― Չեմ ուզում, որ քնած տեղը վիզս կտրեն։ Այ, խարույկի վրա մի քիչ կրունկները կդաղեմ՝ իսկույն կխոսի։
― Իսկ ես էդ բանը թույլ չեմ տա,― ասաց Վիլյամը։ ― Ես եմ նրան բռնել։
― Ետ նայելու սովորությունը։
― Իսկապես,― մրմնջաց Տորինը։― Իսկ ավելիպարզ ավելի պարզ չի՞ կարելի։
― Ես առաջ անցա մեր ուղին հետազոտելու։ Նկատի ունեցեք, ճանապարհը շատ շուտով վտանգավոր ու դժվարին է դառնալու։ Ինձ անհանգստացնում էր նաև մեր աղքատիկ մթերապաշարը լրացնելու հոգսը։ Հենց մի քիչ հեռացա, ռիվենդելցի երկու ծանոթ հանդիպեցին։