Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 4053 բայտ, 20:55, 27 Փետրվարի 2015
/* Գլուխ չորորդ. Ծառմորուսը */
Ծառմորուսը վերջացրեց երգելն ու լռեց: Անտառում մեռելային լռություն էր տիրում: Օրը կամաց իրիկնանում էր և ծառերի մեջ խտանում էին ստվերները: Վերջապես առջևում երևացին զառիվայր լանջերը՝ Մշուշապատ լեռնաշղթայի ամենաբարձր գագաթի՝ Մեթեդրեսի, կանաչապատ ստորոտն էր սկսվում: Էնտվեյ գետը, կամ ավելի ճիշտ դեռ վտակը, աղմուկով ու շառաչյունով վազում էր ընդառաջ՝ քարից քար թռչելով: Աջ կողմում սկսվում էր հարթ կանաչապատ լանջը, որը մթնշաղի պատճառով մոխրագույն էր թվում: Լանջի վրա ծառեր չէին աճում, և աչքերի առաջ բացվում էր երկինքը, որտեղ ամպերի միջև տարածված լճերում լողում էին առաջին աստղերը: Ծառմորուսը գրեթե առանց քայլերը դադաղեցնելու սկսեց բարձրանալ լանջն ի վեր: Հանկարծակի հոբիթների աչքերի առաջ լայն բացվածք հայտնվեց: Ծառմորուսի կացարանի մուտքն էր: Մուտքի աջ ու ձախ կողմերում երկու վիթխարի ծառեր էին աճել, ասես դարպասի մոտ կանգնած ժամապահներ լինեին: Բայց դարպաս չկար, մուտքը քեղարկում ու փակում էին միայն միմյանց փաթաթված խիտ ճյուղերը: Երբ ծեր էնտը մոտեցավ կացարանի մուտքին, ճյուղերն անմիջապես արձակվեցին և բարձրացան վեր, իսկ մթնշաղում սևին տվող մշտադալար տերևները ասես ողջունելով շրշացին: Մուտքից ներս լայն հարթ տարածություն էր բացվում: Դա լեռան մեջ փորված առանց առաստաղի հսկայական սրահի հատակն էր: Պատերը մի քիչ թեքություն և հիսուն ֆուտ բարձրություն ունեին, իսկ նրանց երկայնքով ձգվում էր ծառերի շարքը, ինչքան մուտքից հեռու՝ այնքան ավելի բարձր: Սրահի մյուս ծայրը վերջանում էր քարափով, որի հովանու ներքո մի ոչ մեծ անձավ կար: Դա միակ «առաստաղն» էր, չհաշված ծառերի ճյուղերը, որոնք սրահի մյուս ծայրում գրեթե ամբողջովին փակում էին երկինքը գլխավերևում, թողնելով միայն մի նեղ շերտ: Անձավի մուտքի վերևում կախված ժայռից՝ մուտքը ծածկելով ջրի բաևակ, թափանցիկ վարագույրով, թափվում էր արծաթափայլ առվակը, որն առանձնացել էր լառնային հոսքից: Ջուրը հավաքվում էր ծառերի արմատների մոտ գտնվող մեծ քարե տարայում, թափվում պռունկներից, նորից առվակ դառնում և արահետի կողքով վազում, գնում նորից միանում Էնտվեյին: -Հու՛մ... հասա՛նք,- հայտարարեց ծառմորուսը,- մենք հիմա մեր հանդիպման վայրից հեռու ենք մոտավորապես յոթանասուն հազար էնտային քայլ, բայց թե ձեր երկրի չափման միավորներով ինչքան կլինի՝ չեմ կարող ասել: Իմ տունը գտնվում է Վերջին Սարի հովանու ներքո: Եթե էնտերենից թարգմանենք այս տեղանքի անունը, ավելի ճիշտ թարգմանենք անվանման մի փոքր մասը, կհնչի այսպես՝ «Ակունքահին Սրահ»: Այս վայրն ինձ հոգեհարազատ է, այստեղ էլ մենք կգիշերենք:
Վստահելի
1342
edits