Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 3485 բայտ, 23:47, 27 Փետրվարի 2015
/* Գլուխ չորորդ. Ծառմորուսը */
Բայց լույսն այնքան էլ մոտիկ չէր ինչքան թվում էր, բավականաչափ երկար քայլեցին: Կտրուկ վերելք սկսվեց, ոտքերի տակ ընկնող քարերը քանի գնում շատանում էին: Առջևում լույսի շողը գնալով ընդլայնվում էր: Վերջապես հոբիթների դիմաց քարե ժայռ երևաց, որը կամ կտրվածք էր լանջի վրա, կամ էլ հեռավոր լեռնաշղթայի քարափով վերջացող ելուստը: ժայռի վրա ծառեր չէին աճում և այն ամբողջովին լուսավորված էր արևի ճառագայթներով: Բայց ստորոտում աճած ծառերի ճյուղերը այնպես էին ձգվել դեպի արևով լուսավորված քարքարոտ մակերեսը, ասես տաքանալ էին ուզում: Քիչ առաջ ամեն ինչ մոխրագույն ու մռայլ էր, բայց այստեղ ծառերի բները վառ շագանակագույն էին ու փայլում էին մշակված կաշվի պես, իսկ նրանց ներքևի մասը ծածկված էր փափուկ ու վառ-կանաչ մամուռով, ասես նոր աճած խոտ լիներ: Թվում էր թե գարունն է այստեղ եղել ու հեռանալով թողել իր հիասքանչ փայլը...
Քարափը բավականին նման էր կոպիտ ու անհարթ աստիճանների, թվում էր թե ինչ որ մեկի ձեռքի գործն է, բայց ամենայն հավանականությամբ դա քամու, ջրի ու ժամանակի աշխատանքի արդյունքն էր: Հոբիթները վերևում քիվ գոգավորություն նկատեցին, որը գտնվում էր ծառերի կատարների հետ մոտավորապես նույն մակարդակի վրա: Եզրերը պատված էին փշոտ խոտերով, իսկ մեջտեղում քարացել էր հսկայական ծառի չորացած բունը, որի վրա ընդամենը երկու ճյուղ էր մնացել, այն էլ դեպի ներքև կախված: Չորացած ծառը զարմանալիորեն հիշեցնում էր սապատավոր զառամյալ ծերունու, որն ասես կանգնած արևկող անելուց լիներ:
-Բեր մագլցենք վերև,- ուրախացած առաջարկեց Մերին,- թարմ օդ կշնչենք, ձեռքի հետ էլ տարածքը կուսումնասիրենք:
-Սկսում է դուր գա՞լ: Ապա մի սպասի՛ր: Դա լավ է, շատ լավ է,- լսվեց ինչ որ մեկի տարօրինակ ձայնը: - շատ սիրալիր եք, ապա մի շրջվեք դեմքներդ տեսնեմ: Իսկ դուք ինձ արդեն վաղուց դուր չեք գալիս, բայց շտապել պետք չէ՛: Շրջվեք, շրջվեք:
Հսկայական ծուռումուռ ձեռքերն իջան հոբիթների ուսերին, նրբորեն բայց հաստատուն կերպով շրջեցին նրանց հակառակ ուղղությամբ ու բարձրացրեցին վեր: Հոբիթներն իրենց առջև մի չտեսնված դեմք տեսան, որը պատկանում էր ոչ պակաս զարմանահրաշ արարածին: Նա ոչ այն է մարդու էր նման, ոչ այն է տրոլի: Հսկայական՝ Վիթխարի՝ տասնչորս ֆուտից ավելի հասակ ուներ, թիկնեղ էր ու մեծ գլխով, որը մի քիչ երկարավուն էր ու առանց վզի միանգամից միանում էր մարմնին: Դժվար էր հասկանալ նրա հագին հագուստ կա թե ոչ, կուրծքն ու ոտքերը պատող կանաչա-մոխրագույն ծալքերն ավելի շատ կաշվի, կամ նույնիսկ կեղևի էին նման քան հագուստի: Համենայն դեպս հսկայի ձեռքերը մերկ էին ու պատված էին հարթ, դարչնագույն կաշվով: Նրա հսկա ոտքերից ամեն մեկը յոթ մատ ուներ, դեմքի ներքևի մասը ծածկված էր երկար, մոխրագույն մորուքով: Մորուքի մազերն արմատների մոտ ճյուղերի պես հաստ էին, բայց ծայրերում դառնում էին մամուռի պես բարակ ու փափուկ:
Սկզբում զարմացած հոբիթները միայն ծառ մարդու աչքերն էին տեսնում: Աչքերն ուշադիր, առանց շտապելու զննում էին հոբիթներին: Շագանակագույն, բայց խորքում կանաչ կրակով այդ աչքերը թվում էր, թե թափանցում են հոգու ամենահեռավոր ու մութ անկյունները: Հետագայում Փինը հաճախ էր փորձում բացատրել իր առաջին տպավորությունը և ահա թե ինչ էր նրա մոտ ստացվում. «Նրա աչքերն ասես անհատակ հորեր լինեին, լցված հազարավոր տարիների հիշողություններով և երկար, դանդաղ ու խորունկ մտքերով: Թվում էր, թե այն ինչ կատարվում է այստեղ և հիմա ու արտացոլվում նրանց մակերևույթին, միայն կայծկլտող փայլ է, ինչպես սաղարթախիտ ծառի կատարի տերևներներն են փայլում արևի ճառագայթներից, կամ խորը լճի մակերևույթի ալիքները: Ինձ թվում էր, թե մենք անզգուշորեն արթնացրել ենք դարերով իր համար աճող ծառին: Չնայած սխալ կլինի ասել, թե նա քնած էր: Նա ուղղակի ապրում էր ինքն իր մեջ՝ արմատների ծայրերից մինչև ճյուղերի ծայրերը, երկնքի ու երկրի միջև, ու մեկ էլ հանկարծ սթափվել էր ու ուշադիր զննում էր քեզ»:
-Աշխարհում շատ բան է կատարվում,- սկսեց Մերին,- բայց եթե մենք նույնիսկ ամբողջ ուժով շտապենք, միևնույնն է պատմությունը շատ երկար կստացվի, Իսկ դու ասում ես հանգիստ: Գուցե չշտապե՞նք: Անհամեստություն չես համարի, եթե հարցնենք, թե ի՞նչ ես պատրաստվում մեզ հետ անել, ում կողմից ես դու կռվում, և դու իսկապես գիտե՞իր Գենդալֆին:
-Գիտեի , գիտեի, և հիմա էլ գիտեմ: Հրաշագործներից միայն նա էր անկեղծորեն սիրում ծառերին,- պատասխանեց Ծառմորուսը,- ուրեմն դուք է՞լ նրան գիտեք:
-Գիտեինք, տխուր ուղղեց Փինը: -Նա մեր մեծ բարեկամն էր ու առաջնորդը:
-Այդ դեպքում ես կպատասխանեմ ձեր մյուս հարցերին,- ասաց Ծառմուրուսը,- «ձեզ» հետ ես ոչինչ չեմ պատրաստվում անել, եթե նկատի ունեք որ «մի բան անել ձեզ, առանց ձեր կարծիքը հարցնելու»: Բայց միասին մենք հանգիստ կարող էինք ինչ որ բան անել: Ում կողմից եմ կռվու՞մ: Նույնիսկ չգիտեմ էլ: Ես գնում եմ իմ ճանապարհով, չնայած չի բացառվում, որ որոշ ժամանակ մեր ճանապրհը կհամընկնիճանապարհը համընկնի: Բայց ինչու եք դուք մեծարգո Գենդալֆի մասին այնպես խոսում, ասես նրա պատմությունն ավարտվել է:
-Էհ,- տխուր հոգոց հանեց Փինը,- կյանքը հա, շարունակվում է, բայց Գենդալֆն ալևս այնտեղ նրանում չի մասնակցում:
-Հում... հըմ... -դմբդմբաց Ծառմորուսը,- հըմ... լավ... -նա լռեց ու երկար նայում էր հոբիթներին: -Հում, դե չգիտեմ, չգիտեմ էլ ինչ ասեմ... շարունակե՛ք:
-Եթե ուզում ես ավելին իմանալ,- ասաց Մերին,- մենք հաճույքով կպատմենք, բայց դրա համար ժամանակ է պետք: Կիջեցնե՞ս մեզ գետնին: Կարող ենք նստել այստեղ, տաքանալ արևի տակ, քանի դեռ չի կորել, և զրուցել: Դու երևի հոգնած կլինես հա՞ մեզ պահելուց:
-Հըմ, հոգնա՞ծ: Չէ չեմ հոգնել, ես ահդքան այդքան էլ հեշտ չեմ հոգնում: Բայց նստել էլ էլ՝ ես երբեք չեմ նստում: Ես այնքան էլ... էէէ, ոնց ասեմ, ես այնքան էլ «ծալվող» չեմ: Արևն էլ շուտով կկորչի: Եկեք գնանք այս... ինչպե՞ս եք այն կոչում:
-Սա՞ր,- հուշեց Փինը:
Նստեցնելով հոբիթներին դաստակների մոտ ծալված ձեռքերին և նրբորեն, բայց ամուր բռնելով, Ծառմորուսը բարձրացրեց մի ոտքը, դրեց, բարձրացրեց մյուսը, նորից դրեց ու հայտվեց քիվի ծայրին: Նրա ոտքերի արմատանման մատները ամուր կառչում էին քարերից: Ծեր էնտը սկսեց զգուշորեն ու հանդիսավոր իջնել աստիճաններով դեպի ստորոտը:
Հասնելով գետնին, նա առանց հապաղելու վստահորեն ու ազատ շարժվեց դեպի անտառի խորքը: Նրա ճանապարհ ձգվում էր դեպի վերև՝ լեռների լանջերը: Ծառերի մեծամասնությունը թվում էր, թե քնած է խորը քնով: Նրանք բոլորովին անտարբեր էին Ծառմորուսի նկատմամբ, ինչպես նաև մնացած ամեն ինչի, միայն թե թող գնա իր ճանապարհով: Բայց կային ծառեր որ , որոնք ցնցվում էին երբ էնտը մոտենում էր նրանց, իսկ մի քանիսը նույնիսկ ճյուղերը բարձրացնելով ճանապարհ էին տալիս: Իսկ Ծառմորուսը քայլում ու քայլում էր, մրթմրթալով ու քթի տակ և ինչ որ անվերջանալի երգ երգելով:
Սկզբում հոբիթները սսկվել էին: Տարօրինակ էր, բայց իրենց հանգիստ ու ապահով էին զգում, և հետո շատ բան ունեին մտածելու ու զարմանալու: Բայց որոշ ժամանակ անց Փինը արիանալով նորից խոսեց.
-Հըմ,- ճշմարի՞տ,- դմբդմբաց էնտը,- դե, եթե դուք այստեղից որոշեիք գնալ այնտեղ և ինձ հարցնեիք, ես էլ երևի նույն խորհուրդը կտայի, զգուշացե՛ք կասեի Լաուրելինդորենանի անտառներում խճճվելուց,
թե չէ մեկ էլ տեսար էլի, մի բան պատահեց: Լաուրելինդորենան, մի ժամանակ այդպես էին էլֆերը այդ երկիրը անվանում, բայց հիմա անունը կարճացել է ու դարձել է ուղղակի Լոթլորիեն, միգուցե ճիշտ են արել, չգիտեմ: Այդ անտառները անտառներն այլևս չեն աճում, միայն թոշնում են: Էհ, ժամանակ կար, երբ մենք այդ երկրին Երգող Ոսկու Հովիտ էինք անվանում, բայց հիմա այն ուղղակի Անուրջների Ծաղիկ է: Այո, այդ անտառները սովորական չեն, և ամեն մեկը չէ որ կարողանում է այտեղ այնտեղ թափանցել: Զարմանում եմ, որ կարողացել եք այնտեղից դուրս պրծնել, բայց ավելի շատ զարմանում եմ, թե ոնց եք այնտեղ ընկել: Ինչքան որ հիշում եմ, վերջին ժամանակներս նրանք թափառականներին իրենց երկիր չեն թողնում... այո, դա սովորական երկիր չէ: Բայց հիմա այնտեղ թախիծ է իջել, հա, և Լոթլորիենից ուրախությունը հեռանում է:
Լաուրելինդորենան լինդելերենդոն մալինորելիոն օրնեմալին... (Երգող Ոսկու Հովիտ երկիրը, բազմաթիվ ոսկե ծառերի երկիրը) -դմբդմբաց նա,- լսել եմ նրանք դադարել են դուրս գալ մեծ աշխարհ, փակվել են իրենց անտառներում: Հիմա ոչ Ոսկե անտառը, ոչ էլ այդ երկրի մնացած անտառներն այլևս այն չեն, ինչ որ Սելեբորնի երիտասարդ տարիներին էին: Չնայած՝ Տաուրելիլոմեա-տումբալեմորնա Տումբալետարեա Լոմեանոր (ծանր ու մեծ անտառ, մութ ու խորունկ հովիտ, անտառապատ խավարոտ երկիր), այդպես էին ասում հնում էլֆերը: Ամեն ինչ կամաց-կամաց փոխվում է, բայց կան վայրեր, որտեղ դեռ պահպանվել են իսկական իրականության կղզիները և ամեն ինչ մնում է անփոփոխ:
-Այսի՞նքն,- չհասկացավ Փինը,- և ի՞նչն ես դու համարում իսկական իրականություն:
-Հինը: Ծառերին ու էնտերին,- պատասխանեց Ծառմորուսը,- ես ամբողջը չէ, որ հասկանում եմ թե ինչ է կատարվում աշխարհում, այդ պատճառով էլ չեմ կարող ամեն ինչ ձեզ բացատրել: մեր Մեր մեջ դեռ պահպանվել են իսկական էնտեր, և ինչպե՞ս ավելի լավ բացատրեմ, հըմ, նրանք դեռ լի են կյանքով, բայց կան և ուրիշներ, որոնք կամաց-կամաց քուն են մտնում ու տեսքից նմանվում են ծառերի, հասկանու՞մ եք: Իսկ ընդհանրապես անտառում սովորական ծառեր են հիմնականում, բայց նրանց մեջ կան այնպիսինները, որոնք միայն թվացյալ են անշարժ ու քնած: պատահում է, որ այդ ծառերը արթնանում են ու... ինչպես բացատրեմ, դառնում են, դե, մի քիչ էնտեր: այդպիսի դեպքեր շատ են լինում, նույնիսկ հիմա: Եվ ահա երբ ծառը արթնանում է, պարզվում է, որ նրա ներսը փտած է: Ոչ թե փայտը, այլ հենց ներսը, սիրտը: Ես մի քանի բարի, հինավուրց ուռենիների գիտեի Էնտվեյի մոտակայքում, հիմա նրանք այլևս չկան, միայն իմ հիշողություններում են մնացել: Նրանց ներսի փայտը փտել էր, ծերացել էին ու հազիվ էին դիմանում, բայց առաջվա պես բարի էին, հանգիստ ու քնքուշ՝ ինչպես մատղաշ տերևները: Իսկ լեռների ստորոտի հովիտներում ծառեր են հանդիպում առողջ, ամուր, թակես բնին զանգի պես կզրնգան, բայց սիրտները նեխած է: Ու այդ հիվանդությունն աստիճանաբար տարածվում է: Այս անտառում մի ժամանակ շատ վտանգավոր վայրեր կային: Չնայած հիմա էլ կան:
-Երևի այն հյուսիսային ծեր անտառի պես հա՞,- ճշտեց Փինը:
-Դե հա, նմանատիպ մի բան, միայն թե ավելի վատ: Ես վստահ եմ, որ այտեղ՝ այնտեղ՝ հյուսիսում, դեռ պահպանվում է Մեծ Խավարի ստվերը, և չարագույժ ժամանակների հիշողությունները փոխանցվում են ժառանգաբար: Բայց իմ անտառում կան վայրեր, որտեղ խավարը ինչպես եղել է՝ այնպես էլ մնում է մինչև հիմա: Այդ վայերում կան ծառեր, որոնք նույնիսկ ինձանից մեծ են... Համենայն դեպս մենք անում ենք այնքան՝ ինչքան կարողանում ենք, օրինակ : Օրինակ օտարականներին և ամեն տեսակ փափառողներին թափառողներին անտառ չենք թողնում: Դաստյարակում ենք, սովորեցնում, հսկում, մաքրում, մենք հնուց ի վեր ծառերի հովիվներն ենք: Բայց հիմա մերոնցից քիչ են մնացել: Ասում են տարիների ընթացքում ոչխարները նմանվում են իրենց հովիվներին, իսկ հովիվները հոտին, բայց այդ փոփոխությունները դանդաղ են կատարվում, իսկ ոչխարները և մարդիկ աշխարհում երկար կանգ չեն առնում: Ծառերն ու էնտերը ավելի արագ են իրար նմանվում, սովորում միմյանց, չէ՞ որ նրանք դարերով անբաժան են: Էնտերը ավելի շատ էլֆերին են նման, քան մարդկանց: նրանք մարդկանց պես զբաղված չեն միայն իրենցով և կարողանում են ավելի խորը թափանցել ուրիշների հոգիները: Բայց մյուս կողմից մարդկանց էլ են էնտերը նման, էլֆերը : Էլֆերը չեն կարողանում արագ հարմարվել փոփոխություններին, Արագ ընդունել շրջապատի գույնը: Բայց ինչ որ բանում մենք այդ երկու ցեղերին էլ գերազանցում ենք: Մենք հավերժական ենք ու ավելի հաստատուն: Իմ ցեղակիցներից ոմանք լրիվ փայտացել են ու նմանվել ծառերին: Թեկուզ ականջի մեջ գոռաս հեչ պետքները չի, մի բան էլ սկսել են միայն շշուկով խոսալ: Իսկ իմ հոտի ծառերից շատերի ճյուղերը աստիճանաբար ձեռքերի պես ճկուն են դառնում: Այդ ծառերից շատերը նույնիսկ խոսել են սովորել: Իհարկե այդ ամենը էլֆերից սկսվեց: Այդ նրանք արթնացրեցին ծառերին և սովորեցրին խոսելու արվեստը, իրենք էլ ժամանակի ընթացքում սովորեցին անտառի լեզուն: Հնում էլֆերը փորձում էին խոսել ու շփվել Միջերկրում ապրող բոլոր արարածների հետ: Բայց եկավ Մեծ Խավարը, և էլֆերը լողացին ծովից այն կողմ կամ թաքնվեցին հեռավոր գաղտնի հովիտներում ու կիրճերում, երգեր հորինելով անդառնալի օրերի մասին: Կար ժամանակ, երբ այս անտառև անտառը տարածվում էր շատ հեռու, այստեղից մինչև հեռավոր Լուն լեռնաշղթան: Ֆենգորնն ընդամենը այդ անտառի արևելյան սահմանն էր... Ինչպիսի՜ ժամանակներ էին: Ես կարող էի երգելով քայլել ամողջ օրը և ի պատասխան լսել միայն բլուրներում արձագանքող սեփական ձայնս: Այն ժամանակ բոլոր անտառները նման էին Լոթլորիենի անտառներին, բայց ավելի խիտ էին, ավելի երիտասարդ ու հզոր: Բա օ՜դը ինչքան էր մաքուր ու բուրավետ: հիշում եմ շաբաթներով կանգնում էի և շնչում, ըմբոշխնում, բայց էլի չէի հագենում:
Ծառմորուսը լռեց: Նա քայլում էր առանց կանգ առնելու և հոբիթները զարմանում էին, թե ինչքան անաղմուկ է նա ընդանումընդհանում: Ծեր էնտը նորից սկսեց ինչ որ բան մրթմրթալ սկզբում քթի տակ, հետո աստիճանաբար ավելի ու ավելի բարձր: Հոբիթները սկսեցին հասկանալ զանազանել երգի բառերը:
Ու ես ասում էի դա լավ է, լավ է:
Հանգստանում էի Օսիրիանդի թեղիների տակ ամռանը, (Օսիրիանդ, յոթ գետերի երկիրը: Բելերիենդի խորտակումից հետո նրա մի մասը մնացել է ցամաքում: Հետագայում այնտեղ է գտնվել
Ախ, ինչ քաղցրալուր էին յոթ գետերը խոխոջում: այնտեղ է եղել Գիլ-գալադի թագավորությունը)
Ու ես մտածում էի ավելի լա լավ չի՛ լինում:
Իսկ աշնանը քայլում էի Նելդորետի թղկիների տակ: (Նելդորետ (Թաուր-նա-Նելդոր) անտառ Բելերիենդում)
Ծառմորուսը վերջացրեց երգելն ու լռեց: Անտառում մեռելային լռություն էր տիրում: Օրը կամաց իրիկնանում էր և ծառերի մեջ խտանում էին ստվերները: Վերջապես առջևում երևացին զառիվայր լանջերը՝ Մշուշապատ լեռնաշղթայի ամենաբարձր գագաթի՝ Մեթեդրեսի, կանաչապատ ստորոտն էր սկսվում: Էնտվեյ գետը, կամ ավելի ճիշտ դեռ վտակըգետակը, աղմուկով ու շառաչյունով վազում էր ընդառաջ՝ քարից քար թռչելովթռչկոտելով: Աջ կողմում սկսվում էր հարթ կանաչապատ լանջը, որը մթնշաղի պատճառով մեջ մոխրագույն էր թվում: Լանջի վրա ծառեր չէին աճում, և աչքերի առաջ բացվում էր երկինքը, որտեղ ամպերի միջև տարածված լճերում լողում էին առաջին աստղերը:
Ծառմորուսը գրեթե առանց քայլերը դադաղեցնելու սկսեց բարձրանալ լանջն ի վեր: Հանկարծակի հոբիթների աչքերի առաջ լայն բացվածք հայտնվեց: Ծառմորուսի կացարանի մուտքն էր: Մուտքի աջ ու ձախ կողմերում երկու վիթխարի ծառեր էին աճել, ասես դարպասի մոտ կանգնած ժամապահներ լինեին: Բայց դարպաս չկար, մուտքը քեղարկում քողարկում ու փակում էին միայն միմյանց փաթաթված խիտ ճյուղերը: Երբ ծեր էնտը մոտեցավ կացարանի մուտքին, ճյուղերն անմիջապես արձակվեցին և բարձրացան վեր, իսկ մթնշաղում սևին տվող մշտադալար տերևները ասես ողջունելով շրշացին: Մուտքից ներս լայն հարթ տարածություն էր բացվում: Դա լեռան մեջ փորված առանց առաստաղի հսկայական սրահի հատակն էր: Պատերը մի քիչ թեքություն և հիսուն ֆուտ բարձրություն ունեին, իսկ նրանց երկայնքով ձգվում էր ծառերի շարքը, ինչքան մուտքից հեռու՝ այնքան ավելի բարձր: Սրահի մյուս ծայրը վերջանում էր քարափով, որի հովանու ներքո մի ոչ մեծ անձավ կար: Դա միակ «առաստաղն» էր, չհաշված ծառերի ճյուղերը, որոնք սրահի մյուս ծայրում գրեթե ամբողջովին փակում էին երկինքը գլխավերևում, թողնելով միայն մի նեղ շերտ: Անձավի մուտքի վերևում կախված ժայռից՝ մուտքը ծածկելով ջրի բաևակբարակ, թափանցիկ վարագույրով, թափվում էր արծաթափայլ առվակը, որն առանձնացել էր լառնային լեռնային հոսքից: Ջուրը հավաքվում էր ծառերի արմատների մոտ գտնվող մեծ քարե տարայումավազանում, թափվում պռունկներից, նորից առվակ դառնում և արահետի կողքով վազում, գնում նորից միանում Էնտվեյին:
-Հու՛մ... հասա՛նք,- հայտարարեց ծառմորուսը,- մենք հիմա մեր հանդիպման վայրից հեռու ենք մոտավորապես յոթանասուն հազար էնտային քայլ, բայց թե ձեր երկրի չափման միավորներով ինչքան կլինի՝ չեմ կարող ասել: Իմ տունը գտնվում է Վերջին Սարի հովանու ներքո: Եթե էնտերենից թարգմանենք այս տեղանքի անունը, ավելի ճիշտ թարգմանենք անվանման մի փոքր մասը, կհնչի այսպես՝ «Ակունքահին Սրահ»: Այս վայրն ինձ հոգեհարազատ է, այստեղ էլ մենք կգիշերենք: Ծառմորուսը հոբիթներին իջեցրեց խոտին, պահապան ծառերի դիմաց, և նրանք քայլեցին էնտի ետևից: Միայն հիմա ընկերները նկատեցին, որ Ծառմորուսը քայլելու ժամանակ գրեթե չի ծալում ծնկները: Ոտքը դնելով գետնին նա մեծ, երկար մատներով ամուր կառչում էր հողից, հետո նորից բաց թողնում:  Ծառմորուսը մի քիչ կանգնեց ջրվեժի շիթերի տակ, խորը շունչ քաշեց, գուհունակությամբ ծիծաղեց և մտավ անձավ: Անձավի կենտրոնում մեծ քարե սեղան էր դրված, բայց կողքն աթոռներ չկային: Խորքում բավականին մութ էր: Ծառմորուսը երկու մեծ անոթ դրեց սեղանին: Սկզբում թվում էր, թե նրանց մեջ սովորական ջուր է, բայց երբ էնտը ձերքերը պահեց անոթների վրա, ջուրը սկսեց շողշողալ և լուսավորվեց մեկում ոսկեգույն, մյուսում վառ կանաչ լույսով: Անձավը լուսավորվեց և հոբիթներին թվաց, թե իրենք նստած են ծառերի սաղարթի տակ և փարթամ, կանաչ տերևների միջով թափանցում են արևի շողերը: Մերին ու Փինը շրջվելով նկատեցին, որ սրահի թեք պատերի տակ կանգնած ծառերը նույնպես սկսեցին շողշողալ, սկսզբում հազիվ նկատելի, հետո աստիճանաբար ավելի պայծառ և վերջապես յուրաքանչյուր տերև լցվեց լույսով, մի մասը կանաչ, մյուսները ոսկեգույն, երրորդները պղնձա-կարմիր, իսկ բները վերածվեցին ֆոսֆորափայլ լուսավոր սյուների:  -Դե ինչ, հիմա կարող ենք շարունակել զրույցը,- ասաց Ծառմորուսը,- դուք երևի ծարավ կլինեք: Ու հոգնած: Հիմա կթարմանա՛ք: Անձավի խորքում մի քանի մեծ քարե սափորներ էին դրված՝ ծանր կափարիչներով: Էնտը բարձրացրեց սափորներից մեկի կափարիչը, շերեփով ինչ որ ըմպելիք վերցրեց ու երեք բաժակ լցրեց, մեկը հսկայական, մյուս երկուսը փոքր:  -Էնտերի կացարաններում նստարաններ չեն լինում,- ասաց նա,- բայց դուք կարող եք նստել սեղանին: Նա բարձրացրեց հոբիթներին և դրեց քարե սալին՝ գետնից վեց ֆուտ բարձրության վրա: Նրանք բավականին հարմարավետ տեղավորվեցին և ոտքերները օդում թափահարելով սկսեցին խմել էնտային ըմպելիքը: Այն սովորական ջուր էր հիշեցնում, այն նույն ջրից, որը նրանք առավոտյան խմել էին գետից, բայց հիմա այն ինչ որ անծանոթ բույր ուներ, և հոբիթներին հիշեցնում էր գիշերային զեփյուռի մեջ ներծծված անտառի բույրը:
Վստահելի
1342
edits