Changes
/* Գլուխ չորորդ. Ծառմորուսը */
Ծառմորուսը վերջացրեց երգելն ու լռեց: Անտառում մեռելային լռություն էր տիրում: Օրը կամաց իրիկնանում էր և ծառերի մեջ խտանում էին ստվերները: Վերջապես առջևում երևացին զառիվայր լանջերը՝ Մշուշապատ լեռնաշղթայի ամենաբարձր գագաթի՝ Մեթեդրեսի, կանաչապատ ստորոտն էր սկսվում: Էնտվեյ գետը, կամ ավելի ճիշտ դեռ գետակը, աղմուկով ու շառաչյունով վազում էր ընդառաջ՝ քարից քար թռչկոտելով: Աջ կողմում սկսվում էր հարթ կանաչապատ լանջը, որը մթնշաղի մեջ մոխրագույն էր թվում: Լանջի վրա ծառեր չէին աճում, և աչքերի առաջ բացվում էր երկինքը, որտեղ ամպերի միջև տարածված լճերում լողում էին առաջին աստղերը:
Ծառմորուսը գրեթե առանց քայլերը դադաղեցնելու սկսեց բարձրանալ լանջն ի վեր: Հանկարծակի հոբիթների աչքերի առաջ լայն բացվածք հայտնվեց: Ծառմորուսի կացարանի մուտքն էր: Մուտքի աջ ու ձախ կողմերում երկու վիթխարի ծառեր էին աճել, ասես դարպասի մոտ կանգնած ժամապահներ լինեին: Բայց դարպաս չկար, մուտքը քողարկում ու փակում ծածկում էին միայն միմյանց փաթաթված խիտ ճյուղերը: Երբ ծեր էնտը մոտեցավ կացարանի մուտքին, ճյուղերն անմիջապես արձակվեցին և ու բարձրացան վեր, իսկ մթնշաղում սևին տվող մշտադալար տերևները ասես ողջունելով շրշացին: Մուտքից ներս լայն հարթ տարածություն էր բացվում: Դա լեռան մեջ փորված առանց առաստաղի հսկայական սրահի հատակն էր: Պատերը մի քիչ թեքություն և հիսուն ֆուտ բարձրություն ունեին, իսկ նրանց երկայնքով ձգվում էր ծառերի շարքը, ինչքան մուտքից հեռու՝ այնքան ավելի բարձր: Սրահի մյուս ծայրը վերջանում էր քարափով, որի հովանու ներքո մի ոչ մեծ անձավ կար: Դա միակ «առաստաղն» էր, չհաշված ծառերի ճյուղերը, որոնք սրահի մյուս ծայրում գրեթե ամբողջովին փակում էին երկինքը գլխավերևում, թողնելով միայն մի նեղ շերտ: Անձավի մուտքի վերևում կախված ժայռից՝ մուտքը ծածկելով ջրի բարակ, թափանցիկ վարագույրով, թափվում էր արծաթափայլ առվակը, որն առանձնացել էր լեռնային հոսքից: Ջուրը հավաքվում էր ծառերի արմատների մոտ գտնվող մեծ քարե ավազանում, թափվում պռունկներից, նորից առվակ դառնում և արահետի կողքով վազում, գնում նորից միանում Էնտվեյին:
-Հու՛մ... հասա՛նք,- հայտարարեց ծառմորուսը,: - մենք Մենք հիմա մեր հանդիպման վայրից հեռու ենք մոտավորապես յոթանասուն հազար էնտային քայլ, բայց թե ձեր երկրի չափման միավորներով ինչքան կլինի՝ չեմ կարող ասել: Իմ տունը գտնվում է Վերջին Սարի հովանու ներքո: Եթե էնտերենից թարգմանենք այս տեղանքի անունը, ավելի ճիշտ թարգմանենք անվանման մի փոքր մասը, կհնչի այսպես՝ «Ակունքահին Սրահ»: Այս վայրն ինձ հոգեհարազատ է, այստեղ էլ մենք կգիշերենք: Ծառմորուսը հոբիթներին իջեցրեց խոտին, խոտին՝ պահապան ծառերի դիմաց, և նրանք քայլեցին էնտի ետևից: Միայն հիմա ընկերները նկատեցին, որ Ծառմորուսը քայլելու ժամանակ գրեթե չի ծալում ծնկները: Ոտքը դնելով գետնին նա մեծ, երկար մատներով ամուր կառչում էր հողից, հետո նորից բաց թողնում:
Ծառմորուսը մի քիչ կանգնեց ջրվեժի շիթերի տակ, խորը շունչ քաշեց, գուհունակությամբ ծիծաղեց և մտավ անձավ: Անձավի կենտրոնում մեծ քարե սեղան էր դրված, բայց կողքն աթոռներ չկային: Խորքում բավականին մութ էր: Ծառմորուսը երկու մեծ անոթ դրեց սեղանին: Սկզբում թվում էր, թե նրանց մեջ սովորական ջուր է, բայց երբ էնտը ձերքերը պահեց անոթների վրա, ջուրը սկսեց շողշողալ և լուսավորվեց մեկում ոսկեգույն, մյուսում վառ կանաչ լույսով: Անձավը լուսավորվեց և հոբիթներին թվաց, թե իրենք նստած են ծառերի սաղարթի տակ և փարթամ, կանաչ տերևների միջով թափանցում են արևի շողերը: Մերին ու Փինը շրջվելով նկատեցին, որ սրահի թեք պատերի տակ կանգնած ծառերը նույնպես սկսեցին շողշողալ, սկսզբում հազիվ նկատելի, հետո աստիճանաբար ավելի պայծառ և վերջապես յուրաքանչյուր տերև լցվեց լույսով, մի մասը կանաչ, մյուսները ոսկեգույն, երրորդները պղնձա-կարմիր, իսկ բները վերածվեցին ֆոսֆորափայլ լուսավոր սյուների:
-Դե ինչ, հիմա կարող ենք շարունակել զրույցը,- ասաց Ծառմորուսը,- դուք երևի ծարավ կլինեք: Ու հոգնած: Հիմա կթարմանա՛ք:
Անձավի խորքում մի քանի մեծ քարե սափորներ էին դրված՝ ծանր կափարիչներով: Էնտը բարձրացրեց սափորներից մեկի կափարիչը, շերեփով ինչ որ ըմպելիք վերցրեց ու երեք բաժակ գավաթ լցրեց, մեկը հսկայական, մյուս երկուսը փոքր:
-Էնտերի կացարաններում նստարաններ չեն լինում,- ասաց բացատրեց նա,- բայց դուք կարող եք նստել սեղանին: Նա բարձրացրեց հոբիթներին և դրեց քարե սալին՝ գետնից վեց ֆուտ բարձրության վրա: Նրանք բավականին հարմարավետ տեղավորվեցին և ոտքերները օդում թափահարելով սկսեցին խմել էնտային ըմպելիքը: Այն սովորական ջուր էր հիշեցնում, այն նույն ջրից, որը նրանք առավոտյան խմել էին գետից, բայց հիմա այն ինչ որ անծանոթ բույր ուներ, և հոբիթներին հիշեցնում էր գիշերային զեփյուռի մեջ ներծծված անտառի բույրը: Ըմպելիքի ազդեցությունը չուշացավ: Ոտքերի մատներից սկսվելով, թարմացնող կենարար ջերմությունը տարածվեց հոբիթների աբողջ մարմնով՝ ընդհուպ մինչև մազերի ծայրերը: Նրանց մազերը շարժվեցին ու միանգամից սկսեցին աճել, վերածվելով փարթամ գանգուրների: Այդ ընթացքում Էնտը ոտքերը թրջեց մուտքի մոտի քարե ավազանում, հետո վերադարձավ անձավ ու վերջապես իր գավաթը բարձրացնելով դատարկեց պարունակությունը մի երկար-երկար, անվերջանալի թվացող կումով: -Ահ-հա,- վերջապես արտաշնչեց էնտը, բաժակը դնելով սեղանին: -Հու՛մ, հը՛մ: Դե իսկ հիմա կարելի է զրուցել: Նստեք հատակին, իսկ ես կպառկեմ, թե չէ մեկ էլ տեսար խմիչքը գլուխս ընկավ ու նիրհեցի: Աջ կողմում, պատի տակ, գետնից երկու ֆուտ բարձրությամբ մի ընդարձակ մահճակալ էր դրված՝ առատորեն ծածկված չոր խոտով ու ձարխոտով: Ծառմորուսն իրանը թեթևակի թեքելով դանդաղ իջավ մահճակալի վրա և ձեռքերը գլխի տակ դնելով ձգվեց ամբողջ մարմնով, նայելով անձավի առաստաղին խաղացող գունավոր ցոլքերին՝ նման տերևների մեջ թրթռացող արևի ճառագայթների: Մերին ու Փինը տեղավորվեցին նրա կողքին՝ խոտով լցված բարձերի վրա: -Իսկ հիմա պատմե՛ք, միայն թե առանց շտապելու,- ասաց Ծառմորուսը: հոբիթներն իրենց պատմությունը սկսեցին ամենասկզբից, սկսած այն օրից, երբ լքեցին Հոբիթստանը: Պատմությունը բավականին խճճված ստացվեց: Նրանք անըդհատ ընդհատում էին միմյանց, խառնում հերթականությունը, և Ծառմորուսն էլ էր հաճախ ընդհատում պատմողին, խնդրում ետ գնալ ու պատմել ավելի վաղ տողի ունեցած իրադարձությունների մասին, կամ առաջ գնալ և պատմել ավելի ուշ կատարվածները: Մատանու մասին հոբիթները ոչինչ չասացին, ինչպես նաև այն մասին, թե ինչու են ճանապարհ ընկել և ուր են գնում: Դե իսկ էնտն էլ հարցեր չտվեց: Բայց մյուս հարցերում նա ահավոր մեծ հետաքրքրություն էր ցուցաբերում, հարցնում էր Սև հեծյալներից, Էլրոնդից, Ռիվենդելից, Հավերժական անտառից, Թոմ Բոմբադիլից, Մորիայի քարանձավներից, Լոթլորիենից և Գալադրիելից: Ծառմորուսը ստիպեց ավելի մանրամասն նկարագրել Հոբիթստանը և նրան հարևան երկրները, և հանկարծ մի տարօրինակ հարց տվեց. -Իսկ այնտեղ, ձեր կողմերում Էնտերի չե՞ք հանդիպել: Չէ՞: Համոզվա՞ծ եք: Դե... հում... ոչ թե էնտեր այլ... հըմ...էնտերի կանանց: -Կանա՞նց,- զարմացած հարցրեց Փինը,- իսկ ի՞նչ տեսք ունեն նրանք, երևի քեզ նմա՞ն են: -Հըմ... երևի ոչ այնքան... թերևս արդեն ես էլ չեմ հիշում ինչ տեսք ունեին նրանք,- մի քիչ մտածելուց հետո խոստովանեց Ծառմորուսը: -Բայց ինձ թվում է ձեր երկիրը նրանց դուր կգար, դրա համար էլ հարցրեցի: -Ծեր էնտին հատկապես հետաքրքրում էր Գենդալֆը, բայց ամենից առավել նրան հետաքրքրում էին Սաումանն ու նրա գործողությունները: Հոբիթները սկսեցին ափսոսալ որ շատ բան չգիտեն այդ մասին: Ճիշտ է Սեմը պատմել էր նրանց Էլրոնդի խորհրդում ասված ամեն բանի մասին, բայց հիշողության մեջ քիչ բան էր պահպանվել: Մի բան հաստատ գիտեին՝ Ուգլուկն իր ոհմակով Իզենգարդից էր ուղարկված, և Սարումանին նրանք մեծարում էին որպես իրենց տիրակալ: -Հըմ, հու՛մ,- ասաց Ծառմորուսը, երբ պատմությունը մոտեցավ ավարտին և հոբիթները սկսեցին նկարագրել ռոհանցի հեծյալների և օրքերի մարտը: -Հըմ, այո, բավականին մեծաքանակ նորություններ էին: Դուք ճիշտ է, որոշ բաներ ինձ չպատմեցիք, բայց երևում է Գենդալֆն է ձեզ այդպես կարգադրել: Տեսնում եմ մեծ փոփոխություններ են սկսվում, բայց վատ կվերջանան դրանք թե լավ, կիմանամ իր ժամանակին: Ահ, արմատ ու ոստիկ, այ քեզ զարմանալի գործ: Չգիտես որտեղից փոքրիկ ժողովուրդ է հայտվել, որոնց մասին ցուցակում չի հիշատակվում, հայտնվել են վաղուց մոռացված իննը հեծյալները և հետապնդում են նրանց: Գենդալֆը չգիտես ինչու ներառում է փոքրիկներին իր ջոկատում և արշավի դուրս գալիս, Գալադրիելը ընդունում է նրանց Քարաս Գալաթհոնում ինչպես թանկագին հյուրերի, իսկ օրքերը հետապնդում են նրանց վայրի հողերում... Հըմ, մեծ փոթորկի մեջ են ընկել փոքրիկները, մնում է հուսալ, որ այն չի քշի նրանց: -Իսկ քե՞զ,- հարցրեց Մերին: -Հում, հըմ, ձեր մեծ ճակատամարտերն ինձ չեն հետաքրքրում, դա էլֆերի և մարդկանց խնդիրն է: Թող հրաշագործները զբաղվեն դրանով, ապագաի մասին նրանք են հոգ տանում: Ես չեմ սիրում մտածել ապագայի մասին և ոչ մեկի կողմից էլ չեմ կռվում, չէ՞ որ ոչ մեկը իմ կողմից չի կռվում, եթե հասկանում եք ինչ նկատի ունեմ: Ոչ ոք ինձ պես անտառների մասին հոգ չի տանում, նույնիսկ էլֆերն են դադարել: