Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 9240 բայտ, 17:02, 1 Մարտի 2015
/* Գլուխ չորորդ. Ծառմորուսը */
Էնտը ինչ որ բան դնդնաց, ասես ինչ որ հինավուրց ու անհայտ անեծքով անիծում էր Սարումանին:
-Ես էլ զարամանում եմ, թե այդ օրքերն ինչպես են հանդգնել այդպես ազատ զբոսնել իմ անտառում,- շարունակեց նա: -Միայն վերջերս հասկացա, որ Սարումանի ձեռքի գործն է: Նա բավականին երկար ուսումնասիրել է իմ անտառի թաքնված արահետները, բացահայտել իմ գաղտնիքները, և հիմա նրա տխմարներն այստեղ չարագործություններ են կատարում: Անտառի եզրին ահագին ծառեր են արմատախիլ արել, դեռ բոլորովին վերջերս դրանք առողջ ծառեր էին: Կտրում են գցում և թողնում որ փտեն, չնայած մեծ մասը տանում են Օրթհանք՝ սնուցելու վառարանները: Այժմ Իզենգարդից գիշեր ցերեկ ծուխ է բարձրանում երկինք: Անիծյա՛լ լինի այդ Սարումանը: Արմա՛տ ու ոստիկ: Ես այդ ծառերից շատերի հետ բարեկամություն էի անում, սնուցում էի նրանց երբ դեռ կաղին և ընկույզ էին: Նրանցից ամեն մեկը իր սեփական շրշյունն ուներ, իսկ հիմա նրանց ձայներն այլևս չեն լսվում... Երգող պուրակների փոխարեն միայն կոճղեր ու փշեր են մնացել: Մինչև հիմա ես լռել եմ, դիմացել, բայց վե՛րջ, հերի՛ք է: Ծարմորուսը հանկարծակի վեր թռավ տեղից, կանգնեց և ձեռքով հարվածեց սեղանին: Շողշողացող անոթները ցնցվեցին ու բոցավառվեցին: Էնտի աչքերը կայծկլտացին կանաչ կրակով, մորուքը ցախավելի պես ցից ցից եղավ: -Ես վե՛րջ կտամ այդ ամենին,- որոտաց նա: -Դուք էլ կգաք ինձ հետ: Չի բացառվում, որ ինչ որ բանում կօգնեք ինձ, ինձ ու ձեր բարեկամներին: Եթե Սարումանը չչեզոքացվի, Գոնդորն ու Ռոհանը կհայտնվեն երկու կրակի արանքում: Միասին գնում ենք Իզենգարդ: -Այո, մենք կգանք քեզ հետ,- ասաց Մերին,- ու կփորձենք օգտակար լինել քեզ: -Իհա՛րկե կգանք,- ոգևորվորվեց Փինը: -Կուզենայի, որ Սպիտակ Ձեռքին գահընկեց լիներ: եթե նույնիսկ ինձանից ոչ մի օգուտ չլինի ես միևնույնն է կգամ, երբեք չեմ մոռանա Ուգլուկին ու Սարումանին: Մեր զբոսանքն էլ չեմ մոռանա Ռոհանի վայրի հողերում: -Շատ լավ, շատ լավ,- հավանություն տվեց Ծառմորուսը: -Բայց ես շտապեցի, իսկ շտապել չի կարելի: Պետք չէր այսպես տաքանալ, ավելի լավ է գնամ հովանամ ու մի քիչ մտածեմ: Հեշտ է ասել «հերիք է», բայց միայն դա բավական չէ գործն առաջ տանելու համար: Ծեր էնտը դանդաղ ուղղվեց դեպի մուտքը և կանգնեց ջրի շիտերի տակ: Մի քանի րոպե անց նա ծիծաղեց, թափահարեց իրեն ու վերադարձավ: Ջրի կաթիլները նրա վրայից ընկնելով գետնին բոցավառվում կարմիր ու կանաչ գույներով: Էնտը նորից պառկեց ու լռեց: Որոշ ժամանակ անց հոբիթնելը լսեցին նրա մրթմրթոցը: Թվում էր թե ինչ որ բան է մատների վրա հաշվում: -Ֆենգորն, Ֆինգլաս, Ֆլադրիֆ... այ այ այ... վերջ: Դժբախտությունն այն է որ մերոնցից քչերն են մնացել,- ասաց նա շրջվելով դեպի հոբիթները: -Մեծ Խավարից առաջ անտառներում դեգերող էնտերից միայն երեքն են մնացել՝ Ֆենգորնը՝ այսինքն ես, Ֆինգլասը ու մեկ էլ Ֆլադրիֆը: Այդպես էին անվանում մեզ էլֆերը: Դուք կարող եք նրանց Գանգրատերև ու Հաստակեղև անվանել, եթե ձեզ այդպես է դուր գալիս: Այսպես ուրեմն, Գանգրատերևն ու Հաստակեղևը այս գործի համար պիտանի չեն: Վերջին ժամանակներս Գանգրատերևը ծառի պես անընդհատ քնած է: Անտառի ծայրին, միայնակ, մինչև ծնկները խոտի մեջ կանգնած նիրհում է, ու պատահում է, որ ամբողջ ամառվա ընթացքում իսկի չի էլ արթնանում: Ամողջությամբ տերևակալել է, առաջ նա գոնե ձմեռը արթնանում էր, իսկ հիմա ձմեռն էլ տեղից չես շարժի: Հաստակեղևը Իզենգարդից դեպի արևմուտք ընկած լեռների լանջերին էր ապրում: Այնտեղի ծառերն ամենաշատն են տուժել: Օրքերը Հաստակեղևին ծանր վիրավորել էին, սպանել նրա հարազատներից շատերին, իսկ նրա հոտի ծառերի մեծամասնությանը ոչնչացրել: Եվ ծառերը ոչնչացան, և հովիվները... Այդ դեպքից հետո հաստակեղևը հեռացավ դեպի լեռների բարձունքները, իր սիրելի կեչիների մոտ և հիմա նրան այնտեղից իջեցնելն անհնար է: Կփորձեմ ջահելներին համոզել, եթե իհարկե կարողանամ բացատրել նրանց գործի լրջությունը: Մերոնց բավականին դժվար է տեղներից շարժել, շտապել չեն սիրում: Ափսո՛ս, շատ ափսոս, որ մենք այսքան քիչ ենք մնացել:  -Բայց ինչո՞ւ եք այդքան քիչ, եթե հնուց ի վեր բնակվում եք այսեղ,- զարմացավ Փինը,- մի՞թե բոլորը մահացել են: -Դե չէ իհարկե,- ասաց Ծառմորուսը: -Իր մահով այսքան դարերի ընթացքում ոչ ոք չի մեռել: զոհվելը հա՛, պատահել զոհվել են, բայց շատերը քուն են մտել ու փայտացել... Թեպետ էնտերը երբեք էլ շատ չեն եղել: Մենք չենք բազմանում, փոքրիկ էնտիկներ՝ ինչպես կասեիք դուք, չկան, արդեն շատ դարեր են անցել, ինչ մեզ մոտ փոքրիկներ չեն ծնվում: Հասկանու՞մ եք, մենք կորցրել ենք մեր կանանց: -Այ քեզ դժբախտություն,- մռայլվեց Փինը,- ինչ է պատահել նրանց, բոլորը մահացե՞լ են:  -Չե՛ն մահացել,- նեղացավ Ծառմորուսը: -Ես չասացի մեռել են, ասացի կորցել ենք նրանց: կորցրել ենք ու չենք գտնում: -Նա տխուր հոգոց հանեց: -Ես էլ կարծում էի այդ մասին բոլորը գիտեն: Մի ժամանակ Գոնդորից մինչև Սև Անտառ բոլորը այդ մասին էին երգում, թե էլֆերը, թե մարդիկ: Երգում էին ողջ Միջերկիրը ոտքի տակ տված էնտերի մասին, որոնք փնտրում էին իրենց կանանց: Այ քեզ բան, միթե՞ այդ երգերն այլևս չեն հնչում: -Երևի այդ երգերը միայն Մշուշապատ Լեռների այս կողմում են երգում, որովհետև դրանցից ոչ մեկը Հոբիթստան չի հասել,- ասաց Մերին: -Գուցե դու այդ մասին ինչ որ բա՞ն պատմես, կամ երգես: -Դե լավ, թող այդպես լինի, ես կպատմեմ ձեզ այդ մասին,- համաձայնվեց Էնտը ակնհայտորեն շոյված: -իհարկե մանրամասն պատմելու ժամանակ չկա, քնելու ժամանակն է, բայց համառոտ կփորձեմ: Վաղը մենք խորհուրդ ենք հրավիրելու, բավականին խոսելիք ունենք և հնարավոր է այնպես ստացվի, որ երեկոյան էնտերը արշավի դուրս գան: -Դա բավականին տարօրինակ ու տխուր պատմություն է,- մի քիչ լռելուց հետո սկսեց էնտը: -Երբ աշխարհը դեռ պատանի էր, իսկ անտառները լայնարձակ ու վայրի, էնտերը, էնտերի կանայք և էնտ աղջիկները միասին էին ապրում: Օ՜ հրաշագեղ Ֆիմբրետիլ, թեթևոտն Կեչուհի, օ՜ պատանեկության տարիներ... Մենք միասին էինք ապրում և միասին էլ դեգերում: Բայց մեր սրտերը տարբեր կերպ էին աճում: Էնտերը սիրում էին այն ամենը՝ ինչ տեսնում էին: Նրանց դուր էին գալիս վիթխարի ծառերը, նախնադարյան անտառները, բարձր լեռները: Նրանք հագեցնում էին իրենց ծարավը լեռնային գետերից և ուտում միայն ծառերից թափվածը: Էլֆերը էնտերին խոսել սովորեցրին, և մենք երկար զրուցում էինք մեր ծառերի հետ: Իսկ մեր կանանց դուր էին գալիս արևոտ բացատները, և անտառեզրին աճող մատղաշ ծառերը: նրանք անմիջապես թփերի մեջ նկատում էին հասած հատապտուղները, իսկ ճյուղերի մեջ՝ վայրի խնձորները: Գարնանը նրանք թափառում էին ծաղկած բալենիների տակ, ամռանը ցողաթաթախ մարգագետինների կանաչ խոտերում, իսկ աշնանը դաշտում՝ որտեղ թափվում էին հասած սերմերը: Բայց մեր կանայք նույնիսկ չէին էլ փորձում խոսել իրենց հոտի հետ: Նրանք միայն ուզում էին, ծառերը լսեն ու ենթարկվեն իրենց:
Վստահելի
1342
edits