Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 2961 բայտ, 21:48, 6 Մարտի 2015
/* Գլուխ հինգերորդ. Սպիտակ ձիավորը */
-Այո, իսկապես տոթ է,- համաձայնվեց թզուկը: -Այստեղ ավելի լուսավոր է, քան Չարքանտառում, բայց ինչ որ շատ հեղձուկ ու փոշոտ է օդը այստեղ, և ծառերն էլ բորբոսնած են:
-Ֆենգորնը ծեր է, շատ ծեր է,- հոգոց հանեց էլֆը: -Այստեղ նույնիսկ ես եմ ինձ ջահել զգում՝ առաջին անգամ այն ժամանակվանից, ինչ ճանապարհորդում եմ ձեզ հետ: Չէ՞ որ դուք իմ կողքին իսկապես երեխաներ եք: Այո, նա ծեր է և լի անցյալի հիշողություններով: Խաղաղ ժամանակ լիներ՝ հաճույքով կզբոսնեի այստեղ: -Չեմ էլ կասկածում,- փնչացրեց Ջիմլին: - Ի վերջո դու անտառային էլֆ ես: Թեպետ բոլոր էլֆերն էլ տարօրինակ ժողովուրդ են: Բայց գիտես դու ինձ մի քիչ սփոփեցիր: Եթե Լեգոլասը որոշել է գնալ ես էլ կգնամ: Միայն թե դու աղեղդ պատրաստ պահիր, իսկ ես տապարս: Ես ծառերին չեմ դիպչի,- շտապ ավելացրեց նա զգուշորեն նայելով ծառին, որի տակ նրանք կանգնած էին: -Բայց եթե երեկվա ծերունին կրկին մեզ հանդիպի, այս անգամ նա ինձ անակնկալի չի բերի: Առա՛ջ: Եվ նրանք մտան անտառ: Արագորնը փնտրում էր հետքերը և ընտրում ճանապարհը: Հետքեր չկային: Հողը ծածկված էր անցյալ տարվանից մնացած չոր տերևների գորգով: Բայց ներքին ձայնը հուշում էր նրան, որ հոբիթները գետից հեռու չեն գնա: Ի վերջո կրկին անգամ վերադառնալով գետի մոտ Արագորնը հետքեր հայտնաբերեց: Դա այն նույն վայրն էր, որտեղ Մերին ու Փինը որոշեցին հանգստանալ ոտքերով ջրին չլմփացնել: Կասկածները վերջնականապես ցրվեցին. հոբիթները երկուսով էին, ընդ որում մեկը ծանրաքաշ, մյուսն ավելի թեթև: -Լավ նորություններ են,- ասաց Արագորնը,- բայց սրանք արդեն երկու օրվա հետքեր են: Դատելով հետքերից հոբիթները հեռացել են գետից և գնացել թավուտի խորքը:  -Եվ ի՞նչ ենք անելու,- մռայլվեց Ջիմլին: -Հո ամբողջ անտառը ոտքի տակ չենք տալու: Պարենը գրեթե վերջացել է: Եթե շատ երկար փնտրենք նրանց, ապա ոչնչով օգնել չենք կարող, բացառությամբգտնվելուց հետո կողքներին նստած միասին սովից մեռնելուց, դրանով ապացուցելով մեր ընկերությունը... -Եթե ուրիշ ոչինչ չկարողանանք անել, ինչ արած, այդպես էլ կլինի,- ասաց Արագորնը: -Գնացի՛նք:
Վստահելի
1342
edits