Changes
: ― Մեր ընտանիքի ողջ եռանդը բաժին է ընկել Շերլոկին, ― ինձ դիմելով, ասաց Մայքրոֆտը։ ― Դե ինչ, զբաղվիր այս գործով, գործադրիր քո ողջ կարողությունը և եթե արդյունքի հասնես, ինձ իմաց տուր։
: ― Անպայման, ― պատասխանեց ընկերս, բազկաթոռից վեր կենալով։ ― Իմաց կտամ և՛ քեզ և՛ միստր Մելասին։ Իսկ մինչ այդ, միստր Մելաս, ես ձեր փոխարեն խիստ կզգուշանայի, որովհետև այս հայտարարությամբ նրանք, իհարկե, կիմանան, որ դուք իրենց մատնել եք։
: Մենք տուն ուղեվորվեցինք։ ուղեևորվեցինք։ Ճանապարհին Հոլմսը հեռագրատուն մտավ և մի քանի շտապ հեռագրեր ուղարկեց։
: ― Տեսնում եք, Ուոտսոն, ― ասաց նա։ Երեկոն աննպատակ չանցկացրինք։ Իմ բազմաթիվ, ամենահետաքրքիր դեպքերը ինձ են հասել այսպիսի ճանապարհով՝ Մայքրոֆտի միջոցով։ Մեզ տրված խնդիրը, իհարկե, կարող է ունենալ միան մեկ լուծում, բայց, այնուամենայնիվ, ունի իր առանձնահատկությունները։
: ― Հույս ունեք լուծե՞լ այս խնդիրը։