Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 229 բայտ, 10:19, 15 Մարտի 2015
/* Գլուխ առաջին. Բորոմիրի Մահը */
Նա լռեց և աչքերը հոգնած փակվեցին: Մի ակնթարթ հետո նորից խոսեց:
-Մնաս –Մնաս բարով, Արագո՛րն, գնա՛ Մինաս Թիրիթ, փրկի՛ր իմ ժողովրդին: Ես պարտվեցի...
― Ո՛չ,― չհամաձայնեց Արագորնը՝ բռնելով գոնդորցու ձեռքը և համբուրելով նրա ճակատը,― ո՛չ, Բորոմիր, դու հաղթե՛լ ես: Ոչ բոլորին է հաջողվում այսպիսի հաղթանակ տանել: Հանգչի՛ր խաղաղությամբ, Գոնդորը կանգու՛ն կմնա:
Բորոմիրը թուլացած ժպտաց:
-Պատասխանիր–Պատասխանիր, ու՞ր գնացին օրքերը, ի՞նչ պատահեց Ֆրոդոյին, նա նույնպես նու՞յնպես նրանց հետ է,- հարցրեց Արագորնը:
Բայց Բորոմիրը լռում էր:
― Վա՜յ մեզ,― բացականչեց Արագորնը ցնցված մինչև հոգու խորքը,- Դենետորի հետնորդը հեռացավ աշխարհից, ինչպիսի դառը վերջաբան: Մատանու եղբայրությունը փլուզվեց, սա նաև իմ պարտությունն է: Իզուր Գենդալֆը վստահեց ինձ ջոկատի ճակատագիրը: Ես չփարատեցի նրա հույսերը: Ի՞նչ անեմ հիմա: Բորոմիրը խնդրեց գնալ Գոնդոր: Այդ է ուզում նաև իմ սիրտը, բայց ո՞ւր է մատանին, որտե՞ղ է պահապանը, որտե՞ղ փնտրեմ նրանց, ո՞նց փրկեմ բռնած գործը:
Նա ծնկաչոք հեկեկում էր բռնած Բորոմիրի ձեռքը: Այդպես էլ նրան գտան Ջիմլին ու Լեգոլասը, որոնք իջել էին արևմտյան լանջով և անաղմուկ, ինչպես որսորդները, եկել-հասել մարտի դաշտ: Ջիմլին ձեռքի մեջ սեղմել էր կացինը, իսկ Լեգոլասը՝ երկար դաշույնը: Նրա նետերը վերջացել էին: Դուրս գալով բացատ երկուսն էլ քարացան անսպասելիությունից, բայց հետո ամեն ինչ հասկացան ու դառնությամբ լցված կախեցին գլուխները: Լեգոլասը մոտեցավ Արագորնին:
-Վա՜յ –Վա՜յ մեզ,- բացականչեց նա,- մենք բազմաթիվ օրքերի հետապնդեցինք ու ոչնչացրեցինք անտառում, բայց ինչպես երևում է այստեղ ավելի շատ էինք պետք: Մենք լսեցինք փողի ձայնը ու շտապեցինք ձայնին ընդառաջ, բայց ինչպես երևում է ուշացել ենք... Բարոմիրը մահացո՞ւ է վիրավորվել, իսկ դո՞ւ:
-Նա –Նա մեռած է,- պատասխանեց Արագորնը,- ես քերծվածք անգամ չունեմ: Ես, ինչպես դուք, չափազանց ուշ հասա, Բորոմիրը ընկել էր՝ պաշտպանելով հոբիթներին, քանի դեռ ես գագաթին էի:
-Հոբիթների՞ն –Հոբիթների՞ն,- բացականչեց Ջիմլին,- իսկ ո՞ւր են նրանք, ո՞ւր է Ֆրոդոն:
-Չգիտեմ –Չգիտեմ,- հոգնած պատասխանեց Արագորնը,- մահից : –Մահից առաջ Բորոմիրն ասաց, որ օրքերը կապկպել են նրանց, բայց չեն սպանել: Բայց ես նրան ուղարկել էի Մերիի ու Փինի հետևից և չգիտեմ, թե՛ Ֆրոդոն ու Սեմն էլ են եղել նրանց հետ, թե՛ ոչ: Ճշմարիտ եմ ասում, այսօր ինչ անում եմ չարիքի է վերածվում: Ի՞նչ անենք բա հիմա:
-Առաջին –Առաջին հերթին պետք է թաղել Բորոմիրին,- ասաց Լեգոլասը,- հո չե՞նք թողնելու այս զզվելի լեշերի մեջ:
-Համենայն –Համենայն դեպս պետք է շտապել,- նկատեց Ջիմլին,- : – Բորոմիրին դա նույնպես դուր չէր գա: Եթե մեր ընկերները ողջ են, պետք է փրկել նրանց թշնամու ձեռքից:
-Բայց –Բայց մենք չգիտենք նրանց հետ է արդյոք պահապանը,- հիշեցրեց Արագորնը,- մի՞թե մենք կթողնենք նրան մենակ, չէ՞ որ մենք առաջին հերթին պարտավորվել ենք նրան օգնել: Չարագուշակ ընտրության առաջ ենք կանգնած:
-Եթե –Եթե այդպես է, բերեք առաջին հերթին կատարենք մեր գլխավոր պարտքը,- նորից առաջարկեց Լեգոլասը,- Բորոմիրին : –Բորոմիրին արժանի գերեզման մենք չենք կարող կառուցել՝ ո՛չ ժամանակ ունենք, ո՛չ էլ գործիք, գուցե քարերով դամբարա՞ն պատրաստենք:
-Դա –Դա երկար և ծանր աշխատանք է,- չհամաձայնեց Ջիմլին,- այստեղ : –Այստեղ քարեր չկան, պետք է բերել գետի մոտից:
-Մենք կդնենք Բորոմիրի մարմինը նավակի մեջ,- որոշեց Արագորնը,- իսկ կողքին կդնենք նրա և սպանված թշնամիների զենքերը: Իսկ նավակը կհրենք դեպի ջրվեժը: Թող Անդուինը ընդունի սպանված ռազմիկին: Գոնդորի մեծ գետը ինքը կհոգա, որպեսզի ոչ ոք չհամարձակվի անարգել նրա աճյունը:
Նրանք արագ հավաքեցին սպանված օրքերի զենքերը, սաղավարտները և վահանները կիտելով դրանք իրար գլխի:
-Տեսե՛ք–Տեսե՛ք,- բացականչեց Արագորնը:
Նա տձև զենքերի կույտի միջից դուրս քաշեց երկու տերևաձև դաշույն, որոնց վրա կարմիր և ոսկեգույն գրվածքներ կային: Շուտով գտնվեցին նաև պատյանները, որոնք զարդարված էին փոքրիկ կարմիր քարերով:
-Այս –Այս դաշույնները օրքերինը չեն,- հաղթական ասաց Արագորնը, նրանք : –Նրանք պատկանում են հոբիթներին: Ամեն ինչ պարզ է, նրանք զինաթափել են գերիներին, բայց նրանց զենքերը վախեցել են վերցնել, չէ՞ որ դրանք պատրաստված են արևմտյան երկրում և նրանց վրա նզովք է գրված, որը մահացու է Մորդորի սպասավորների համար: Նշանակում է մեր բարեկամները անզեն են, եթե իհարկե ողջ են: Ես կվերցնեմ սրանք, գուցե դեռ հաջողվի վերադարձնել իրենց տերերին, չնայած որ հույսը շատ փոքր է:
-Իսկ –Իսկ ես գնամ նետերս հավաքեմ, - ասաց Լեգոլասը,- կապարճս դատարկ է:
Շուտով նրա կապարճը լիցքավորվեց անվնաս մնացած նետերով: Արագորնը ուշադիր զննում էր օրքերի դիակները:
-Ոչ –Ոչ բոլոր օրքերն են Մորդորից,- նկատեց նա,- եթե ես մի փոքր հասկանում եմ օրքերի ցեղատեսակներից, ապա այստեղ կան մի քանի հյուսիսային գոբլիններ՝ մառախլապատ լեռներից: Բայց կան նաև ուրիշներ, որոնք ինձ անծանոթ են, նրանք նույնիսկ այլ կերպ են զինված...
Նա ցույց տվեց չորս թխամաշկ և ծուռաչք օրքերի դիակներ: Դրանք հսկայական էին՝ մեծ ձեռքերով, ամուր, մկանուտ ոտքերով: Սովորական յաթաղանների փոխարեն նրանց գոտիներից կախված էին կարճ սրեր՝ լայն շեղբերով, իսկ նրանց աղեղները չափերով ու տեսքով ոչնչով չէին տարբերվում սովորական մարդկանց աղեղներից: Վահանների վրա դրոշմված էր անծանոթ զինանշան՝ սև դաշտում սպիտակ ձեռքի տեսքով, իսկ սաղավարտներին երևում էր ռուներեն «Ս» տառը՝ պատրաստված ինչ-որ փայլուն մետաղից:
-Ես –Ես դեռ չեմ հանդիպել այսպիսի զինանշան,- մտամոլոր ասաց Արագորնը,- կուզենաի : –Կուզենաի իմանալ ի՞նչ են նշանակում այս նշանները:
-«Ս» –«Ս» Սաուրոն,- ենթադրեց Ջիմլին,- հասկանալը դժվար չէ:
-Ո՛չ–Ո՛չ,- Ջիմլիի տարբերակը մերժեց Լեգոլասը,- Սաուրոնը տանել չի կարողանում էլֆերեն ռուները:
-Եվ –Եվ հետո նա երբեք չի օգտագործում իր իսկական անունը ու չի թողնում ո՛չ գրել, ո՛չ արտաբերել,-ավելացրեց Արագորնը,- նույնիսկ սպիտակը նրա գույնը չէ: Բարադ Դուրին հպատակվող օրքերի զինանշանը կարմիր աչքն է:
Նա մտախոհվեց և վերջապես արտաբերեցասաց. «Ինձ թվում է՝ «Ս» նշանակում է Սարուման: Իզենգարդում ինչ-որ բան այն չէ, և արևմտյան երկրներում այլևս ապահով ճանապարհներ չկան: Դրանից էլ վախենում էր Գենդալֆը... Դավաճան Սարումանը ինչ-որ կերպ իմացել է մեր արշավի մասին: Երևի նրա ականջին մեր առաջնորդի անկման լուրն էլ է հասել: Հնարավոր է Մորիայի օրքերին հաջողվել է չեզոքացնել Լորիենի զգոնությունը: Հնարավոր է նաև, որ նրանք շրջանցել են Լորիենը և գնացել են Իզենգարդ այլ ճանապարհներով: Օրքերը վատ քայլորդներ չեն, չնայած Սարումանը շատ տարբերակներ ունի լուրեր հայթհայթելու... Հիշո՞ւմ եք թռչուններին»:
-Լա՛վ–Լա՛վ, լա՛վ, ժամանակ չկա գլուխ ջարդելու հանելուկների վրա,- արագացրեց Ջիմլին,- գնա՛նք, տանե՛նք Բորոմիրին գետի մոտ:
-Պետք –Պետք է գուշակել հանելուկները, եթե ուզում ենք գտնել ճիշտ ճանապարհը,- առարկեց Արագորնը:
-Իսկ –Իսկ կա՞ այդ ճիշտ ճանապարհը,- կասկածեց թզուկը:
Ջիմլին կացինով մի քանի ճյուղեր կտրեց, Արագորնն ու Լեգոլասը լարերով կապեցին դրանք, վրան փռեցին թիկնոցը և այդ ինքնաշեն պատգարակով տեղափոխեցին ռազմիկի աճյունը գետի մոտ: Ինչպես նաև ավարը, որը պետք է առաջնորդեր նրան դեպի նրա վերջին հանգրվանը: Գետը մոտիկ էր, բայց Բորոմիրի պես հաղթանդամ մարդուն նույնիսկ երեքով տանելը դժվար էր: Արագորնը մնաց գետի մոտ հսկելու մարմինը, իսկ Լեգոլասն ու Ջիմլին շտապեցին հոսանքն ի վեր դեպի Պարտ Գալենը: Մինչև ճամբարը մի երկու վերստ կլիներ և բավականին երկար ժամանակ պահանջվեց մինչև նորից լսվեցին էլֆի և թզուկի զվարթ ձայները, որոնք, աշխատելով ափից չհեռանալ, վերադարձան Արագորնի մոտ:
-Անհասկանալի –Անհասկանալի է,- ասաց Լեգոլասը,- ափին երկու մակույկ կար: Երրորդը չգտանք:
-Օրքերը –Օրքերը այնտեղ է՞լ են եղել,- զգաստացավ Արագորնը:
-Օրքերի –Օրքերի հետքեր այնտեղ չկան,- պատասխանեց Ջիմլին,- և հետո, եթե նրանք այնտեղ եղած լինեին, բոլոր նավակները տարած կլինեին՝ ուղեբեռն էլ հետը:
-Վերադառնանք –Վերադառնանք տեսնեմ ինչումն է բանը,- որոշեց Արագորնը:
Բորոմիրին պառկեցրեցին նավակի հատակին: Այն պետք է դառնար նրա հուղարկավորության դամբարանը: Բարձի փոխարեն գլխի տակ դրված էր ծալված Էլֆական թիկնոցը՝ մոխրագույն գլխանոցով: Գոնդորցու ուսերը ծածկում էին նրա սև ու երկար մազերը: Լորիենի տիրուհու նվերը՝ ոսկե գոտին, փայլփլում էր արևի տակ: Սաղավարտը դրեցին նրա կողքին, ջարդված եղջերափողն ու կոտրված թուրը՝ կրծքին, իսկ ոտքերի տակ՝ սպանված թշնամիների զենքերը: Բարեկամները նստելով ազատ նավակը, կապեցին հուղարկավորության նավակը իրենց նավակից և լողացին ջրի հոսանքի ուղղությամբ: Թիավարում էին լուռ՝ աշխատելով ափին մոտ մնալ, բայց շուտով արագնթաց հոսանքը պարուրեց մակույկը և Պարտ Գալենի կանաչ մարգագետինները մնացին ետևում: Արևը, որ արդեն թեքվում էր դեպի արևմուտք, պայծառ լուսավորում էր Թոլ Բրանդիրի թեք լանջը: Բարեկամները լողում էին դեպի հարավ, մինչև որ հորիզոնում երևաց Ռաուրոս ջրվեժի ոսկե լուսապսակը, որը ջրի շիթերից բաղկացած մի ամպ էր՝ քուլա քուլա կախված անդունդի վրա: Անքամի օդը սկսեց տատանվել աղմուկից ու որոտից:
Երեք ընկերները լուռ նայում էին Բորոմիրի հետևից: Վերջապես Արագորնը գոչեց.
-Սպիտակ –Սպիտակ աշտարակից դեռ երկար են նայելու հեռուն, հուսալով տեսնել նրան տուն տանող ճանապարհին, բայց Բորոմիրն այլևս չի վերադառնա ո՛չ լեռներից, ո՛չ էլ ծովի ափերից:
Եվ նա սկսեց դանդաղ երգել.
Հուղարկավորության երգն ավարտվեց: Բարեկամները, ամբողջ ուժով թիավարելով, վերադարձան Պարտ Գալեն:
- Դուք –Դուք թողեցիք ինձ արևելյան քամին,- ասաց Ջիմլին,- բայց ես նրա մասին չեմ երգի:
-Ճիշտ –Ճիշտ կանես,- պատասխանեց Արագորնը,- երբ Մինաս Թիրիթում փչում է արևելյան քամին, նրան մի կերպ տանում են, բայց հարցեր չեն տալիս: Լա՛վ, վերջ այդ մասին, Բորոմիրը գնաց իր ճանապարհով, մենք էլ շտապենք կատարելու մեր ճանապարհի ընտրությունը:
Նավակի քիթը դեռ չէր հասցրել դիպչել ափին, բայց Արագորնը դուրս ցատկեց նավակից և արագորեն սկսեց հետախուզել հետազոտել տարածքը՝ անըդհատ կռանալով ու ուշադիր զննելով:
-Օրքերը –Օրքերը այստեղ չեն եղել,- ասաց նա,- մնացածի : –Մնացածի մասին հաստատ ոչինչ չեմ կարող ասել: Մեր հետքերը շատ են խառնվել, բայց ես չեմ կարող հաստատ ասել, որ Ֆրոդոյի անհետանալուց հետո այստեղ հոբիթներ չեն եղել:
Նա վերադարձավ ափի մոտ և սկսեց ուսունասիրել խոնավ գետինը:
-Այստեղ –Այստեղ բավականին լավ պահպանված հետքեր կան,- նկատեց նա,- հոբիթներից : –Հոբիթներից մեկը երևացել է այստեղ: Նա մտել է ջուրը, հետո նորից վերադարձել ափ: Բայց ե՞րբ է դա կատարվել, չեմ կարող ասել:
-Եվ –Եվ ինչպե՞ս ես պատրաստվում լուծել այս հանելուկը,- հարցրեց Ջիմլին:
Արագորնը միանգամից չպատասխանեց: Նա վերադարձավ ճամբար և սկսեց տնտղել ուղեբեռերը:
-Այստեղ –Այստեղ երկու ուսապարկ է պակասում, այդ թվում ամենամեծն ու ծանրը,- վերջապես ասաց նա: -Իսկ –Իսկ ամենածանրը կրում էր Սեմը: Ահա և ձեզ հանելուկի պատասխանը: Ֆրոդոն նստել է նավակը և հեռացել իր ծառայի հետ: Երևում է նա վերադարձել է այստեղ մեր բացակայության ժամանակ: Սեմին ես վերջին անգամ տեսել եմ վերև տանող կածանի մոտ: Ես կանչեցի նրան ինձ հետ, բայց երևում է նա չի լսել: Հասկացել է ինչ կա Ֆրոդոյի մտքին ու վազքով հետ է վերադարձել: Սեմից այդքան հեշտ չես ազատվի:
-Բայց –Բայց ինչո՞ւ է նա ուզեցել ազատվել մեզանից: Ինչո՞ւ մեզ չի զգուշացրել,- շփոթված հարցրեց Ջիմլին,- տարօրինակ արարք է:
- Տարօրինակ–Տարօրինակ, բայց խիզախ,- առարկեց Արագորնը,- Սեմը : –Սեմը ճիշտ էր... Ֆրոդոն չէր ուզում առաջնորդել ընկերներին դեպի մահ՝ Մորդոր, չնայած հասկանում էր, որ ինքը պետք է գնա: Այն ժամանակ, երբ նա մենակ թափառում էր սարի վրա, ինչ-որ անսպասելի բան է տեղի ունեցել, որն էլ օգնել է նրան հաղթել վախը և որոշում կայացնել:
- Գուցե –Գուցե նա հանդիպել է օրքերին ու փախե՞լ է,- ենթադրեց Լեգոլասը:
-Այո՛–Այո՛, փախել է,- պատասխանեց Արագորնը,- բայց դժվար թե օրքերից:
Արագորնը չկիսեց ընկերների հետ իր վերջին մտքերը: Բորոմիրի խոստովանությունը նա երկար ժամանակ գաղտնիք էր պահում:
-Ամեն –Ամեն ինչ արդեն պարզ է,- ասաց Լեգոլասը,- Ֆրոդոն այլևս այս ափին չէ: Նավակը կարող էր վերցնել միայն նա, իսկ Սեմը գնացել է նրա հետ: Այլապես ինչպե՞ս բացատրել ուղեբեռերի անհետացումը:
-Ուրեմն –Ուրեմն մնում է երկուսից մեկը,- ամփոփեց Ջիմլին,- կա՛մ մենք նստում ենք վերջին նավակը ու փորձում ենք հասնել Ֆրոդոյին, կա՛մ էլ գնում ենք օրքերի հետքերով: Երկու դեպքում էլ հույսը շատ աղոտ է: Թանկարժեք ժամանակն արդեն բաց է թողնված:
-Թողեք –Թողեք մտածեմ,- ասաց Արագորնը,- և թող իմ ընտրությունը ճիշտ լինի ու վերջ դնի ձախորդություններին, որոնք այսօր հետապնդում են մեզ:
Կարճ ժամանակ լուռ կանգնելուց հետո նա վերջապես որոշեց:.-Ես –Ես ուղևորվում եմ օրքերին հետապնդելու: Եթե ամեն ինչ այսպես չդասավորվեր ես կուղեկցեի Ֆրոդոյին և կմնայի նրա հետ մինչև վերջ: Բայց եթե ես հիմա նետվեմ նրան փնտրելու՝ չիմանալով որտեղ, Փինին և Մերիին սպասվում են ծանր տառապանքներ ու մահ: Սիրտս հուշում է ինձ, որ պահապանի ճակատագիրն այլև իմ ձեռքին չէ: Ջոկատն արդեն խաղացել է իր դերը և մեզ հարգի չի լինի, եթե թողնենք մեր բարեկամներին դժբախտության մեջ, քանի դեռ մեր մեջ ուժ կա պայքարելու: Առա՛ջ, ավելորդ ոչինչ մի՛ վերցրեք, մենք պետք է հետապնդենք նրանց օր ու գիշեր, մինչև որ չհասնենք:
Նրանք դուրս հանեցին ջրից վերջին նավակը և տարան անտառ: Ավելորդ իրերը պահեցին նավակի հատակին ու հավերժ լքեցին Պարտ Գալենը: Երբ նրանք վերադարձան բացատ, որտեղ ընկել էր Բորոմիրը, արդեն երեկո էր: Արագորնից մեծ վարպետություն չպահանջվեց արագ գտնել օրքերի հետքը:
-Միայն –Միայն օրքերն են այսպես կոխկրտում խոտերը,- փնթփնթաց Լեգոլասը,- կարելի : –Կարելի է մտածել, թե նրանց դուր է գալիս ջարդել այն ամենը, ինչն աճում է ու ձգվում դեպի արևը:
-Բայց –Բայց դա չի խանգարում, որ նրանք արագ քայլեն,- նկատեց Արագորնը,- ի : –Ի դեպ նրանք երբեք չեն հոգնում: Իսկ մենք, երևում է, շուտով դուրս կգանք չոր ու քարքարոտ տեղանք և ինձ հարկավոր է շատ ուշադիր լինել, որ հետքը չկորցնենք:
-Դե –Դե ինչ, առա՛ջ,- բացականչեց Ջիմլին,- թզուկները նույնպես գերազանց քայլորդներ են ու ոչ մի բանում չեն զիջում օրքերին: Բայց հետապնդումը երկար է լինելու: Մենք թույլ տվեցինք նրանց շատ հեռու գնալ:
-Դա –Դա այդպես է,- հաստատեց Արագորնը,- այսօր : –Այսօր մեզ բոլորիս չէր խանգարի թզուկի տոկունություն ունենալ, բայց առա՛ջ, կա հույս, թե ոչ՝ մենք չենք նահանջի ու վա՛յ մեզ, եթե չհասնենք նրանց: Այս հետապնդումը դեռ իր տեղն է գրավելու էլֆերի, մարդկանց ու թզուկների լեգենդներում: Առա՛ջ, երեք որսորդներ:
Նա առաջ սուրաց ինչպես հովազը: Կասկածները մի կողմ դնելով նա առաջնորդում էր իր փոքրիկ ջոկատը առաջ ու առաջ: Անտառն ու լիճը մնացին ետևում: Կարմիր մայրամուտով ողողված հորիզոնում կամաց-կամաց սկսեցին երևալ լեռների ուրվագծերը և դեպի գետը ձգվեցին նրանց լանջերը: Մթնում էր: Երեք մոխրագույն ստվերները անհետացան քարերի ետևում:
Վստահելի
1342
edits