Changes

Պատահար թարգմանչի հետ

Ավելացվել է 4 բայտ, 17:53, 30 Հունվարի 2013
:   Մենք միմյանց ետևից մտանք մեծ դահլիճը, ըստ երևույթին, հենց այնտեղ, ուր եղել էր միստր Մելասը։ Տեսուչը վառեց իր լապտերը, և մենք տեսանք երկու դուռ, դռան ծանր վարագույրներ, լամպ և ճապոնական ասպետական հավաքածու, ինչպես մեզ նկարագրել էին։ Սեղանին դրված էին երկու բաժակ, կոնյակի դատարկ շիշ և կերակրի մնացորդներ։
:   ― Այս ի՞նչ է, ― հանկարծ հարցրեց Շերլոկ Հոլմսը։
:   Բոլորս կանգ առանք, ականջ դրեցինք։ Մեր գլխավերևում, ինչ֊որ տեղից, կարծես հառաչանքներ էին լսվում։ Հոլմսը նետվեց դեպի դուռը, այնտեղից՝ միջանցք։ Հանկարծ վերևից պարզորոշ ողբի ձայն լսվեց։ Հոլմսը սըրնթաց վազեց աստիճաներովաստիճաններով, ես և տեսուչը կրնկակոխ հետևեցինք նրան։ Նրա եղբայրը՝ Մայքրոֆտը, ևս շտապեց, որքան թույլ էր տալիս նրա ծանրացած մարմինը։
:   Երկրորդ հարկի հարթակում տեսանք երեք դուռ․ այդ սարսափելի հառաչանքները լսվում էին մեջտեղի դռան ետևից․ դրանք մերթ մարում էին՝ վերածվելով խուլ մրթմրթոցի, մեկ դարձայլ դառնում ականջ ծակող ողբ։Դուռը փակ էր, բայց դրսի կողմից բանալի էր կախված։ Հոլմսը բացեց փեղկերը, ներս վազեց և ակնթարթորեն դուրս թռավ՝ ձեռքերով բռնելով կոկորդը։
:   ― Շմոլ գազ, ― բղավեց նա։ ― Մի քիչ սպասեք։ Հիմա կցնդի։
:   Դռնից ներս նայելով տեսանք, որ սենյակը լուսավորում է միայն կրակի աղոտ կապույտ բոցը՝ առկայծելով փոքրիկ պղնձե կրակարանի մեջտեում։ մեջտեղում։ Այն հատակի վրա անբնական, մեռնող լույսի շրջանակներ էր առաջացնում, իսկ մթան խորքում, պատի մոտ, մենք տարբերեցինք երկու անորոշ, ծռմռված ստվերներ։ Բացված դռնից դուրս ձգվեց սարսափելի թունոտ ծուխը, որից մենք շնջահեղձ եղանք և հազացինք։ Հոլմսը աստիճաններով վազեց մինև վերջ, որպեսզի մաքուր օդ շնչի և հետո սենյակ նետվելով՝ թափով բացեց պատուհանը և դուրս նետեց վառվող կրակարանը։
:   ― Մեկ րոպեից կարող ենք ներս մտնել, ― խռխռաց նա, դարձյալ հարթակ նետվելով։ ― Որտե՞ղ է մոմը։ Դժվար թե մենք կարողանանք լուցքի վառել այսպիսի ածխահորում։ Դու, Մայքրոֆտ, կկանգնես դռան մոտ և կլուսավորես, իսկ մենք նրանց դուրս կբերենք։ Դե, մտնենք, հիմա կարելի է։
:   Մենք նետվեցինք թունավորվածների մոտ և նրանց հարթակ քարշ տվեցինք։ Երկուսն էլ անգիտակից վիճակում էին, կապտած շրթունքներով, ուռած, արյուն լցվաց դեմքերով և դուրս պրծած աչքերով։ Նրանց դեմքերն այնքան էին այլանդակվել, որ միայն սև մորուքն ու ամրակազմ, կարճահասակ կերպարանքը հնարավորություն տվեցին ճանաչեկու դրանցից մեկին՝ հույն թարգմանչին, որից մենք բաժանվել էինք ընդամենը մի քանի ժամ առաջ «Դիոգենեսում»։ Նրա ոտքերն ու ձեռքերը ամուր կապված էին, աչքին նկատելի էր ուժեղ հարվածի հետք։ Պարզվեց, որ երկրորդը բարձրահասակ էր, վերին աստիճանի հյուծված, նա ևս կապկպված էր, և սպեղանու մի քանի շերտեր պատել էին դեմքը արտասովոր Նախշերով։ Երբ նրան դրեցինք հատակին, նա դադարեց տնքալուց, և մի հայացքից հասկացա, որ մեր օգնությունն այստեղ ուշացած է։ Բայց միտր Մելասը դեռ ողջ էր, և, դիմելով անուշադրի սպիրտի ու բրենդիի օգնությանը, և, մեկ ժամ էլ չանցած, տեսնելով, թե ինչպես է նա աչքերը բացում, բավականությաբ համոզվեցի, որ իմ ձեռքը ետ բերեց նրան այն մթին հովտից, ուր տանում են բոլոր ճամփաները։
140
edits