Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 2166 բայտ, 21:59, 19 Մարտի 2015
/* Գլուխ վեցերորդ. Թագավորը Ոսկեզօծ դահլիճում */
–Իսկ եթե քո այս խնդրանքն էլ մերժեն, այն ժամանակ ի՞նչ կանես հոգատար Օձի Լեզու: Ինչքա՞ն կնսեմանա, էլ ի՞նչ աշխատանք կհամաձայնես կատարել, միայն թե պատերազմ չգնաս: Բեռնակիր կլինե՞ս: Սնունդ պետք է տարվի լեռներ: Չնայած կասկածում եմ, որ քեզ ուտելիքի պարկ վստահեն:
 
–Ոչ, Էոմե՛ր, դու երևի այնքան էլ լավ չես հասկանում, թե ինչ կա այս հոգատար խորհրդականի մտքին,– ասաց Գենդալֆը, սուր և ուշադիր հայցք նետելով Օձի Լեզվի վրա: –Նա վտանգավոր և խորամանկ խաղ է խաղում հիմա, և նույնիսկ մոտ է հաղթանակին: Ինչքան թանկագին ժամանակ եմ ես սրա վրա ծախսում... Պառկե՛լ, խորամանկ օձ,– ճչաց նա հանկարծ ահարկու ձայնով: –Պառկի՛ր և սողա՛: Ասա՛ վաղու՞ց ես Սարումանին վաճառվել: Ի՞նչ է նա խոսատացել փոխարենը: Երբ բոլոր ռազմիկները զոհվեն, դու կստանաս քո բաժին գանձերը և կնոջը, որին ցանկանում ես, այդպես չէ՞: Դու արդեն երկար ժամանակ է քո կիսաբաց կոպերի տակից ուշադիր հետևում ես նրա ամեն մի քայլը:
 
Էոմերը ձեռքը տարավ սրին:
 
–Ես գիտե՛ի այդ մասին,– գոչեց նա,– և հենց դրա համար էլ պատրաստ էի սպանել նրան տիրակալի աչքի առաջ: Բայց չգիտեի, որ նա նաև դավաճա՛ն է: –Եվ նա առաջ գնաց, բայց Գենդալֆը կանգնեցրեց նրան:
 
–Հանգստացի՛ր, Էովինին այլևս վտանգ չի սպառնում,– ասաց նա: –Իսկ դու, Օձի լեզու... Քո իսկական տիրոջը դու բավականին լավ ես ծառայել, և նա քեզ պարտական է հիմա: Բայց Սարումանը մոռացկոտ է և չի սիրում իր պարտքերը վճարել, այնպես որ խորհուրդ եմ տալիս շտապ գնալ նրա մոտ և հիշեցնել քո կատարած ծառայությունների մասին, թե չէ մեկ էլ տեսար մոռացավ, և դու մնացիր ձեռնունայն:
 
–Ստու՛մ ես,– ֆշշացրեց Օձի Լեզուն:
Վստահելի
1342
edits