Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 4967 բայտ, 21:48, 23 Մարտի 2015
/* Գլուխ յոթերորդ. Հելմյան Կիրճ */
=== Գլուխ յոթերորդ. Հելմյան Կիրճ ===
Երբ հեծյալները հեռանում էին Էդորասից, արևը արևն արդեն թեքվել էր դեպի արևմուտք և շողում էր ուղիղ նրանց աչքերին, լցնելով ռոհանյան հարթավայրը ոսկեգույն մշուշով: Ճանապարհը մեկ բարձրանալով, մեկ իջնելով ձգվում էր Սպիտակ Լեռների ստորոտի երկայնքով, երբեմն անցնելով արագնթաց լեռնային գետակների ծանծաղուտներով: Աջակողմյան հեռվում սկսեցին երևալ մայրամուտի շողերով լուսավորված Մշուշապատ լեռները: Իրիկնանում էր:
Զորքն ամբողջ թափով սլանում էր առաջ, քանզի ժամանակ քիչ էր մնում: Վախենալով ուշանալ՝ հեծյալները արշավում էին գրեթե առանց կանգ առնելու: Ռոհանյան նժույգները Միջերկրում հայտնի էին իրենց տոկունությամբ և արագավազությամբ, բայց ճանապարհը երկար էր. Էդորասից մինչև Իզեն գետի անցումը, որտեղ Թեոդենը հույս ունել միանալ Սարումանի բանակին դիմադրող զորքին, ուղիղ գծով քառասուն լիգ կլիներ:
Եկավ գիշերը և հարթավայրը թաղվեց խավարում: Վերջապես թագավորը կանգ առնելու հրաման տվեց: Արդեն հինգ ժամ էր անցել, ինչ նրանք ճանապարհ էին ընկել Էդորասից, և հետևում շատ լիգեր էին մնացել, բայց զորքը դեռ ճանապարհի կեսն էր անցել: Ռոհանցիները լայն շրջանով ճամբար խփեցին բաց երկնքի տակ, աստղերի և լուսնի գունատ լույսի ներքո: Խարույկներ որոշեցին չվառել, վտանգը մոտ էր և ամեն ինչ սպասելի էր: Ճամբարը բոլոր կողմերից շրջապատվեց ժամապահ հեծյալներով, և հետախույզներ ուղարկվեցին առաջ: Բայց գիշերային ճնշող ժամերը անցան խաղաղ և հնչեցին առավոտն ազդարարող եղջերափողերը: Մեկ ժամ էլ չէր անցել, և զորքը շարժվեց առաջ:
Երկինքը առաջվա պես մաքուր էր, բայց օդը լցվել էր ծանրությամբ: Տարվա այս եղանակի համար ինչ որ չափից ավելի տոթ էր: Ծագող արևը թույլ լուսավորում էր վաղորդյան մշուշի միջով, բայց հորիզոնում դեռ փոթորկվում էր խավարը. թվում : Թվում էր, թե արևելքից փոթորիկ է մոտենում: Հեռվում, հյուսիս արևելքից դեպի Մշուշապատ Լեռների ստորոտն էր գալարվում թանձր մառախուղը:
Գենդալֆը շրջվեց դեպի իրար կողքից ընթացող Լեգոլասի և Էոմերի կողմը:
–Ինձ էլֆական աչքեր են պետք Լեգոլաս: Ապա մի նայիր այնտեղ, դու մեկ լիգի վրա տարբերում ես իրարից ճնճղուկին և դեղձանիկին կտարբերես իրարից: Ի՞նչ է կատարվում Իզենգարդի պարիսպների տակ:
–Մինչև Իզենգարդ դեռ շատ լիգեր կան,– պատասխանեց Լեգոլասը ձեռքով աչքերին հովար անելով: –Շրջապատող լանջերը պատված են խիտ մշուշով, որի մեջ ինչ որ բան է շարժվում, բայց թե ինչ է դա, դա՝ անհասկանալի է: Տարօրինակ մշուշ է: Բայց Թեպետ դա ոչ մշուշ է, ոչ էլ ծուխ, ավելի շատ թանձր ստվեր է հիշեցնում, որի ծագումը ծագումն ինձ անհայտ է: Այնպիսի զգացողություն է, ասես այդ ստվերը տարածում է ինչ որ մեկը, կամ ինչ որ մի բան... կարելի է մտածել, որ հովիտը շրջապատել շրջապատվել է անծայրածիր անտառի կիսախավարըկիսախավարով: Բայց ստվերը տեղում կանգնած չիմնում, այն շարժվում է, է՝ գետի երկայնքով իջնելով լանջերից...
–Իսկ նրանց կրնկակոխ հետապնդում է մորդորյան փոթորիկը,– ասաց Գենդալֆը: –Գիշերը ծանր է լինելու:
Տոթը գնալով ուժեղանում ծանրանում էր: Կեսօրին սև ամպերը հասան զորքին. երկինքը սրընթաց պատվում էր մռայլ վարագույրով, և շուտով առջևում արդեն կուրացուցիչ լուսարձակում էր նրա փոթորկվող ծայրը: Արևի արնակարմիր սկավառակը խորտակվելով մռայլ մշուշում, իր վերջին շողերով լուսավորեց Եռագագատ Թրիգիրնի Եռագագաթ Թրայհիրնի զառիվայր լանջերը՝ մուգ ոսկեգույն ցոլքով անդրադառնալով նիզակների և զրահների վրայիցվրա: Այդ երեք գագաթները խոսում էին այն մասին, որ զորքը մոտեցել է Սպիտակ Լեռների վերջին՝ ամենահյուսիսային գագաթներին: Մայրամուտն արդեն վերջանում էր, երբ հորիզոնում մի փոքրիկ, սև կետ երևաց. ինչ որ հեծյալ էր շտապում զորքին ընդառաջ: Առջևից ընթացող ջոկատը կանգ առավ:
Երբ հեծյալը մոտեցավ, երևաց, որ նա մի հոգնած ռազմիկ է՝ ջարդված սաղավարտով և ճեղքված վահանով: Նա դանդաղ իջավ ձիուց և շունչը տեղը բերելով խռպոտ ձայնով խոսեց.
–Էոմերը ձեզ հե՞տ է: Վերջապե՛ս: Բայց դու ուշացել ես, Էոմե՛ր, և դուք չափազանց քիչ սակավաթիվ եք: Այն ժամանակվանից, ինչ Թեոդրեդն ընկավ, հաջողությունը թիկունք է դարձրել մեզ: Երեկ մեզ ստիպեցին նահանջել Իզենի այս ափը, և մենք մեծ ծանր կորուստներ կրեցինք: Շատերը զոհվեցին անցումի գետանցումի վրա: Գիշերը թշնամին համալրվեց մեծաքանակ թարմ ուժերով, երևի Իզենգարդում ոչ մի զինվոր չի մնացել: Որպես հավելում Սարումանը մեր դեմ զինել է նաև վայրի լեռնեցիներին և Դունլենդի գետամերձ հովվական ցեղերին: Թշնամին ավելի շատ քանակով է հաղթանակ տանում, քան ուժով: Նրանք գրոհով վերցրեցին պաշտպանիչ պատը: Վեսթֆոլդցի Էրքենբրանդը հավաքեց ում կարողացավ և փակվեց Հելմյան կիրճի ամրոցում, իսկ մնացածները ցրվեցին հարթավայրով մեկ: Որտե՞ղ է Էոմերը: Ասացեք նրան, որ հույս չկա, թող վերադառնա Էորաս, քանի դեռ Իզենգարդի գայլերը այստեղ չեն հասել:
Մինչ այդ պահը Թեոդենը լռում էր, թաքնվելով իր թիկնապահների թիկունքում, բայց երբ հեծյալը վերջացրեց խոսքը, նա առաջ եկավ:
–Ապա մի մոտիկ արիմոտ եկ, Քեո՛րլ,– ասաց նա: –Ես այստեղ եմ, ոչ թե Էդորասում, և ինչպես տեսնում ես զորքը ես եմ ղեկավարում: Էորլինգների վերջին զորքն է դուրս եկել արշավի, և առանց ճակատամարտի մենք հետ չենք դառնա:
Ռամիկի Ռազմիկի դեմքը զարմանքից և ուրախությունից լուսավորվեց: Նա հպարտորեն ուղղվեց, ապա ծնկի իջավ և իր մերկացրած սուրը մեկնեց թագավորին: –Հրամայի՛ր, տիրակա՛լ,– գոչեց նա,– և ներիր ինձ: Ես կարծում էի... –Որ ես կորացած՝ ինչպես ծառը ձյան ծանրության տակ, նստած եմ Մեդուսելդում, իմ գահի՞ն: Այո, այդպես էր, երբ դու լքեցիր քաղաքը, բայց արևմտյան քամին թափ տվեց ծառի վրայի ձյունը: Այս ռազմիկին թարմ նժույգ տվե՛ք: Առա՛ջ, գնում ենք Էրկենբրանդին օգնության: Այդ ընթացքում Գենդալֆն առաջ ընկած նայում էր Իզենգարդի կողմը՝ երբեմն շրջվելով և նայելով մայրամուտի կողմը:  –Առաջնորդիր զորքիդ Հելմյան կիրճ, Թեոդե՛ն,– վերադառնալով գոչեց նա: –Չմոտենաս գետանցումին և երկար չմնաս հարթավայրում: Ես պետք է կարճ ժամանակով լքեմ քեզ: Լուսաչը հուսախաբ չի անի, ինձ շտապ գործեր են սպասում: –Նա շրջվեց դեպի Արագորնն ու էոմերը: –Պահպանե՛ք թագավորին: կհանդիպենք Հորնբուրգի դարպասների մոտ: Հաջողությու՛ն: Նա ինչ որ բան շշնջաց Լուսաչի ականջին, և նժույգը սլացավ ինչպես աղեղից բաց թողնված նետը. առկայծեց արծաթե ցոլքը, փչեց քամին, և նա անհետացավ տեսողությունից: Թագավորի նժույգը՝ Սպիտակաբաշը, ծառս եղավ և խռպոտ խրխնջաց, պատրաստ հետևելու Լուսաչին, բայց ո՞վ կարող է հասնել Լուսաչի հետևից, բացի արագաթև թռչունից: –Եվ ինչպե՞ս դա հասկանալ,– Գայմային հարցրեց թագավորի թիկնապահներից մեկը: –Գենդալֆ Մոխրագույնը ինչ որ տեղ է շտապում,– պատասխանեց Գայման: –Նա միշտ էլ անսպասելի է հայտնվում և անհետանում: –Օձի Լեզուն անմիջապես կբացատրեր նրա անհետացման պատճառը, եթե այստեղ լիներ,– ասաց թիկնապահը: –Չեմ կասկածում,– արձագանքեց Գայման,– բայց ես ավելի լավ է սպասեմ Գենդալֆի վերադարձին: –Սպասիր, սպասիր, գուցե և վերադառնա,– ասաց թիկնապահը: Լքելով գետանցում տանող ճանապարհը, զորքը շրջվեց և արշավեց դեպի հարավ: Սկսվեց գիշերը, բայց ռոհանցիները կանգ չառան: Լեռները մոտենում էին: Թրայհիրնի եռաժանին թաղվել էր խավարի մեջ, և միայն երկինքն էր աղոտ լուսավորված գագաթների հետևում: Առջևում՝ Վեսթֆորդյան Հովտի մյուս ծայրում, լայնարձակ կանաչ մարգագետինը խորանալով լեռների մեջ վերջանում էր կիրճով: Տեղի բնակիչները այդ կիրճը անվանում էին Հելմյան կիրճ՝ ի պատիվ հնագույն դյուցազունի, որը մի ժամանակ այդտեղ թշնամիներից ապաստան էր գտել: Նեղ, խորը կիրճը բարձրանում էր վեր՝ խրվելով Թրայհիրնի լանջը և վերջանում հզոր, քարքարոտ լանջերով, որի ծերպերում բույն էին դրել ագռավները: Կիրճի մուտքի մոտ վեր էր խոյանում քարքարոտ ժայռը, որը քարե հնագույն պատով միանում էր Մշուշապատ Լեռնաշղթայի զառիվայր լանջին: Ժայռի գլխին հզոր աշտարակ էր կառուցված, շրջապատված անառիկ պատերով: Պատմում էին, որ այդ ամրոցը հին ժամանակներում առասպելական հսկաների օգնությամբ կառուցել են անդրծովյան դյուցազունները: Ամրոցը կոչվում էր Հորնբուրգ(եղջերափող+ամրոց), քանզի բավական էր կիրճում փչեր եղջերափողը, և արձագանքը հարյուրապատիկ անգամ թնդում էր կիրճով մեկ ու թվում էր, թե հիմա լեռնային քարանձավներից դուրս կսլանա հնագույն ժամանակներից ու մոռացված զորքը:
Վստահելի
1342
edits