Changes

Ծիպիլին, Տիմբական և ծիծաղը

No change in size, 19:53, 30 Հունվարի 2013
|վերնագիր = Ծիպիլին, Տիմբական և ծիծաղը<br><small>հեքիաթ-վիպակ</small>
|հեղինակ = [[Սաղաթել Հարությունյան]]
|աղբյուր = [[«Ծիպիլին,_Տիմբական_և_ծիծաղը»Տիմբական և ծիծաղը»]]
|թարգմանիչ =
}}
― Իսկ ես, ինչ է, չէ՞ի թռչում... Թռչում էի, էն էլ ոնց, ― այստեղ Տիմբական ձայնը ցածրացրեց, հասկանում էր, որ Ծիպիլիի մոտ թռչելու հարցում չի կարելի պարծենալ... ― Դե ես քեզ չէի հասնի թռչելով, բայց ես էլ մի բան արժեի... Թռչում էի ուր որ սիրտս ուզեր և դեռ մեռյալ օղակներ էի անում՝ հիսունութ անգամ իրար վրա, բա՜...
Ծիպիլին գլուխը բարձրացրեց ու նայեց Տիմթակայի Տիմբակայի աչքերի մեջ, սա աչքերը թաքցրեց, զգաց, որ բռնվել է։
― էդ մեկը փչեցիր... Հիսունութ անգա՜մ... Հիսունութ անգամ իսկի մեծ կախարդը չէր կարողանում... Դու որ այդքան մեռյալ օղակ անեիր, չեմպիոն կդառնայիր. Կախարդների չեմպիոնը և Պինդոյի կոչում կստանայիր... ― Ծիպիլին ցույց տվեց պարանոցից կախված մեդալը։ ― Տեսնո՞ւմ ես սա, սրա նման մի մեդալ էլ քո վզից կախված կլիներ։ Իսկ ես քառասուն մեռյալ օղակ էի անում և դեռ գլխի վրա էլ սուրում էի ցած։ Մի անգամ ցախավելս տակիցս փախավ, իսկ ես գըլխի վրա սուրացի ու գետնին չհասած բռնեցի հրեղենիս։ Կայծակը հետևիցս չէր հասնում, գիտես, կախարդների մեջ ամենաարագաշարժն էի... Իսկ դու սուտ ես ասում՝ հիսունութ անգա՜մ...