Changes
/* Գլուխ յոթերորդ. Հելմյան Կիրճ */
–Առա՜ջ, Էորլի՛ որդիներ:
Այդ մարտակոչը շուրթներին հեծյալների ջոկատը թագավորի հեծելազորը աղմուկով և դղրդյունով հեղեղի պես փլվեց թշնամիների գլխին: Մրրիկի պես ցաք ու ցրիվ տալով իրենց ճանապարհին ամեն ինչ, սլացան նրանք դարպասից մինչև գետը՝ տրորելով և ջախջախելով թշնամուն, ինչպես քամին խոտին: Կիրճի կողմից բարձր աղաղակներ լսվեցին. ողջ մնացած ռազմիկներն էին դուրս եկել քարանձավներից և մխրճվել թշնամու զորքի մեջ: Հորնբուրգի բոլոր պաշտպանները, ովքեր ընդունակ էին զենք բռնել, դուրս էին եկել մարտի: Լեռներում դեռ հնչում էր եղջերափողերի արձագանքը:
Թագավորն իր ասպետների հետ սլանում էր առաջ: Ոչ թշնամու լավագույն զինվորները, ոչ հաղթանդամ լեռնեցիները, ոչ էլ նրանց հրամանատարները չկարողացան դիմակայել թագավորին և նրա ասպետներին: Նրանք բոլորը ընկնում էին գլխատված և խողխողված, կամ փախչում առանց հետ նայելու: Թիկունքով շրջվելով նիզակներին և սրերին թշնամիները փախչում էին գոռալով և ոռնալով, քանզի նոր օրվա այգաբացը մեծ սարսափի և տարակուսանքի մեջ էր գցել նրանց:
Այդպես դուրս եկավ Հելմյան ամրոցից Թեոդեն արքան, այդպես ճանապարհ հարթեց նա թշնամիների զորքի միջով մինչև հողապատնեշ: Հողապատնեշի մոտ նրանք կանգ առան արևածագի շողերի ներքո, փայլատակող զրահներով և ու զենքերով: Նրանք քարացած նայում էին ներքև՝ և քարացան՝ նայելով ներքև, հովտին, որը անճանաչելիորեն փոխվել էր:
Այնտեղ, որտեղ երեկ կանաչ ալիքների պես տարածվում էին բլուրները, մթին էր տալիս սաղարթախիտ խիտ անտառը: Հսկա ծառերը, մերկ ու լուռ, սպիտակավուն սաղարթներով, ճյուղերը միմյանց հյուսած և արմատները կանաչ խոտերի մեջ տարածած շարք առ շարք անշարժ կանգնած էին: Ծառերի տակ թագավորում էր խավարը: Այդ անանուն անտառի եզրից մինչև հողապատնեշ կլիներ ընդամենը մի երեք հարյուր սաժեն, որտեղ էլ կուտակվել էր Սարումանի վիթխարի զորքը: Իզենգարդցիները հայտնվել էին երկու կրակի միջև. մի կողմից ահեղ թագավորն էր, մյուս կողմից ահարկու անտառը: Հելմյան ամրոցից մինչև հողապատնեշ ընկաց ամբողջ տարածքը դատարկվել էր, բայց հողապատնեշից ներքև թվում էր թե սև ճանճերի հսկայական պարս է բզզում ու գալարվում այս ու այն կողմ: Զուր էին օրքերը ջանք թափում մագլցել հովիտը շրջապատող լանջերին. արևելյան լեռները շատ էին կտրուկ, իսկ արևմուտքից մոտենում էր անխուսափելի մահը: Հանկարծակի բլրի կատարին, ասես մի աստղ ծագող արևի շողերի ներքո, երևաց փայլատակող սպիտակ հագուստով հեծյալը: Հնչեցին եղջերափողերը: Սպիտակ ձիավորի հետևում բուսնեցին հազարից ավելի հետյոտն ռազմիկներ, և այդ հազարանոց զորքը մերկացրած սրերով գահավիժեց լանջն ի վար: Զորքի առջևից սլանում էր բարձրահասակ, ատլետիկ կազմվածքով, կարմիր վահանը ձեռքին զորեղ մի դյուցազն: –Է՛րքենբրանդ,– գոռացին հեծյալները,– Է՛րքենբրանդ: