Changes
― Սիրելի բարեկամ, քեզնից ժամանակ չեմ խլի պատմելով, թե ինչ է պատահել ինձ հետ։ Կյանքը կարճ է և այն կարող է ավելի վաղ ավարտվել, քան իմ պատմությունը։ Բայց ես կպատմեմ, թե ինչ չի՛ պատահել ինձ հետ։ Ես չունեմ ծնկոսկրի բորբոքում։ Թե ինչու, չեմ կարող ասել, բայց փաստը մնում է փաստ՝ այդ հիվանդությամբ ես չեմ տառապում։ Փոխարենը, ունեմ մնացած բոլոր հիվանդուցյունները։
և Եվ ես պատմեցի, թե ինչպես եմ հայտնաբերել դա։
Հետո նա արձակեց հագուստիս կոճակները և սկսեց քննել ինձ, բռնեց դաստակս ու անսպասելիորեն հարվածեց կրծքավանդակիս, որն, իմ կարծիքով, անշնորհք վարմունք է։ Դրանից անմիջապես հետո էլ հարվածեց գլխով։ Հետո նստեց, դեղատոմս գրեց, ծալեց ու մեկնեց ինձ։ Դեղատոմսը գրպանս դրեցի ու դուրս եկա։ Առանց բաց անելու, դեղատոմսը տարա ամենամոտ դեղատունն ու մեկնեցի դեղագործին։ Դեղագործը կարդաց ու վերադարձրեց, ասելով, որ իր մոտ նման բաներ չեն լինում։