Changes

Հնարամիտ Հիդալգո Դոն Կիխոտ Լամանչեցի

Ավելացվել է 1331 բայտ, 07:15, 3 Ապրիլի 2015
/* Նախաբան */
Թափառման մեջ բարեպատեհ,
Ինչպես որ մեզ խրատում է,
Ուսուցանում «Սելեստինան»<ref>Հռչակավոր պիես «Տրագիկոմեդիա Կալիստոյի և Մելիբեայի մասին» վերնագրով․ այլ կերպ կոչվում է «Սելեստինա» (կենտրոնական գործող անձի՝ կավատ Սելեստինայի անունով)։ Դա XV դարավերջի գրվածք է և վերագրվում է Ֆերնանդո դե Ռոխասին։ Աչքի է ընկնում իր հանդուգն ռեալիզմով, որի համար էլ Դոնոսոն այդ պիսեսն անվանում է չափազանց «մերկ» (այսինքն՝ անկեղծ)։</ref>
Որին ամենքը ուղղակի
Կկոչեին աստվածային,
Ռոսինանտն եմ հռչակավոր,
Ծոռն անվանի Բաբիեկայի,<ref>Սիդի նժույգը։</ref>
Նիհար մարմնիս համար՝ խոնարհ
Ծառան դարձա դոն Կիխոտի։
Լասարիլիոն ինքն էլ տեսավ,
Ինչպես էի ես հաճույքով
Խմում ծեղով գինին կույրի։<ref>Ակնարկվում է հռչակավոր «Լասարիլյոն Տորմեսի ափերից» (հրատ․ 1554) արկածախնդրական վեպի մի միջադեպը, երբ Լասարիլյոն, ծառայելով կույր մարդուն՝ որպես ուղեկցող, ծղոտաձողիկով նրա ձեռքի մեջ եղած գավաթից ծծում էր գինին։ Այստեղ այդ սխրագործությունը գրոտեսկային ձևով վերագրվում է Ռոսինանտին, որը որկրամոլության իմաստով որպես թե կարող է գերազանցել, հենց իրեն՝ Լասարիլյոյին։</ref>
Կատաղի Օռլանդը<ref>Կատաղի Օռլանդո ― «Դոն Կիխոտի մեջ հաճախ հիշատակվող Լոդովիկո Արիստոյի «Orlando Furioso» պոեմի (1516, վերջնական խմբագրությունը1532֊ին) հերոսը։ Սիրահարված է եղել չքնաղ Անջելիկային, որի սիրուն էլ նա բազմաթիվ սխրագործություններ է կատարել։</ref>
Ադմին, Վստահելի
1876
edits