Changes
/* Գլուխ II */
<poem>
Իմ զգեստը զենք ու զրահն է միայն,
Իմ հանգիստը ճակատամարտն է դաժան։<ref>Հատված իսպանական հին ռոմանսից։</ref>
</poem>
Պանդոկապետը կարծեց, թե դոն Կիխոտը նրան ամրոցատեր անվանեց, ազնիվ կաստիլիացու տեղ ընդունելով (մինչդեռ իրոք նա անդալուզցի էր, Սանլո՛ւկարի ծովափից <ref>Գողերի և այլ տականքների այն ժամանակներում հռչակավոր դարձած ապաստարան։</ref> և գողունակության կողմից կարող էր մրցել Կակի հետ, իսկ խարդախության կողմից՝ ամեն մի դպրոցականի կամ ծառայի հետ), ուստի և պատասխանեց այսպես․
― Ասել է թե՝ ձերդ ողորմածության համար չոր քարը կարող է անկողին լինել և մշտական զարթոնքը՝ քո՞ւնը։ Եթե այդպես է, դուք կարող եք իջնել ձիուց և լիահույս լինել, որ դրա համար այս տնակում դուք կգտնեք ինչ որ անհրաժեշտ է և անքուն կմնաք ոչ թե մեկ գիշեր, այլ ամբողջ տարի։