Changes
/* Գլուխ II */
Պանդոկապետը կարծեց, թե դոն Կիխոտը նրան ամրոցատեր անվանեց, ազնիվ կաստիլիացու տեղ ընդունելով (մինչդեռ իրոք նա անդալուզցի էր, Սանլո՛ւկարի ծովափից<ref>Գողերի և այլ տականքների այն ժամանակներում հռչակավոր դարձած ապաստարան։</ref> և գողունակության կողմից կարող էր մրցել Կակի հետ, իսկ խարդախության կողմից՝ ամեն մի դպրոցականի կամ ծառայի հետ), ուստի և պատասխանեց այսպես․
― Ասել է թե՝ ձերդ ողորմածության համար չոր քարը կարող է անկողին լինել և մշտական զարթոնքը՝ քո՞ւնը։ <ref>Պատասխանելով դոն Կիխոտին նույն տոնով՝ պանդոկապանը գործածում է արտահայտություններ նույն ռոմանսի շարունակությունից․ Իմ անկողինը կարծր քարն է, Եվ իմ քունը՝ գիշերային արթնություն։</ref> Եթե այդպես է, դուք կարող եք իջնել ձիուց և լիահույս լինել, որ դրա համար այս տնակում դուք կգտնեք ինչ որ անհրաժեշտ է և անքուն կմնաք ոչ թե մեկ գիշեր, այլ ամբողջ տարի։
Այս խոսքերն ասելիս նա բռնեց ասպանդակը, և դոն Կիխոտն իջավ ձիուց մեծ դժվարությամբ և ճիգ գործադրելով, որովհետև ողջ օրը բան չէր կերել։ Ապա նա խնդրեց պանդոկապանից, որ առանձին հոգատարություն ունենա ձիու նկատմամբ, որ գարով կերակրվող անասուններից դա լավագույնն է։ Աչք գցելով Ռոսինանտի վրա, պանդոկապանը նրան բնավ այնպիսի երևելի ձի չտեսավ, ինչպես դոն Կիխոտն էր ասում, այլ ավելի շուտ՝ բոլորովին ընդհակառակը։ Ձին գոմը քաշելուց հետո նա վերադարձավ, որ հարցնի, թե հյուրը ի՞նչ կկամենար։ Այդ պահին աղջիկները, որ արդեն իսկ հաշտվել էին մեր ասպետի հետ, հանում էին նրա զենքն ու զրահը։ Նրանք աջողել էին հանել կրծքի և մեջքի զրահը, բայց վզակապի կոճակներն արձակել և անճոռնի սաղավարտը հանել միանգամայն անհնրարին էր։ Վերջինս կապած էր պարանոցին կանաչ ժապավենով, և որովհետև կապերն անհնարին էր արձակել, ապա մնում էր ժապավենը կտրել, իսկ դոն Կիխոտը դրան ոչ մի կերպ չէր ուզում համաձայնել։ Այդպես էլ, ողջ այդ գիշերը, նա մնաց սաղավարտը գլխին։ Դժվար էր ավելի տարօրինակ և ծիծաղաշարժ պատկեր երևակայել։