Changes
/* Գլուխ ութերորդ. Ճանապարհ դեպի Իզենգարդ */
–Իմիջայլոց կեսօրն անց է, բայց մենք առավոտից բերաններս մի փշուր անգամ չենք դրել,– ասաց Գենդալֆը: –Սակայն ես պետք է նախ մի քանի խոսք փոխանակեմ Ծառմորուսի հետ: Նա ոչինչ չի՞ խնդրել ինձ փոխանցել, թե՞ ուտելով տարված մոռացել եք:
–Էդ ինչու էդպես,– ասաց Մերին: –Շատ լավ էլ փոխանցել է: Ես արդեն հասել էի դրան, բայց ինձ շեղեցին կողմնակի զրույցներով: Ծառմորուսը խնդրել է փոխանցել ձեզ, որ եթե Ռոհանի տիրակալն ու Գենդալֆը բարեհաճեն գալ հյուսիսային պատի մոտ, ապա առանց դժվարության կգտնեն նրանիրեն, իսկ ինքը շատ ուրախ կլինի հանդիպել նրանց: Իմ կողմից էլ ավելացնեմ, որ հյուրերը այնտեղ միայն Ծառմորուսին չեն գտնի: Այնտեղ ձեզ սպասվում է համեղ ճաշկերույթ, որի պարագաները ավերակների մեջ փնտրել-գտել են ձեր խոնարհ ծառաները: –Եվ նա կրկին խոնարհվեց:
–Այ դա արդեն լա՜վ է,– ծիծաղեց Գենդալֆը: –Դե ինչ, թագավոր Թեոդեն, կգա՞ս ինձ հետ Ծառմորուսի մոտ: Ճիշտ է, պետք է շրջանցենք լիճը, բայց դա հեռու չէ: Երբ դու տեսնես Ծառմորուսին, քեզ համար շատ բան հասկանալի կդառնա: Քանզի Ծառմորուսը՝ դա հենց Ֆենգորնն է, ապրող էնտերից ամենածերը և էնտերի ցեղի առաջնորդը: Նրա շուրթերից դու կլսես Միջերկրի ամենահին լեզուն:
–Այո, կգամ,– պատասխանեց Թեոդենը: –Ցտեսությու՛ն, պարոնայք հոբիթներ: Հուսով եմ տեսնել ձեզ իմ ապարանքում: Ես կնստացնեմ կնստեցնեմ ձեզ իմ կողքին, և դուք կպատմեք ինչ ինչի մասին ուզեք: Օրինակ՝ ձեր նախնիների մասին, Թոբոլդի և նրա ծխելու խոտի մասին, թեկուզ առավոտից իրիկուն: Հաջողությու՛ն:
Հոբիթները խորը գլուխ տվեցին: