Changes

Պահապանները

Ավելացվել է 3705 բայտ, 15:38, 7 Ապրիլի 2015
/* Գլուխ ինը․ «Սիգարշավող Պոնի» */
— Պարոն Ճագարակ, պարոն Բրենդիզայք,— ճամփորդներին ներկայացրեց Ֆրոդոն: — Իսկ սա Սամ Համեստուկն է: Անձամբ ես՝ Զառիթափցի:
— Ինչ կարող եմ անել, հը՞,— բացականչեց Լավր Նարկիսը, մատները ճտճտացնելով: Մոռացել եմ, վերջացավ գնաց... Ոչինչ, կվերհիշեմ, կհասցնենք: Ես այստեղ ուղղակի ոտքից-ձեռից ընկել եմ, իսկ ձեր մասին, ուրեմն՝ այսպես: Հոբիթստանից թանկագին հյուրեր մեզ մոտ հազվադեպ են բարեհաճում՝ կտեղավորենք, ինչպե՞ս չենք տեղավորի: ճիշտ է, այսօր լեփ-լեցուն է, ազատ տեղ չկա, ասեղ գցելու տեղ չկա: Դարպասի շեմից հետդարձ չկա, ինչպես ասում են մեզ մոտ, լեռնամոտում: Հե՜յ Նոբ,— գոռաց նա,— ախ դու, դանդաղաշարժ, բրդոտ: Նո՜բ... — Գալիս եմ, պարոն, այստեղ եմ... — ճարպիկ, կլորադեմ մի հոբիթ դուրս թռավ ինչ-որ դռնից և տեսնելով ազգակիցներին, բերանը բաց մնաց: — Իսկ Բոբն ու՞ր է,— գոռաց պանդոկպանը: —Ա՜խ չգիտես, ուրեմն գտիր... երկու ոտքդ էլ փոխ առ: Հո ես չեմ ձեզ հետևելու, ծոծրակիս աչքեր չունեմ: Բոբին ասա բակում հինգ պոնի կա, թող ինչպես ուզում է տեղավորի: Նոբը քթի տակ ծիծաղեց, աչքով արեց ու դուրս վազեց: — Դեհ, ուրեմն, ինչի՞ մասին էի ասում,— հիշեց պանդոկպանը ափով զարկելով իր ճակատին: — Ինչպես ասում են, հիշողությունս ծակվել է, կարելու խամանակ չկա: Եվ ինչ էլ երեկո սկսվեց՝ ոչ շունչ քաշես, ոչ շունչ փչես: Գլուխս պտտվում է: Էստեղ անցած գիշեր մի տարօրինակ խումբ լցվեց հարավից: Մամռոտ ճամփով: Հետո թզուկներ՝ արևելքից, պարզ բան է՝ արևմուտք: Իսկ հիմա դուք: Որ դուք հոբիթ չլինեիք, ուրեմն անելիք էլ չկար. տեղ չկա, ուզում ես՝ խեղդիր, չկա: Բայց քանի որ դուք հոբիթ եք, ապա ես ձեզ շիտակ կասեմ. ձեզ համար տեղեր կան... Դեռ էն ժամանակ, որ պանդոկը կառուցում էին, դիտմամբ հյուսիսային թևում ջոկեցին մեկ երկու սենյակ՝ հանկարծ հոբիթներ կգան: Էնտեղ, իհարկե, ցածր է, քան էստեղ. ամեն ինչ ոնց որ դուք եք սիրում՝ պատուհանները կլոր, առաստաղները՝ ցածր: Ընթրիք եք ուզում, ինքնստինքյան պարզ է, բա էլ ինչպես, դա հիմա: Գնացինք... Նա հոբիթներին տարավ թեք միջանցքով և բացեց կլոր դուռը: — Այ թե սենյակ է, հա՜,— ասաց նա: — Հը՞, ձեր սրտո՞վ է... Դե ես վազեցի, ներեցեք, մի բառ ասելու ժամանակ չկա: Երկու ոտք է, երկու ձեռք, էստեղ վեցն էլ չէր հերիքի, զանգեք, Նոբն ամեն ինչ կանի, ամեն ինչ կբերի: Իսկ եթե չլսի էդ դանդալոշը, զանգեք, ոտքերով խփեք հատակին ու գոռացեք: Վերջապես պանդոկպանը վազեց ու նրանց շունչ քաշելու հնարավորություն տվեց: Ինչպես երևում է, իսկապես էլ նա մինչև ականջները թաղված է գործերի մեջ, բայց շատախոսել հաջողացնում էր:
Վստահելի
1342
edits