Changes

Պահապանները

Ավելացվել է 5479 բայտ, 13:41, 10 Ապրիլի 2015
/* Գլուխ տասը․ Պանդուխտը */
— Ա՜յդ էր պակաս,— կտրեց Ֆրոդոն զարմացած ու առաջվանից ավելի տագնապահար: — Մեզ ուղեկից պետք չէ, իսկ եթե պետք լիներ, ես նրա մասին ամեն ինչ սկզբից կպարզեի՝ ով է նա ու ինչո՞վ է զբաղվում:
— Այդպես էլ պետք է,— հավանություն տվեց Պանդուխտը, ոտքը ոտին գցելով ու ավելի հարմար նստելով բազկաթոռում: — Կարծես թե դուք ուշքի եք գալիս, և դա ակնհայտորեն լավ է: Բավական է խենթություն անել: Ուրեմն ես ինչ որ գիտեմ, ձեզ կասեմ, իսկ շնորհակալությունը կմա կմնա ձեզ վրա՝ թերևս չուշանա:
— Այդ դեպքում արտահայտվեք, տեսնենք ի՞նչ գիտեք,— համբերությունից դուրս եկավ Ֆրոդոն:
— Չափազանց շատ այնպիսի բաներ, ինչ մասին դուք ավելի լավ է չիմանք,— նախկին հեգնանքով ասաց Պանդուխտը: — Ինչ վերաբերվում է ձեզ... — նա վեր կացավ, մոտեցավ դռանը, արագ բաց արեց և դանդաղ ծածկեց: Հետո նորից նստեց բազկաթոռի մեջ: — Ես նուրբ լսողություն ունեմ,— ասաց նա, ձայնը ցածրացնելով: — Ճիծտ Ճիշտ է, անհետանալու ընդունակություն չունեմ, բայց առիթ ունեցել եմ դարանամուտ լինելու և ամենավախկոտ թռչունն իսկ որսալու: Այսօր երեկոյան ես դարանամտում էի Ուղին Արևմտյան Դարպասից մի երկու լիգ այն կողմ: Մեկ էլ տեսնեմ չորս հոբիթ են գալիս Թացաձորի ճանապարհով: Նորից չեմ պատմի, թե ինչի մասին էին խոսում իրար մեջ և ինչպես հրաժեշտ տվեցին ծերուկ Բոմբանդիլին: Գլխավորը՝ մի հոբիթը մյուսին ասում է. «Տեսեք հա, ես հիմա ոչ մի Պարկինս էլ չեմ: Եթե հարցնեն՝ ուրեմն Զառիթափցի եմ»: Այստեղ իմ հետաքրքրությունը շարժվեց. ես հոբիթներին ուղեկցեցի Ուղիով մինչև դարպասը և դրանից հետո «Սիգարշավող պոնի»: Երևի պարոն Պարկինսն իզուր չի թաքցնում իր իսկական ազգանունը, բայց ես նրան խորհուրդ կտայի ավելի զգույշ լինել:
— Չեմ հասկանում, թե ինչու է իմ ազգանունն այստեղ հետաքրքրում ինչ-որ մեկի,— զայրացած պատասխանեց Ֆրոդոն: — Եվ արդեն բոլորովին չեմ հասկանում, թե ձե՛զ ինչու է հետաքրքրում: հավանաբար պարոն Պանդուխտը անտեղի չէ դարանամտում և թաքուն լսում, բայց ես խորհուրդ կտայի նրան հանելուկներով չխոսել:
— Ենթադրենք պատահաբար,— համաձայնեց Պանդուխտը: — Այսինքն, քո կամքից անկախ: Բայց այդ հանկարծադիպության պատճառով դուք բոլորդ սպառնալիքի տակ եք: Ի դեպ, ներիր ինձ «դու»-ի համար, բայց դա վստահության նշան է, մեզ մոտ այլ կերպ չեն ասում:
 
— Ինչպես սովոր ես, այնպես էլ խոսիր,— ասաց Ֆրոդոն: — Իսկ որ վտանգը գլխներս կախված է, դա նորություն չէ: Հեծյալները վաղուց են հետապնդում ինձ. ընդհակառակը, լավ է, որ մենք Լեռնամոտում իրար կորցրինք:
 
— Իզուր ես այդպես մտածում,— խստությամբ առարկեց Պանդուխտը: — Նրանք կվերադառնան, կամ ուրիշները կհայտնվեն, չէ՞ որ ուրիշներն էլ կան: Նրանց քանակն ինձ հայտնի է, քանի որ ես գիտեմ, թե նրանք ովքեր են: — Նա լռեց և նրա աչքերը անողորմ փայլեցին: — Այստեղ, լեռնամոտում, ինչպես և ամեն տեղ, իմիջայլոց, քիչ չեն անպետք մարդիկ: Օրինակ Բիթ Կաղամախը, այսօր տեսա՞ք նրան: Նա վատ համբավ ունի՝ ով ասես նրա մոտ չի հյուրընկալվում... Անպայման նկատել եք՝ սև-սև, հեգնալի քմծիծաղով: Կպավ մի հարավցու և նրա հետ դուրս եկավ՝ քո անսպասելի արարքից հետո: Հարավցիների վրա ես շատ եմ կասկածում, իսկ Բիթ Կաղամախը ում ասես մի կոպեկով կմատնի, նույնիսկ ոչ թե կոպեկի, այլ պարզապես զվարճության համար:
 
— Նա այդ ու՞մ պետք է մատնի, և ի՞նչ գորց ունի այստեղ իմ, ինչպես դու ես ասում, արարքը,— հարցրեց Ֆրոդոն, առաջվա նման իբր չնկատելով Պանդուխտի ակնարկները:
 
— նա ձեզ կծախի և լավ գնով,— պատասխանեց Պանդուխտը: — Այսօրվա երեկոյի մասին մատմությունը շատ թանկ արժե: կեղծ անունով հիմ ոչ ոքի չես խաբի. ամեն ինչ պարզից էլ պարզ է: Դեռ լույսը չբացված ձեզ կճանաչեն: Բացատրությունները բավարա՞ր են: Ինձ ուղեկցող վերցրեք, կամ մի վերցրեք, ձեր գործն է: Հոբիթստանի և Մշուշապատ լեռնաշխթայի միջև ընկած հողերը ես չափչփել եմ լայնքով ու երկայնքով: Ես ավելի մեծ եմ, քան ձեզ թվում է, իմ փորձը ճանապարհին ձեզ պետք կգա: Դուրս գալ Ուղի ձեզ չի կարելի, Հեծյալները օր ու գիշեր կհսկեն այն: Թավուտները՝ նույնպես չի կարելի: Լեռնամոտից դուք գուցեև դուրս գաք, կանցնեք ցերեկով մի ժամ, երկու, իսկ հետ ի՞նչ: Կհասնեն ձեր հետևից ճանապարհից հեռու, որտեղ ոչ ոք չկա, որ գոնե օգնություն կանչեք: Դուք գիտե՞ք ինչ կլինի ձեզ հետ, եթե նրանք հասնեն ձեզ: Զգուշացեք...
 
Պանդուխտի ձայնը փոխվեց: Հոբիթները զարմանքով տեսան, որ նրա խաղաղ դեմքը մթնեց, իսկ ձեռքերով նա պինդ սեղմում էր բազկաթոռի արմնակալները: Սենյակում լռություն էր ու կիսախավար, բուխարիկը հազիվ էր տաքացնում: Պանդուխտը նայում էր չտեսնող աչքերով, հիշելով ինչ-որ վաղեմի եղելություն, ասես ականջ էր դնում գիշերվան:
 
— Ուրեմն, ահա թե ինչ,— ասաց նա, ձեռքը ճակատին քսելով: — Ես ձեզ հետապնդողների մասին ավելի շատ գիտեմ, քան դուք: Դուք նրանցից վախենում եք, և ճիշտ եք անում, միայն ամենասարսափելին չեք հասկանում: Հարկավոր է, որ վաղը ձեր հետքն անգամ չլինի այստեղ: Պանդուխտը կտանի ձեզ անհայտ արահետներով՝ եթե նա պիտանի է ձեզ որպես ուղեկցող:
 
Նորից լռություն իջավ: Վախն ու կասկածը պատել էր Ֆրոդոյին, և նա ուշացնում էր պատասխանը: Սամը խոժոռվեց, նայեց տիրոջը, վեր թռավ ու կարկուտի պես թափեց.
 
— Ձեր թույլտվությամբ, տեր իմ, ես կասեմ. ոչ, պիտանի չէ... Պանդուխտն անընդհատ վախեցնում է՝ զգուշացե՛ք, էստեղ ես նրա հետ համաձայն եմ: Միայն թե սկզբից հենց իրենից չզգուշանա՞նք: Չէ՞ որ նա Խլուտից է, իսկ էնտեղ, լսել ենք, բարի մարդիկ չեն ապրում: Մՙեր մասին մի թեթև իմացել է, էդ պարզ է: Դրա՞ համար պիտի նրան ուղեկցող վերցնենք: մեկ էլ տեսար տարավ մեզ, ոնց ինքն է ասում, էնտեղ, որտեղ իսկի օգնություն էլ չես կանչի: Ո՛չ, տեր իմ, դուք գիտեք, իհարկե, իսկ իմ սրտովը չի էդ մարդը:
 
Փինը ուզում էր աթոռին նստած շարժում անել, բայց լռեց:
Վստահելի
1342
edits