Changes
/* Գլուխ տասը․ Պանդուխտը */
— Ինչի՞ մասին եք խոսում,— հարցրեց Ֆրոդոն:
— Դե այդ Սևերի մասին,— բացատրեց պանդոկպանը, ձայնը ցածրացնելով: — Ախր նրանք Պարկինսին էին հարցնում, և հոբիթ լինեմ, թե բարի նպատակով էին հարցնում: Երկուշաբթի ժամանեցին՝ շները վնգստում էին ու ոռնում, սագերը ղռվռում էին ու կռնչում: Մի սարսափել՜ի բան, ազնիվ խոսք: Երկուսը դռնից ներս խցկվեցին ու ֆսֆսացնում են Պարկինս պահանջում... Նոբի մազերը բիզ-բիզ էին կանգնել: Դե դրանց մի կերպ ճամփու դրի. իբր շարունակեք ճամփան, էնտեղ էլ կգտնեք ձեր Պարկինսին էլ, ու էլ ինչ կուզեք: Իսկ նրանք գնալը գնացին, բայց լսվում էր՝ մինչև ոլորանը ձեզ էին հարցնում: Իսկ էդ, ինչ էր անունը, էդ հետքագետներից, դե էդ Պանդուխտը՝ նա էլ էր ամբողջ ժամանակ ձեզանից հարցնում և ուղղակի իրեն կոտորում էր այստեղ գալու համար՝ չէր համբերում, որ ընթրեիք ու հանգստանաիք: — Ճիշտ ես ասում, ինձ կոտորում էի,— հանկարծ խոսեց Պանդուխտը մթությունից դուրս գալով: — Եվ իզուր դու, Լավր, ինձ չէիր թողնում՝ քո հոգսերն ավելի քիչ կլինեին... — Իսկ դու, ուրեմն, արդեն էստեղ ես,— գնդակի պես վեր թռավ պանդոկպանը,— խցկվել ես, էլի... Հիմա՞ ինչ ես ուզում, շնորհ արա, ասա... — Հիմա իմ գիտությամբ է այստեղ,— հայտարարեց Ֆրոդոն: — Նա եկել է իր օգնությունն առաջարկելու: — Դե, ինչպես ասում են, դուք գիտեք,— ուսերը թեթվեց պարոն Նարկիսը, կասկածանքով Պանդուխտի չափելով: — Միայն թե ես ձեր տեղը լինեի, Խլուտցիների հետ, գիտեք, գործ չէի բռնի: — Իսկ ու՞մ հետ կհրամայես նրան գործ բռնել,— ատամների արանքից շպրտեց Պանդուխտը: — Ճարպակալած միկիտանի հե՞տ, որը իր անունն է հազիվ հիշում, չնայած ամբողջ որը ձայն են տալիս ու հիշեցնում: Հո չեն կարող հավիտյանս փակվել քո «Պոնիում», իսկ տուն վերադառնալ չեն կարող: Նրանց հարկավոր է ձիերով կամ ոտքով գնալ առաջ, շա՜տ հեռու: Կամ՝ գուցե ինքդ նրանց հետ կգնաս, կպաշտպանես Սև Հեծյալներից... — Էդ ե՞ս... Որ ես Լեռնամոտից դու՞րս գամ... Որ միլիոն տան... — մահվան չափ վախեցավ գիրուկը, կարծես իսկապես իրեն առաջարկեցին: — Դե, իսկ եթե պարոն Զառիթափցի, իսկապես էլ մնաք ինձ մոտ: Ինչու՞ շտապեք: Առհասարակ սա ի՞նչ իրարանցում է այդ սև հրեշների պատճառով: Դրանք որտեղի՞ց հայտնվեցին: — Նրանք Մորդորից են, Լավր, հասկանու՞մ ես, Մորդորից,— շշնջաց Պանդուխտը: — Դրա՜նց տես,— վախից սփրթնեց Լավր Նարկիսը: Երևում է, Մորդոր բառը խորն էր մեխված նրա հիշողության մեջ: — Վաղուց մեզ մոտ Լեռնամոտում ավելի վատ բան չէինք լսել: — Դեռ կլսեք,— ասաց Ֆրոդոն: —Իսկ օգնել ինձ, այնուամենայնիվ համաձա՞յն եք: — Ախր էդ ոնց չեմ օգնի, կօգնեմ,— արագ շշնջալով վստահեցրեց պարոն Նարկիսը: — Չնայած չգիտեմ, թե ինչ օգուտ ինձանից ու ինձ նմաններից, այդպիսի... — նա կարկամեց: — Այդ Արևելքի Խավարի դեմ,— վճռականորեն ասաց Պանդուխտը,— օգուտը քիչ է, Լավր, ինչ էլ որ կա, կա: Օրինակ, դու կարող ես առանց վախենալու գիշերը քեզ մոտ թողնել պարոն Զառիթափցուն և նրա ազգանունը չհիշատակել: — Իհարկե՛, իհարկե՛,— տեսանելի վախով, բայց և վճռականությամբ գլխով էր անում պանդոկպանը: — Բայց այդ Սևերը, ախր նրանք հո գիտեն, որ ես ձեզ օգնական չեմ: Ա՜խ, ինչ ափսոս էր, որ պարոն Պարկինսը այդպես իրեն ջրի երես հանեց: Բիլբոյի մասին էստեղ վաղուց են լսել ու կշտացած են: Նոբը որ Նոբ է, էլի տեսա՞ք, հասկացավ, բայց չէ՞ որ մենք ավելի շուտ գլխի ընկնողներ էլ ունենք: — Դե ինչ, հարկավոր է հուսալ, որ Հեծյալներն առայժմ չեն համարձակվի,— ասաց Ֆրոդոն: — Իհարկե՛, իհարկե՛, հարկավոր է հուսալ,— շտապեց հաստատել Լավրը: — Մանավանդ որ եթե հազար անգամ էլ ուվական դառնան՝ մեկ է, «Պոնի» չեն մտնի: Մինչև առավոտ հանգիստ քնեք: Նոբը ձեր մասին մի ավելորդ բառ անգամ չի ասի, իսկ մենք էլ ամբողջ տնով աչքներս չորս կանենք, որ հազարումի ստահակներ այստեղ թրև չգան: — Որպեսզի լուսադեմին մեզ արթնացնեն,— պատվիրեց Ֆրոդոն: — Հարկավոր է առավոտ կանուխ դուրս գալ: Վաղը, բարի եղեք, ժամը վեցն անց կեսին: — Եղավ: Պատվերը՝ պատվեր է,— ուրախացավ պանդոկպանը: — Բարի գիշեր, պարոն Պարկինս, այսինքն՝ ներեցեք, Զառիթափցի... Ա՜, այո, միայն թե ու՞ր է պարոն Բրենդիզայքը: