Changes
/* Գլուխ իններորդ. Փլատակներ */
–Մի բան ինձ համար դեռ հանելուկ է,– վառելով ծխամորճը և ծուխ բաց թողնելով խոսեց նա: –Օձի Լեզուն: Դու ասացիր Թեոդենին, որ նա Սարումանի հետ է: Ինչպե՞ս է նա այնտեղ հայտնվել:
–Ախ, հա, մոռացա պատմել,– մտաբերեց Փինը: –Այսօր առավոտյան բարեհաճեց: Հազիվ էինք հասցրել կրակ վառել ու նախաճաշել, մեկ էլ հանկարծ հայտնվեց Ծառմորուսը: Պահակատանը նստած լսում ենք, թե ինչպես է նա դարպասի մոտ դնդնում ու կանչում մեզ անուններով: «Եկել եմ տեսնեմ ինչպես եք,– ասում է,– և ձեզ համար նորություններ եմ բերել: Հվորններն են վերադարձել: Ամեն ինչ բարեհաջող է ավարտվել: Այո, այո, ուղղակի հրաշալի: –ծիծաղում է ու ձեռքերով խփում ազդրերին: Իզենգարդյան –Իզենգարդյան փայտահատների հարցը լուծված է,– ասում է,– վե՛րջ օրքերի կացիններին: Մեզ մոտ հարավից հյուրեր են գալիս և շուտով այստեղ կլինեն: Նրանցից մի քանիսի հետքանիսին, թերևս, ուրախ կլինեք հանդիպել»տեսնել»:
Նա դեռ չէր հասցրել վերջացնել, երբ ճանապարհից սմբակների դոփյուն լսվեց: Մենք նետվեցինք դարպասի մոտ և աչքներս հառեցինք մառախուղին. մտածում ենք հիմա կհայտնվի Գենդալֆը՝ Պանդուխտի և հաղթանակած զորքի ուղեկցությամբ, բայց... Մառախուղի միջից մի հեծյալ հայտնվեց՝ պառավ, տանջված ձիով, և ինքն էլ տեսքից բավական անհրապույր: Տեսնելով ջարդուխուրդ եղած դարպասը և մնացած ամեն ինչը, նա բացեց բերանը և զարմանքից կանաչեց: այպես Այնպես էր ցնցված տեսածից, որ սկզբում չնկատեց մեզ: Երբ վերջապես նրա հայացքն ընկավ մեզ վրա, նա ճչաց ու ասպանդակեց ձիուն, որ ծլկի, բայց Ծառմորուսը երկու-երեք քայլ արեց, մեկնեց իր երկար ձեռքը և հանեց պոկեց նրան թամբի վրայից: Ձին սարսափահար սլացավ մի կողմի վրա, իսկ անծանոտը վախիղ անծանոթը վախից քիչ էր մնում լեզուն կուլ տարտա: Ծառմորուսը բաց թողեց նրան, և նա անմիջապես ընկավ գետնին: Սողում է ու ասում. «Ես,– ասում է,– Գրիման եմ, թագավոր Թեոդենի բարեկամն ու խորհրդատուն: Ինձ,– ասում է,– Թեոդենն է ուղարկել Սարումանի մոտ անհետաձգելի լուրերով: Ոչ ոք չհամարձակվեց գալ,– ասում է,– հարթավայրով մեկ վխտում են գարշելի չարագործ օրքերը: Դե ահա ինձ ուղարկեցին: Սարսափելի զրկանքներ քաշեցի,– ասում է,– մահու չափ հոգնել եմ, մի օր է սոված եմ: Գայլերն ընկել էին իմ հետևից,– ասում է,– դեպի հյուսիս մեծ շրջադարձ կատարեցի»: Բայց ես նկատեցի, թե ինչպես է նա խեթ-խեթ նայում Ծառմորուսին ու մտածում եմ. «խաբում է»: Իսկ Ծառմորուսը ուշադիր և երկար-երկար նրան նայեց, ինչպես միայն ինքն է կարող, և սա քիչ մնաց գետինը մտնի: Հետո Ծառմորուսն ասում է. «Հըմ, հըմ, ես քեզ վաղուց եմ սպասում, սիրելիդ իմ Օձի Լեզու»: Սա վերջնականապես սփրթնեց և սպասում է, թե հետո ինչ է լինելու, իսկ Ծառմորուսը թե. «Գենդալֆն արդեն եղել է այստեղ, այնպես որ ես գիտեմ քո մասին ինչ պետք է, և գիտեմ, թե քեզ հետ ինչպես վարվեմ: Գենդալֆն ասաց, որ բոլոր առնետները նույն թակարդում լինեն: Այդպես էլ կանեմ: Դե, արագացրու: Իզենգարդի տերը հիմա ես եմ, իսկ Սարումանը փակված է իր աշտարակում: Գնա նրա մոտ, անհապաղ լուրերդ էլ կհայտնես»: «Թո՛ղ ինձ, ի՛նքս կգնամ,– ճչաց Օձի լեզուն: –Ճանապարհը գիտե՛մ:» «Առաջ գիտեիր, էդ իհարկե,– ասաց Ծառմորուսը,– բայց հիմա այստեղ շատ բան է փոխվել: Թեպետ, գնա, ինքդ համոզվիր»: Օձի Լեզուն կաղալով շտապեց դարպասից ներս, մենք էլ՝ նրա հետևից: Անցավ թունելը, նայեց շուրջը, տեսավ պարիսպների և Օրթհանքի միջև ընկած ճահիճը, ապա շրջվեց ու հետ վերադարձավ: «Թո՛ղ հեռանամ,– սկսեց խնդրել նա,– թո՛ղ հեռանամ: Իմ լուրերն այլևս անիմաստ են»: