Changes

Մատանիների Տիրակալը

17 bytes removed, 16:00, 13 Ապրիլի 2015
/* Գլուխ երրորդ. Ուրուկ Հայ */
— Առայժմ ամեն ինչ լավ է դասավորվում: Բայց, մեկ էլ տեսար մեզ էլ ծակեցին: Ի՞նչ անենք:
Պատասխանն իրեն չուշացրեց: Բլրի կողմից ձայներ լսվեցին: Գրիշնակի սահմռկեցուցիչ ոռնոցը ոտքի էր հանել բոլոր օրքերին: Շուտով, Ճամբարից լսվող ճիչերից ու հայհոյանքից, հոբիթները հասկացան, որ կորուստը հայտնաբերվել է: Ըստ երևույթին Ուգլուկը կատաղած մեղավորների գլուխներն էր թռցնում: Հանկարծ անտառի կողմից պատասխան ճիչեր լսվեցին: Ամենայն հավանականությամբ, Մաուխուրն էր իր տղաների հետ օգնության հասել և, առանց երկար մտածելու, որոշել էր հարձակվել պաշարողների վրա: Լսվեց ձիերի սմբակների դոփյունը: Հեծյալների մի մասն ավելի խտացրեց պաշարման օղակը, իսկ մյուս մասը սլացավ եկողներին ընդառաջ, որպեսզի պաշարված օրքերն ու եկողները չկարողանան միանալ իրար: Մերին ու Փինը հանկարծակի հասկացան, որ, առանց տեղներից շարժվելու, հայտվել են պաշարման օղակից դուրս: Հիմա արդեն էլ ոչինչ չէր խանգարում նրանց, և կարող էին փախչել՝ ուր ուզում էին:
—Էհ, եթե մեր ոտքերն ու ձեռքերն ազատ լինեին, ապա կարող էինք փախչել էստեղից,— հոգոց հանեց Մերին: — Ես չեմ կարող արձակել հանգույցներս: Նույնիսկ ատամներով կրծել չի ստացվի:
— Փախչելու ժամանակն է,— ասաց նա: — Բայց, մի վարկյա՛ն:
Գրիշնակի յաթաղանն ընկած էր մոտակայքում, բայց այն ծանր էր ու անհարմար: Հոբիթը սողաց դեպի Գրիշնակի դին և, շոշափելով, գտավ նրա գոտկատեղից ամրացված դանակը: Հիմա արդեն կարող էին առանց դժվարության ազատվել կապանքներից:
— Գնացինք,— ասաց Փինը պարանները կտրատելուց հետո: — Մենք հանգստացանք ու սնվեցինք, հուսով եմ ոտքներս չեն դավաճանի: Բայց, առաջարկում եմ սկբում սողալով գնալ:
Մերին չառարկեց, և նրանք սկսեցին սողալ: Հողը փափուկ էր, և դա օգնում էր հոբիթներին, բայց, միևնույնն է, նրանք դանդաղ ու դժվարությամբ էին առաջ ընթանում: Հոբիթները կանգ առան միայն այն ժամանակ, երբ բավականին հեռացան խարույներից և հասան գետին: Ներքևում՝ խավարի մեջ, լսվում էր ջրի քչքչոցը: Հոբիթները հետ նայեցին:
Հեռու՜-հեռվում, մեծ գետի այն կողմում, շագանակագույն տափաստանների ետևում, սկսվեց ալ կարմիր այգաբացը: Թնդացին ռոհանյան եղջերափողերի ձայները. արևին էին ողջունում: Հեծյալների ճամբարում շարժ նկատվեց. պատրաստվում էին հարձակման:
Մերիի ու Փինի ականջին հասան սառը օդում տարածվող մարտական նժույգների խրխնջոցըն ու երգի ձայնը: Արևի հուրհրատող ծայրը դանդաղ բարձրացավ աշխարհի վրա, և ռոհանի հեծյալները, բարձր մարտական կանչով, նետվեցին հարձակման: Ալ կարմիր փայլատակեցին զենքերն ու զրահները: Օրքերը ոռնացին և արձակեցին իրենց վերջին նետերը՝ դատարկելով կապարճները: Մի քանի ռոհանցի ընկան ձիերից, բայց շարքերը սեղմվեցին, հեղեղի պես անցան բլրի վրայով և վերադարձան՝ պատրաստվելով նոր հարձակման: Ողջ մնացած օրքերը խառնիխուռն ցրվեցին, բայց հեծյալները հետապնդում էին նրանց, հասնում ետևներից հետևից ու սպանում: Հանկարծակի խառնիխուռն ամբոխից օրքերի մի ջոկատ առանձնացավ և չար մարտական ճիչով շարժվեց դեպի անտառ՝ ուղիղ դեպի հոբիթների կողմը: Երեք հեծյալները, որոնք փորձեցին կասեցնել օրքերին՝ ընկան դաշունահարված:
— Հերիք է նայենք,— որոշեց Մերին: — Ուգլուկն է իր չարագործներով: Ես ցանկություն չունեմ կրկին հանդիպել նրան:
Հոբիթները շրջվեցին և սլացան մութ ու ստվերոտ անտառի խորքը: Նրանք այդպես էլ չտեսան, թե ինչպես ավարտվեց կռիվը, ինչպես Ուգլուկին ու նրա ոհմակին շրջապատեցին անտառի եզրին, ինչպես Էոմերը՝ ռոհանի երրորդ հրամանատարը, սուրը ձեռքին իջավ ձիուց և մենամարտելով Ուգլուկի հետ՝ խողխողեց նրան: Իսկ տափաստանում սրատես հեծյալները, հետապնդելով վերջին փախստականներին, ոչնչացրեցին: Հետո նրանք թաղեցին իրենց զոհված ընկերներին և, շիրիմի վրա, նրանց քաջության մասին երգ երգեցին: Իսկ վերջում, թշնամիների դիակները հավաքելով իրար վրա, հսկայական խարույկ վառեցին և նրանց մոխիրը քամուն տվեցին: Ահա այդպես էլ վերջացավ Ուրուկ Հայ օրքերի արշավանքը: Ոչ Մորդորում, ոչ էլ Իզենգարդում այդպես էլ երբևէ չիմացան, թե ինչ կատարվեց օրքերի հետ: Բայց , միևնույնն է, խարույկի ծուխը բարձրանալով երկինք, շատերի ուշադիր աչքերից չվրիպեց:
=== Գլուխ չորորդ. Ծառմորուսը ===
Վստահելի
1342
edits