Changes
/* Գլուխ իններորդ. Փլատակներ */
— Ավաղ, ոչ,— հոգոց հանեց Փինը: — Ուղղակի Դուք Գրիշնակի մասին չգիտեք: — Նրա մարմնով դող անցավ, և նա լռեց: Ամենաասարսափելի պահերի մասին պատմում էր Մերին՝ խուզարկության, Գրիշնակի տաք ու գարշահոտ շնչառության, երկաթյա աքցանների պես ամուր, մազոտ թաթերի մասին:
— Ինձ անհանգստացնում են այդ մորդորցի, կամ, ինչպես իրենք են իրենց անվանում, Լուգբուրզցի լուգբուրզցի օրքերը,— մտածկոտ ասաց Արագորնը: — Նրանց խոսքերից դուրս է գալիս, որ Սև Տիրակալն ու նրա սպասավորները դեռ այդ ժամանակ շատ բան են իմացել: Եվ բացի այդ, Գրիշնակը, դատելով ձեր պատմածից, հասցրել է տեղեկակություն ուղարկել իզենգարդցիների հետ արյունալի բախման մասին գետի այն կողմ, և այժմ նրա Ամենատես Աչքը հետևում է Իզենգարդին: Սակայն Սարումանը առանց այդ էլ հայտնվեց ծուղակում, որը, ի դեպ, ինքն էլ լարել էր:
— Դե, հա, ով էլ հաղթի, Սարումանին լավ բան չի սպասվում,— ասաց Մերին: — Նրա գործերը լավ չեն ընթանում այն պահից, երբ նա իր օրքերին ուղարկեց Ռոհան:
«Առաջ գիտեիր, էդ իհարկե,— ասաց Ծառմորուսը,— բայց հիմա այստեղ շատ բան է փոխվել: Թեպետ, գնա, ինքդ համոզվիր»:
«Թո՛ղ հեռանամ,— սկսեց խնդրել նա,— թո՛ղ հեռանամ: Իմ լուրերն այլևս անիմաստ են»:
«Ի՞նչ են խմելու»,— հարցնում եմ նրանց:
«Պարզ է թե ինչ,— պատասխանում են,— Իզենի ջուրը համ էնտերին կբավականացնի, համ մարդկանց»: Ես, իհարկե, կարծում եմ, որ էնտերը հասցրել են իրենց հատուկ ջրից ինչ որ խմելիք պատրաստել: Այ, կտեսնեք, Գենդալֆը հիմա կվերադառնա գանգուր մորուքով: Մի խոսքով, երբ նրանք գնացին, մենք զգացին որ կարգին հոգնել ու սովածացել ենք: Բայց բողոքելը անխելքություն կլիներ. մեր չարչարանքները առատորեն վարձատրվեցին: Մինչ մենք մարդասնունդ գտնելու համար քրքրում էինք ամեն անկյուն, Փինը իսկական գանձ հայտնաբերեց՝ Զուռնաչների ապրանքանիշով տակառիկներ: «Ծխելու խոտը՝ դա նույնիսկ սննդից էլ հրաշալի է»,— հայտարարեց նա: Ահա և ամբողջ պատմությու՛նը:
— Այո, այժմ ամեն ինչ հասկանալի է,— հավանություն տվեց Ջիմլին:
— Բացառությամբ մի բանի,— մտահոգ ասաց Արագորնը,— ինչպե՞ս է Խորահովտի ծխելիքը հայտնվել Իզենգարդում: Այդ մեկը բոլորովին չեմ հասկանում: Ես առաջին անգամ եմ Իզենգարդում, բայց շատ եմ թափառել այս կողմերում և լավ գիտեմ Ռոհանի ու Հոբիթստանի միջև ընկած հողերը: Արդեն շատ տարիներ այդ ամայի հողերով ոչ առևտրական, ոչ էլ սովորական ճանապարհներ չեն անցնում: Վախենում եմ Սարումանը Հոբիթստանում ինչ որ մեկի հետ գաղտնի կապեր է պահպանում: Օձալեզուներ միայն թագավորի արքունիքում չեն հանդիպում... Տակառիկների վրա տարեթիվ կա՞:
— Կա,— ասաց Փինը: — հազար չորս հարյուր տասնյոթ թվականի բերք է, այսինքն, անցյալ տարվա... ոչ, կներեք, նախանցյալ տարվա: Ի դեպ, լավ տարի էր:
— Դե, ինչ չարագործություններ էլ նա կատրարած լինի, այդ ամենը արդեն անցյալում է,— ասաց Արագորնը: — Իսկ եթե ոչ, մենք, միևնույնն է, շատ հեռու ենք և ոչնչով չենք կարող օգնել: Միայն թե չմոռանանք այդ մասին ասել Գենդալֆին, թեև մեծ գործերի համեմատությամբ, առաջին հայացքից, դա կարող է մանրուք թվալ...
— Հետաքրքիիր է, այդ ինչ մեծ գործեր են նրան այսքան ուշացնում,— միջամտեց Մերին: — Կեսօրն անց է, շուտով օրը կվերջանա:
=== Գլուխ տասը. Սարումանի Ձայնը ===