Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 59 բայտ, 23:24, 13 Ապրիլի 2015
/* Գլուխ հինգերորդ. Սպիտակ ձիավորը */
— Եթե ուրիշ ոչինչ չկարողանանք անել, ինչ արած, այդպես էլ կլինի,— ասաց Արագորնը: — Գնացի՛նք:
Շուտով նրանք կանգնած էին Ծառմորուսի քարափի դիմաց և նայում էին անհարթ ու կոպիտ աստիճաններին: Վազող ամպերի միջից երևաց արեգակը, և մի պահ անտառը ճանապարհորդներին թվաց ոչ այնքան մոխրագույն ու մռայլ, որքան սկզբում:
— Եկեք բարձրանանք վերև ու շուրջը նայենք,— առաջարկեց Լեգոլասը: — Այստեղ շնչելու օդ չկա: Լավ կլիներ մի քիչ մաքուր օդ շնչեինք:
Ասվածն արված էր, շուտով էլֆն ու թզուկը արդեն վերևում էին: Արագորնը մնաց ներքևում: Նա աստիճաններն էր հետազոտում:
–Գրեթե — Գրեթե համոզված եմ, որ մեր ընկերները եղել են այստեղ,վերջապես ասաց նա: –Բայց — Բայց այստեղ ուրիշ հետքեր էլ կան, շատ տարօրինակ, ինձ անծանոթ հետքեր: Գուցե վերևից ինչ որ հուշող բան երևա և հասկանա՞նք, թե հոբիթները որ կողմ են գնացել:
Հասնելով ընկերներին նա ուղղվեց և նայեց շուրջը, բայց կարևոր ոչինչ չտեսավ: Քիվը ձգվում էր հարավից արևելք, բայց հարավում տեսարանը փակում էր ժայռը, իսկ արևելքում ինչքան աչքդ կտրեր միօրինակ ծառերի շարքեր էին իջնում դեպի հարթավայր:
–Մենք — Մենք ճանապարհորդեցինք շատ երկար պտույտով,ասաց Լեգոլասը: –Փոխարենը — Փոխարենը հիմա ամբողջ ջոկատով անվտանգ կանգնած կլինեինք այստեղ: Պետք էր միայն Մեծ գետով Գետով ճանապարհորդության երկրորդ կամ երրորդ օրը թեքվել արևմուտք... Ճիշտ են ասում, որ երբեք չես իմանա ուր կտանի քեզ ճանապարհը:
–Բայց — Բայց մենք չէինք ուզում Ֆենգորն գալ,նկատեց Ջիմլին:
–Չէինք — Չէինք ուզում, բայց եկանք և... ծուղակն ընկանք: Նայի՛ր:
–Որտե՞ղ— Որտե՞ղ,զարմացավ Ջիմլին:
–Ներքևում— Ներքևում, ծառերի տա՛կ:
–Ոչինչ — Ոչինչ չե՛մ տեսնում: Ոչ բոլորի աչքերն են էլֆերի աչքերի պես սրատես:
–Սս՛ս— Սս՛ս, կամա՛ց, նայե՛ք: –Լեգոլասը — Լեգոլասը ձեռքը պարզեց ներքև: –Այնտե՛ղ— Այնտե՛ղ, ներքևում, որտեղից մենք եկել ենք: Այդ նա՛ է, մի՞թե դու նրան չես տեսնում: Ա՜յ այնտեղ, ծառերի տակ:
–Այ — Այ հիմա տեսնում եմ,շշուկով արձագանքեց Ջիմլին: –Նայի՛ր— Նայի՛ր, Արագո՛րն, ի՞նչ էի ես ասում: Երեկվա ծերունին է: Համա թե ցնցոտիներ են հագին, կեղտոտ, մոխրագույն...Միանգամից չես զանազանի:
Արագորնը ուշադիր նայեց ցույց տված ուղղությամբ: Իսկապես, ինչ որ մեկը կորացած, դանդաղորեն մոտենում էր քարափին: Նա քայլում էր, հոգնած , հենվելով ծուռումուռ փայտին , և բավականին նման էր ծեր չքավորի: Քայլում էր գլուխը կախ՝ առանց ժայռին նայելու: Եթե այդ չքավորը հանդիպեր մեկ այլ վայրում, նրանք առանց մտածելու բարյացակամորեն կողջունեին նրան, բայց հիմա երեքն էլ լուռ սպասում էին, իրենք էլ չիմանալով ինչի: Տարօրինակ զգացողություն էր համակել նրանց: Մոտեցող ծերունու մեջ իշխանություն և զորություն էր զգացվում, և ամենայն հավանականությամբ թշնամական զորություն: Ջիմլին լայն բացված աչքերով նայում էր նրան, և վերջապես համբերությունը կորցնելով պայթեց.
–Ու՞ր — Ու՞ր է աղեղդ, Լեգոլա՛ս, արագ լարիր այն և պատրա՛ստ եղիր, դա Սարումա՛նն է: Եթե նա խոսի մենք կորած ենք: Նա կկախարդի մեզ: Նետահարի՛ր նրան:
Լեգոլասը ուսից իջեցրեց աղեղը, դանդաղ ձգեց աղեղնալարը և նորից բաց թողեց: Թվում էր, թե ինչ որ մի ուժ է նրան ետ հետ պահում:
–Քեզ — Քեզ ի՞նչ եղավ: Ինչի՞ ես սպասում,կատաղած շշնջաց Ջիմլին:
–Լեգոլասն — Լեգոլասն իրավացի է,հանգիստ ասաց Արագորնը: –Մենք — Մենք կարող ենք վախենալ ու կասկածել, դա մեր իրավունքն է, բայց նետահարել անծանոթ ծերունուն , առանց նրա հետ խոսելու և առանց զգուշացնելու , մենք իրավունք չունենք: Սպասենք, տեսնենք ինչ է լինելու:
Այդ ընթացքում ծերունին արագացրեց քայլերը և զարամանալիորեն արագ հասնելով քարափի ստորոտին բարձրացրեց գլուխն ու նայեց վերև: Բարեկամները լուռ նայում էին նրան:
Ծերունին ձայն չէր հանում: Նրա դեմքը չէր երևում, աչքերը ծածկված էին գլխանոցով, իսկ գլխանոցի վրայից հագել էր սրածայր, լայնեզր գլխարկ, որը թանձր ստվեր էր գցում նրա դեմքին: Միայն քթի ծայրն էր երևում և ճերմակած մորուքը, բայց Արագորնին թվաց, թե նրա թաքնված հոնքերի տակից փայլեցին սուր և խորաթափանց աչքերը: Վեջապես ծերունին խախտեց լռությունը:
–Ահա — Ահա և մենք հանդիպեցինք բարեկամներս,մեղմ ձայնով խոսեց նա: –Ես — Ես ուզում եմ ձեզ հետ զրուցել, կիջնե՞ք, թե ինքս ձեզ մոտ բարձրանամ: –Եվ — Եվ պատասխանի չսպասելով սկսեց արագ բարձրանալ աստճաններով:
–Արա՛գ— Արա՛գ, կանգնեցրու նրան Լեգոլա՛ս,ճչաց Ջիմլին:
–Ես — Ես կարծեմ ասացի, որ ուզում եմ ձեզ հետ խոսել, ուրիշ ոչինչ,առանց կանգ առնելու կրկնեց ծերունին: –Ապա — Ապա մի ցած գցի՛ր աղեղդ, պարոն էլֆ:
Լեգոլասը ցած գցեց աղեղն ու նետերը, և ձեռքերը թուլացած կախվեցին:
–Իսկ — Իսկ դու, պարոն թզուկ, բարի եղիր ձեռքդ հեռու տար տապարից, այն դեռ քեզ պետք չի գա:
Ջիմլին ցնցվեց ու քարացավ, անքթիթ նայելով ծերունուն: Ծերունին թեթևորեն, քարայծի պես ցատկոտելով բարձրանում էր կոպիտ աստիճաններով: Եվ ու՞ր կորավ նրա հոգնածությունը: Երբ նա ոտք դրեց քիվին, մոխրագույն ցնցոտիների տակից ինչ որ սպիտակ բան փայլփլաց, բայց ընկերները որոշեցին, որ դա իրենց թվաց: Ջիմլին տենդագին օդ կուլ տվեց, և դա լռության մեջ սուլոցի պես հնչեց:
–Կրկնում — Կրկնում եմ, սա բավականին հաջող հանդիպում է,մոտենալով նրանց ասաց ծերունին:
Նա կանգ առավ ընկերներից երկու քայլի վրա, հենվեց գավազանին, թեքվեց առաջ և գլխանոցի տակից սևեռուն նայեց նրանց:
–Եվ — Եվ ի՞նչ եք անում այս կողմերում: Էլֆ, թզուկ և մարդ, երեքն էլ հագնված էլֆերի պես: Անտարակույս դուք շատ բան կարող էիք պատմել, այսպիսի ընկերակցության հաճախ չես հանդիպի:
–Երևում — Երևում է բավականին ծանոթ ես այս անտառին,ասաց Արագորնը,ճի՞շտ եմ ասում:
–Դե — Դե, չէ, այդքան էլ լավ չէ,պատասխանեց ծերունին: –Ֆենգորնը — Ֆենգորնը ճանաչելու համար մի քանի կյանք է պետք ապրել: Բայց ես երբեմն լինում եմ այստեղ:
–Կարելի՞ — Կարելի՞ է իմանալ ինչպես է քո անունը, և ինչի՞ մասին ես ուզում մեզ հետ խոսել,հարցրեց Արագորնը: –Առավոտն — Առավոտն արդեն վերջանում է, իսկ մեր գործը չի կարող սպասել:
–Ես — Ես արդեն ասացի ինչ ուզում էի,քմծիծաղեց ծերունին: –Մասնավորապես՝ — Մասնավորապես՝ ի՞նչ եք անում այստեղ և ի՞նչն է ձեզ այս կողմերը բերել: Ինչ մնում է իմ անունին... նա երկարատև և ցածրաձայն ծիծաղեց:
Արագորնի մարմնով սառը դող անցավ, բայց դա վախ չէր. այդպես է լինում, երբ հանկարծակի սառը քամի է փչում և դեմքիդ սառցե անձրևի կաթիլներ ցանում:
–Իմ — Իմ անունը,վերջացնելով ծիծաղել կրկնեց ծերունին,մի՞թե դեռ մինչև հիմա չկռահեցիք, չէ՞ որ այն ձեզ ծանոթ է: Այո, այո, կարծում եմ ծանոթ է... լավ, ասացե՛ք, ի՞նչ եք անում այստեղ:
Երեքից ոչ մեկը ձայն չհանեց:
–Իմ — Իմ փոխարեն մեկ ուրիշը ձեր լռությունը ձեր օգտին չէր գնահատի,գլուխն օրօրեց ծերունին: –Բարեբախտաբար — Բարեբախտաբար, ես արդեն որոշ բաներ գիտեմ ձեր մասին: Դուք գնում եք երկու երիտասարդ հոբիթների հետքերով, այդպես չէ՞: Պետք չէ այնպես ինձ վրա նայել, ասես առաջին անգամ եք այդ բառը լսում: Լսե՛լ եք, շա՛տ եք լսել, և ես էլ եմ լսել: Ուրեմն այսպես, նախօրեին նախանցյալ օրը նրանք բարձրացել են այստեղ և անսպասելի հանդիպում ունեցել: Դա ձեզ կհանգստացնի՞: Երևի ուզում եք իմանալ նաև, թե ու՞ր են նրանց տարել: Դե լավ, գուցե ես կարողանամ որոշ լուրեր հաղորդել ձեզ այդ մասին: Բայց ինչու՞ ենք մենք կանգնած: Ինչպես արդեն հասկացաք, առայժմ շտապելու տեղ չունեք, այնպես որ եկեք նստենք և հանգիստ զրուցենք:
Ծերունին շրջվեց և գնաց դեպի ժայռի տակ թափված քարերի կույտը: Եվ անմիջապես, ասես կախարդանքը ցրվեց, երեքն էլ ուշքի եկան ու վերստացան շարժվելու ունակությունը: Ջիմլին հափշտակեց տապարը, Արագորնը մերկացրեց սուրը, Լեգոլասը գետնից բարձրացրեց աղեղը: Ուշադրություն չդարձնելով նրանց վրա, ծերունին նստեց ցածր և հարթ քարին: Մոխրագույն թիկնոցի ծայրերը բացվեցին, և բոլորը հստակ տեսան, որ անծանոթը ոտից գլուխ սպիտակ է հագած:
–Սա՛րուման— Սա՛րուման,- բղավեց Ջիմլին և տապարը ձեռքին առաջ նետվեց: –Պատասխանի՛ր— Պատասխանի՛ր, որտե՞ղ ես թաքցրել մեր ընկերներին: Ի՞նչ ես արել նրանց: Անմիջապես պատասխանի՛ր, թե չէ գլխարկիդ վրա մի այնպիսի մեծության անցք կբացեմ, որ նույնիսկ հրաշագործի համար դժվար կլինի շտկելը:
Բայց ծերունին ավելի արագ գտնվեց: Նա անմիջապես վեր կացավ տեղից և արագորեն ցատկեց բարձր ժայռաբեկորի վրա: Բոլորին թվաց, թե նա հանկարծակի ահագնացավ: Մոխրագույն ցնցոտիներն ընկան գետնին և փայլփլաց սպիտակ հագուստը: Նա բարձրացրեց գավազանը և Ջիմլիի տապարը զրնգալով ընկավ գետնին: Արագորնի սուրը կրակի պես փայլատակեց, Լեգոլասը բարձր ճչաց և նրա արձակած նետը, կայծակի պես բռնկվելով, սլացավ երկիք:
–Միթրանդի՛ր— Միթրանդի՛ր,բացականչեց նա,Միթրանդի՛ր:
–Ես — Ես ասացի չէ՞, որ սա բավականին հաջող հանդիպում է, Լեգոլա՛ս,արձագանքեց ծերունին:
Երեքն էլ խոսելու ունակությունը կորցրած նայում էին նրան: Ծերունու մազերը ձյան պես սպիտակ էին, ճերմակ հագուստը փայլում էր արևի տակ, աչքերը կայծկլտում էին թավ հոնքերի տակից արևի ճառագայթների պես: Նրա բարձրացրած ձեռքը մեծ զորություն էր ճառագում: Բարեկամները քար կտրած կանգնել էին, չիմանալով՝ զարմանա՞լ, վախենա՞լ, թե՞ ուրախանալ:
Վերջապես Արագորնը ուշքի եկավ:
–Գե՛նդալֆ— Գե՛նդալֆ,– բացականչեց նա,այդ դու՞ ես իսկապես վերադարձել մեզ մոտ այս օրհասական ժամին: Այս ի՞նչ որ վարագույր է իմ աչքերը ստվերում... Գե՛նդալֆ:
Ջիմլին լուռ ծնկի իջավ և ձեռքերով փակեց աչքերը:
–Գենդալֆ— Գենդալֆ... –կրկնեց — կրկնեց ծերունին, ասես վերհիշելով վաղուց մոռացված այդ անունը: –Այո— Այո, այդպես էին մի ժամանակ ինձ անվանում:
Նա իջավ ժայռից, վերցրեց մոխրագույն ցնցոտիները և նորից փաթաթվեց դրանց մեջ: Բոլորին թվաց, թե հենց նոր երկնքում շողացող պայծառ արևը հանկարծակի թաքնվեց ամպերի հետևում:
Վստահելի
1342
edits