Changes
/* Գլուխ տասը. Սարումանի Ձայնը */
=== Գլուխ տասը. Սարումանի Ձայնը ===
Նրանք անցան քանդված թունելով, բարձրացան քարերի կույտի վրա, և նրանց աչքերի առջև հայտնվեց Օրթհանքի սև զանգվածը, որի պատուհան հրակնատները մռայլ և սպառնալից հսկում էին ավերված ամրոցը: Ջուրը գրեթե ամբողջովին իջել էր: Այստեղ և այնտեղ դեռևս պղտոր ջրափոս էին մնացել, ծածկված էր փրփուրով և աղբով, բայց հսկայական կաթսան մեծ մասը արդեն ձերբազատվել էր ջրից: Ամբողջ հատակը ծածկված էր տիղմով, այս ու այնտեղ սևին էին տալիս հորանցքերը և ծուռումուռ սյուները: Եզրերը պատված էին ինչ որ մանր բեկորներով, նման ծովափնյա խճաքարերի: Կաթսայի բերանից կանաչ, խիտ բուսականությամբ ծածկված հովիտ էր սկսվում, որը բարձրանում էր դեպի երկու գագաթների միջև փռված կիրճը: Հակառակ կողմում բարեկամները հեծյալների նկատեցին, որոնք շարժվում էին դեպի Օրթհանք:
— Գենդալֆն է Թեոդենի և շքախմբի հետ,— ասաց Լեգոլասը: — Եկեք գնանք նրանց ընդառաջ:
— Միայն թե զգույշ եղեք,— ասաց Մերին,— սալաքարերը հեռացել են իրարից, մեկ էլ տեսար գահավիժեցիք ինչ-որ մի անհատակ հորի մեջ:
Բարեկամները շարժվեցին դեպի Օրթհանք: