Changes
/* Գենետիկական հիվանդություններ */
[[Պատկեր:Neuro-17-4.png|648px|thumb|Տոհմածառը ցույց է տալիս ընտանիքում սերունդների հակվածությունն ուսուցման անկարողության եւ շիզոֆրենիայի նկատմամբ։ Ուշադրություն դարձրեք՝ հաճախ այս արատները կարող են մի սերունդ «բաց թողնել»։]]
<strong>Հանտինգտոնի հիվանդությունը</strong> նեյրոդեգեներատիվ հիվանդություն է, որն ուղեկցվում է մարմնի աննորմալ
ակամա շարժումներով։ Այս դեպքում հիվանդությունը ստացել է իր անունը՝ այն առաջին անգամ նկարագրած բժշկի անու֊
նից։ Հիվանդության պատճառ է հանդիսանում մարդու գենոմի ամենամեծ գեներից մեկի՝ <strong>հանտինգտին</strong> կոչվող գենի կրկնվող մուտացիան։ <strong>Պարկինսոնի հիվանդության</strong> (հիվանդությունն առաջացնում է դանդաղաշարժություն, ծանրաշարժություն, դող, անկայունություն) վաղ ծագող որոշ տեսակների պատճառը <strong>Պարկինի</strong> գեների ախտահարումն է։ Ախտորոշումից բացի, գենետիկական ստուգումը կարող է օգտագործվել խորհրդատվության նպատակով՝ ի հայտ բերելով հիվանդության զարգացման վտանգը ընտանիքի մյուս անդամների մոտ, կամ դրա փոխանցման հավանականությունը երեխաներին։
Ինչևէ, գենետիկական հեղափոխությունը, որ փոխեց նյարդային համակարգի հիվանդությունները հետազոտող բժիշկների
ուղին, լոկ սկիզբն է հայտնագործությունների երկար ճանապարհի։ Որոշ դեպքերում գենետիկ միևնույն դեֆեկտը կարող է
տարբեր մարդկանց մոտ տարբեր հիվանդությունների պատճառ դառնալ, երբեմն էլ տարբեր գենային դեֆեկտներ պատ֊
ճառ են հանդիսանում միանման հիվանդությունների առաջացման։ Հասկանալ՝ ի՞նչն է պայմանավորում այս տարբերություն֊
ները, և ինչպես է մեր գենետիկական կազմը փոխազդում աշխարհի հետ, որում ապրում ենք և որը կառուցում ենք մեր շուրջ՝ այսօրվա գենոմիկ դարաշրջանի մեծ մարտահրավերներից է։
Քննարկում
եթե պարզվեր, որ ձեզ մոտ վտանգ կա գենետիկ հիվանդություն զարգացման, արդյո՞ք կուզենայիք դա
միանշանակ իմանալ։ Ճիշտ կլինի՞ արդյոք հայտնաբերել գենը նախքան ծնունդը, և ընդհատել այն հղիությունները, որոնք ավարտվելու էին հիվանդության զարգացման բարձր հավանականությամբ երեխայի ծնունդով։ Ապա ի՞նչ կասեք տառապողների՝ մինչև հիվանդության զարգացումն ապրած օգտակար և արդյունավետ տարիների մասին։
[[Պատկեր:Neuro-17-5.png|309px]]