Changes

Մարտին Իդեն, Գլուխ XXVI

7 bytes removed, 08:02, 19 Ապրիլի 2015
— Ուտել ուզո՞ւմ եք։
Մարտինը բացասաբար շարժեց գլուխը։ Նա բոլորովին ցանկություն չուներ ուտելու և մինչև անգամ զարմացավ, որ մի Ժամանակ ժամանակ քաղց էր զգում։
— Ես հիվանդ եմ, Մարիա՛,— ասաց նա թույլ ձայնով։— Ի՞նչ է եղել ինձ, գիտե՞ք։
— Հարբուխ,— պատասխանեց Մարիան,— երեք օր անցնի՝ լավ կլինի։ Ավելի լավ է առանց ուտել․ հետո ուտել վաղը։
Մարտինը հիվանդ պառկելու սովորություն չուներ և երբ Մարիան ու նրա դուստրը դուրս եկան, փորձեց հագնվել։ Նրա աչքերն այնպես էին ցավում, որ դժվարությամբ էր բաց պահում։ Կամքի ծայրահեղ լարումով նա իրեն ստիտպեց ստիպեց վեր կենալ մահճակալից ու նստել սեղանի առաջ, բայց ուժերը դավաճանեցին. գլուխը վայր գցեց սեղանին և երկար ժամանակ չէր կարողանում վեր կենալ։ Կես ժամ անց դարձյալ մի կերպ հասավ անկողնին ու պառկեց անշարժ՝ փակելով աչքերը և փորձելով հասկանալ իր ցավերն ու հիվանդությունը։ Մարիան մի քանի անգամ մտավ նրա սենյակը և փոխեց ճակատի սառը թրջոցը։ Առհասարակ նա հանգիստ թողեց Մարտինին՝ իմաստությամբ վճռելով նրան չձանձրացնել շաղակրատությամբ։ Շնորհակալությամբ համակված Մարտրնը մ ր մնջաց *մրմնջաց.
— Մարիա՛, դուք կունենաք ֆերմա, լավ ագարակ և շատ դրամ։
Հետո նա հիշեց երեկվա օրը։ Թվում էր, թե մի ամբողջ դար է անցել այն ժամանակից, երբ ինքը նամակ ստացավ «Անդրցամաքային ամսաթերթից», այն ժամանակից, երբ հասկացավ իր մոլորությունը և վճռեց վերջ դնել այդ գործին և շուռ տվեց իր կյանքի գրքի էջը։ Իր հիվանդության համար ինքն է մեղավոր, որովհետև նա չափազանց հյուծեց իրեն քաղցով և զրկանքներով։ Նա ուժ չունեցավ կռվելու իր օրդանիզմը օրգանիզմը թափանցած մանրէի դեմ։ Եվ ահա պառկած է ու չի կարողանում վեր կենալ։
— Արժե՞ գրել մինչև անգամ մի ամբողջ գրադարան, երբ դրա համար պետք է կորցնել կյանքը,— հարցնում էր նա ինքն իրեն։— Չէ, դա ինձ համար չէ․ գրողի ծոցը գրականությունը։ Իմ ճակատագիրը գրասենյակային մատյաններ պահելն է, ստանալ ամեն ամիս ռոճիկ և Ռութի հետ ապրել մի տնակում։
Ռութը ճարպկորեն թեքվեց դեպի աջ, հետո դեպի ձախ, հետո նորից դեպի աջ և անցավ Մարտինի սեղանի և նրա մահճակալի արանքով։ Իսկ Արթուրը բավականաչափ զգուշություն չհայտնաբերեց և թրխկոցով դիպավ խոհանոցի անկյունում դրված կաթսաներին ու թավաներին։ Բայց Արթուրը երկար չմնաց սենյակում։ Միակ աթոռին նստեց Ռութը, իսկ նրա եղբայրը՝ իր պարտականությունները կատարած համարելով, դուրս եկավ սանդուղքի գլուխը, ուր նրան անմիջապես շրջապատեց Սիլվայի բազմանդամ սերունդը, որ չափազանց հետաքրքրվում էր նրա անձնավորությամբ։ Կառքի շուրջը խռնվեցին ամբողջ թաղից եկած երեխաները՝ սպասելով ինչ-որ սարսափելի, դրամատիկ լուծումի։ Այս կողմերում կառքեր երևում էին միայն հարսանիքների կամ հուղարկավորությունների օրերին․ բայց այդ օրը ոչ ոք չէր ամուսնանում և որևէ մեկն էլ չէր մեռել․ հետևաբար, պետք է պատահեր ինչ֊որ խորհրդավոր, աղքատիկ տնակների բնակիչների երևակայության համար անմատչելի բան, որ արժեր տեսնել։
Բոլոր այդ օրերը Մարտինր Մարտինը հալումաշ էր լինում Ռութին տեսնելու ցանկությունից։ Ունենալով ջերմորեն սիրող սիրտ՝ նա, ավելի քան որևէ մեկը, կարիք ուներ համակրության, և ոչ միայն պարզ համակրության, այլ խորը սիրո՝ հիմնված նրբին հասկացողության վրա, բայց նա արդեն համոզվեց, որ Ռութի համակրությունը հիմնված է ոչ թե նրա՝ Մարտին Իդենի ձգտումների հասկացողության վրա, այլ պարզապես բնական, որոշ չափով սենտիմենտալ քնքշության վրա։ Երբ Մարտինը խոսում էր նրա հետ, նրա ձեռքը բռնած, Ռութը, սիրատոչոր ու գուրգուրանքով սեղմում էր նրա ձեռքը, արտասվակալած աչքերով նայում էր նրա նիհարած դեմքին և մտածում, թե նա ինչքա՜ն դժբախտ և անօգնական է։
Բայց երբ Մարտինը պատմեց Ռութին, թե ինչ հուսահատության մեջ ընկավ՝ ստանալով «Անդրցամաքային ամսաթերթի» նամակը, և ինչպես ուրախացավ «Սպիտակ Մուկ» հանդեսի առաջարկին, Ռութն անտարբեր մնաց։ Նա լսում էր Մարտինի արտասանած բառերը, հասկանում էր դրանց իմաստը, բայց չէր բաժանում ո՛չ նրա ուրախությունը, ո՛չ էլ նրա հուսահատությունը։ Ռութի համար այդ ամենը միայն մի իմաստ ուներ։ Նրան շատ քիչ էին հետաքրքրում պատմվածքները, հանդեսներն ու խմբագիրները. նա մտածում էր միայն մի բանի մասին՝ ե՞րբ հնարավոր կլինի ամուսնանալ Մարտինի հետ։ Ճիշտ է, նա ինքը չէր հասկանում այդ, չէր հասկանում նաև այն, որ Մարտինին «գործի տեղավորվել» ստիպելու նրա ցանկությունն առաջ էր գալիս մայրական ենթագիտակցական բնազդից։ Իհարկե, եթե Ռութին ուղղակի ասեին այդ․ նա առաջին հերթին կշփոթվեր, հետո կզայրանար և կժխտեր՝ հավատացնելով, որ ինքը ղեկավարվում է միայն իր սիրած մարդու հոգածությամբ։ Բայց, այսպես թե այնպես, մինչ Մարտինը, իր ընտրած ճամփի առաջին հաջողությունից հուզված, Ռութի առաջ զեղում էր իր հոգին, աղջիկը, ուշադրություն չդարձնելով նրա առանձին բառերին՝ առանց ըմբռնելու դրանք, նայում էր սենյակի չորս կողմը՝ ապշելով իր տեսածի վրա։
— Ես իմ մթերքը պահում եմ Մարիայի մոտ,— ստեց Մարտինը,— այնտեղ ավելի հարմար է։ Մի՛ վախենաք, ես սոված չեմ, նայեցեք։
Ռութը մոտեցավ նրան և տեսավ, թե ինչպես Մարտինը արմունկը ծալեց, և շապիկի տակ ուռեցին երկաթի պես պինդ մկանները։ Այդ տեսարանը նրանում զզվանք առաջացրեց․ Ռութի զգայնությունը վիրավորվեց դրանով, սակայն սիրտը, արյունը, նրա էության ամեն մի նյարդը ձգտում էին այդ հզոր մկաններին, և հպատակվելով ծանոթ, անհասկանալի ուժին, փոխանակ Մարտինից ետ քաշվելու, փարվեց նրան։ Եվ երբ Մարտինը նրան սեղմից իր գրկում, Ռութի բանականությունը, որը գիտեր կյանքի միայն արտաքին արտահայտությունները, զայրանում և վրդովվում էր, իսկ սիրտը, կանացի սիրտը, որը գիտեր կյանքը, հաղթականորեն բերկրում էր։ Այդպիսի պահերին Ռութը սկսում էր զգալ Մարտինի հանդեպ իր սիրո ամբողջ ուժը, որովհետև Մարտինի հզոր կրքոտ գրկախառնումները նրան տալիս էին անասելի վայելք։ Այդպիսի պահերին նրան ներելի էր թվում ամեն ինչ՝ իր սովորական իդեալներին դավաճանելը, բոլոր հիմնական սկզբունքների խախտումը, մինչև անգամ լռելյայն անհնազանդությունն իր հորն ու մորը։ Նրանք չէին ուզում, որ Ռութն ամուսնանա այդ մարդու հետ. նրա սերը դեպի Մարտինը ինչ-որ ամոթալի բան էր թվում նրանց։ Այդ սերը երբեմն ամոթալի էր թվում նաև իրեն՝ Ռութին, երբ նա Մարտինից հեռու էր, և նորից դառնում էր քառը սառը և լրջմիտ Ռութը, բայց երբ Մարտինը նրա կողքին էր, Ռութը սիրում էր նրան, ճիշտ է, որ երբեմն այգ այդ սերը լի էր դառնություններով, բայց և այնպես դա սեր էր՝ տիրական ու անհաղթելի։
— Այս հարբուխը դատարկ բան է,— ասում էր Մարտինը,— ճիշտ է, որ մի քիչ գլուխս ցավում է և դողացնում եմ, բայց արևադարձային տենդի համեմատությամբ դա չնչին բան է։
— Բայց ինչպե՞ս հաջողվեց ձեզ փրկվել։
— Ես հիմա էլ այնտեղ նստած կլինեի, եթե չլիներ մի աղջիկ՝ ազգությամբ կես չինացի, քառորդ սպիտակ և քառորդ հավայացի։ Նա, խեղճը, շատ սիրուն էր, մինչև, անգամ, զարգացած։ Հոնոլուլուում նրա մայրը առնվազն մի միլիոնի կարողություն ուներ։ Ահա այդ աղջիկը վերջ ի վերջո ազատեց ինձ։ Հասկանո՞ւմ եք, նրա մայրը դրամ էր տալիս գաղութի ապրուստը հոգալու համար, այդ պատճառով էլ աղջիկը չէր վախենում, որ իրեն կպատժեն։ Բայց նա ինձանից երդում վերցրեց, որ ապաստարանի տեղը ոչ ոքի չեմ հայտանի․ հայտնի․ և ես այդ երդումը պահեցի։ Հիմա առաջին անգամ է, որ խոսում եմ այդ մասին։ Եվ խեղճ աղջկա մոտ այն ժամանակ նոր էին սկսել բորոտության առաջին նշանները։ Նրա աջ ձեռքի մատները կուչ էին եկել և արմունկից վերև կար մի փոքր բիծ. ուրիշ ոչինչ։ Հիմա նա, հավանաբար, արդեն մեռած կլինի։
— Բայց դուք ինչպե՞ս չէիք վախենում, և ինչ բախտավորություն, որ ձեզ հաջողվել է չվարակվել այդ սոսկալի հիվանդությամբ։
Վստահելի
1396
edits