Changes
/* Գլուխ չորորդ. Ծառմորուսը */
=== Գլուխ չորորդ. Ծառմորուսը ===
Այդ ընթացքում հոբիթները արագորեն, ինչքան որ թույլ էր տալիս խճճված անտառը, խորանում էին նրա մթին թավուտներում, բարձրանալով Էնտուոշի հոսանքն ի վեր դեպի արևմուտք՝ լեռների լանջերը: Մահացու սարսափը կամաց-կամաց մնաց հետևում, և հոբիթները դանդաղեցրին ընթացքը: Ինչ -որ տարօրինակ զգացում համակեց նրանց, շնչելը դժվարացավ, օդը չէր հերիքում:
Վերջապես Մերին կանգ առավ:
— Եթե ոտքներս ճանապարհին չդավաճանեն,— ասաց Մերին,— և եթե շնչահեղձ չլինենք:
— Հա, այստեղ ահավոր հեղձուկ է ու մութ,— ընդունեց Փինը: — Տուկբորոյի մոտակայքում՝ Սմիալում, գտնվող Տուկերի մեծ բույնն է հիշեցնում, նրանց հին սրահը: Այդ սրահում արդեն քանի սերունդ է, ոչ կահույքն են վերադասավորել, ոչ էլ ընդանրապես ինչ -որ բան են փոխել: Հին ժամանակներում այդտեղ ապրում էր ծեր Տուկը: Նա այնքան երկար ապրեց, որ սրահն էլ հասցրեց նրա հետ ծերանալ: Հարյուրավոր տարիներ են անցել՝ ինչ նա մեռել է, բայց մահից հետո այնտեղ ոչ մի բանի ձեռք չեն տվել: Իսկ ծերուկ Գերոնթիուսը, ինքդ էլ գիտես, իմ նախապապն էր: Հինավուրց պատմություն է... Բայց այս անտառի համար, ինձ թվում է, մեր տարիները՝ ոչինչ են: Ինչ -որ չափից շատ է այն հինավուրց: Ապա մի նայի՛ր այս մորուքներին ու բեղերին, բա տերևնե՜րը: Ոնց որ չորացած ցնցոտիներ լինեն: Եվ ասես երբեք էլ չեն թափվել: Թափթփված, անհյուրընկալ... Հետաքրքիր է, ի՞նչ տեսք ունի այս անտառում գարունը, եթե իհարկե այստեղ գարուն ընդհանրապես լինում է:
— Համենայն դեպս այստեղ գոնե արև է թափանցում,— վստահ ասաց Մերին,— ոչ թե Սև Անտառի պես: Հիշո՞ւմ ես Բիլբոյի պատմածները: Չարքանտառում անթափանց մութ է ու խավար, այնտեղ սև ու սարսափելի արարածներ են ապրում: Իսկ այստեղ ուղղակի մութ է ու ինչ -որ... սարսափելի հինավուրց է թվում: Դժվար թե այստեղ գազաններ ապրեն, չեմ պատկերացնում, որ ինչ -որ մեկը կարող է այստեղ երկար մնալ ու ապրել:
— Հոբիթներն էլ չեն ապրի,— համաձայնվեց Փինը: — Ցանկություն չունեմ զբոսնել այս անտառում: Ի՞նչ ենք մենք այստեղ կորցրել: Հարյուր լիգ էլ քայլես՝ մեկ է, ուտելու բան չես գտնի: Ինչպե՞ս է մեր խնայողությունների վիճակը:
Բայց լույսն այնքան էլ մոտ չէր, ինչքան թվում էր, և հոբիթները բավականաչափ երկար քայլեցին: Կտրուկ վերելք սկսվեց, ոտքերի տակ ընկնող քարերը գնալով շատանում էին: Առջևում լույսի շողը գնալով ընդլայնվում էր: Վերջապես հոբիթների դիմաց մի քարե ժայռ երևաց, որը կամ կտրվածք էր լանջի վրա, կամ էլ հեռավոր լեռնաշղթայի քարափով վերջացող ելուստը: ժայռի վրա ծառեր չէին աճում, և այն ամբողջովին լուսավորված էր արևի ճառագայթներով: Բայց ստորոտում աճած ծառերի ճյուղերը այնպես էին ձգվել դեպի արևով լուսավորված քարքարոտ մակերեսը, որ թվում էր, թե տաքանալ են ուզում: Քիչ առաջ ամեն ինչ մոխրագույն ու մռայլ էր, բայց այստեղ ծառերի բները վառ շագանակագույն էին և փայլում էին մշակված կաշվի պես, իսկ նրանց ներքևի մասը ծածկված էր փափուկ, վառ-կանաչ մամուռով, որն ասես նոր աճած խոտ լիներ: Թվում էր, թե գարունն է այստեղ եղել և հեռանալով թողել իր հիասքանչ փայլը...
Քարափը բավականին նման էր կոպիտ ու անհարթ աստիճանների, և թվում էր, թե ինչ -որ մեկի ձեռքի գործն է, բայց, ամենայն հավանականությամբ, դա քամու, ջրի ու ժամանակի աշխատանքի արդյունքն էր: Հոբիթները վերևում գոգավորություն նկատեցին, որը գտնվում էր ծառերի կատարների հետ մոտավորապես նույն մակարդակի վրա: Եզրերը պատված էին փշոտ խոտերով, իսկ մեջտեղում քարացել էր հսկայական ծառի չորացած բունը, որի վրա ընդամենը երկու ճյուղ էր մնացել, այն էլ դեպի ներքև կախված: Չորացած ծառը զարմանալիորեն հիշեցնում էր սապատավոր, զառամյալ ծերունու, որն ասես կանգնած արևկող անելուց լիներ:
— Բեր մագլցենք վերև,— ուրախացած առաջարկեց Մերին,— թարմ օդ կշնչենք, ձեռքի հետ էլ տարածքը կուսումնասիրենք:
Սկզբում զարմացած հոբիթները միայն ծառ-մարդու աչքերն էին տեսնում: Աչքերն ուշադիր, առանց շտապելու, զննում էին հոբիթներին: Շագանակագույն, բայց խորքում կանաչ կրակով այդ աչքերը թվում էր, թե թափանցում են հոգու ամենահեռավոր ու մութ անկյունները: Հետագայում, Փինը հաճախ էր փորձում բացատրել իր առաջին տպավորությունը, և ահա թե ինչ էր նրա մոտ ստացվում. «Նրա աչքերն ասես անհատակ հորեր լինեին, լցված հազարավոր տարիների հիշողություններով և երկա՜ր, դանդաղ ու խորունկ մտքերով: Թվում էր, թե այն, ինչ կատարվում է այստեղ և հիմա ու արտացոլվում նրանց մակերևույթին, միայն կայծկլտող փայլ է՝ ինչպես սաղարթախիտ ծառի կատարի տերևներներն են փայլում արևի ճառագայթներից, կամ խորունկ լճի մակերևույթի ալիքները: Ինձ թվում էր, թե մենք անզգուշորեն արթնացրել ենք դարերով իր համար աճող ծառին: Չնայած սխալ կլինի ասել, թե նա քնած էր: Նա ուղղակի ապրում էր ինքն իր մեջ՝ արմատների ծայրերից մինչև ճյուղերի ծայրերը, երկնքի ու երկրի միջև, ու մեկ էլ հանկարծ սթափվել և ուշադիր զննում էր քեզ»:
— Հռում հում,— մրթմրթաց ինչ -որ փայտյա երաժշտական գործիք հիշեցնող թավ ձայնը,— տարօրինակ է, շա՛տ տարօրինակ է, բայց... միայն թե չշտապե՛լ: Մենք երբեք չենք շտապում: Եթե ես ձեր ձայները չլսեի... Ձեր ձայներն ինձ դուր են գալիս, ճստիկ-մստիկ ձայնիկներ են: Նրանք ինձ ինչ -որ բան հիշեցրին, միայն թե, չեմ կարողանում հիշել ինչ... Եթե ձեզ սկզբում տեսնեի, ապա նոր լսեի՝ առանց մտածելու կտրորեի: Կմտածեի, որ դուք ուղղակի փոքրիկ օրքեր եք և հետո միայն սխալս կհասկանայի: Շատ զարմանալի փոքրիկներ եք, ճիշտ եմ ասում, շատ զարմանալի: Շատ տարօրինակ է, արմա՛տ ու ոստիկ:
Փինը դեռ առաջվա պես զարմացած էր, բայց դադարել էր վախենալ: Այդ աչքերին նայելուց նրա մեջ հետքրքրասիրություն էր առաջանում, բայց ոչ վախ: Եվ շուտով հետաքրքրասիրությունը հաղթեց:
— Իսկ ես Տուկն եմ, Փերեգրին Տուկը, կամ, ուղղակի Փին:
— Հըմ, հըմ... բայց դուք, ոնց տեսնում եմ, լավ հապճեպիկներ եք,— նկատեց Ծարմորուսը: — Շատ հաճելի է, որ դուք ինձ վստահում եք, բայց ավելի լավ է զգույշ լինեք: Էնտերը տարբեր են լինում, կամ, ավելի ճիշտ, ձեր լեզվով ասած կան արարածներ, որ նման են էնտերի, բայց իրականում էնտեր չեն: Այսպես ուրեմն, ես կարող եմ Մերի և Փին անվանել ձեզ, հա՞, ինչպես հասկացա: Լավ անուններ են, եթե ուզում եք իմանալ, բայց ես իմ իսկական անունը ձեզ չեմ ասի, կամ, ավելի ճիշտ, այդ հարցում դեռ կսպասենք: — Եվ նրա կկոցված աչքերում նորից կայծկլտաց քմծիծաղ, կամ խորամանկություն հիշեցնող կանաչ կրակը: — Առաջին հերթին, դրա համար երկար ժամանակ կպահանջվի. իմ անունը տարիների հետ գնալով ավելի է երկարում, իսկ ես Միջերկրում շատ-շատ հնուց եմ ապրում, այնպես որ, հիմա այն անքան է երկարել, որ մի ամբողջ պատմություն է դարձել: Իմ լեզվով՝ հնագույն էնտերենով, իսկական անունը մի ամբողջ պատմություն է պատմում իր տիրոջ մասին, նրա ապրած ամբողջ կյանքը: Դա հիանալի լեզու է, սակայն այդ լեզվով մի քանի բառ փոխանակելու համար շա՜տ-շա՜տ ժամանակ է պետք: Մենք, ինքներս էլ, միայն այն բաների մասին ենք էնտերեն խոսում, որոնք արժանի են, որ դրանց մասին երկար պատմես ու երկար լսես: Դե, իսկ հիմա,— նրա աչքերը դարձյալ փայլեցին վառ և, մի տեսակ ավելի «այստեղի» գույնով, նեղացան ու սուր հայացք նետեցին հոբիթների վրա: — Հիմա պատմեք ինձ, ի՞նչ է կատարվում աշխարհում: Եվ դուք ինքներդ ինչո՞վ եք զբաղվում: Ես այստեղից շատ բան եմ տեսնում, շատ բան լսում, շատ բան ճանաչում եմ հոտառությամբ, դե այստեղից, այս... ինչ էր անունը...ա-լալլա-լալլա-ռումբա-կամանդա-լինդ-օր-բուրումէ... Ներողություն եմ խնդրում, այդ անվանումը շատ երկար է, բայց ես չգիտեմ ինչպես այն թարգմանել... Մի խոսքով, էստեղ, որտեղ ես կանգնում եմ առավոտյան պարզկա եղանակին, խորհում արևի մասին, խոտի, որ աճում է անտառից դուրս, ձիերի և ամպերի մասին, մի խոսքով, այն ամենի, ինչն այստեղից երևում է: Ի՞նչ է կատարվում աշխարհում, ինչո՞վ է զբաղված Գենդալֆը: Բա դրանք, ինչ էր դրանց... բուրարում: — Նրա կրծքի խորքից խուլ դնգդնգոց լսվեց, ասես ինչ -որ մեկը հսկայական երգեհոնի մի քանի ստեղ սեղմեց: — Այդ օրքերը... Այն ջահելը, Սարումանը, իր Իզենգարդու՞մ է: Սիրում եմ նորություններ լսել, բայց, տեսեք հա՜, չշտապեք, հանգի՛ստ:
— Աշխարհում, շատ բան է կատարվում,— սկսեց Մերին,— բայց եթե մենք նույնիսկ ամբողջ ուժով շտապենք, միևնույնն է պատմությունը շատ երկար կստացվի, իսկ դու ասում ես, հանգիստ: Գուցե չշտապե՞նք: Անհամեստություն չե՞ս համարի, եթե հարցնենք, թե ի՞նչ ես պատրաստվում մեզ հետ անել, ում կողմից ես կռվում, և դու իսկապես գիտե՞իր Գենդալֆին:
— Գիտեինք, տխուր ուղղեց Փինը: — Նա մեր մեծ բարեկամն էր և առաջնորդը:
— Այդ դեպքում, ես կպատասխանեմ ձեր մյուս հարցերին,— ասաց Ծառմուրուսը: — «Ձեզ» հետ, ես ոչինչ չեմ պատրաստվում անել, եթե նկատի ունեք «մի բան անել ձեզ, առանց ձեր կարծիքը հարցնելու»: Բայց միասին մենք հանգիստ կարող էինք ինչ -որ բան անել: Ում կողմից եմ կռվու՞մ: Նույնիսկ չգիտեմ էլ: Ես գնում եմ իմ ճանապարհով, չնայած չի բացառվում, որ որոշ ժամանակ մեր ճանապարհը համընկնի: Բայց ինչու՞ եք դուք մեծարգո Գենդալֆի մասին այնպես խոսում, ասես նրա պատմությունն ավարտվել է:
— Է՜հ,— տխուր հոգոց հանեց Փինը,— կյանքը հա, շարունակվում է, բայց Գենդալֆն ալևս դրանում չի մասնակցում:
Նստեցնելով հոբիթներին դաստակների մոտ ծալված ձեռքերին և նրբորեն, բայց ամուր բռնելով, Ծառմորուսը բարձրացրեց մի ոտքը, դրեց, բարձրացրեց մյուսը, նորից դրեց ու հայտվեց քիվի ծայրին: Նրա ոտքերի արմատանման մատները ամուր կառչում էին քարերից: Ծեր էնտը սկսեց զգուշորեն և հանդիսավոր իջնել աստիճաններով վար:
Հասնելով գետնին, նա առանց հապաղելու, վստահորեն և ազատ, շարժվեց դեպի անտառի խորքը: Նրա ճանապարհը ձգվում էր դեպի վերև՝ լեռների լանջերը: Ծառերի մեծամասնությունը թվում էր, թե քնած էին խորը քնով: Նրանք բոլորովին անտարբեր էին Ծառմորուսի նկատմամբ, ինչպես նաև մնացած ամեն ինչի, միայն թե թող գնա իր ճանապարհով: Բայց կային ծառեր, որոնք ցնցվում էին, երբ էնտը մոտենում էր նրանց, իսկ մի քանիսը նույնիսկ ճյուղերը բարձրացնելով ճանապարհ էին տալիս: Իսկ Ծառմորուսը քայլում ու քայլում էր, մրթմրթալով և քթի տակ ինչ -որ անվերջանալի երգ երգելով:
Սկզբում հոբիթները սսկվել էին: Տարօրինակ էր, բայց իրենց հանգիստ ու ապահով էին զգում, և հետո շատ բան ունեին մտածելու ու զարմանալու: Բայց, որոշ ժամանակ անց, Փինը արիանալով նորից խոսեց.
— Երևի այն հյուսիսային, ծեր անտառի պես հա՞,– ճշտեց Փինը:
— Դե, հա, նմանատիպ մի բան, միայն թե ավելի վատ: Ես վստահ եմ, որ այնտեղ՝ հյուսիսում, դեռ պահպանվում է Մեծ Խավարի ստվերը, և չարագույժ ժամանակների հիշողությունները փոխանցվում են ժառանգաբար: Բայց իմ անտառում կան թավուտներ, որտեղ խավարը ինչպես եղել է՝ այնպես էլ մնում է մինչև հիմա: Այդ թավուտներում կան ծառեր, որոնք նույնիսկ ինձանից մեծ են... Համենայն դեպս, մենք անում ենք այնքան՝ ինչքան կարողանում ենք: Օրինակ՝ օտարականներին և ամեն տեսակ թափառողներին անտառ չենք թողնում: Դաստյարակում ենք, սովորեցնում, հսկում, մաքրում... Մենք՝ հնուց ի վեր ծառերի հովիվներն ենք: Սակայն հիմա մերոնցից քիչ են մնացել: Ասում են՝ տարիների ընթացքում ոչխարները նմանվում են իրենց հովիվներին, իսկ հովիվները՝ հոտին, բայց այդ փոփոխությունները դանդաղ են կատարվում, իսկ ոչխարները և մարդիկ աշխարհում երկար կանգ չեն առնում: Ծառերն ու էնտերը ավելի արագ են իրար նմանվում, սովորում միմյանց՝ չէ՞ որ նրանք դարերով անբաժան են: Էնտերը ավելի շատ էլֆերին են նման, քան մարդկանց. նրանք մարդկանց պես զբաղված չեն միայն իրենցով և կարողանում են ավելի խորը թափանցել իրերի մեջ: Բայց, մյուս կողմից, մարդկանց էլ են էնտերը նման. էլֆերը չեն կարողանում արագ հարմարվել փոփոխություններին, արագ ընդունել շրջապատի գույնը: Բայց ինչ -որ բանում մենք այդ երկու ցեղերին էլ գերազանցում ենք: Մենք հավերժական ենք և ավելի հաստատուն: Իմ ցեղակիցներից ոմանք ամբողջովին փայտացել են ու նմանվել ծառերի: Թեկուզ ականջի մեջ գոռաս հեչ պետքները չի, մի բան էլ սկսել են միայն շշուկով խոսալ: Իմ հոտի ծառերից շատերի ճյուղերը աստիճանաբար ձեռքերի պես ճկուն են դառնում: Այդ ծառերից շատերը նույնիսկ խոսել են սովորել: Իհարկե, այդ ամենը էլֆերից սկսվեց: Այդ նրանք արթնացրին ծառերին և սովորեցրին խոսելու արվեստը և իրենք էլ ժամանակի ընթացքում սովորեցին անտառի լեզուն: Հին էլֆերը փորձում էին խոսել ու շփվել Միջերկրում ապրող բոլոր արարածների հետ: Բայց եկավ Մեծ Խավարը, և էլֆերը լողացին ծովից այն կողմ, կամ թաքնվեցին հեռավոր գաղտնի հովիտներում ու կիրճերում՝ երգեր հորինելով անդառնալի օրերի մասին: Կար ժամանակ, երբ այս անտառը տարածվում էր շատ հեռու, այստեղից մինչև հեռավոր Լուն Լեռնաշղթան: Ֆենգորնն ընդամենը այդ անտառի արևելյան սահմանն էր... Ինչպիսի՜ ժամանակներ էին: Ես կարող էի երգելով քայլել ամողջ օրը և ի պատասխան լսել միայն բլուրներում արձագանքող սեփական ձայնս: Այն ժամանակ բոլոր անտառները նման էին Լոթլորիենի անտառներին, բայց ավելի խիտ էին, ավելի երիտասարդ, և հզոր: Բա օ՜դն ինչքան էր մաքուր ու բուրավետ: Հիշում եմ, շաբաթներով կանգնում էի ու շնչում, ըմբոշխնում, բայց էլի չէի հագենում:
Ծառմորուսը լռեց: Նա քայլում էր առանց կանգ առնելու, և հոբիթները զարմանում էին, թե որքան անաղմուկ է նա շարժվում: Ծեր էնտը նորից սկսեց ինչ -որ բան մրթմրթալ, սկզբում քթի տակ, հետո, աստիճանաբար ավելի ու ավելի բարձր, և հոբիթները սկսեցին զանազանել երգի բառերը:
— Դե ինչ, հիմա կարող ենք շարունակել զրույցը,— ասաց Ծառմորուսը: — Դուք երևի ծարավ կլինեք ու հոգնած: Հիմա կթարմանա՛ք:
Անձավի խորքում մի քանի մեծ քարե սափորներ էին դրված՝ ծանր կափարիչներով: Էնտը բարձրացրեց սափորներից մեկի կափարիչը, շերեփով ինչ -որ ըմպելիք վերցրեց և երեք գավաթ լցրեց, մեկը հսկայական, մյուս երկուսը՝ փոքր:
— Էնտերի կացարաններում նստարաններ չեն լինում,— բացատրեց նա,— բայց դուք կարող եք նստել սեղանին: Նա բարձրացրեց հոբիթներին և դրեց քարե սալին՝ գետնից վեց ֆուտ բարձրության վրա: Նրանք բավական հարմարավետ տեղավորվեցին և ոտքները օդում թափահարելով սկսեցին խմել էնտային ըմպելիքը: Այն սովորական ջուր էր հիշեցնում, այն նույն ջրից, որը նրանք առավոտյան խմել էին գետից, բայց հիմա ինչ -որ անծանոթ բույր ուներ, և հոբիթներին հիշեցնում էր գիշերային զեփյուռի մեջ ներծծված անտառի բույրը:
Ըմպելիքի ազդեցությունը չուշացավ: Ոտքերի մատներից սկսվելով, թարմացնող, կենարար ջերմությունը տարածվեց հոբիթների ամբողջ մարմնով, ընդհուպ մինչև մազերի ծայրերը: Նրանց մազերը շարժվեցին և միանգամից սկսեցին աճել, վերածվելով փարթամ գանգուրների: Այդ ընթացքում Էնտը ոտքերը թրջեց մուտքի մոտի քարե ավազանում, հետո վերադարձավ անձավ և վերջապես իր գավաթը բարձրացնելով դատարկեց պարունակությունը մի երկա՜ր, անվերջանալի թվացող կումով:
— Իսկ քե՞զ,— հարցրեց Մերին:
— Հում, հըմ, ձեր մեծ ճակատամարտերն ինձ չեն հետաքրքրում, դա էլֆերի և մարդկանց խնդիրն է: Թող հրաշագործները զբաղվեն դրանով, ապագայի մասին նրանք են հոգ տանում: Ես չեմ սիրում մտածել ապագայի մասին և ոչ մեկի կողմից էլ չեմ կռվում, չէ՞ որ ոչ մեկը չի կռվում իմ կողմից, եթե հասկանում եք ինչ նկատի ունեմ: Ոչ ոք ինձ պես անտառների մասին հոգ չի տանում, նույնիսկ էլֆերն այլևս այն չեն: Թեպետ էլֆերը մինչև հիմա էլ ավելի մոտ են իմ սրտին, քան մյուսները: Այդ նրանք բուժեցին մեր համրությունը, և այդ ընծան մոռանալ չի կարելի, չնայած որ մեր ճանապարհները վաղուց են բաժանվել: Բայց իհարկե աշխարհում կան արարածներ, որոնց կողմը ես երբեք չեմ բռնի և միշտ էլ նրանց թշնամին կմնամ: Բուռարում... — Ծառմորուսը խուլ, զզվանքով լի ձայնով դմբդմբաց: — Ո՞նց էին դրանք կոչվում... Ախ հա, օրքերը, օրքերն ու իրենց տերերը: Ես իհարկե անհանգստացա, երբ Չարքանտառը լցվեց ստվերով, բայց հետո ստվերը տեղափոխվեց Մորդոր, և ես երկար ժամանակ այդ մասին չէի մտածում: Դե, Մորդորը հեռու է, մտածում էի, մի կերպ յոլա կգնամ: Բայց հիմա քամին փոխվել և արևելքից է փչում, մեկ էլ տեսար՝ եկավ այն կանխագուշակված ժամանակը և անտառները չորացան ու ոչնչացան: Ծեր էնտը չի կարող կասեցնել փոթորիկը, նրան մնում է միայն դիմանալ, կամ ոչնչանալ: Բայց Սարումանը... Սարումանն իմ հարևանն է, նրա գործողություններն անտեսել չի կարելի, երևի ինչ -որ բան ձեռնարկել է պետք: Վերջին ժամանակներս հաճախ եմ մտածում, թե ինչպես վարվել Սարումանի հետ:
— Իսկ ինչացու՞ է Էդ Սարումանը,— մեջ ընկավ Փինը,— դու նրա մասին ինչ -որ բան գիտե՞ս:
— Սարումանը հրաշագործ է, դրանով ամեն ինչ ասված է: Որտեղից են հայտնվել հրաշագործները և ովքեր են նրանք՝ ինձ համար անհայտ է: Նրանք հայտնվեցին ծովի այն կողմից ժամանած մեծ նավերից անմիջապես հետո, բայց նավերով եկան, թե այլ կերպ՝ չեմ կարող ասել: Սարումանը նրանց գլխավորն էր: Որոշ ժամանակ անց (ձեր պատկերացումներով շա՜տ-շա՜տ ժամանակ անց) նա թողեց թափառականի կյանքը, դադարեց խառնվել էլֆերի ու մարդկանց գործերին և բնակություն հաստատեց Անգրենոստում, կամ ինչպես ռոհանցիներն են այդ ամրոցն անվանում՝ Իզենգարդում: Սկզբում իրեն շատ հանգիստ էր պահում, սակայն հետո նրա փառքը սկսեց աճել: Ասում են, նրան ընտրել են որպես Սպիտակ Խորհրդի գերագույն և, երևի, իզուր էլ ընտրել են: Գուցե նա դեռ այն ժամանակ արդեն սկսում էր ձգվել դեպի չա՞րը: Թեպետ այն ժամանակ նա իր հարևաններին դեռ անհանգստություն չէր պատճառում: Ես զրուցել եմ նրա հետ: Կար ժամանակ, երբ նա հաճախ էր թափառում իմ անտառում: Քաղաքավարի էր, միշտ ինձանից թույլտվություն էր հարցնում ինչ-որ բան անելուց առաջ և մեծ հետաքրությամբ լսում էր իմ զրույցները: Ես նրան շատ բաների մասին եմ պատմել, այնպիսի բաների, որ ինքն իրենով գլխի չէր ընկնի, թեև անկեղծությանը նա անկեղծությամբ չէր պատասխանում: Չեմ հիշում մի դեպք, որ նա ինձ ինչ-որ մի բանի մասին պատմած լինի: Անցնում էին տարիներ և նա ավելի էր պարփակվում ինքն իր մեջ: Նրա դեմքը մինչև հիմա էլ աչքերիս առաջ է, չնայած արդեն վաղուց նրան չեմ տեսել: Ոչ թե դեմք, այլ քարե պատ, իսկ աչքերը պատուհաններ, ներսից վարագույրով ծածկված... բայց ես կարծես թե գլխի եմ ընկնում ինչ է նրան պետք... Իշխանություն է նրան պետք, ամենակարող իշխանություն: Մտքում միայն մետաղներ, անիվեր ու նման բաներ են պտտվում, իսկ այն, ինչն աճում է ու շնչում, նրան հետքրքիր չէ, եթե իհարկե ինչ -որ պատճառով ժամանակավոր պետք չէ: Իսկ հիմա արդեն պարզ է, որ նա նաև դավաճա՛ն է: Գարշելի օրքերի հե՛տ է կապվել: Բռում հու՛մ: Ու դա դեռ քի՛չ է, նա օրքերի հետ ինչ-որ բան է արել, ինչ-որ մի վտանգավոր բան: Այդ Իզենգարդցիները ավելի շատ մարկանց են նման, քան օրքերի: Այն չար արարածները, որոնք հայտվեցին Միջերկրում Մեծ Խավարի ժամանակ, արևի լույսը տանել չէին կարողանում, իսկ Սարումանի օրքերը արևից չեն վախենում, թեև ատում են: Կուզենայի իմանալ ինչ է նա արել այդ օրքերի հետ: Գուցե նա ինչ -որ կերպ խաչասերել է օրքերին ու մարդկա՞նց: Եթե այդպես է, դա մեծ չարագործություն է:
Էնտը ինչ -որ բան դնդնաց, ասես ինչ -որ հինավուրց ու անհայտ անեծքով անիծում էր Սարումանին:
— Ես էլ զարամանում եմ, թե այդ օրքերն ինչպես են հանդգնել այդպես ազատ զբոսնել իմ անտառում,— շարունակեց նա: — Միայն վերջերս հասկացա, որ Սարումանի ձեռքի գործն է: Նա բավականին երկար ուսումնասիրել է իմ անտառի թաքնված արահետները, բացահայտել իմ գաղտնիքները, և հիմա նրա տխմարներն այստեղ չարագործություններ են կատարում: Անտառի եզրին բազմաթիվ ծառեր են արմատախիլ արել, դեռ բոլորովին վերջերս դրանք առողջ ծառեր էին: Կտրում են, գցում և թողնում, որ փտեն, թեև մեծ մասը տանում են Օրթհանք՝ սնուցելու անհագ վառարանները: Այժմ Իզենգարդից գիշեր ցերեկ ծուխ է բարձրանում երկինք: Անիծյա՛լ լինի այդ Սարումանը: Արմա՛տ ու ոստիկ: Ես այդ ծառերից շատերի հետ բարեկամություն էի անում, սնուցում էի նրանց, երբ դեռ կաղին ու ընկույզ էին: Նրանցից ամեն մեկը իր սեփական շրշյունն ուներ, իսկ հիմա նրանց ձայներն այլևս չեն լսվում... Երգող պուրակների փոխարեն միայն կոճղեր ու փշեր են մնացել: Մինչև հիմա ես լռել եմ, դիմացել, բայց վե՛րջ, հերի՛ք է:
Ծարմորուսը հանկարծակի վեր թռավ տեղից, կանգնեց և ձեռքով հարվածեց սեղանին: Շողշողացող անոթները ցնցվեցին ու բոցավառվեցին: Էնտի աչքերը կայծկլտացին կանաչ կրակով, մորուքը ցախավելի պես ցից ցից եղավ:
— Ես վե՛րջ կտամ այդ ամենին,— որոտաց նա: — Դուք էլ կգաք ինձ հետ: Չի բացառվում, որ ինչ -որ բանում կօգնեք ինձ և ձեր բարեկամներին: Եթե Սարումանը չչեզոքացվի, Գոնդորն ու Ռոհանը կհայտնվեն երկու կրակի միջև: Միասին գնում ենք Իզենգարդ:
— Այո, մենք կգանք քեզ հետ,— ասաց Մերին,— և կփորձենք օգտակար լինել:
Ծեր էնտը դանդաղ ուղղվեց դեպի մուտքը և կանգնեց ջրի շիթերի տակ: Մի քանի րոպե անց նա ծիծաղեց, թափահարեց իրեն և վերադարձավ: Ջրի կաթիլները նրա վրայից ընկնելով գետնին բոցավառվում էին կարմիր ու կանաչ գույներով: Էնտը նորից պառկեց ու լռեց:
Որոշ ժամանակ անց հոբիթները լսեցին նրա մրթմրթոցը: Թվում էր թե ինչ -որ բան է մատների վրա հաշվում:
— Ֆենգորն, Ֆինգլաս, Ֆլադրիֆ... այ այ այ... Վերջ: Դժբախտությունն այն է, որ մերոնցից քչերն են մնացել,— ասաց նա շրջվելով դեպի հոբիթները: — Մեծ Խավարից առաջ անտառներում դեգերող էնտերից միայն երեքն են մնացել. Ֆենգորնը՝ այսինքն ես, Ֆինգլասը ու մեկ էլ Ֆլադրիֆը: Այդպես էին անվանում մեզ էլֆերը: Դուք կարող եք նրանց Գանգրատերև ու Կաշվակեղև անվանել, եթե ձեզ այդպես է դուր գալիս: Այսպես ուրեմն, Գանգրատերևն ու Կաշվակեղևը այս գործի համար պիտանի չեն: Վերջին ժամանակներս Գանգրատերևը ծառի պես փայտակալել է: Անտառի ծայրին, միայնակ, մինչև ծնկները խոտի մեջ կանգնած նիրհում է և, պատահում է, որ ամբողջ ամառվա ընթացքում իսկի չի էլ արթնանում: Ամբողջովին տերևակալել է, առաջ նա գոնե ձմեռը արթնանում էր, իսկ հիմա ձմեռն էլ տեղից չես շարժի: Կաշվակեղևը Իզենգարդից դեպի արևմուտք ընկած լեռների լանջերին էր ապրում: Այնտեղի ծառերն ամենաշատն են տուժել: Օրքերը Հաստակեղևին ծանր վիրավորել էին, սպանել նրա ցեղակիցներից շատերին, իսկ նրա հոտի ծառերի մեծամասնությանը ոչնչացրել: Եվ ծառերը ոչնչացան, և հովիվները... Այդ դեպքից հետո Կաշվակեղևը հեռացավ լեռների բարձունքները, իր սիրելի կեչիների մոտ, և հիմա նրան այնտեղից իջեցնելն անհնար է: Կփորձեմ ջահելներին համոզել, եթե իհարկե կարողանամ բացատրել նրանց գործի լրջությունը: Մերոնց բավականին դժվար է տեղից շարժել, շտապել չեն սիրում: Ափսո՛ս, շատ ափսոս, որ մենք այսքան քիչ ենք մնացել:
— Չե՛ն մահացել,— նեղացավ Ծառմորուսը: — Ես չասացի մահացել են, ասացի կորցել ենք նրանց: կորցրել ենք ու չենք գտնում: — Նա տխուր հոգոց հանեց: — Ես էլ կարծում էի այդ մասին բոլորը գիտեն: Մի ժամանակ Գոնդորից մինչև Չարքանտառ բոլորն այդ մասին էին երգում, թե էլֆերը, թե մարդիկ: Երգում էին ողջ Միջերկիրը ոտքի տակ տված էնտերի մասին, որոնք փնտրում էին իրենց կանանց: Այ քեզ բան, միթե՞ այդ երգերն այլևս չեն հնչում:
— Երևի այդ երգերը միայն Մշուշապատ Լեռների այս կողմում են երգում, որովհետև դրանցից ոչ մեկը Հոբիթստան չի հասել,— ասաց Մերին: — Գուցե դու այդ մասին ինչ -որ բա՞ն պատմես, կամ երգե՞ս:
— Դե լավ, թող այդպես լինի, ես կպատմեմ ձեզ այդ մասին,— համաձայնվեց Էնտը՝ ակնհայտորեն շոյված խնդրանքից: — Իհարկե մանրամասն պատմելու ժամանակ չկա, քնելու ժամանակն է, բայց համառոտ պատմել կփորձեմ: Վաղը մենք խորհուրդ ենք հրավիրելու, բավականին խոսելիք ունենք և, հնարավոր է, այնպես ստացվի, որ երեկոյան էնտերը արշավի դուրս գան:
Հոբիթները բառձրացան փափուկ մահճի վրա, պառկեցին և ծածկվեցին պտերի տերևներով: Անկողինը փափուկ էր, անուշահոտ ու ջերմ: Անոթների լույսը աստիճանաբար մարեց, ծառերը նույնպես դադարեցին շաղշողալ: Մուտքի մոտ աղոտ երևում էր էնտի ուրվագիծը՝ անշարժ կանգնած և ձերքերը վեր բարձրացրած: Երկինքն աստղազարդ էր, և արծաթափայլ ջրվեժը թափվելով էնտի գլխին ու ուսերին կայծկլտում էր երփներանգ գույներով: Այդ ջրային մեղեդու ներքո էլ հոբիթները քնեցին:
Երբ նրանք արթնացան, արևի շողերն արդեն պայծառ լուսավորում էին լայնարձակ սրահը, թափանցելով անձավի մուտքից ներս: Երկնային բարձունքներում արևմտյան քամին սրնթանց քշում էր ամպերի ծվենները: Ծառմորուսը տարածքում չէր երևում, և հոբիթները որոշեցին լվացվել քարե ավազանում, բայց դեռ չէին հասցրել ավարտել, երբ լսվեց նրա մրթմրթոցը, ապա ծառուղում ինչ -որ բան երգելով հայտնվեց էնտը:
— Հըմ, հում: Բարի լույս Մերի և Փին: Ինչքա՜ն երկար եք դուք քնում, ես արդեն հասցրել եմ մի հազար քայլ քայլել: Հիմա ջուր կխմենք և կգնանք էնտմութ:
Նա հոբիթներին երկու լիքը գավաթ էնտային ըմպելիք լցրեց, բայց այս անգամ ուրիշ սափորից: Ընպելիքի համը նույնպես այլ էր, ավելի խիտ էր և ավելի սնուցող: Մինչ հոբիթները ոտքները թափահարելով խմում էին ըմպելիքը և ուտում էլֆական հացը(ուտում էին ոչ թե այն պատճառով, որ սոված էին, ուղղակի էլ ի՞նչ նախաճաշ առանց ուտելու), Ծառմորուսը, նրանց կողքին կանգնած, ինչ -որ անհասկանալի լեզվով երգ էր քթի տակ երգում՝ նայելով երկնքին: Գուցե էնտերեն էր, կամ էլֆերեն:
— Իսկ որտե՞ղ է այդ ձեր էնտմութը,— վերջապես համարձակվեց հարցնել Փինը:
— Հում, ի՞նչ, էնտմու՞թը: — Ծառմորուսը շրջվեց դեպի հոբիթները: — Հարցն այնքան էլ ճիշտ չէ: Էնտմութը ոչ թե ինչ -որ տեղ է՝ ասենք սար կամ բացատ, էնտմութը դա էնտերի հավաքույթ է, խորհուրդ, և պետք է ասեմ, որ վերջին ժամանակներս էնտերը հազվադեպ են խորհուրդ հրավիրում: Բայց այսօր ինձ հաջողվեց շատերին համոզել, և նրանք խոստացան, որ կգան: Հավաքվելու ենք այնտեղ, որտեղ միշտ հավաքվել ենք՝ Կախարդված հովտում, ինչպես այդ վայրը անվանել են մարդիկ: Այն այստեղից հարավ է գտնվում, պետք է մինչև կեսօր այնտեղ լինենք:
Շուտով նրանք ճանապարհ ընկան: Ծառմորուսը հոբիթներին կրկին նստեցրել էր ձեռքերին: Սրահի մուտքի մոտից նա թեքվեց աջ, անցավ արագահոս գետակի վրայով և գրեթե անտառազուրկ, բարձր լեռների լանջերի երկարությամբ քայլեց դեպի հարավ: Լանջերին տեղ-տեղ կանաչին էին տալիս կեչիները և արոսենիները, իսկ ավելի բարձրադիր գոտիներում սևին էին տալիս սոճիները: Շուտով Ծառմորուսը հեռացավ լեռներից և մտավ անտառի թավուտները: Այդպիսի վիթխարի և հաստաբուն ծառեր հոբիթները ոչ մի տեղ չէին տեսել: Այդ հսկաների սաղարթների տակ շնչելը նորից դժվարացավ, թեպետ հոբիթները շուտով հարմարվեցին և դադարեցին ուշադրություն դարձնել դրան: Էնտը խոսակցություն չէր բացում, միայն անդադար ինչ -որ բան էր դնդնում խուլ բասով. «Բում, բում, ռումբում, բուռուռում, բում, դարար բում, բում, դարար բում», անընդհատ փոխելով ռիթմն ու տոնայնությունը: Ժամանակ առ ժամանակ հոբիթներին թվում էր, թե անտառի խորքից պատասխան մրթմրթոց է լսվում և խուլ, տարօրինակ արձագանք, որը մեկ գալիս էր գետնի տակից, մեկ վերևից՝ սաղարթների միջից, և մեկ էլ հենց ծառերի բների խորքից: Սակայն Ծառմորուսը ոչ կանգնում էր, ոչ էլ այս ու այն կողմ նայում:
Նրանք երկար գնացին: Փինը փորձում էր հաշվել էնտի քայլերը, բայց երեք հազարից հետո հաշիվը խառնեց և ձեռ քաշեց այդ գործից: Հենց այդ ժամանակ էլ Ծառմորուսը դանդաղեցրեց ընթացքը: Վերջապես նա կանգ առավ, հոբիթներին իջեցրեց գետնին, ձեռքերը խողովակաձև ոլորելով մոտեցրեց բերանին և փչեց նրանց մեջ. «Հու՜մ, Հու՜մ»: Անտառը որոտաց նրա ձայնից և կրկնվող արձագանքից: Հեռվից լսվեց նմանատիպ «Հու՜մ, Հու՜մ», բայց դա արդեն պատասխան էր, ոչ թե արձագանք:
Խորհրդի մի քանի մասնակիցներ ժամանակից շուտ էին եկել, մյուս երկու կածաններով իջնում էին նորերը: Երկու-երեք էնտ գալիս էին Ծառմորուսի հետևից: Հոբիթները զարմացած նայում էին հավաքույթի մասնակիցներին: Նրանք սպասում էին, որ էնտերը նման կլինեն Ծառմորուսին, ինպես հոբիթը հոբիթին, բայց դա այդպես չէր: Նրանք տարբեր էին, ինչպես նույն ծառատեսակի ծառերը, բայց աճած ամեն մեկն իր ձևով: Կային նաև իրարից կատարելապես տարբեր էնտեր, ինչպես ասենք կեչին ու հաճարենին, կաղնին ու եղևնին: Հավաքույթին եկել էին նաև մի քանի սապատավոր, երկար մորուքներով հինավուրց էնտեր, բայց, միևնույնն է զգացվում էր, որ նրանցից ամենատարիքովը Ծառմորուսն է: Մյուսները բարձրահասակ, հզոր, գեղեցիկ, հարթ կեղևով էնտեր էին, որոնք հիշեցնում էին հասուն տարիքի ծառերի, սակայն ոչ պատանիներ, ոչ էլ առավել ևս երեխաներ նրանց մեջ չկային: Հովտի հատակին արդեն մոտ քսան Ֆենգորնի բնակիչներ էին հավաքվել և նույնքան էլ իջնում էին կածաններով:
Սկզբում հոբիթները շշմած էին էնտերի բազմազանությունից: Նրանցից ամեն մեկի կեղևն իր անհատական գույնը ուներ, ձեռքերի ու ոտքերի երկարությունը տարբեր էր, տարբերվում էին հասակով և նույնիսկ ձեռքերի մատների քանակով(երեքից մինչև իննը): Միայն երկուսն էին, որ ինչ -որ չափով նման էին Ծառմորուսին, և ըստ երևույթին պատկանում էին կամ կաղնու ծառատեսակի, կամ հաճարենու: Մյուսները հիշեցնում էին այլ ծառերի: Ոմանք նման էին շագանակենու(մուգ կեղևով և կարճ, հզոր ոտքերով), մյուսները հացենու(բարձրահասակ, մոխրագույն, երկար ոտքերով), երրորդները եղևնու(սրանք ամենաբարձրահասակն էին), իսկ կեչիների, արոսենիների և լորենիների մասին էլ չխոսենք: Բայց երբ էնտերը շրջապատելով Ծառմորուսին, գլուխները կախած սկսեցին ուշադիր զննել օտար հյուրերին ու ցածր, մեղեդային ձայնով դնդնալ, անմիջապես զգացվեց, որ նրանք նման են իրար և բոլորը միևնույն աչքերն ունեն: Ճիշտ է ոչ այնքան խորունկ, որքան Ծառմորուսինը, բայց հավասարապես խոհուն, անշտապողական, հանգիստ, և իհարկե խորքում առկայծող կանաչ կրակով:
Վերջապես բոլորը տեղում էին: Էնտերը լայն շրջանակով հավաքվեցին Ծառմորուսի շուրջը և սկսեցին իրենց տարօրինակ ու անհասկանալի զրույցը: Մեկը սկսում էր դնդնալ, երկրորդը շարունակում էր, մյուսները հավանություն տալով գլխով էին անում, և շուտով մի ամբողջ երգչախմբի որոտ տարածվեց հովտում: Ձայները մեկ աստիճանաբար բարձրանում էին, մեկ իջնում, միևնույն միապաղաղ ռիթմով: Չնայած Փինը ոչ մի բառ չէր հասկանում (էնտերը ամենայն հավանականությամբ իրենց լեզվով էին խոսում), բայց սկզբում նրան դուր էր գալիս այդ հանդիսավոր երգ-զրույցը: Սակայն որոշ ժամանակ անց այդ ամենը նրան ձանձրացրեց, և նա սկսեց լրջորեն անհանգստանալ, որ էնտերը դեռ նույնիսկ չեն հասցրել բարի լույս մաղթել միմյանց: Չէ՞ որ նրանք չեն սիրում շտապել: Ժամանակն անցնում էր, բայց երգը չէր ավարտվում... Իսկ ի՞նչ կլինի, եթե Ծառմորուսը որոշի հաշվառում անցկացնել, հետաքրքիր է քանի՞ օր դրա համար կպահանջվի:
— Տեսնես ո՞ր կողմում է Իզենգարդը,— հետաքրքրվեց Փինը:
— Եթե իմանայի որտեղ ենք, գուցե և ասեի,— արձագանքեց Մերին: — Այս լեռը, պետք է մտածել, Մեթեդրեսն է: Իսկ Իզենգարդը, եթե ճիշտ եմ հիշում, փռված է լեռան հովանու ներքո գտնվող խորը կիրճում: Մեթեդրեսի լանջերը դեպի ստորոտ են իջնում պատառաքաղի ատամների պես: հենց այդ ատամներից մեկի արանքում էլ թաքնված է Իզենգարդը: Տեսնու՞մ ես, այնտեղ ինչ -որ մշուշ է երևում: Գուցե դա ոչ թե մշուշ է, այլ ծո՞ւխ:
— Իսկ ի՞նչ տեսք ունի այդ Իզենգարդը,— հարցրեց Փինը: — Էնտերը կարո՞ղ են մոտենալ նրան, թե՞ նույնիսկ փորձելն իմաստ չունի:
— Չգիտեմ,— ասաց Մերին: — Իզենգարդը այսպես ասած օղակ է՝ շրջապատված բլուրներով կամ ժայռերով, իսկ օղակի մեջտեղում կանգնած է գրանիտե բարձր աշտարակը, որը կոչվում է Օրթհանք: Այնտեղ էլ ապրում է Սարումանը: Իզենգարդ կարելի է մտնել միայն դարպասներով, չնայած ես չգիտեմ մի դարպաս կա այնտեղ, թե՞ մի քանի: Դարպասից գետ է հոսում դեպի դուրս. այն սկսվում է ինչ -որ տեղ լեռներում և գալարվում դեպի Ռոհանյան Լեռնանցքը: Ինձ թվում է այդ անառիկ ամրոցը էնտերի ատամների բանը չէ... Բայց, ասեմ քեզ, որ էնտերը այդքան էլ հասարակ չեն, ինչքան թվում են: Տեսքից կարծես թե անվնաս են, նույնիսկ մի քիչ ծիծաղելի են, բայց դա միայն տեսքի՛ց: Նրանք իհարկե տարօրինակ արարածներ են, հանգիստ, համբերատար, շատ դառնություններ են տեսել, դրա համար էլ զարմանալի չէ, որ մի տեսակ տխուր են: Բայց կարծում եմ նրանց հնարավոր է զայրացնել, և եթե դա հանկարծ կատարվի, ես չէի ուզենա հայտնվել նրանց ճանապարհին:
— Թերևս ես հասկանում եմ ինչ նկատի ունես,— գլխով արեց Փինը: — Մի բան է ծեր, խելոք ցուլը, որը խոտին հանգիստ նստած որոճում է, և մեկ այլ բան է, երբ նրան համբերությունից հանեն՝ ոտքերդ փոխ առ ու ծլկիր: Ընդ որում, փոփախությունը կարող է կատարվել մի ակնթարթում: Հետաքրքիր է, կհաջողվի՞ արդյոք Ծառմորուսին նրանց տեղից շարժել: Նա հաստատ կփորձի, բայց վախենում եմ դա այդքան էլ հեշտ չէ, այո՛, շա՛տ դժվար է: Վերցրու թեկուզ հենց Ծառմորուսին, տեսա՞ր ինչպես բորբոքվեց երեկ գիշեր: Բայց նույնքան արագ էլ հանգստացավ...
Հոբիթները մի քիչ էլ կանգնեցին ու հետ դարձան: Էնտերի միալար գվվոցը շարունակվում էր առաջվա պես մեկ իջնել, մեկ բարձրանալ: Երևում էր, որ խորհուրդը դեռ երկար է տևելու: Արևն արդեն բավականաչափ վեր էր բարձրացել: Ճառագայթները թափանցում էին հովիտ, ոսկեզօծելով հանդիպակած լանջը և երեք կեչիների կատարները: Այդ լանջին հոբիթները նկատեցին խոտերի մեջ արծաթին տվող աղբյուրը և, առանց ցած իջնելու հովիտը շրջանցելով, շտապեցին այնտեղ: Ա՜խ ինչ հաճելի էր անշտապ քայլել փափուկ, սառը խոտի վրայով: Շուտով նրանք հասան գետնի տակից բխող աղբյուրին և, խմելով նրա մաքուր, սառնորակ ջրից, նստեցին մամռոտ քարին, նայելով հովտի հատակին խաղացող արևի շերտերին ու ամպերի ստվերներին: Ձայների գվվոցը դեռ կախված էր Կախարդական հովտի գլխին: Հոբիթներին թվում էր, թե իրենք ընկել են ինչ -որ ուրիշ աշխարհ, անսահման օտար այն ամենից, ինչը նրանք տեսել էին մինչև հիմա, և ինչին սովոր էին: Լաց լինելու աստիճան ցանկություն առաջացավ տեսնել ընկերների հարազատ դեմքերը և լսել նրանց ձայները: Հետաքրքիր է, ինչպե՞ս են Ֆրոդոն, Սեմը և Պանդուխտը:
Վերջապես Էնտերի ձայները լռեցին, և քիչ անց հայտնվեց Ծառմորուսը, մեկ այլ էնտի ուղեկցությամբ:
Նա կռացավ և երկարամատ ձեռքերը մեկնեց հոբիթներին: Ամբողջ օրը նրանք զբոսնում էին անտառում, երգեր երգում ու ծիծաղում: Արագամիտը ուրախ էր և հաճախ էր ծիծաղում: Արևը դուրս էր նայում ամպերի հետևից՝ նա ուրախ ծիծաղում էր, ճանապարհին աղբյուր էր հանդիպում՝ նա ծիծաղում էր և ջուր ցայում գլխին ու ոտքերին: Նա ծիծաղում էր՝ լսելով թավուտից եկող, հոբիթներին անհասկանալի, շշուկը, ծիծաղում էր, երբ շրշում էին տերևները: Իսկ արոսենի տեսնելով կանգնում էր, ձեռքը մեկնում դեպի ծառը և, ասես քամուց օրօրվելով, սկսում էր երկար ու ձիգ երգել:
Մթնշաղին նա հոբիթներին իր տուն տարավ, եթե իհարկե կարելի է տուն անվանել լանջի հովանու ներքո, խիտ կանաչի մեջ ընկած մամռոտ քարը: Նրա տան շուրջը արոսենիներ էին աճում, իսկ քիչ այն կողմ՝ լանջի վրա, խոխոջում էր աղբյուրը (էլ ի՞նչ էնտի տուն առանց ջրի): Բրեգալադն ու հոբիթները զրուցում էին՝ մինչև որ անտառի վրա իջավ գիշերը: Կախարդված հովտից լսվում էր էնտերի գվվոցը, միայն թե հիմա այն ասես ավելի հզոր էր ու վճռական: Երբեմն ինչ -որ մի ձայն առանձնանում էր ընդհանուր գվվոցից և հնչում ավելի բարձր ու անհանգիստ տոնով, իսկ միալար աղմուկը թուլանում էր: Բայց Բրեգալադը ուշադրություն չէր դարձնում և ցածրաձայն զրուցում էր հոբիթների հետ համընդհանուր լեզվով: Հոբիթներն իմացան, որ նա Կաշվակեղևի տոհմից է: Այն վայրը, որտեղ նա ապրում էր իր հարազատների հետ, ավերել էին օրքերը: Միայն հիմա նրանք հասկացան, թե ինչու էր Բրեգալադը «շտապում», երբ հարցը վերաբերվում էր օրքերին:
— Իմ հայրենիքում այնքան շատ արոսենիներ կային,— տխուր շշնջում էր Բրեգալադը: — Նրանք աճում էին ինձ հետ միասին անհիշելի ժամանակներից: Դա շատ տարիներ առաջ էր, երբ ամենուր խաղաղություն և անդորր էր տիրում: Այդ ծառերից ամենաառաջիններին տնկել էին էնտերը, որ հաճոյանան իրենց կանանց, բայց կանայք միայն ժպտացել էին (արոսենու պտուղը Անգլիայում ուտելու չի համարվում) և առարկել, ասելով, որ ավելի լավ վայրեր գիտեն, որտեղ և ծառերն են ավելի սպիտակ ծաղկում, և պտուղներն են ավելի քաղցր: Բայց ինձ համար արոսենին ավելի գեղեղիկ է քան աշխարհի բոլոր ծառերը: Իմ արոսենիների սաղարթները ասես կանաչ գմբեթներ լինեին, և երբ գալիս էր աշունը, նրանց ճյուղերը կռանում էին կարմիր պտուղների ծանրության տակ: Միայն կանգնեիր ու դիտեիր... Թռչունները երամներով հավաքվում էին ծառերի շուրջը: Ես սիրում եմ թռչուններին, նույնիսկ ամենածղրտաններին, և ի՜նչ-ինչ, բայց հյուրասիրությունից օգտվում էին բոլորը, ու մի բան էլ ավելանում էր: Բայց եկավ մի օր, և թռչունների հետ ինչ -որ բան կատարվեց. նրանք դարձան չար ու ագահ, սկսեցին ջարդել ճյուղերը, իսկ պտուղները թափել գետնին: Թռչունների հետևից հայտնվեցին օրքերը՝ կացինները ձեռքներին, և կտրեցին իմ ծառերը... Այդ դեպքից հետո ես հաճախ էի գալիս այդտեղ, կանչում իմ ընկերներին, երգում նրանց երկար անունները, բայց նրանք նույնիսկ չէին շրշում ի պատասխան: Նրանք այևս չէին լսում, չէին պատասխանում...
— Իսկ դուք իսկապե՞ս կարող եք ջարդուփշուր անել Իզենգարդի դարպասները,— կասկածանքով հարցրեց Մերին:
— Հում... Իսկ ինչու՞ ոչ: Դու երևի չգիտես, թե ինչքան ենք մենք ուժեղ: Լսե՞լ ես տրոլների մասին: Տրոլները շատ ուժեղ են: Նրանց թշնամին է ստեղծել Մեծ Խավարի տարիներին, մեր պատկերով ու նմանությամբ, ի ծաղր մեզ, ինչպես օրքերին ի ծաղր էլֆերի: Բայց մենք տրոլներից ուժեղ ենք: Մենք պատրաստված ենք Միջերկրի ոսկորներից: Մենք կարող ենք ջարդել քարերը ծառերի արմատների պես, բայց արագ, շատ ավելի արագ, հատկապես եթե մեզ ինչպես հարկն է զայրացնեն: Եթե մեզ կացիններով չտապալեն, չվառեն, կամ ինչ -որ կախարդանքով հախներիցս չգան, որը շատ դժվար է, բայց անհնարին չէ, մենք ջարդուփշուր կանենք Իզենգարդը՝ վերածելով մանր բեկորների:
— Բայց Սարումանը կփորձի դա կանխել, այդպես չէ՞:
Փինը հետ նայեց: Ի՞նչ է կատարվում: Կամ նոր էնտեր էին ավելացել, կամ... Ձանձրալի, դատարկ լանջը ծածկվել էր ծառերով: Բայց ամենազարմանալին այն էր, որ այդ ծառերը շարժվում էին: Մի՞թե Ֆենգորնն արթնացել է հավերժական քնից և ծառերի զորք է ուղարկում պատերազմ: Փինը տրորեց աչքերը, մտածելով, որ դա տեսողական պատրանք է, բայց բարձր ծառերի մոխրագույն ուրվագծերը շարունակում էին շարժվել: Նրանք գալիս էին էնտերի հետևից: Տարօրինակ աղմուկ էր հասնում Փինի ականջներին, նման քամուց սոսափող սաղարթների ձայնի:
Լեռան գագաթը մոտենում էր, բոլոր երգերը լռել էին: Սկսվել էր գիշերը, և լեռներում լռություն էր տիրում. միայն հողն էր ցնցվում էնտերի ոտքերի տակ, և ինչ -որ շրշյուն էր լսվում հետևից, նման բազմաթիվ շշնջացող ձայների: Լեռան գագաթին անտառային զորքը կանգ առավ: Ներքևում սև անդունդ էր, որի հատակին ինչ -որ տեղ փռված էր Սարումանի հովիտը՝ Նան Կուրունիրը:
— Գիշե՛ր է տիրում Իզենգարդում,— գոչեց Ծառմորուսը: