Changes

Մատանիների Տիրակալը

No change in size, 17:30, 22 Ապրիլի 2015
/* Գլուխ հինգերորդ. Սպիտակ ձիավորը */
— Դրանով հետքագետին չես շփոթեցնի,— առարկեց Ջիմլին: — Արագորնին մի հատիկ տրորված ցողունն էլ է բավական: Միայն թե վախենում եմ նա ոչինչ չգտնի, նույնիսկ հիմա, երբ լույսը բացվել է: Դա Սարումանի ուրվականն էր, ես դրանում միանգամայն համոզված եմ: Գուցե նա հիմա է՞լ է մեզ հետևում անտառից:
— Բացառված չէ,— ասաց Արագորնը: — Թեպետ, դժվար թե: Ինձ ձիերն են մտահոգում: Ջիմլի, դու ասացիր, որ նրանց ինչ -որ մեկը վախեցրեց, և նրանք փախան: Բայց իմ կարծիքով դա այդպես չէ: Լեգոլաս, իսկ դու լսեցի՞ր նրանց խրխնջոցը, քո կարծիքով նրանք վախեցա՞ծ էին:
— Ամենևին: Ես շատ լավ էի նրանց լսում: Եթե մթությունը և մեր սեփական վախը չլիներ, կմտածեի, որ ձիերը ուրախությունից են վրնջում, ասես հանդիպած լինեին իրենց հին ընկերոջը:
— Ինձ էլ այդպես թվաց,— ասաց Արագորնը: — Բայց ես չեմ կարող լուծել այդ հանելուկը, մինչև ձիերը չգտնվեն: Լա՛վ, շուտով արևը կծագի, հանելուկները հետո կլուծենք: Սկսենք հենց մեր ճամբարից, հարկավոր է որքան հնարավոր է ուշադիր հետազոտել տարածքը: Մեր խնդիրը հոբիթների հետքը գտնելն է, գիշերային հյուրի մասին հետո կմտածենք: Եթե նրանց ինչ -որ կերպ հաջողվել է փախչել, ապա նրանք կարող էին թաքնվել միայն անտառում, այլապես նրանց անմիջապես կտեսնեին: Եթե այստեղից մինչև անտառեզր ոչինչ չգտնենք, կվերադառնանք ու կրկին կհետազոտենք մարտադաշտը, իսկ հետո մոխրակույտը: Չնայած դժվար թե մոխիրների մեջ ինչ -որ բան գտնենք, ռոհանցիները չափազանց լավ գիտեն իրենց գործը:
Բարեկամները սկսեցին չորեքթաթ հետազոտել հողը, շոշափոլով յուրաքանչյուր ցողուն: Ծառը, որի անշունչ տերևները թեթև սոսափում էին արևելյան սառը քամուց, լուռ թախիծով հետևում էր նրանց: Արագորնը դանդաղ հեռացավ մի կողմ: Հետևում թողնելով գետամերձ պահապան կրակից մնացած մոխրակույտը, նա շարժվեց դեպի բլուրը, որտեղ տեղի էր ունեցել մարտը: Հանկարծ նա կանգ առավ և այնքան ցածր կռացավ, որ քիթը քսվեց խոտերին: Հետո նա շրջվեց և ձայնեց ընկերներին: Լեգոլասն ու Ջիմլին շտապեցին Արագորնի մոտ:
— Ախր սա հանելուկների հանելուկն է,— բացականչեց Լեգոլասը: — Եվ այսպես, ոտ ու ձեռը կապկպված գերին հանգիստ լքում է օրքերին, աննկատ անցնում բլուրը շրջապատած ռոհանցիների քթի տակով, նստում բաց դաշտում՝ բոլորի աչքի առաջ, և օրքի դանակով ազատվում կապանքներից: Ոչինչ չեմ հասկանում: Եթե նրա ոտքերը կապկպված էին, ինչպե՞ս է կարողացել փախչել: Իսկ եթե միայն ձեռքերը, այդ դեպքում ինչպե՞ս է կարողացել դանակով աշխատել: Իսկ եթե նա ընդհանրապես կապկպված չի եղել, այդ դեպքում այս պարաններն ինչի՞ համար են: Լավ, ենթադրենք նա այս ամենը արել է, բա հետո՞: Աղավնյակն իրենից գոհ նստում է խոտին և առանց շտապելու լեմբաս ծամում: Անմիջապես զգացվում է, որ հոբիթ է այս ամենի հեղինակը: Առանց լորիենյան տերևի էլ ամեն ինչ պարզ է: Դե, իսկ ուտելուց հետո, պետք է հասկանալ, թևեր է աճեցրել ու երգով թռել անտառ: Նրան գտնելը հեշտից էլ հեշտ է, միայն թռչել է պետք սովորել:
— Կախարդանք է,— եզրափակեց Ջիմլին: — Այն ծերունին հենց այնպես չէր այստեղ թափառում: Ի՞նչ կասես Արագո՛րն, գուցե ինչ -որ մի բան կավելացնե՞ս:
— Այո, կփորձեմ,— ժպտաց հետքագետը: — Բանն այն է, որ այստեղ այլ հետքեր էլ կան, թեև դուք դրանք չնկատեցիք: Համաձայն եմ, որ այստեղ հոբիթ է եղել, և որ նրա ձեռքերը, կամ ոտքերը ազատ են եղել: Ավելի շուտ ձեռքերը, դա հեշտացնում է խնդիրը: Բայց նա ոչ թե փախել է, այլ նրան այստեղ բերել են: Մի քիչ այն կողմ արյուն է թափված, օրքի արյուն: Եվ բացի այդ հեծյալները ինչ -որ ծանր բան են քարշ տվել խոտի վրայով: Ըստ երևույթին նրանք այստեղ ինչ -որ օրք են բռնացրել, սպանել և դիակը քարշ տվել խարույկի մոտ: Դե իսկ հոբիթին չեն նկատել մի հասարակ պատճառով. ամեն ինչ գիշերն է տեղի ունեցել, իսկ փախստականը զգեստավորված է էլֆական թիկնոցով: Բնականաբար խեղճը մահու չափ հոգնած ու քաղցած է եղել, և ոչ մի զարմանալի բան էլ չկա, որ նա սպանված թշնամու դանակով կապանքներից ազատվելով որոշել է մի քիչ հանգստանալ ու սնվել: Ուղեբեռ չի ունեցել, ըստ երևույթին Լեմբասը գրպանում է եղել: Հըմ, իսկական հոբիթային արարք... Ես ասում եմ «հոբիթ» և «նա», բայց շատ հնարավոր է, որ նրանք երկուսն էլ փրկվել են: Հուսով եմ, որ այդպես է, ապացույցներ դեռ չկան...
— Բայց ինչպե՞ս է նա կարողացել ձեռքերն ազատել,— տարակուսեց Ջիմլին:
— Ինչը չգիտեմ չեմ կարող ասել,— պատասխանեց Արագորնը: — Չգիտեմ նաև այն, թե ինչու է օրքը նրան քարշ տվել այստեղ, հաստատ ոչ փրկելու նպատակով: Այնուամենայնիվ ամեն ինչ քիչ-քիչ բացահայտվում է: Ես վաղուց եմ ինքս ինձ հարց տալիս, թե ինչու օրքերը Բորոմիրին սպանելուց հետո Մերիին ու Փինին ձեռք չտվեցին: Եվ հետո նրանք հանգիստ կարող էին հարձակվել մեր ճամբարի վրա, բայց նախնտրել են արագ հեռանալ: Գուցե նրանք որոշել են, որ գերեվարել են մատանու պահապանին և նրա ծառայի՞ն: Չնայած, դժվար... դժվար թե տերերը այդպիսի կարևոր գաղտնիքը վստահեին նրանց: Օրքերը հուսալի արարածներ չեն: Կարծում եմ նրանց ուղղակի հրամայված է եղել ամեն գնով գերեվարել հոբիթներին և հասցնել տեղ կենդանի վիճակում: Դե, իսկ օրքերից մեկը որոշել է մարտից առաջ ծլկել թանկարժեք ավարի հետ միասին: Դավաճանության հոտ է գալիս, բայց դա նրանց արյան մեջ է, զարմանալու ոչինչ չկա: Հավանաբար ինչ -որ մի հանդուգն օրք որոշել է միայնակ տիրել խոստացված պարգևներին, կամ գուցե այլ պլաններ է ունեցել... Ես այդպես եմ կարծում: Իհարկե կարելի է և այլ կերպ մեկնաբանել, բայց այնուամենայնիվ մի բան հաստատ գիտենք. մեր ընկերներից մեկին, կամ գուցե երկուսին, հաջողվել է փախչել: Մեր խնդիրն է գտնել նրանց և օգնել, ռոհանցիները կսպասեն: Մեր ընկերներից մեկը փախել է անտառ. պետք է մի կողմ դնել կասկածներն ու վախը և գտնել նրան:
— Նույնիսկ չգիտեմ էլ ինչն է ինձ ավելի շատ վախեցնում՝ Ֆե՞նգորնը, թե ոտքով Ռոհան գնալը,— փնթփնթաց Ջմիլին:
— Դե, նրանք իմ վրա զայրանալու պատճառ չունեն,— ուրախացավ Ջիմլին: — Ես քո անտառին դեռ ոչ մի վնաս չեմ պատճառել:
— Միայն ա՛յդ էր պակաս, որ վնաս պատճառեիր: Բայց իսկապես, այս անտառը ինչ -որ մեկից դաժանորեն վիրավորված է: Այնտեղ՝ խորքում, ինչ -որ բան է հասունանում և շատ շուտով ժայթքելու է: Զգու՞մ եք լարավածությունը: Նույնիսկ շնչելն է դժվար:
— Այո, իսկապես տոթ է,— համաձայնվեց թզուկը: — Այստեղ ավելի լուսավոր է քան Չարքանտառում, բայց ինչ -որ շատ հեղձուկ ու փոշոտ է օդը, և ծառերն էլ բորբոսնած են:
— Ֆենգորնը ծեր է, այո, շատ ծեր է,— հոգոց հանեց էլֆը: — Այստեղ նույնիսկ ես եմ ինձ ջահել զգում՝ առաջին անգամ այն ժամանակվանից, ինչ ճանապարհորդում եմ ձեզ հետ: Չէ՞ որ դուք իմ կողքին իսկապես երեխաներ եք: Այո, նա ծեր է և լի անցյալի հիշողություններով: Խաղաղ ժամանակ լիներ՝ հաճույքով կզբոսնեի այստեղ:
Ասվածն արված էր, շուտով էլֆն ու թզուկը արդեն վերևում էին: Արագորնը մնաց ներքևում: Նա աստիճաններն էր հետազոտում:
— Գրեթե համոզված եմ, որ մեր ընկերները եղել են այստեղ,— վերջապես ասաց նա: — Բայց այստեղ ուրիշ հետքեր էլ կան, շատ տարօրինակ, ինձ անծանոթ հետքեր: Գուցե վերևից ինչ -որ հուշող բան երևա և հասկանա՞նք, թե հոբիթները որ կողմ են գնացել:
Հասնելով ընկերներին նա ուղղվեց և նայեց շուրջը, բայց կարևոր ոչինչ չտեսավ: Քիվը ձգվում էր հարավից արևելք, բայց հարավում տեսարանը փակում էր ժայռը, իսկ արևելքում ինչքան աչքդ կտրեր միօրինակ ծառերի շարքեր էին իջնում դեպի հարթավայր:
— Այ հիմա տեսնում եմ,— շշուկով արձագանքեց Ջիմլին: — Նայի՛ր, Արագո՛րն, ի՞նչ էի ես ասում: Երեկվա ծերունին է: Համա թե ցնցոտիներ են հագին, կեղտոտ, մոխրագույն...Միանգամից չես զանազանի:
Արագորնը ուշադիր նայեց ցույց տված ուղղությամբ: Իսկապես, ինչ -որ մեկը կորացած, դանդաղորեն մոտենում էր քարափին: Նա քայլում էր հոգնած, հենվելով ծուռումուռ փայտին, և բավականին նման էր ծեր չքավորի: Քայլում էր գլուխը կախ՝ առանց ժայռին նայելու: Եթե այդ չքավորը հանդիպեր մեկ այլ վայրում, նրանք առանց մտածելու բարյացակամորեն կողջունեին նրան, բայց հիմա երեքն էլ լուռ սպասում էին, իրենք էլ չիմանալով ինչի: Տարօրինակ զգացողություն էր համակել նրանց: Մոտեցող ծերունու մեջ իշխանություն և զորություն էր զգացվում, և ամենայն հավանականությամբ թշնամական զորություն: Ջիմլին լայն բացված աչքերով նայում էր նրան, և վերջապես համբերությունը կորցնելով պայթեց.
— Ու՞ր է աղեղդ, Լեգոլա՛ս, արագ լարիր այն և պատրա՛ստ եղիր, դա Սարումա՛նն է: Եթե նա խոսի մենք կորած ենք: Նա կկախարդի մեզ: Նետահարի՛ր նրան:
Լեգոլասը ուսից իջեցրեց աղեղը, դանդաղ ձգեց աղեղնալարը և նորից բաց թողեց: Թվում էր, թե ինչ -որ մի ուժ է նրան հետ պահում:
— Քեզ ի՞նչ եղավ: Ինչի՞ ես սպասում,— կատաղած շշնջաց Ջիմլին:
— Իսկ դու, պարոն թզուկ, բարի եղիր ձեռքդ հեռու տար տապարից, այն դեռ քեզ պետք չի գա:
Ջիմլին ցնցվեց ու քարացավ, անքթիթ նայելով ծերունուն: Ծերունին թեթևորեն, քարայծի պես ցատկոտելով բարձրանում էր կոպիտ աստիճաններով: Եվ ու՞ր կորավ նրա հոգնածությունը: Երբ նա ոտք դրեց քիվին, մոխրագույն ցնցոտիների տակից ինչ -որ սպիտակ բան փայլփլաց, բայց ընկերները որոշեցին, որ դա իրենց թվաց: Ջիմլին տենդագին օդ կուլ տվեց, և դա լռության մեջ սուլոցի պես հնչեց:
— Կրկնում եմ, սա բավականին հաջող հանդիպում է,— մոտենալով նրանց ասաց ծերունին:
— Արծվի՞,— բացականչեց Լեգոլասը,— ես տեսե՛լ եմ այդ արծվին երկնային բարձունքներում: Վերջին անգամ երեք օր առաջ՝ Էմին Մուիլի գլխին:
— Այո,— հաստատեց Գենդալֆը,— դա Գվահիր Քամիխեղդն է, այն նույն արծիվը, որը դուրս բերեց ինձ Օրթհանքից: Ես նրան ուղարկել էի ճախրելու մեծ գետի վրայով և նորություններ հայթհայթելու: Գվահիրը սուր աչք ունի, բայց նույնիսկ նա չի կարող տեսնել, թե ինչ է կատարվում ծառերի ստվերում: Թեպետ նրան ինչ -որ բան հաջողվել էր տեսնել, դե իսկ մնացածը ես ինքս իմացա: Մատանին հիմա գտնվում է իմ հասանելիության սահմաններից դուրս, և ես այլևս ոչնչով օգնել չեմ կարող: Ջոկատի անդամներից էլ ոչ ոք չի կարող: Այն վտանգի մեջ էր և քիչ էր մնում թշնամու ձեռքն ընկներ, բայց վերջին պահին ինձ հաջողվեց Սաուրոնի ուշադրությունը շեղել: Ես նստել էի բարձրադիր վայրում և պայքարում էի Սև Ամրոցի դեմ: Ստվերը հեռացավ, բայց ես մահու չափ հոգնել էի և երկար ժամանակ թափառում էի մոռացումի խավարում:
— Նշանակում է դու գիտե՞ս Ֆրոդոյի մասին,— բացականչեց Ջիմլին: — Ինչպե՞ս է նա:
— Նույնիսկ Հնագույն Արևմուտքի երկարակյացների համեմատությամբ ինձ երիտասարդ չես համարի,— ասաց Արագորնը: — Փորձիր բացատրել, իսկ ես կաշխատեմ հասկանալ:
— Լա՜վ, Ինչպես բացատրեմ, որ բոլորիդ էլ հասկանալի լինի,— մտահոգվեց Գեննդալֆը: — Դե լավ, կփորձեմ բացատրել ինչքան հնարավոր է կարճ ու հասկանալի: Թշնամին, իհարկե, վաղուց արդեն գիտի, որ մատանին լքել է իր թաքստոցը, և որ այն հոբիթի է վստահված: Նա գիտի քանի հոգով ենք մենք դուրս եկել Ռիվենդելից, ովքեր ենք մենք և որտեղից ենք: Սակայն նրան դեռ պարզ չէ, թե որն է մեր նպատակը: Նա կարծում է, որ մենք, ամենայն հավանականությամբ, փորձում ենք ինչքան հնարավոր է արագ հասնել Մինաս Թիրիթ, քանզի ինքը մեր տեղը այդպես կվարվեր: Սաուրոնի կարծիքով մենք իր համար մեծ վտանգ ենք ներկայացնում, և հիմա նա մեծ վախով սպասում է ինչ -որ հզոր հակառակորդի հանկարծակի հայտնվելուն, որը մատանին կդնի մատին և պատերազմ կհայտարարի Մորդորին, կգրավի Բարադ Դուրը և ինքը կնստի Սև Տիրակալի գահին: Բայց այն, որ մենք ուզում ենք միայն գրավել Բարադ Դուրը և ոչ թե փոխել նրա տիրակալին, վեր է նրա ընկալումից: Նույնիսկ իր ամենամթին երազներում նա չի տեսնում այն, որ մենք ուզում ենք ոչնչացնել մատանին: Կարող եք համարել դա ճակատագրի նվեր և հաջողության հասնելու վերջին հույսը: Վախենալով հանկարծակի հարձակումից նա որոշել է առաջ անցնել մեզանից և նախահարձակ լինել, քանզի եթե առաջին հարվածը բավականաչափ հզոր լինի, երկրորդի կարիքը կարող է և չլինել: Այդ պատճառով էլ թշնամին պատրաստվում է Գոնդորի դեմ դուրս բերել այդքան չարչարանքով հավաքած իր ողջ ուժերը: Իմաստու՛ն հիմար: Եթե նա այդ ուժերը օգտագործեր Մորդորի պաշտպանությունն ամրացնելու նպատակով և իր ողջ սև զորությունը կենտրոնացներ մատանու պահապանին որսալու վրա, ոչ մի շնչավոր չէր կարողանա թափանցել Մորդոր, և մենք այլևս ոչ մի հույս չէինք ունենա: Ոչ մատանին, ոչ էլ նրա պահապանը չէին կարողանա թաքնվել թշնամու աչքից: Բայց Ամենատես Աչքը Մորդորի սահմանները չի հսկում: Այն ուղղված է դեպի Մինաս Թիրիթ, և շատ շուտով ահեղ փոթորիկը կհարվածի այդ քաղաքին: Քանզի թշնամին արդեն գիտի, որ լրտեսները, որոնք ուղարկված էին ջոկատի գործունեությանը խոչնդոտելու, ձախողվել են: Մատանին չի գտնվել, պատանդ վերցված հոբիթներ չկան: Եթե օրքերին հաջողվեր գոնե մեկ հոբիթի պատանդ վերցնել և հասցնել Մորդոր, դա ծանր հարված կլիներ մեզ համար, և հնարավոր է, նույնիսկ, ճակատագրական: Բայց մի ծանրացրեք ձեր սրտերը մռայլ մտքերով, թե ինչ ծանր փորձությունների կենթարկվեր մեր փոքրիկների փխրուն կամքը Սև Ամրոցում: Քանզի թշնամին այս անգամ անհաջողություն կրեց ի շնորհիվ Սարումանի:
— Նշանակում է, Սարումանը դավաճա՞ն չէ,— զարմացավ Ջիմլին:
— Իհարկե դավաճան է,— ասաց Գենդալֆը: — Կրկնակի՛ դավաճան է: Տարօրինակ է չէ՞: Այն ամենից, ինչը կատարվեց վերջին ժամանակներս, Իզենգարդի դավաճանությունը ամենածանրն էր: Սարումանը հիմա բավականին հզորացել է, և ոչ միայն որպես հրաշագործ. նա դարձել է տիրակալ և հրամանատար: Նա սպառնում է ռոհանցիներին պատերազմով, զրկելով Մինաս Թիրիթին աջակցությունից հենց այն ժամանակ, երբ գլխավոր հարվածը մոտենում է արևելքից... Սակայն դավաճանության զենքը միշտ էլ վտանգավոր է առաջին հերթին նրա համար, ով այն կրում է: Սարումանը նույնպես ուզում է տիրանալ մատանուն, կամ ծայրահեղ դեպքում մի երկու հոբիթ ձեռք գցել ինչ -որ մութ նպատակների համար: Բայց համախմբելով ուժերը մեր թշնամիները հասան միայն մի բանի. Մերին ու Փինը անհավատալի արագությամբ տեղափոխվեցին Ֆենգորն, որտեղ նրանք ոչ մի այլ կերպ չէին կարող հասնել, և հասան ճիշտ ժամանակին: Այժմ Սարումանին և Սաուրոնին տանջում են կասկածները, և նրանց ծրագրերը խառնվել են: Ռոհանցի հեծյալների շնորհիվ Մորդորում չգիտեն անտառեզրին տեղի ունեցած մարտի մասին, բայց Սև Տիրակալին զեկուցել են, որ Էմին Մուիլի մոտակայքում երկու հոբիթ են պատանդ վերցվել: Գիտի նաև այն, որ չնայած իր կամակատարների պնդմանը, գերիներին տարել են Իզենգարդ: Նշանակում է, նա հիմա պետք է զգուշանա ոչ միայն Մինաս Թիրիթից, այլ նաև Օրթհանքից: Եթե Մինաս Թիրիթն ընկնի, Սարումանի բանը բուրդ կլինի...
— Ցավալին միայն այն է, որ այդ երկու իշխանատենչ չարագործների միջև ընկած են մեր բարեկամների հողերը,— հոգոց հանեց Ջիմլին: — Եթե Մորդորի և Իզենգարդի միջև այլ երկրներ չլինեին, թող իրար արյուն խմեին, իսկ մենք հանգիստ նստած կհետևեինք, թե ինչով է այդ ամենը վերջանալու:
— Ոչ, հաղթողը կդառնար ավելի ուժեղ, քան հիմա երկուսը միասին, և կասկածներն էլ կցրվեին,— չհամաձայնեց Գենդալֆը: — Եվ առհասարակ Իզենգարդը չի կարող պատերազմել Մորդորի դեմ, քանի դեռ մատանին Սարումանի ձեռքը չի ընկել: Իսկ մատանին նրա ձեռքը այլևս չի ընկնի: Նա դեռ չգիտի՛ թե ինչ է իրեն սպասվում: Եվ առհասարակ նա շատ բան չգիտի: Նա այնպես էր շտապում տիրանալ թանկարժեք ավարին, որ չկարողացավ տանը սպասել և դուրս եկավ իր սպասավորներին ընդառաջ, բայց ուշացավ. մարտն ավարտվել էր, և նրա ոհմակից միայն մի կույտ մոխիր էր մնացել: Սակայն նա երկար չի մնացել այստեղ: Ես կարդում եմ նրա մտքերը և գիտեմ, որ նա կասկածում է: Անտառի գիտությունից նա ոչինչ չի հասկանում: Նա կարծում է, որ ռոհանցիները սպանել և այրել են բոլորին, իսկ հոբիթներ նրանց հետ եղել են թե ոչ, նա չգիտի: Չգիտի նաև այն, որ իր օրքերը վիճել են մորդորցիների հետ: Եվ Թևավոր Սուրհանդակի մասին էլ դեռ չի լսել:
— Թևավոր Սուրհանդակի՞,— ընդհատեց Լեգոլասը: — Ես լորիենյան աղեղով Սերն Գեբիրի ոլորանի գլխին ինչ -որ թռչող հրեշ նետահարեցի, և նա ընկավ գետի այն կողմը: Նա մեզ սարսափի մատնեց: Այդ ի՞նչ նոր ահաբեկիչ է:
— Նետերով նրան չես սպանի,— ասաց Գենդալֆը: — Դու նետահարել ես նրա թռչող ձիուն, միայն այդքանը: Լավ գործ ես արել, բայց հեծյալն արդեն նոր ձի է հեծել: Քանզի դա Նազգուլ է եղել, Ինը Մատանեկիրներից մեկը, և այժմ նրանց ձիերը թռչում են: Շուտով նրանց չարագույժ ստվերը կկախվի մեր բարեկամների վերջին զորքերի գլխին և կծածկի արևը... Բայց նրանց դեռ թույլատրված չէ անցնել Մեծ Գետը, և Սարումանը ոչինչ չգիտի Մատանեկիր Ուրվականների նոր կերպարանքի մասին: Նրա մտքում միայն մատանին է. Եղե՞լ է արդյոք մատանին մարտի դաշտում, և եթե եղել է, ո՞վ է այն վերցրել: Ինչ կպատահի, եթե այն ընկնի Թեոդենի՝ ռոհանցիների առաջնորդի ձեռքը: Իսկ եթե նա ճանաչի մատանին և կարողանա օգտագործե՞լ: Դա շատ վտանգավոր է, և այդ պատճառով էլ նա շտապ վերադարձել է Իզենգարդ, որ կրկնապատկի ու եռապատկի Ռոհանի դեմ հարձակման նախապատրաստվող զորքի քանակը: Բայց վտանգը թաքնված է ոչ թե այնտեղ, որտեղ ուղղված է նրա շիկացած հայացքը, այլ նրա քթի տակ: Նա մոռացել է Ծառմորուսի մասին:
— Էնտերի՞,— բացականչեց Արագորնը,— դուրս է գալիս, որ անտառի խորքում ապրող ծառերի պահապան հսկաների մասին հին ասույթները չե՞ն ստում: Նշանակում է էնտերը մինչև հիմա գոյությու՞ն ունեն: Ես կարծում էի, որ նրանք ուղղակի հնագույն ժամանակների խաբուսիկ արձագանք են, կամ էլ ռոհանցիների հնարանք:
— Ռոհանցիների հնարա՜նք,— բացականչեց Լեգոլասը: — Չարքանտառի յուրաքանչյուր էլֆ տասից ավելի երգ կերգի քեզ համար Օնոդրիմների հնագույն ցեղի դարավոր վշտի մասին: Թեպետ, մեզ համար էլ են նրանք անցյալի հիշողություն: Ա՜խ եթե ես հանդիպեի գոնե մեկ էնտի... նորից ինձ երիտասարդ կզգայի: Բայց Գենդալֆ, Ծառմորուսը դա հենց Ֆենգորնն է էլֆերեն, իսկ դու նրա մասին այնպես ես խոսում, ասես նա ինչ -որ կենդանի արարած լինի: Ո՞վ է այդ Ծառմորուսը:
— Դե արի ու պատասխանիր,— հոգոց հանեց Գենդալֆը: — Ես նրա մասին շատ քիչ բան գիտեմ, բայց եթե նույնիսկ այդ քիչը սկսեմ պատմել, բավականին երկար պատմություն կստացվի, իսկ մենք ժամանակ չունենք: Ծառմորուսը դա հենց Ֆենգորնն է, այս անտառի գլխավոր անտառապահը, Էնտերից ամենածերը, և ոչ միայն էնտերից: Նա ներկայումս Միջերկրում ապրող բոլոր կենդանի արարածներից ամենածերն է: Հույս ունենանք, որ դու կհանդիպես նրան, Լեգոլաս: Մերիի և Փինի բախտը կարգին բերել է: Նրանք հադիպել են ծեր էնտին հենց այստեղ, որտեղ մենք հիմա նստած ենք: Դա երկու օր առաջ է եղել. Ծառմորուսը տարել է նրանց անտառի մյուս ծայրը՝ լեռնաստորոտում գտնվող իր կացարանը: Նա այստեղ հաճախ է գալիս, հատկապես երբ անհանգիստ է լինում և արտաքին աշխարհից անհանգստացնող լուրեր է լսում: Չորս օր առաջ ես հանդիպել եմ նրան. նա թափառում էր անտառում և, ըստ երևույթին, նկատեց ինձ, որովհետև կանգ առավ: Բայց ես չխոսեցի նրա հետ, որովհետև ինձ տանջում էին մռայլ մտքերը, և ես ուժասպառ էի եղել թշնամու Աչքի դեմ պայքարում: Նա նույնպես ոչինչ չխոսեց և ձայն չտվեց:
—Ոչ,— պատասխանեց Գենգալֆը,— մեր ճանապարհն այլ է: Ես ձեզ հույս տվեցի, բայց հույսը դեռ հաղթանակ չի: Մեզ և մեր բոլոր բարեկամներին ճակատամարտ է սպասվում, և այդ ճակատամարտում միայն մատանին կարող է մեզ հաղթանակի վստահություն ներշնչել: Սիրտս լցված է թախիծով ու մեծ վախով, քանզի առջևում սպասվում են մեծ կորուստներ, և հնարավոր է, որ մենք կորցնենք այն ամենը, ինչ ունենք: Ես Գենդալֆն եմ, Գենդալֆ Ճերմակը, բայց Սև ուժերը դեռ հզոր են:
Նա վեր կացավ և ձեքի ափով աչքերն արևից պաշտպանելով նայեց արևելք: Թվում էր, թե նա մյուսների հայացքին անհասանելի ինչ -որ բան է տեսնում: Հետո գլուխն օրօրեց և ցածրաձայն ասաց.
— Ոչ, նա դուրս է եկել մեր հասանելիության սահմաններից: Մենք պետք է ուրախ լինենք: Համենայն դեպս մատանին այլևս չի կարող մեզ գայթակղել: Ստիպված ենք գնալ վտանգին ընդառաջ, և հավանականությունը քիչ է, որ կհաղթենք, բայց մենք պետք է ուրախ լինենք, որ ազատվեցինք ավելի մահացու վտանգից, որի հանդեպ մենք անզոր էինք: — Նա շրջվեց: — Դե ինչ, Արագո՛րն, Արաթհորնի որդի: Մի՛ զղջա Էմին Մուիլի լանջերին քո կատարած ընտրության համար, ձեր հետապնդումն ապարդուն չէր: Դու հաղթահարել ես սիրտդ կրծող կասկածները, լսել խղճիդ ձայնին և ճիշտ ընտրություն կատարել: Ահա և պարգևը. մեր հանդիպումը կայացավ ճիշտ ժամանակին: Մի քիչ էլ, և ուշ կլիներ: Քո ընկերները կատարել են իրենց պարտքը: Այժմ դու պետք է կատարես Էոմերին տված խոստումդ: Հարկավոր է շտապել Էդորաս, Թեոդենին օգնության: Ռոհանը քո կարիքն ունի, և թող քո Անդրիլը կայծակից էլ վա՛ռ փայլատակի մարտի դաշտում: Ռոհանը պատերազմի մեջ է հիմա, բայց Թեոդենի թուլությունը ավելի սարսափելի է, քան պատերազմը:
— Դա հեքիաթ չէ, և ոչ էլ Սանդուղքն ավերված է,— ասաց Գենդալֆը: — Այն հազարավոր աստիճաններ ունի. ամենախորը ընդերքից սկսվելով, գալարաձև բարձրանում է ամենաբարձր գագաթը և
վերջանում Դուրինի աշտարակում, որը փորված է Զիրագ-Զիգիլի գագաթին ապառաժի մեջ(Զիրագ-Զիգիլ. էլֆերեն Քելեբդիլ. համընդհանուր լեզվով Արծաթատամ. Լեռնագագաթ Մշուշապատ լեռներում, երեք գագաթներից (Քարադրաս, Ֆանուիդոլ, Քելեբդիլ) ամենաարևմտյանը): Այնտեղ՝ Քելեբդիլի գագաթին, ձյան մեջ մի միայնակ պատուհան կար, որին հասնել կարելի էր միայն գլխապտույտ բարձրության վրա կախված նեղ քիվով, նման ամպերից էլ վեր գտնվող արծվի բույնի: Արևը անգթորեն այրում էր լեռան գլուխը, բայց ներքևում լանջերն ու հաթավայրերը ծածկված էին ամպերի հաստ շերտով: Իմ թշնամին նետվեց պատուհանից ներս, և ես հետևեցի նրան: Եվ ահա նա նորից բռնկվեց կրակով: Եթե ինչ -որ մեկը տեսներ մեր ահեղ մենամարտը, այդ մասին գրված երգերը կհնչեին դարեդար... — Գենդալֆը հանկարծակի ծիծաղեց: — Թեպետ, ի՞նչ կպատմեին նրանք այդ երգում: Եթե ինչ -որ մեկը տեսներ էլ, կմտածեր, որ Քելեբդիլի գլխին ահեղ փոթորիկ է. նա միայն կլսեր որոտի ձայնը և կտեսներ լեռան գագաթին բռնկվող կայծակներն ու լանջերին պարող կրակի լեզուները... Մեր շուրջն ամեն ինչ կորել էր թանձր ծխի և տաք գոլորշու մեջ, իսկ երկնքից սառույց էր թափվում: Վերջապես ես ցած գցեցի իմ հակառակորդին: նա ընկնելով բարձունքից ջարդեց լեռան լանջը և կորավ տեսողությունից: Խավարը կլանեց ինձ, և ես երկար թափառում էի Ժամանակից ու մտքից դուրս ճանապարհներով, որոնց մասին ոչինչ չեմ խոսի: Մերկ վիճակում ինձ նորից վերադարձրեցին աշխարհ, կարճ ժամանակով, որպեսզի վերջացնեմ սկսածս գործը, և այդպես մերկ էլ ես պառկած էի լեռան գագաթին: Ես միայնակ էի և մոռացված ամենքի կողմից: Այդ քարե բարձունքից դեպի ներքև ճանապարհ չկար. Դուրինի աշտարակն ավերվել էր, պատուհանն անհետացել, իսկ փլուզված Սանդուղքը զմռսվել էր այրված քարաբեկորներով: Այդպես պառկած ես նայում էի երկնքին. աստղերը պտույտ էին գործում իմ գլխավերևում, և ամեն օրը թվում էր մի ամբողջ կյանք: Աշխարհի բոլոր ծայրերից ապրող աշխարհի շշունջն էր հասնում իմ ականջներին. նորածինների ճիչն ու մեռնողների վերջին շունչը, երգն ու լացը, քարերի հավերժական տրտունջը... Այդպես էլ ինձ գտավ Գվահիր Քամիխեղդը: Նա վերցրեց ինձ և տարավ:
— Դու իսկական նեղության ընկեր ես, իսկ ես քո հավերժական բեռը,— ասացի ես նրան:
«Փոխանցիր իմ ողջույնը Ջիմլիին՝ Գլոյնի որդուն: Որտեղ էլ դու լինես, իմ վարսերի պահապան, իմ մտքերը քեզ հետ են: Բայց մի մոռացիր ավելի ուշադիր նայել ծառին, նախքան կհասցնես հարվածդ»:
— Երջանիկ ժամանակ դու վերադարձար մեզ մոտ Գե՛նդալֆ,— բացականչեց թզուկը և ոտքի ցատկելով, սկսեց տապարը թափահարելով ինչ -որ երգ երգել թզուկների լեզվով: — Սրբազան է այսուհետ Գենդալֆի գլուխը, բայց հաջորդ անգամ ես չեմ վրիպի և իմ հարվածն անողոք կլինի:
— Հաջորդ անգամին քիչ է մնացել,— խոստացավ Գենդալֆը և վեր կացավ: — Խոսակցությունների ժամանակն ավարտվեց բարեկամներս: Ճանապարհ ընկնելու ժամանակն է:
— Մենք ուղևորվում ենք Մեդուսելդ, ձեր տիրակալի արքունիքը,— ասաց նրանց Գենդալֆը: Նժույգներն ասես հասկանալով կախեցին գլուխները: — Մենք քիչ ժամանակ ունենք և, ձեր թույլտվությամբ, կգնանք ձեր մեջքին նստած: Սլացե՛ք ամբողջ թափով: Հասուֆելը կտանի Արագորնին, Արոդը՝ Լեգոլասին: Ջիմլին կգա ինձ հետ. հուսով եմ՝ Լուսաչի համար ծանր չի լինի կրկնակի բեռը: Իսկ հիմա ջուր խմեք և ճանապարհ ընկնենք:
— Ես սկսում եմ հասկանալ ինչ պատահեց գիշերը,— ասաց Լեգոլասը, թեթևորեն թռչելով Արոդի մեջքին: — Եթե նույնիսկ ինչ -որ մեկը վախեցրել էր մեր ձիերին, միևնույնն է նրանք ուրախությունից էին խրխնջում, որովհետև հանդիպել էին իրենց առաջնորդ Լուսաչին: Դու գիտեի՞ր որ նա մոտակայքում է, Գենդալֆ:
— Գիտեի,— պատասխանեց հրաշագործը: — Ես մտքումս կանչում էի նրան և հորդորում ինչքան հնարավոր է շուտ գալ այստեղ: Չէ՞ որ դեռ երեկ նա Ռոհանի հեռավոր հարավում էր: Իսկ հիմա նորից արծաթե նետի պես կսլանա հետ:
Գենդալֆը ինչ -որ բան շշնջաց Լուսաչի ականջին, և նժույգը սլացավ առաջ՝ միաժամանակ հետևելով որ իր ընկերները հետ չմնան: Շուտով նա կտրուկ թեքվեց դեպի գետը, գտավ ափ իջնող արահետը, արագորեն հատեց գետը և հարթ, ծառազուրկ հարթավայրով արշավեց հարավ: Քամին ալեկոծում էր մոխրագույն խոտի անծայրածիր ծովը: Ոչ ճանապարհ և ոչ էլ արահետներ չկային հարթավայրում, բայց Լուսաչը սլանում էր առանց ընթացքը դանդաղեցնելու:
— Մենք Էդորաս ենք գնում ամենակարճ ճանապարհով,– բացատրեց Գենդալֆը: — Այն գտնվում է Սպիտակ Լեռների ստորոտում: Այնտեղ տանող գլխավոր ճանապարհը, ճիշտ է, չոր է ու մաքուր, բայց այն երկար է: Այսպես ճանապարհ չկա, բայց դուք մի անհագստացեք, Լուսաչը լավ է ճանաչում այս տեղանքը և կտանի մեզ, ուր որ պետք է:
Վստահելի
1342
edits