Changes
/* Գլուխ տասը. Սարումանի Ձայնը */
=== Գլուխ տասը. Սարումանի Ձայնը ===
Նրանք անցան քանդված թունելով, բարձրացան քարերի կույտի վրա, և նրանց աչքերի առջև հայտնվեց Օրթհանքի սև զանգվածը, որի պատուհան հրակնատները մռայլ և սպառնալից հսկում էին ավերված ամրոցը: Ջուրը գրեթե ամբողջովին իջել էր: Այստեղ և այնտեղ դեռևս պղտոր ջրափոս էին մնացել՝ ծածկված էր փրփուրով և աղբով, բայց հսկայական կաթսայի մեծ մասն արդեն ձերբազատվել էր ջրից: Ամբողջ հատակը ծածկված էր տիղմով, այս ու այնտեղ սևին էին տալիս հորանցքերը և ծուռումուռ սյուները: Եզրերը պատված էին ինչ -որ մանր բեկորներով, նման ծովափնյա խճաքարերի: Կաթսայի բերանից կանաչ, խիտ բուսականությամբ ծածկված հովիտ էր սկսվում, որը բարձրանում էր դեպի երկու գագաթների միջև փռված կիրճը: Հակառակ կողմում բարեկամները հեծյալների նկատեցին, որոնք շարժվում էին դեպի Օրթհանք:
— Գենդալֆն է Թեոդենի և շքախմբի հետ,— ասաց Լեգոլասը: — Եկեք գնանք նրանց ընդառաջ:
— Վերջինը, ամենայն հավանականությամբ,— ասաց Գենդալֆը: — Եթե դուք զգույշ չլինեք, նա կօգտվի ձեր թեթևամտությունից: Ոչ ոք չգիտի, թե ինչ զենքեր ունի նա դեռ և ինչ ուժեր կցանկանա գործածել: Ծուղակն ընկած գազանը միշտ էլ վտանգավոր է, իսկ Սարումանն օժտված է այնպիսի զորությամբ, որի մասին դուք չեք էլ կասկածում: Զգուշացե՛ք նրա ձայնից:
Այդպես նրանք մոտեցան Օրթհանքին: Աշտարակն ամբողջությամբ սև էր և փոքր ինչ փայլուն, ինչպես քարը անձրևից հետո: Այն սրածայր, ասես նոր սրված, եզրեր ուներ: Մի քանի քերծվածքները և ստորոտին թափված մանր բեկորները հիշեցնում էին էնտերի անզոր զայրույթի մասին: Աջ կողմում, սյուների միջև, մի մեծ դուռ կար, իսկ դռան գլխին՝ երկաթյա ճաղերով պատշգամբ: Դեպի մուտքը տանող քսանյոթ աստիճանները ինչ -որ անհայտ կերպով կերտված էին նույն սև քարից, որից պատրաստված էր աշտարակը: Այլ մուտքեր չկային, բացառությամբ բարձր ու նեղ պատուհանների՝ թաքնված խորը խորշերում:
Մոտենալով աստիճաններին՝ Գենդալֆն ու Թեոդենը իջան ձիերից:
— Գնա՛ և կանչի՛ր Սարումանին, եթե հիմա դու նրա կամակատարն ես, Գրիմա Օձալեզու,— կարգադրեց Գենդալֆը: — Արագացրու՛, մենք ավելորդ ժամանակ չունենք:
Պատուհանը փակվեց: Նրանք սպասում էին: Հանկարծ աշտարակից մեկ այլ ձայն լսվեց՝ ցածր, թավշյա, և առաջին իսկ հնչյունից հմայող: Նրանք, ովքեր առնաց անհրաժեշտ զգուշության լսում էին այդ ձայնը՝ հետագայում չէին կարողանում ոչինչ կրկնել իրենց լսածից, իսկ եթե ինչ -որ մեկն էլ կարողանում էր, ապա զարանում էր, թե ինչքան քիչ ուժ կա այդ նույն բառերում, երբ դրանք լսվում են մեկ այլ մարդու շուրթերից: Հիշողության մեջ հիմնականում անբացատրելի հրճվանք էր պահպանվում, և այն ամենը, ինչ ասում էր այդ ձայնը, այնքան իմաստուն ու անվիճելի էր թվում, որ լսողի սրտում ցանկություն էր առաջանում արագորեն, առանց մտածելու համաձայնվել այդ ձայնի հետ, որպեսզի նույնքան իմաստուն թվա: Այդ ձայնից հետո մյուսների ձայները, ովքեր կանգնած էին մոտակայքում, թվում էին կոպիտ, անշնորք և ծիծաղելի, իսկ եթե նաև հակառակվում էին Սարումանին, հմայվածները վիճողի նկատմամբ լցվում էին զայրույթով: Ոմանց վրա կախարդանքը ազդում էր միայն այն դեպքում, երբ ձայնը դիմում էր հենց նրանց, իսկ երբ Սարումանը դիմում էր մեկ ուրիշին, նրանք անմիջապես սթափվում էին ու սկսում քմծիծաղել աճպարարի ֆոկուսը բացահայտած մարդու պես: Սակայն շատերին կախարդում էր ոչ թե նրա խոսքերի իմաստը, այլ հենց ձայնի հնչողությունը, և այդպիսինների համար կարևոր չէր, թե ում է դիմում ձայնը: Նրանք հավետ ընկնում էին հմայքի տակ և որտեղ էլ լինեին, նրանց ականջների մեջ անընդմեջ լսում էր այդ քնքուշ ձայնը, որը բացատրում էր նրանց, համոզում, դրդում: Սարումանին ոչ ոք չէր կարող անտարբերությամբ լսել, ոչ մեկ չէր կարող անտեսել նրա խնդրանքը, կամ հակառակվել նրա կամքին՝ առանց իր ողջ կամքն ու միտքը լարելու:
— Դե, ի՞նչ է պատահել,— հանդիմանանքով հարցրեց ձայնը: — Ինչու՞ եք ինձ անհանգստացնում: Ինչու՞ գիշեր-ցերեկ հանգիստ չեք տալիս:
— Դե ինչ, եկեք խոսենք,— շարունակեց փափուկ ձայնը: — Ձեզանից առնվազն երկուսին ես գիտեմ անունով: Գենդալֆին ես շատ լավ եմ ճանաչում՝ հազիվ թե նա եկած լինի օգնություն, կամ խորհուրդ ստանալու: Բայց դու, Թեոդեն, Էորլի փառապանծ տոհմի ազնիվ ժառանգ, եռակի փառաբանված Թենգելի արժանի որդի, ինչու՞ խաղաղությամբ չես եկել: Ես վաղուց էի ցանկանում տեսնել քեզ, օ՛ արևմտյան թագավորներից հզորագույնդ: Երբեք այդքան եռանդագին չեմ ձգտել հանդիպել քեզ, որքան վերջին տարիներին: Հույս ունեի հետ պահել քեզ անխհեմ խորհուրդներից, որոնց դու այդպես կուրորեն հետևում էիր: Մի՞թե ես ուշացել եմ: Չնայած վիրավորանքներին, որ ավա՜ղ, պատճառել են ինձ ռոհանցիները, ես քեզ օգնություն եմ առաջարկում, քանզի ճանապարհի վերջում, որը դու ընտրել ես, քեզ անխուսափելի մահ է սպասվում: Անկեղծորեն, միայն ես կարող եմ քեզ փրկության ձեռք մեկնել:
Թեոդենը բացեց բերանը, ասես ուզում էր ինչ-որ բան ասել, բայց բառերը քարացան նրա շուրթերին: Նա բարձրացրեց աչքերը և նայեց Սարումանին, որը կռացել էր ճաղերի վրա և թագավորին հառել իր սև, խորաթափանց աչքերը, ապա նայեց Գենդալֆին. ըստ երևույթին, թագավորին տանջում էին կասկածները: Գենդալֆը կանգնած էր լուռ, ասես չէր նկատում, թե ինչ է տեղի ունենում: Կարելի էր մտածել, թե նա ինչ -որ ազդանշանի է սպասում, որը դեռ չկա: Հմայված հեծյալերը ձիերի վրա անհանգիստ շարժումներ արեցին, շշուկով հավանութուն տվեցին Սարումանի խոսքերին և կրկին լռեցին: Դեռ ոչ մի անգամ, մտածում էին նրանք, Գենդալֆը այդպես քաղաքավարի և հարգանքով չէր խոսել իրենց տիրակալի հետ: Ինչպե՞ս էր նա համարձակվում այդպես կոպիտ և անհարգալիր խոսել թագավորի հետ: Այդ հասարակ մարդկանց սրտերը լցվեցին մեծ վախով. իսկ եթե Գենդալֆն իսկապես Ռոհանին սխալ ուղղությա՞մբ է տանում, և բոլորին սպասվում է անփառունակ վերջաբա՞ն: իսկ Սարումանը փրկության ճանապարհ է առաջարկում և նրա խոսքերը լցված են լույսով:
Ծանր լռություն տիրեց: Հանկարծակի լռությունը խախտեց թզուկ Ջիմլին: