Changes
{{Գլուխ|հիմնական=Մարտին Իդեն|նախորդ=Մարտին Իդեն, Գլուխ XXX|հաջորդ=Մարտին Իդեն, Գլուխ XXXII}}
Մարտինը պատահմամբ հանդիպեց Բրոդվեյում իր քրոջը՝ Գերտրուդային․ այդ հանդիպումը շատ ուրախալի էր և մ իաժամանակ միաժամանակ տխուր։ Անկյունում տրամվայի սպասելիս՝ Գերտրուդան առաջինը տեսավ Մարտինին և նկատեց նրա դեմքի նիհարությունը և աչքերի հուսահատ ու տանջված արտահայտությունը։ Եվ իրոք Մարտինը հուսահատ ու անհանգիստ էր։ Նա նոր էր վերադարձել ապարդյուն խոսակցությունից վաշխառուի հետ, որից ուզում էր լրացուցիչ փոխառություն վերցնել հեծանվի դիմաց։ Աշնան մռայլ օրերն էին վրա հասել, և Մարտինն արդեն բավական ժամանակ է, ինչ գրավ էր դրել հեծանիվը, իսկ սև կոստյումը պահել էր իր մոտ։
— Չէ՞ որ դուք սև կոստյում էլ ունեք,— պատասխանել էր վաշխառուն, որը գիտեր Մարտինի ունեցած բոլոր իրերը,— թե՞ դուք արդեն դա գրավ եք դրել հրեա Լիպկեի մոտ։ Եթե դուք իրոք...
— Իսկ դու ի՞նչ գիտես, թե դրանք լավն են։
— Նրա համար, որ...— գրականության և գրականության պատմության մասին բոլոր գիտելիքները հանկարծ կենդանացան նրա ուղեղում, բայց նա հասկացավ, որ զուր է փորձել բացատրել քրոջը, թե ինչի վրա է հիմնվում իր ինքնավստահությունը։— Որովհետև իմ պատմվածքներն ավելի լավ են, քան մամուլում տպվածների իննսունինը տսկոսը։տոկոսը։
— Այնուամենայնիվ լսիր մարդկանց խելացի խորհուրդները,— ասաց Գերտրուդան, որը հաստատ համոզված էր, որ ճիշտ է հասկանում նրա հիվանդությունը։— Այո՛, լսիր, այդ խելացի խորհուրդները,— կրկնեց նա,–— իսկ վաղը եկ ճաշի։
― Գնա՛նք,— պատասխանեց Մարտինը։
Հաջորդ րոպեին նա կշտամբեց իրեն, որ պատրասաակամությամբ ընդունեց նրա առաջարկը։ Տանը նրան սպասում էր մի քանի ժամվա «արհեստավորական» աշխատանք, բացի այդ նա վճռեց անկողնում կարդալ Վայսմանի գրքույկը, ինչպես և Հերբերթ Սփենսերի ինքնակենսագրությունը, որ կարդում էր ավելի մեծ հետաքրքրությամբ, քան որևէ վեպ։ Ինչո՞ւ պետք է ժամանակ վատնեմ այս մարդու հետ, որին չեմ հավանում, մտածեց Մարտինը։ Սակայն նրան գրավեցին ոչ այնքան այդ մարդն ու խմիչքը, որքան խմիչքի հետ կապված բաները՝ վառ լույսերը, հայելիները, գավաթների զնգոցն ու փայլը, կարմրատակած դեմքերն ու բարձր ձայները։ Այո, ուրախ և անհոգ մարդկանց ձայները, այն մարդկանց, որոնք կյանքում հաջողություն են ձեռք բերել և կարող են թեթև սրտով դրամ ծախսել խմիչքի վրա։ Մարտինը մենակ էր, հենց դրանում էլ կայանում էր նրա դժբախտությունը։ Այդ պատճառով էլ նա ուրախությամբ ընդունեց միստր Բրիսենդենի առաջարկը։ Այն ժամանակ, երբ Մարտինը հեռացել էր «Տաք աղբյուրներից» և բաժանվել Ջոյից, ոչ մի անգամ չէր եղել գինետանը՝ բացի աչն այն դեպքից, երբ նրան հյուրասիրեց փորթուգալացի խանութպանը։ Մտավոր հոգնածությունն այնքան չի պահանջում ալկոհոլով կազդուրվել, որքան ֆիզիկական հոգնածությունը, և Մարտինը չէր տարվում ոգելից խմիչքներով։ Բայց հիմա նա ցանկացավ խմել, ավելի ճիշտ՝ գտնվել աղմկոտ մթնոլորտում, ուր խմում են, բղավում և քրքջում։ Հենց այդպիսի գինետուն էր «Անձավը»։ Բրիսենդենն ու Մարտինը, ընկողմանած կաշվե հանգստավետ բազկաթոռներում, սկսեցին ծծել շոտլանդական վիսկի սոդայաջրով։
Նրանք զրույցի բռնվեցին. խոսում էին զանազան բաների մասին և զրույցն ընդհատում էին միայն նրա համար, որ հերթով նոր բաժին պատվիրեն։ Մարտինը, որը արտասովոր տոկունություն ուներ խմիչքի գործածության մեջ, չէր կարողանում չզարմանալ իր բաժակակցի դիմացկունությանը։ Սակայն նա ավելի էր զարմանում նրա արտահայտած մտքերին։ Շուտով Մարտինն եկավ այն համոզման, որ Բրիսենդենը գիտե ամեն բան, և որ նա երկրորդ իսկական ինտելիգենտն է, որ պատահում է իր ճանապարհին։
— Իմ պատանեկությունից հետո ես չեմ կարդացել Սփենսերին, իսկ այն ժամանակ կարդացել եմ միայն նրա «Դաստիարակությունը»։
— Ես կուզենայի գիտելիքներ ձեռք բերել նույնպիսի հեշտությամբ,– ասաց Մարտինը կես ժամ հետո, երբ հանգամանորեն վերլուծել էր Բրիսենդենի մտավոր ամբողջ բագաժը։— Դուք իսկական դոգմատիկ եք, և դա է ամենազարմանալին։ Դուք դավանաբանորեն սահմանում եք ամենավերջին փաստերը, որ գիտությունը կարողացել է սահմանել միայն a posteriori խորհրդածություններով։ Դուք ուղղակի տեղնուտեղը, հանում եք ուղիղ եզրակացություններ։ Իհարկե, ձեր կրթությունն իրոք բավական մակերեսային է, բայց դուք լույսի արագությամբ եք անցնում դեպի գիտելիքները տանողց տանող ճանապարհը և ինչ-որ գերբնական միջոցով եք հասնում ճշմարտությանը։
— Այո, հենց դա էլ շարունակ շվարեցնում էր իմ ուսուցիչներին՝ հայր Ջոզեֆին և եղբայր Դետտոնին,— պատասխանեց Բրիսենդենը և ավելացրեց,— օ՜, ո՛չ․ ես ինձանից ոչինչ չեմ ներկայացնում։ Պարզապես, շնորհիվ բարեբաստիկ դիպվածի, վաղ հասակից ընկել եմ կաթոլիկների քոլեջը։ Իսկ դո՞ւք որտեղ եք կրթություն ստացել։
— Վախենո՞ւմ։
Նա պարզապես կրկնեց Մարտինի արտասանած բառը՝ առանց առանձին նշանակության. բայց Մարտինը նրա ճգնավորական դեմքին կարդաց, որ նա աշխարհում ոչնչից չի վախենում։ Նրա աչքերը նեղացան՝ նմանվելով արծվի աչքեոինաչքերին, քթածակերը փքվեցին, դեմքը ստացավ գրգռիչ, վճռական, ագրեսիվ արտահայտություն։ Մարտինի սիրտը տրոփեց՝ այդ մարդու նկատմամբ զգացած հիացումից։ «Որքա՜ն լավն է նա», մտածեց և ապա բարձրաձայն արտասանեց.
<poem>
Մոլեգին թախտի բախտի հարվածների տակ
Չեմ թեքի ճակատն իմ արյունլվա։
</poem>
― Դուք սիրո՞ւմ եք Հենլիին,— հարցրեց Բրիսենդենը, և նրա աչքերի արտահայտությունը միանդամից միանգամից դարձավ քնքուշ ու փաղաքշական։— Իհարկե, կարո՞ղ է պատահել, որ դուք նրան չսիրեք։ Ա՜խ, Հենլի, ազնիվ հոգի։ Նա կանգնած է ժամանակակից հանգաստեղծների՝ հանդեսների հանգաստեղծների միջև այնքան բարձր, ինչքան սուսերամարտիկերը՝ ներքինիների մեջ։
― Իսկ դուք չե՞ք սիրում հանդեսները,— զգուշությամբ հարցրեց Մարտինը։
― Ես չեմ արհամարհում և «արհեստավորական» աշխատանքը,— առարկեց Մարտինը։
― Ընդհակառակը,— Բրիսենդենը կանգ առավ մի պահ և հանդուգն հայացքով չափեց Մարտինի չքավորությունը՝ նրա հին փողկապը, պլպլան թևերը, մաշված մանժետները. հետո երկար դիտեց նրա նիհար, փոս ընկած այտերը։— Ընդհակառակը «արհեստավորական» աշխատանքը արհամարհում է ձեզ, և այնքան համառորեն, որ դուք ոչ մի կերպ հաջոզություն հաջողություն չեք գտնի այդ ասպարեզում։ Լսեք, սիրելիս, դուք երևի վիրավորվեք, եթե ձեզ առաջարկեմ, որ մի բան ուտենք։
Մարտինն ակամա կարմրեց, իսկ Բրիսենդենը հաղթականորեն ծիծաղեց։
— Հայտնի օձակեր․ ողջ֊ողջ կուտի նրանց, ողջ֊ողջ կուլ կտա,— բացականչեց Բրիսենդենը՝ կրկնելով օձ կլանող տեղական նշանավոր մի աճպարարի բառերը։
— Ես կարող էի իրոք ողջ-ողջ կուլ տալ ձեզ,— ասաց Մարտինը՝ իր հերթին հանդուգն հայացքն ուղղելով հիվանդությանից հիվանդությունից հյուծված Բրիսենդենին։
— Միայն թե ես չարժեմ այդ։
— Ոչ թե դուք, այլ միջադեպը չարժե,— ասաց Մարտինը և իսկույն ծիծաղեց սրտաբուխ ծիծաղով։— Խոստովանում եմ, Բրիսենդեն, որ դուք հիմար դրություն ստեղծեցիք ինձ համար։ Որ ես սոված եմ, դա բնական երևույթ է, և դրանում ինձ համար ամոթալի ոչինչ չկա։ Տեսնո՞ւմ եք, մանր պայմանականությաններն պայմանականություններն ու նախապաշարումները ծիծաղելի են ինձ համար, բայց հենց որ դուք բացահայտ ասացիք ճշմարիտ խոսքեր, իրերը կոչեցիք իրենց անուններով, ես իսկույն այդ միևնույն նախապաշարումների ստրուկը դարձա։
— Այո, դուք վիրավորվեցիք,— հաստատեց Բրիսենգենը։
— Ճիշտ է, վիրավորվեցի մի քիչ առաջ։ Գիտե՞ք, դա վաղ պատանեկության նախապաշարումն է։ Ես այդ Ժամանակից ժամանակից ի վեր բավական բան եմ սովորել, բայց երբեմն սայթաքում եմ։ Դրանք այդ նախապաշարումների կմախքներն են իմ պահարանում մնացած։
— Բայց հիմա հո փակել եք պահարանի դուռը, այնպես չէ՞։