Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 6037 բայտ, 22:21, 28 Ապրիլի 2015
/* Գլուխ տասնմեկ. Պալանտիր */
— Պառկիր, հանգստացիր և փորձիր քնել, Փին,— ասաց Գենդալֆը: — Եվ այսուհետ ավելի շատ վստահիր ինձ: Իսկ եթե նորից ձեռքերդ քոս ընկնեն, միանգամից ասա, այդ հիվանդությունը հեշտ է բուժել: Եվ հանկարծ մտքովդ չանցնի՛ ձեռքիս տակ կրկին գլաքար դնես: Առայժմ մնացեք երկուսով, դա ձեզ օգտակար կլինի:
Հրաշագործը վերադարձավ մնացածների մոտ. նրանք, Օրթհանքի քարի Քարի շուրջը հավաքված, կանգնած էին մռայլ ու տագնապահար:
— Փորձանքը եկավ կեսգիշերին և մեզ անակնկալի բերեց,— ասաց հրաշագործը: — Հրաշքով փրկվեցինք:
— Իսկ հոբի՞թը, ինչպե՞ս է Փինը,— հարցրեց Արագորնը:
— Կարծում եմ ամեն ինչ լավ կլինի,— պատասխանեց Գենդալֆը: — Նրա հետ երկար չեն խոսել, իսկ հոբիթները զարմանալի դիմացկուն ժողովուրդ են: Ապրած սարսափի հիշողությունը նույնպես, կարծում եմ, արագ կանցնի: Այո, թերևս, շատ արագ: Արագորն, կվերցնե՞ս պահպանելու Օրթհանքի քարըՔարը: Ճիշտ է, այն պահպանելը վտանգավոր է, բայց...
— Նայած ում համար,— առարկեց Արագորնը: — Այդ քարն Այս Քարն օրինական տեր ունի, որի համար այն այնքան էլ վտանգավոր չէ: Քանզի այժմ հայտնի է, որ դա Օրթհանքի պալանտիրն է՝ Էլենդիլի գանձարանից, և այն Օրթհանքում տեղադրել են Գոնդորի իշխանները: Ճակատագրական ժամը մոտենում է և իմ քարն Քարն ինձ պետք կգա:
Գենդալֆը նայեց Արագորնին և հանկարծ, ի զարմանս բոլորի, խորը գլուխ տալով, թիկնոցով փաթաթված քարը Քարը մեկնեց Արագորնին:
— Ընդունիր այն, տիրակա՛լ,,— ասաց նա,— և թող այն երաշխիք լինի մնացած գանձերի, որոնք կվերադարձվեն քեզ ապագայում: Բայց թույլ տուր ամեն դեպքում խորհուրդ տալ քեզ. մի՛ օգտագործիր այն, քանի դեռ ժամանակը չի եկել: Զգու՛յշ եղիր:
— Ես այսքան ժամանակ երբևէ եղե՞լ եմ անզգույշ կամ շտապողական,— հարցրեց Արագորնը:
— Երբեք,— ասաց Գենդալֆը: — Եվ չնահանջես ճանապարհի վերջում: Ամեն դեպքում գաղտնի պահիր այն: Եվ թող բոլոր ներկաները նույնպես իմանան. ոչ ոք, և հատկապես հոբիթ Փերեգրին Տուկը, չպետք է իմանա, թե որտեղ է պահված քարըՔարը: Փինի դժբախտությունն այն է, որ նա դեռ Իզենգարդում բռնեց այդ քարըՔարը, իսկ դա թույլ տալ չէր կարելի: Ես պետք է առաջ անցնեի Փինից և ինքս վերցնեի քարըՔարը: Սակայն ես զբաղված էի Սարումանով, և անմիջապես չհասկացա, թե դա ինչ քար Քար է: Իսկ հետո, երբ ես խորհում էի այդ հանելուկի շուրջ, ինձ հաղթահարեց հոգնածությունը և ես ինձ համար աննկատ քնեցի: Բայց այժմ ամեն ինչ պարզ է:
— Այո, կասկած չի կարող լինել,— հաստատեց Արագորնը: — Այժմ մենք գիտենք, թե ինչպես էին հաղորդակցվում Իզենգարդն ու Մորդորը: Մի գաղտնիք պակասեց:
— Տարօրինակ զորություն ունեն մեր թշնամիները, բայց նրանց թուլությունները ևս տարօրինակ են,— ասաց Թեոդենը: Իզուր չէին հնում ասում. «չարը խժռում է ինքն իրեն»:
— Շատ հաճախ այդպես էլ լինում է,— հաստատեց Գենդալֆը: — Բայց այս անգամ մեր բախտը աներևակայելի բերեց: Հոբիթի արարքը, ըստ երևույթին, փրկեց ինձ հրեշավոր սխալից: Ախր ես արդեն ուզում էի ինքս փորձարկել քարըՔարը, ստուգել, թե այն ինչի է ընդունակ: Եթե ես անեի դա՝ ստիպված կլինեի մրցակցել մեծագույն կախարդի մոգության դեմ, իսկ ես դեռ պատրաստ չեմ նման փորձության, և կարող է պատահել, որ այն առհասարակ ինձ համար չէ: Եթե նույնիսկ ուժերս բավականացնեին, և ես չնկնեի նրա իշխանության տակ, միևնույնն է, նա կտեսներ ինձ, իսկ դա մեզ համար մահին հավասար է՝ քանի դեռ ժամանակը չի եկել բացեիբաց մարտնչելու:
— իմ կարծիքով ժամանակն արդեն եկել է,— ասաց Արագորնը:
— Դեռ ոչ,— առարկեց Գենդալֆը: — Քանի դեռ թշնամին շփոթմունքի մեջ է, մենք պետք է օգտվենք դրանից: Նա հիմա կարծում է, որ քարը Քարը Օրթհանքում է. իսկ ինչու՞ ոչ: Այսինքն, այտեղ է բանտարկված նաև հոբիթը, և Սարումանը, նրան տանջելու համար, ստիպել է նայել կախարդական քարինՔարին: Նա տեսել է հոբիթին և լսել նրա ձայնը, և հիմա անհամբեր սպասում է, թե երբ պատանդին կտեղափոխեն Սև Ամրոց: Քանի դեռ սխալմունքը չի բացահայտվել, պետք է օգտագործել այդ ժամանակը: Մենք առանց այդ էլ երկար հանգստացանք, հարկավոր է շտապել: Իզենգարդի շրջակայքում երկար մնալ չի կարելի: Ես կարշավեմ առաջ և ինձ հետ կվերցնեմ Փերեգրին Տուկին: Դա նրա համար ավելի օգտակար կլինի, քան անքուն պառկելն ու մտածելը:
— Ինձ հետ կմնան Էոմերը և տասը թիկնապահներ,— որոշեց թագավորը: — Այգաբացին առաջ կշարժվենք: Մյուսները Թող Արագորնի հետ սլանան առաջ:
— Հիանալի՛ գիշեր էր, փառավորապես հանգստացա՛նք,— Արագորնին ասաց բարկացած Մերին: — Զարմանու՛մ եմ ոմանց բախտի վրա: Տեսա՛ր դու, քունը չէ՛ր տանում՝ չքնեց, ուզում էր գնալ Գենդալֆի հետ՝ խնդրե՛մ: Եվ այն դեպքում, երբ արժեր նրան քարի վերածել ու ընդմիշտ թողնել այստեղ, որ հետագա սերունդներին զգուշացու՛մ լինի:
— Իս եթե Փինի փոխարեն դու վերցնեիր Օրթհանքի քարըՔարը, կարծում ես, քեզ ավելի լա՞վ կպահեիր,— հարցրեց Արագորնը: — Կասկածում եմ, ոչինչ հաստատ հնարավոր չէ ասել: Մի խոսքով քո բախտը չբերեց. ստիպված ես գալ ինձ հետ: Գնա հավաքվիր, և եթե Փինը ինչ-որ բան մոռացել է, վերցրու հետդ: Շու՛տ արա:
Լուսաչը սլանում էր մութ հարթավայրով, և կարիք չկար նրան ո՛չ ուղղորդելու, ո՛չ վարելու: Դեռ մի ժամ էլ չէր անցել, երբ նրանք արդեն հատեցին Իզենի գետանցումը: Դամբանաբլրի մոխրագույն ստվերը և նիզակների սառը փայլը մնացին հետևում:
Փինը քիչ-քիչ ուշքի էր գալիս: Նա տաքացել էր, թեև դեմքին սառը, սուր քամի էր փչում: Իսկ կարևորը՝ Գենդալֆը կողքին էր: Սարսափազդու քարը Քարը և լուսինը ծածկող հրեշավոր ստվերը մնացել էին հետևում, լեռնային մշուշում և վերածվել վատ երազի, որի ազդեցությունն անցել էր: Նա ամբողջ կրծքով խորը շունչ քաշեց:
— Ես չգիտեի, որ դու առանց թամբի ես արշավում, Գենդալֆ,— ասաց նա:
— Պալանտիրնե՞ր: Իսկ ի՞նչ է պալանտիրը:
— Պալանտիր՝ նշանակում է «հեռատես»: Օրթհանքի քարը Քարը դրանցից մեկն է:
— Դուրս է գալիս... որ այն բոլորովին էլ թշնամի՞ն չի ստեղծել:
— Ոչ, թշնամին չի ստեղծել,— ասաց հրաշագործը: — Եվ ոչ էլ Սարումանը: Նման հմտություն հասանելի չէ ո՛չ Սաուրոնին, ո՛չ էլ Սարումանին: Պալանտիրները բերվել են Միջերկիր հեռավոր Էլդեմար երկրից, որը գտնվում է արևմուտքում, արևից էլ այն կողմ: Այդ քարերը Քարերը ստեղծել են Նոլդոր էլֆերը, կամ հնարավոր է, նույնիսկ, Ֆեանորն ինքը: Դա շատ վաղուց է եղել, այնքան վաղուց, որ տարիների հաշիվը մոռացվել է... Սակայն չկա մի այնպիսի բան, որ Սաուրոնը չկարողանա օգտագործել իր չար նպատակների համար: Հենց այդ պատճառով էլ Սարումանը բռնվել է: Պալանտիրն է կործանել նրան: Օգտագործել իրը, որի մեջ ավելի մեծ իմաստություն է դրված, քան քո սեփականն է, միշտ էլ կործանարար է: Բայց նա ինքն է մեղավոր: Հիմա՛ր: Նա թաքցրել է այդ քարը Քարը և օգտագործել իր սեփական նպատակների համար: Խորհրդում էլ ոչ մի անգամ պալանտիրների մասին բառ անգամ չի ասել: Իսկ մենք ժամանակ չունեինք մտածելու Գոնդորի պալանտիրների մասին, և այն մասին, թե ինչ ճակատագրի են արժանացել դրանք այդ թագավորությունը ցնցած ավերիչ պատերազմների ժամանակ: Մարդկանց հիշողության մեջ էլ չեն դրանք պահպանվել. նույնիսկ Գոնդորում շատ քչերն են հիշում դրանց մասին, իսկ Արնորի դունադանների գլխում պահպանվել է միայն այդ միակ երգը:
— Իսկ ինչպե՞ս էին անցյալի մարդիկ օգտագործում այդ քարերըպալանտիրները,— հարցրեց Փինը, զարմացած, որ իր բոլոր հարցերին պատասխանում են և մտածելով, թե որքան երկար կտևի Գենդալֆի այդ տրամադրությունը:
— Դրանց օգնությամբ նրանք տեսնում էին, թե ինչ է կատարվում հեռվում և կարողանում էին մտովի խոսել միմյանց հետ,— ասաց Գենդալֆը: Պալանտիրների շնորհիվ էր, որ նրանց հաջողվում էր հաջողվեց այդքան երկար պահպանել Գոնդորի ամբողջականությունը: Պալանտիրները տեղադրված էին Մինաս Անորում, Մինաս Իթիլում և Օրթհանքում: Սակայն բոլորը ենթարկվում էին գլխավոր պալանտիրին, որը . այն գտնվում էր Օսգիլիաթում՝ աստղազարդ գմբեթի Աստղային Գմբեթի տակ, որը հիմա ավերված է: Մնացած երեքը պահպանվում էին հեռավոր հյուսիսում: Էլրոնդի տանը պատմում են, որ դրանցից մեկը գտնվում էր Անումինասում, մյուսը՝ Ամոն Սուլում, և երրորդը՝ Էլենդիլի քարըՔարը, Աշտարակների Բլուրներում, որտեղից երևում են Միտլոնդ գետը և մոխրագույն նավերը, որ գտնվում են Լունի ծովածոցում: Պալանտիրները կարողանում էին ազատ կապ հաստատել միմյանց հետ, ընդ որում բոլոր գոնդորյան քարերը Քարերը բաց էին Օսգիլիաթի հայացքի համար: Եվ ահա, պարզվում է, որ միայն Օրթհանքն է դիմացել ժամանակի ճնշմանը և իզենգարդյան աշտարակի քարը Քարը երբեք չի լքել իր ապաստանը: Սակայն ի՞նչ կարող էր ցույց տալ այդ քարն Քարն իր տիրոջը, եթե մյուսների հետ կապը կտրված էր: Երևի միայն վաղեմի օրերի իրադարձություններ, ճիշտ է, էլի վատ չէ, բայց, երևում է, Սարումանին դա բավարար չէր: Նա օր-օրի ավելի հեռու էր գնումդիտում, մինչև որ վերջապես հայացքն ընկավ Բարադ-Դուրի վրա: Այդտեղ էլ նա բռնվեց: Ո՜վ գիտի, թե որտեղ են այժմ Արնորի և Գոնդորի քարերըՔարերը, հողի տա՞կ են թաքնված, թե՞ ծովի ջրերի խորքում: Բայց ամեն դեպքում , բոլոր դեպքերում, դրանցից մեկն ընկել է Սարումանի Սաուրոնի ձեռքը և դարձել նրա զենքը: Ինձ թվում է, դա Մինաս Իթիլի քարն Քարն է, քանզի այդ ամրոցը նա վաղուց է գրավել և դարձրել չարի կացարան՝ այն հիմա անվանվում է Մինաս Մորգուլ: Դժվար չէ հասկանալ, թե ինչպես է գերվել և շղթայվել Սարումանի թափառող հայացքը, և ինչպես են այդ պահից սկսած վախեցրել ու ահաբեկել նրան: Օրը օրի վրա, տարին տարու վրա Սաուրոնը մեկ համոզելով, մեկ սպառնալով սկսել է կառավարել Սարումանին. Գիշատիչը գիշատիչը հայտնվել է մեկ այլ գիշատչի ճանկերում... Այժմ օրթհանքյան քարը Օրթհանքի Քարը դարձել է Բարադ-Դուրի կախարդական հայելին. յուրաքանչյուր ոք, ով կնայի դրա մեջ, անմիջապես կտեղափոխվի ուղիղ Սև ամրոց Ամրոց և կտեսնի միայն այն, ինչ պետք ինչը կուզենա է Սև ՏիրակալինՏիրակալը, եթե, իհարկե, օժտված չէ երկաթյա կամքով:Իսկ ինչպե՜ս է այն դեպի իրեն ձգում: Ես ինքս եմ դա զգացել: Այն հիմա էլ է ինձ հրապուրում. ուզում եմ փորձել ուժերս, ստուգել, կարո՞ղ եմ արդյոք ազատել պալանտիրը Սաուրոնի իշխանությունից և ուղղել հայացքս՝ որտեղ կուզենամ: Ես կտեսնեի հիասքանչ Թիրիոնը՝ կորած անհուն ծովի ալիքների և ժամանակի մշուշում, կտեսնեի Ֆեանորի անհավատալի գործերը, կփորձեի թափանցել նրա անըմբռնելի մտքերի մեջ, գուցե նույնիսկ տեսնեի նրան աշխատանքի ժամանակ, երբ Ոսկե և Սպիտակ ծառերը ծածկված էին ծաղիկներով...
Գենդալֆը հոգոց հանեց և լռեց:
 
— Ափսոս, որ այդ մասին ես ոչինչ չգիտեի,— ասաց Փինը: — Իրոք, չէի հասկանում, թե ինչ եմ անում...
 
— Լավ էլ հասկանում էիր,— ասաց Գենդալֆը: — Գիտեիր, որ վատ ու հիմար բան ես անում և ինքդ էլ քեզ զգուշացնում էիր այդ մասին, բայց չլսեցիր ներքին ձայնիդ: Իսկ ես քեզ այն ժամանակ չզգուշացրեցի, որովհետև միայն հիմա, ճանապարհին խորհելով, այդ ամենը հասկացա: Սակայն նույնիսկ եթե ես քեզ զգուշացնեի, կարծում ես, դա քեզ կկասեցնե՞ր: Բոլորովին էլ ո՛չ: Քանզի դժվար է հավատալ, որ կրակն այրում է, քանի դեռ ձեռքդ չես պահել կրակի վրա: Իսկ հիմա, երբ արդեն այրվել ես, նախքան ձեռքդ կրակին տանելը ավելի երկար կմտածես:
 
— Ինչի՜ մասին ես խոսում,— վախեցավ Փինը,— արջևս դիր բոլոր յոթ Քարերը, և ես կփակեմ աչքերս ու ձեռքերս կխոթեմ գրպաններս:
 
— Ուրախ եմ լսել,— ասաց Գենդալֆը,— հենց դրա համար էլ պատմում էի այդ ամենը:
 
— Հա, մեկ էլ ուզում էի իմանալ... — սկսեց Փինը:
 
— Ողորմա՜,— բացականչեց Գենդալֆը: — Եթե բավարարեմ քո հետաքրքրասիրությունը պատմություններով, ապա մնացած օրերս ստպված կլինեմ անդադար խոսելով անցկացնել: Դե, Է՞լ ինչ ես ուզում իմանալ:
 
Ե՞ս: Բոլոր աստղերի անունները, բոլոր արարածների անունները, Միջերկիր աշխարհի պատմությունը, անդրծովյան երկրների պատմությունը,— ծիծաղեց Փինը: — Բայց ես չեմ շտապում, կարող եմ սպասել: Այն սև ամպի մասին էի ուզում հարցնել, որ ծածկեց լուսինը... Դու բղավեցիր. «Մորդորի Սուրհանդա՛կը»: Դա ի՞նչ է նշանակում: Ի՞նչ էր նրան պետք Իզենգարդում:
 
— Դա թևավոր Սև հեծյալ էր, Նազգուլ,— պատասխանեց Գենդալֆը: — Ի՞նչ էր պետք: Դե, օրինակ տանել քեզ իր հետ Սև Ամրոց:
 
— Բայց նա իմ հետևից չէր չէ՞ թռչում,— սարսռաց Փինը: — Չէ՞ որ նա դեռ չէր կարող իմանալ, որ ես...
 
— Իհարկե չէր կարող,— հաստատեց Գենդալֆը: — Ուղիղ գծով Օրթհանքից Բարադ-Դուր կլինի երկու հարյուր լիգ: Նույնիսկ նազգուլին այդ տարածությունը թռչելու համար առնվազն երեք-չորս ժամ է անհրաժեշտ: Սակայն Սարումանը, իհարկե, օրքերի ջոկատն ուղարկելուց հետո նայել է Քարին՝ տեսնելու, թե ինչպես են ընթանում գործերը, և թշնամին, երևի, կարդացել է նրա մտքերը և իմացել ավելի շատ, քան Սարումանը կուզենար: Սուրհանդակը թռչում էր իմանալու, թե ինչով է զբաղված Սարումանը: Բայց դա չի նշանակում, որ քո հետևից չեն գա: Կգան, մի կասկածիր: Կգան, և շատ շուտով: Եվ Սարումանը կհայտնվի ծուղակում: Գերուն հանձնել նա չի կարող, պալանտիր այլևս չունի: Նշանակում է նա կտրված է աշխարհից, և կարևորը՝ Սաուրոնի հարցերը անպատասխան կմնան: Սաուրոնը, բնականաբար, կորոշի, որ Սարումանը թաքցնում է գերուն և դիտմաբ չի նայում Քարին: Իսկ Նազգուլի առջև արդարանալ՝ անիմաստ գործ է: Իզենգարդը, ճիշտ է, ավերված է, բայց հետո՞ ինչ: Տերը դեռ ողջ է և իր համար նստած է աշտարակում: Մի խոսքով, ցանկանում է Սարումանը թե՝ ոչ, Սաուրոնի աչքերում նա կդառնա ապստամբ և անհնազանդ: Սակայն նա հրաժարվեց մեր օգնությունից, իսկ կարող էր մի ակնթարթում ազատվել բոլոր անախորժություններից: Թե ինչ է նա հիմա անելու, դա մեծ առեղծված է: Կարծում եմ, սակայն, որ քանի դեռ նա մնում է Օրթհանքում, նույնիսկ Ինյակը չի կարող նրա հախից գալ:
Վստահելի
1342
edits