Changes
/* Գլուխ յոթերորդ. Հելմյան Իջվածք */
Ռոհանցիները զգում էին, որ իրեց ուժերը սպառվելու վրա են: Նրանց կապարճները դատարկվել էին, տեգերն ու նիզակները վերջացել, սրերը բթացել, վահանները ճաքճքել: Երեք անգամ Էոմերն ու Արագորնը մի քանի քաջարի ռազմիկների հետ դուրս եկան դարպասի մոտ, երեք անգամ թշնամիների գլխավերևում փայլատակեց Անդրիլը, երեք անգամ թշնամիները Հելմյան դարպասի մոտից հետ շպրտվեցին...
Հանկարծակի պաշարվածների թիկունքում աղմուկ և բղավոցներ լսվեցին: Օրքերը ճարպկորեն, առնետների պես անաղմուկ անցել էին պարսպի միջով անցնող խողովակով, լուռ նստել ժայռերի ստվերում, մինչև բոլոր ռազմիկները նետվեն պարիսպների վրա ` կասեցնելու հերթական ավելի կատաղի գրոհը, ապա դուրս եկել թաքստոցից և վազել թիկունք: Նրանցից առաջինները արդեն հասել էին ձիերին պահպանող ջոկատին և մարտի մեջ մտել:
Ջիմլին ցած նետվեց պարսպի վրայից, ` ցնցելով ժայռերը կատաղի կանչով. «Քազադ, Քազադ», և վազելով կիրճի խորքը գործի դրեց իր տապարը:
— Այա-օ՜յ,— ճչում էր նա,— օրքերը թափանցել են կի՜րճ, այա-օ՜յ, Լեգոլա՜ս, այստե՜ղ երկուսիս էլ կբավականացնի, Լեգոլա՜ս, Քազադ այ-մենու՜:
Ծեր Գամլինգը, որը աշտարակից հետևում էր ճակատամարտին, ընդհանուր աղմուկի միջից լսեց թզուկի կանչը և հասկացավ, որ գործերը վատ են:
— Օրքերը թափանցել են նե՛րս,— ճչաց նա,— Հե՛լմ, Հե՛լմ, առա՛ջ , Հելմի պաշտպաններ: — Եվ այդպես կանչելով նա աստիճաններով ցած նետվեց, ճանապարհին վեսթֆոլդցիների ջոկատ հավաքելով:
Գամլինգի ջոկատն այնպես կատաղի և անսպասելի հարձակվեց օրքերի վրա, որ նրանք չկարողացան դիմակայել: Շուտով նրանք թշնամիներին քշեցին դեպի ժայռերով շրջապատված անկյունը, և շատերն այնտեղ իրենց մահը գտան, իսկ ողջ մնացածները ոռնալով փախան Իջվածքի խորքը, որտեղ նրանց դիմավորեցին գաղտնի քարանձավները հսկող ռազմիկների սրերը:
— Հարկավոր է փակել այդ առնետների անցքը,— փնթփնթաց Գամլինգը: — Ինձ ասել են, որ եթե գործ ունես քարի հետ, դիմիր թզուկի օգնությանը: Օգնի՛ր մեզ, բարի՛ Ջիմլի:
— Մարտական տապարով քար չես տաշի,— նկատեց Ջիմլին,— եղունգներով՝ նույնպես: Լավ, կփորձեմ անել , ինչ կարող եմ:
Ջիմլիի խորհրդով վեսթֆոլդցի ռազմիկները ոչ մեծ գլաքարերով և ժայռաբեկորներով զմռսեցին խողովակը, ` ջրի համար թողնելով միայն մի փոքր ճեղք: Անձրևից հետո վարարած հոսանքը արագ կուտակվեց ելքի մոտ , և ժայռերի միջև աստճանաբար լճակ գոյացավ:
— Վերևում չոր է,— ասաց Ջիմլին,— գնանք, Գամլինգ, տեսնենք ինչպես են ընթանում գործերը պարսպի վրա:
Լեգոլասը , Արագորնի և Էոմերի հետ կանգնած , մաքրում էր իր երկար դաշույնը: Ճակատամարտը կարճ ժամանակով դադարել էր, անհաջող գրոհից հետո թշնամիները հետ էին քաշվել:
— Քսանմե՛կ,— հայտարարեց Ջիմլին:
— Վատ չէ,— ասաց Լեգոլասը,— բայց իմ հաշվին արդեն երկու դյուժին սպանված թշնամի կա: Ստիպված եղա, ինչպես տեսնում ես, դաշույնով աշխատել:
Էոմերն ու Արագորնը կանգնած էին , հոգնած հենված սրերին: Ձախ կողմից՝ պարսպի տակից, ճչոցներ, որոտ ու շառաչյուն լսվեց , և ճակատամարտը վերսկսվեց: Սակայն Հորնբուրգը, ինչպես ժայռը փոթորկվող ծովում, առաջվա պես անսասան կանգնած էր: Դարպասից մի կույտ երկաթի ջարդոն էր մնացել, բայց գերաններից և քարերից պատրաստված արգելապատնեշը դեռ ոչ մի օրք չէր հաղթահարել:
Արագորնը նայեց գունատ աստղերին, մայր մտնող լուսնին և ասաց.
Նա դեռ չէր հասցրել ավարտել խոսքը, երբ նորից հնչեցին շեփորները: Կիրճը թնդաց պայթյունի որոտից. ներքևում փայլատակեց կրակը, և ծխի թանձր ամպ բարձրացավ երկինք: Պարիսպը փլվեց, և ազատություն ստացած ջուրը թշշալով ու փրփրելով դուրս վազեց պատի վրա առաջացած վիթխարի անցքից, որտեղ արդեն կուտակվել էին օրքերի սև հրոսակները:
Այդ նույն ակնթարթին օրքերը կրկին սանդուղքներ մոտեցրին պարիսպներին և հարյուրներով սկսեցին մագլցել պատին: Վերջին գրոհը սև ալիքի պես սրբեց տարավ բոլոր նրանց, ովքեր դեռ մնացել էին պարիսպների վրա: Պաշտպանների մի մասը , պայքարելով լուրաքանչյուր թիզի համար , նահանջեց դեպի քարանձավները, իսկ մյուս մասն ապաստան գտավ ամրոցում:
Կիրճից լայն սանդուղք էր բարձրանում դեպի Հորնբուրգի ետնամուտքի դարպասը: Առաջին աստիճանների վրա , փայլատակող Անդրիլը ձեռքին , կանգնած էր Արագորնը: Օրքերը , սարսափով համակված , չէին համարձակվում մոտենալ: Ռոհանցիները , մեկիկ-մեկիկ ճանապարհ հարթելով թշնամու միջով , հասնում էին ամրոցին և վազելով բարձրանում աստիճաններով վեր՝ դեպի դարպասը: Ամենավերին աստիճանին, մի ոտքի վրա ծնկի իջած, քարացել էր Լեգոլասը: Նրա մոտ միայն մի նետ էր մնացել, և էլֆը աղեղը լարած ուշադիր հետևում էր օրքերի ամբոխին, ` պատրաստ նետահարելու յուրաքանչյուրին, ով կհամարձակվեր ոտք դնել աստիճաններին:
Արագորնը շրջվեց ու վազեց վերև, բայց հոգնածությունից ոտքերը չենթարկվեցին, ծալվեցին և նա սայթաքեց: Օրքերը , ուրախ ոռնոցով թաթերն առաջ պարզած , նետվեցին նրա հետևից: Ամենաառաջինը մեռած ընկավ աստիճաններին. Լեգոլասի վերջին նետը մխրճվեց նրա կոկորդը: Մյուսները ցատկեցին նրա դիակի վրայով և շարունակեցին վեր բարձրանալ, բայց վերևից ինչ-որ մեկը վիթխարի քար գլորեց, որը սրբեց տարավ բոլոր օրքերինբոլորին: Դարպասը շառաչյունով փակվեց Արագորնի հետևից:
Արագորնը գնաց աշտարակ: Այնտեղ նրան մտահոգիչ լուր հաղորդեցին. Էոմերն աշտարակում չէր:
Արագորնը բարձրացավ վերին սենյակները: Նեղ պատուհանի բացվածքում սևին էր տալիս թագավորի ուրվագիծը: Թեոդենը նայում էր ներքև՝ հովտին:
— Վերջը մոտ է,– — ասաց Թեոդենը: –Բայց — Բայց ես չեմ ուզում մնալ այստեղ և սպասել մահվան, ինչպես ծուղակն ընկած ծեր փորսուղը: Սպիտակաբաշը, Խասուֆելը Հասուֆելը և իմ թիկնազորի մյուս նժույգները բակում մեզ են սպասում: Լուսադեմին ես կհրամայեմ կփչել Հելմի մեծ եղջերափողը և կարշավեմ թշնամուն ընդառաջ: Դու կարշավե՞ս ինձ հետ, Արաթհորնի որդի: Գուցե դեռ մեզ հաջողվի ճեղքել նրանց պաշտպանությունը և դուրս գալ պաշարումից, իսկ եթե ոչ, կզոհվենք մարտում և կարժանանանք երգի, եթե իհարկե մինչ այդժամ կմնա ինչ-որ մեկը, որ երգի մեր մասին...
Բաժանվելով Թեոդենից , նա դուրս եկավ ամրոցից, բարձրացավ արտաքին պատի վրա և , ամրոցի շուրջը պտույտ կատարելով , հանգստացրեց ռազմիկներին՝ օգնելով նրանց հետ մղել ամենակատաղի գրոհները: Լեգոլասը կրնկակոխ հետևում էր նրան: Ներքևում ժամանակ առ ժամանակ խլացուցիչ որոտով կրակ էր բռնկվում, և ժայռերը ցնցվում էին ուժգին պայթյուններից: Օրքերը կրկին ու կրկին պատերին էին նետում կեռմաններով պարանները, մոտեցնում սանդուղքները, կրկին ու կրկին փորձում մագլցել պատի վրա, իսկ ռոհանցիները ցած էին նետում նրանց, և այդպես անվերջ... Հայտնվելով գլխավոր դարպասի գլխին, Արագորնը , ուշադրություն չդարձնելով նետերի ու տեգերի անձրևին, կանգ առավ և նայեց հեռուն: Արևելքում երկինքը փոքր ինչ գունատվել էր, լուսաբացն . սկսվում էրլուսաբացը:
Արագորնը ափն առաջ պարզած բարձրացրեց ձեռքը, ձեռքը՝ ի նշան բանակցությունների:
Այնպես վստահ և տիրական էր խոսում Արագորնը, միայնակ կանգնած ջարդված դարպասի գլխին, թշնամու անհամար հրոսակներին դեմ հանդիման, որ լեռնեցիներից շատերը զգուշավոր նայեցին ձորի ուղղությամբ, իսկ մյուսները հայացքները հառեցին երկինք: Բայց օրքերը միայն չարությամբ հռհռացին, և պատի վրա նետերի ու տեգերի տարափ տեղացին: Սակայն Արագորնն արդեն իջել էր պատից:
Խլացուցիչ դղրդյուն լսվեց, և կրակի լեզուներ խոյացան երկինք: Դարպասի կամարը, որի վրա քիչ առաջ կանգնած էր Արագորնը, փլուզվեց, և փոշու թանձր ամպը պարուրեց տարածքը: Պայթյունի ալիքից պաշտպանական ամրությունը ցրիվ եկավ այս ու այն կողմ: Արագորնը նետվեց ամրոց՝ թագավորի մոտ:
Օրքերը ուրախացած ոռնացին՝ պատրաստվելով պատի վրա առաջացած բացվածքից ներխուժել ամրոցի բակը, բայց հանկարծ նրանց թիկունքից խուլ աղմուկ լսվեց՝ լսվեց, նման մոտեցող փոթորկի ձայնի: Թշնամու զորքը , ուշադրությամբ ականջ դնելով , քարացավ: Վերջին շարքերից հարյուրավոր ձայներ գոռացին, որ լուսաբացն իր հետ իսկապես ինչ-որ տարօրինակ բան է բերում: Եվ այդ պահին աշտարակի գլխից անսպասելի ու սարսափազդու հնչեց Հելմի մեծ եղջերափողը:
Թշնամիները երերացին: Օրքերից շատերը փլվեցին գետնին և թաթերով փակեցին ականջները: Կիրճը պատասխանեց հզոր արձագանքով. ասես անտեսանելի փողհարները յուրաքանչյուր ժայռի և քարափի գլխից ընդունում էին մարտակոչը: Ամրոցի պաշտպանները ուրախ զարմանքով բարձրացրեցին գլուխները և ականջ դրեցին անվերջանալի արձագանքին: Եղջերափողի կանչը բազմապատկվում ու բազմապատկվում էր էր՝ տարածվելով շրջակա լեռներում, և նրան պատասխանում էին նորանոր եղջերափողերի ձայներ՝ հնչեղ ու ահարկու:
Եվ այդ պահին զարմացած զորքի առջև հայտնվեց թագավորը: Նրա նժույգը ճերմակ էր , ինչպես ձյունը, մի ձեռքին փայլում էր ոսկեզօծ վահանը, իսկ մյուս ձեռքին արծաթափայլ նիզակը: Թագավորի աջ կողմից ընթանում էր Արագորնը՝ Էլենդիլի ժառանգը, իսկ նրանց հետևից գալիս էին Էորլի տոհմի բարձրաստիճան իշխանները: Գիշերը նահանջեց նահանջեց՝ իր տեղը զիջելով լուսաբացին:
Այդ մարտակոչը շուրթներին շուրթերին, թագավորի հեծելազորը , աղմուկով և դղրդյունով , հեղեղի պես փլվեց թշնամիների գլխին: Մրրիկի պես ցաք ու ցրիվ տալով իրենց ճանապարհին ամեն ինչ, սլացան նրանք դարպասից մինչև գետը՝ տրորելով և ջախջախելով թշնամուն, ինչպես քամին խոտին: Կիրճի կողմից բարձր աղաղակներ լսվեցին. ողջ մնացած ռազմիկներն էին դուրս եկել քարանձավներից և մխրճվել թշնամու զորքի մեջ: Հորնբուրգի բոլոր պաշտպանները, ովքեր ընդունակ էին զենք բռնել, դուրս էին եկել մարտի: Լեռներում դեռ հնչում էր եղջերափողերի արձագանքը:
Թագավորն իր ասպետների հետ սլանում էր առաջ: Ոչ թշնամու լավագույն զինվորները, ոչ հաղթանդամ լեռնեցիները, ոչ էլ նրանց հրամանատարները չկարողացան դիմակայել թագավորին ու նրա շքախմբին: Նրանք բոլորը ընկնում էին գլխատված կամ խողխողված, կամ էլ փախչում առանց հետ նայելու: Թիկունքով շրջվելով նիզակներին և սրերին , թշնամիները փախչում էին գոռալով ու ոռնալով, քանզի նոր օրվա այգաբացը մեծ սարսափի և տարակուսանքի մեջ էր գցել նրանց:
Այդպես դուրս եկավ Հելմյան ամրոցից Թեոդեն արքան, այդպես ճանապարհ հարթեց նա թշնամիների զորքի միջով մինչև հողապատնեշ: Հողապատնեշի մոտ նրանք կանգ առան արևածագի շողերի ներքո, փայլատակող զրահներով ու զենքերով, և քարացան՝ նայելով ներքև, ներքև՝ հովտին, որն անճանաչելիորեն փոխվել էր:
Այնտեղ, որտեղ երեկ կանաչ ալիքների պես տարածվում էին բլուրները, մթին սևին էր տալիս խիտ անտառը: Հսկա ծառերը, մերկ ու լուռ, սպիտակավուն սաղարթներով, ճյուղերը միմյանց հյուսած և արմատները կանաչ խոտերի մեջ տարածած , շարք առ շարք անշարժ կանգնած էին: Ծառերի տակ թագավորում էր խավարը: Այդ անանուն անտառի եզրից մինչև հողապատնեշ կլիներ ընդամենը մի երեք հարյուր սաժեն, որտեղ էլ կուտակվել էր Սարումանի վիթխարի զորքը: Իզենգարդցիները հայտնվել էին երկու կրակի միջև. մի կողմից ահեղ թագավորն էր, մյուս կողմից ահարկու անտառը: Հելմյան ամրոցից մինչև հողապատնեշ ընկած ամբողջ տարածքը դատարկվել էր, բայց հողապատնեշից ներքև ներքև՝ թվում էր , թե սև ճանճերի հսկայական պարս է բզզում ու գալարվում այս ու այն կողմ: Զուր էին օրքերը ջանք թափում մագլցել կիրճը շրջապատող լանջերին. արևելյան լեռները չափազանց կտրուկ էին, իսկ արևմուտքից մոտենում էր անխուսափելի մահը:
Հանկարծակի բլրի կատարին, ասես մի աստղ ծագող արևի շողերի ներքո, երևաց փայլատակող սպիտակ հագուստով հեծյալը: Հնչեցին եղջերափողերը: Սպիտակ ձիավորի հետևում բուսնեցին հազարից ավելի հետյոտն ռազմիկներ, և այդ հազարանոց զորքը մերկացրած սրերով գահավիժեց լանջն ի վար: Զորքի առջևից սլանում էր բարձրահասակ, ատլետիկ կազմվածքով, կարմիր վահանը ձեռքին զորեղ մի դյուցազն:
Իզենգարդի հրոսակները ոռնալով ու ղժժալով գալարվում էին երկու կրակի արանքում: Աշտարակից կրկին հնչեց եղջերափողի ձայնը , և թագավորի հեծելազորը հեծելազորն անցնելով հողապատնեշի անցումը , քառատրոփ արշավով սլացավ հարձակման: Բլուրների լանջերից հեղեղի պես ցած էին գահավիժում Վեսթֆոլդի տիրակալ Էրքենբրանդի ռազմիկները, իսկ առջևից՝ առջևից, ինչպես թեթևոտն եղնիկը, սմբակներով հազիվ դիպչելով գետնին , լանջի վրայով թռչում էր Լուսաչը: Սպիտակ Ձիավորի ահեղ տեսքից թշնամիները վերջնականապես խելագարվեցին: Լեռնեցիները գլուխները կորցրած բերանքսիվայր փռվեցին գետնին, օրքերը ղժժալով ցած գցեցին նիզակներն ու դաշույնները և իրար գլուխ ջարդելով փախուստի դիմեցին: Անհամար զորքը աչքի առաջ ցրվում էր, ինչպես քամուց քշվող սև ծխի ամպը: Սարսափից խելագարված օրքերը փրկություն որոնելով թաքնվեցին ծառերի տակ՝ մթին անտառի մռայլ խավարում, բայց այնտեղից դուրս գալ նրանցից ոչ մեկին այլևս չհաջողվեց:
=== Գլուխ ութերորդ. Ճանապարհ դեպի Իզենգարդ ===