Changes
Արտադրության ոլորտների մի մասը նրանցում գործադրվող կապիտալի միջակ կամ միջին կառուցվածք ունի, այսինքն բոլորովին կամ թե մոտավորապես այնպիսին, ինչպիսին հասարակական միջին կապիտալի կառուցվածքն է։
Այս ոլորտներում արտադրվող ապրանքների արտադրության գինն ամբողջովին կամ մոտավորապես համընկնում է փողով արտահայտված իրենց արժեքի հետ։ Եթե մաթեմատիկական սահմանին հասնելու ոչ մի ուրիշ եղանակ չլիներ, ապա կարելի էր բավականանալ սրանով։ Հասարակական կապիտալը մրցման միջոցով այնպես է բաշխվում արտադրության տարբեր ոլորտների միջև, որ ամեն մի ոլորտում արտադրության գները կազմվում են միջին կառուցվածք ունեցող այս ոլորտների արտադրության գների օրինակով, այսինքն = է k + kp´ (արտադրության ծախքը, պլյուս շահույթի միջին նորմայի ու արտադրության ծախքի արտադրյալը)։ Բայց շահույթի այս միջին նորման ոչ այլ ինչ է, բայց եթե տոկոսապես հաշված շահույթը միջին կառուցվածք ունեցող հիշյալ ոլորտում, որտեղ ուրեմն շահույթը համընկնում է հավելյալ արժեքի հետ։ Հետևաբար շահույթի նորման, արտադրության բոլոր ոլորտներում միևնույնն է, այս ինքն հավասարեցված է արտադրության այս միջին ոլորտների նորմաների համեմատ, որտեղ կապիտալի միջին կառուցվածքն է իշխում։ Ըստ այսմ արտադրության բոլոր տարբեր ոլորտների շահույթների գումարը պետք է հավասար լինի հավելյալ արժեքների գումարին, և հասարակական, ամբողջ արդյունքի արտադրության գների գումարը հավասար լինի նրա արժեքի գումարին։ Բայց պարզ է, որ տարբեր կառուցվածք ունեցող արտադրական ոլորտների հավասարումը միշտ պետք է ձգտի հավասարեցնելու հիշյալները միջին կառուցվածք ունեցող ոլորտներին, անկախ այն հանգամանքից, թե սրանք ճշգրտորեն թե մոտավորապես են համապատասխանում հասարակական ամբողջ կապիտալի մաթեմատիկական միջինին։ Այս միջինին ավելի կամ պակաս մոտեցող ոլորտների միջև կրկին հավասարման տենդենց է նկատվում, որը ձգտում է իդեալական, այսինքն իրականում գոյություն չունեցող միջին մակարդակին, այն է՝ ձգտում է հարմարվել այդ մակարդակին, որպես իր նորմայի։ Հետևապես, ինչպես տեսնում ենք, անհրաժեշտորեն էշխում իշխում է արտադրության գներն արժեքի սոսկ փոխակերպված ձևեր դարձնելու կամ թե շահույթները հավելյալ արժեքի սոսկական մասերի փոխարկելու տենդենցը, ընդորում շահույթի այդ մասերը բաշխվում են ոչ թե հավելյալ արժեքի համեմատ, որ արտադրված է արտադրության ամեն մի առանձին ոլորտում, այլ արտադրության յուրաքանչյուր ոլորտում գործադրված կապիտալի մասսայի համեմատ, այնպես որ կապիտալի հավասարամեծ մասսաներին, ինչ կառուցվածք էլ որ ունենան սրանք, հասարակական ամբողջ կապիտալի արտադրած հավելյալ արժեքի ամբողջության հավասարամեծ բաժիններ (պատկական մասեր) են ընկնում։
Այսպիսով ուրեմն, միջին կամ թե մոտավորապես միջին կառուցվածք ունեցող կապիտալների համար արտադրության գինը բոլորովին կամ թե մոտավորապես համընկնում է արժեքի հետ, և շահույթը համընկնում է նրանց արտադրած հավելյալ արժեքի հետ։ Մյուս բոլոր կապիտալները, անկախ իրենց կառուցվածքից, մրցման ճնշումի տակ ձգտում են հավասարվելու սրանց։ Բայց որովհետև միջին կառուցվածքի կապիտալները հավասար են կամ թե մոտավորապես հավասար են միջին հասարակական կապիտալին, ուստի բոլոր կապիտալները, անկախ իրենց իսկ արտադրած հավելյալ արժեքից, ձգտում են իրենց ապրանքների գների միջոցով իրացնել ոչ թե իրենց արտադրած հավելյալ արժեքները, այլ միջին շահույթը, այսինքն ձգտում են իրացնել արտադրության գները։
Մյուս կողմից, կարելի է ասել, որ ամենուրեք, որտեղ մի միջին շահույթ, հետևաբար շահույթի մի ընդհանրական նորմա է գոյանում,— ինչ եղանակով էլ որ ստացված լինի այս հետևանքը,— այս միջին շահույթն, ուրիշ բան չի կարող լինել, բայց եթե հասարակական միջին կապիտալին բաժին ընկնող շահույթ, որի գումարը հավասար է հավելյալ արժեքների գումարին և որ այն գները, որոնք ստացվում են այս միջին շահույթն արտադրության ծախքի վրա ավելացնելու միջոցով, ուրիշ բան չեն կարող լինել, բայց եթե արտադրության գների փոխարկված արժեքներ։ Ոչինչ չէր փոխվի, եթե արտադրության որոշ ոլորտներում կապիտալները որևէ պատճառով չենթարկվեին հավասարման պրոցեսին։ Այս դեպքում միջին շահույթը կհաշվվեր հասարակական կապիտալի այն մասի համեմատ, որը մտնում է հավասարման պրոցեսի մեջ։ Պարզ է, որ միջին շահույթն ուրիշ բան չի կարող լինել, բայց եթե հավելյալ արժեքի ամբողջ մասսան, որ արտադրության յուրաքանչյուր ոլորտում բաշխված է այդտեղ ներդրված կապիտալների մասսաների վրա՝ սրանց մեծությունների համեմատ։ Միջին շահույթն իրացված անվճար աշխատանքի ամբողջությունն է, և այս ամբողջ մասսան, ճիշտ այնպես, ինչպես և վճարված՝ մեռյալ կամ թե կենդանի աշխատանքը, գտնում է իը իր արտահայտությունն ապրանքների ու փողի այն ամբողջ մասսայի մեջ, որ բաժին է ընկնում կապիտալիստներին։
Բուն դժվար հարցն այստեղ հետևյալն է. ինչպե՞ս է կատարվում շահույթների այս հավասարումը, որ հանգում է շահույթի ընդհանրական նորմային, քանի որ նա մի հետևանք է ակներևաբար և չի կարող ելակետ լինել։
Որ անհավասար քանակով կենդանի աշխատանք շարժման մեջ դնող կապիտալներն անհավասար քանակով հավելյալ արժեք են արտադրում, այս պարագան մինչև մի որոշ աստիճան այն է ենթադրում գոնե, որ աշխատանքի շահագործման աստիճանը կամ հավելյալ արժեքի նորման միևնույնն է, կամ թե ընդունվում է, որ այստեղ գոյություն ունեցող տարբերությունները հավասարվում են՝ իրական կամ թե երևակայական (պայմանական) համակշռող հիմունքների զորությամբ։ Այս ենթադրում է մրցում բանվորների միջև, ենթադրում է հավասարում այն պարագայի շնորհիվ, որ սրանք մշտապես արտադրության մի ոլորտից արտագաղթում են մյուս ոլորտները։ Հավելյալ արժեքի մի այսպիսի ընդհանրական նորմա — որպես տենդենց, ինչպես բոլոր տնտեսական օրենքները — մենք ենթադրել ենք իբրև թեորիական պարզացում. բայց իրականում նա արտադրության կապիտալիստական եղանակի փաստական նախադրյալն է, թեև ավելի կամ պակաս չափով կասեցվում է գործնական խոչընդոտների միջոցով, որոնք շատ կամ թե քիչ զգալի տեղական տարբերություններ են առաջ բերում, ինչպես, օրինակ, նստակեցության օրենքներն (settlement laws) Անգլիայում երկրագործական բանվորների համար։ Բայց թեորիայում ենթադրվում է, որ արտադրության կապիտալիստական եղանակի օրենքները զարգանում են զուտ կերպարանքով։ Իրականում միշտ միմիայն մոտկացում է տեղի ունենում. բայց այս մոտկացումն այնքան ավելի մեծ է, որքան ավելի շատ է զարգացած արտադրության կապիտալիստական եղանակը, և արքան ավելի շատ է վերացված նրա աղճատումն ու բարդացումը նախորդ տնտեսական կարգերի մնացորդների կողմից։
Ամբողջ դժվարությունն առաջանում է այն բանի շնորհիվ, որ ապրանքները չեն փոխանակվում պարզապես իբրև '''ապրանքներ''', այլ իբրև այնպիսի '''կապիտալների արդյունքներ''', որոնք հավելյալ արժեքի ամբողջ մասսայի նկատմամբ իրենց մեծության համեմատ մասնակցության են հավակնում, կամ նույնահավասար մեծության դեպքում՝ հավասար մասնակցության։ Եվ տվյալ կապիտալի կողմից տվյալ ժամանակամիջոցում արտադրված ապրանքների ընդհանուր գինը պետք է այս պահանջին բավարարություն տա։ Բայց այս ապրանքների ընդհանուր գինը սոսկ մի գումար է այն առանձին ապրանքների գների, որոնք կապիտալի արդյունքն, են կազմում։
Punctum saliens [վճռական կետն] ամենից ցայտուն երևան է գալիս, եթե մենք այսպես ենք ըմբռնում խնդիրը։ ենթադրենքԵնթադրենք, համապատասխան, արտադրամիջոցների տերը հենց իրենք բանվորներն են և իրենց ապրանքները նրանք միմյանց հետ են փոխանակում։ Այն ժամանակ այս ապրանքները կապիտալի արդյունք չէին լինի։ Նայած նրանց աշխատանքների տեխնիկական բնությանը տարբեր աշխատաճյուղերում գործադրված աշխատանքի միջոցների ու աշխատանքի մատերիալների արժեքը տարբեր կլիներ. նմանապես էլ, մի կողմ թողնելով գործադրված արտադրամիջոցների անհավասար արժեքը, վերջիններիս տարբեր մասսա կպահանջվեր աշխատանքի տվյալ քանակի համար, քանի որ մի որոշ ապրանք կարող է պատրաստվել մի ժամում, մի ուրիշը — մի օրում միայն և այլն։ Ենթադրենք, այնուհետև, որ այս բանվորները միահավասար ժամանակ են աշխատում, հաշվի առնելով այն հավասարումները, որոնք առաջ են գալիս աշխատանքի տարբեր լարունությունից և այլն։ Այն ժամանակ երկու բանվոր այն ապրանքների մեջ, որոնք նրանց օրական աշխատանքի արդյունքն են կազմում, նախ կփոխհատուցեին իրենց ծախսումները, գործածած արտադրամիջոցների արտադրության ծախքերը։ Վերջինները տարբեր կլինեին, համապատասխան նրանց աշխատանքի ճյուղերի տեխնիկական բնությանը։ Երկրորդ, նրանք երկուսն էլ հավասար քանակի նոր արժեք կստեղծեին, այն է՝ արտադրամիջոցներին միակցած բանվորական օրին հավասար արժեք։ Այս նոր արժեքը կպարունակեր նրանց աշխատավարձը, պլյուս հավելյալ արժեքը, նրանց անհրաժեշտ պահանջմունքներից գերազանցող հավելյալ աշխատանքը, որի արդյունքը սակայն հենց իրենց է պատկանում։ Եթե մենք կապիտալիստորեն արտահայտվենք, ապա երկուսն էլ ստանում են միևնույն աշխատավարձը, պլյուս միևնույն, շահույթը, այսինքն մի արժեք, որն արտահայտվում է, օրինակ, տասժամյա բանվորական օրվա արդյունքի մեջ։ Բայց նախ՝ նրանց ապրանքների արժեքները տարբեր կլինեին։ Օրինակ, I ապրանքում սրա համար գործադրված արտադրամիջոցների արժեքի ավելի մեծ մաս կպարունակվեր, քան II ապրանքում։ Այնուհետև, բոլոր հնարավոր տարբերությունները հաշվի առնելու համար նշենք, որ, օրինակ, I ապրանքը կենդանի աշխատանք ավելի շատ կկլաներ, ուրեմն իր պատրաստման համար ավելի երկարատև բանվորական ժամանակ կպահանջեր, քան II ապրանքը։ Հետևաբար այս I ու II ապրանքների արժեքները շատ տարբեր կլինեին։ Նույնպես տարբեր կլինեին ապրանքային այն արժեքների գումարները, որոնք I բանվորի ու II բանվորի կատարած աշխատանքի արդյունքն են տվյալ ժամանակամիջոցում։ Շահույթի նորմաներն էլ շատ տարբեր կլինեին I-ի ու II-ի համար, եթե մենք այստեղ որպես շահույթի նորմա ընդունենք այն հարաբերությունը, որ հավելյալ արժեքն ունի ծախսված արտադրամիջոցների ամբողջ արժեքի նկատմամբ։ Այն կենսամիջոցները, որ I ու II բանվորներն օրական սպառում են արտադրության ժամանակ և որոնք բռնում են աշխատավարձի տեղը, այստեղ կկազմեն կանխավճարված արտադրամիջոցների այն մասը, որ մենք այլ դեպքերում փոփոխուն կապիտալ ենք անվանում։ Բայց միահավասար բանվորական ժամանակվա հավելյալ արժեքները միևնույնը կլինեին I-ի ու II-ի համար, կամ թե էլ ավելի ստույգն ասած՝ որովհետև I-ն ու II-ը յուրաքանչյուրը մի բանվորական օրվա արդյունքի արժեքն է ստանում, ապա նրանք, կանխավճարված «հաստատուն» տարրերի արժեքը հանելուց հետո, միահավասար արժեք են ստանում, որի մի մասը կարող է որպես արտադրության մեջ սպառված կենսամիջոցների փոխհատուցում նկատվել, մյուս մասը, որն ստացվում է նախորդը հանելուց հետո՝ որպես հավելյալ արժեք։ Եթե I-ն ավելի շատ ծախսումներ է ունեցել, ապա սրանք փոխհատուցվել են նրա ապրանքի արժեքի ավելի մեծ մասով, որը փոխարինում է այս «հաստատուն» մասին, և հետևաբար նա պետք է իր արդյունքի ամբողջ արժեքի մի ավելի մեծ մասը դարձյալ ետփոխարկի այս հաստատուն մասի իրեղեն տարրերին, մինչդեռ II-ը, թեև այս ռուբրիկայով ավելի քիչ է ստանում, բայց նույնքան էլ քիչ ծախսում է հիշյալներին ետփոխարկելու համար։ Այսպիսով ուրեմն այս ենթադրության դեպքում շահույթի նորմաների տարբերությունը հանդիսանում է որպես մի անտարբեր հանգամանք, ճիշտ այնպես, ինչպես այսօր վարձու բանվորի համար մի անտարբեր հանգամանք է այն, թե իրենից քամած հավելյալ արժեքի քանակը շահույթի ինչ նորմա է արտահայտում, և ճիշտ այնպես, ինչպես միջազգային առևտրի մեջ տարբեր ազգերի շահույթի նորմաների տարբերությունը մի անտարբեր հանգամանք է նրանց ապրանքային փոխանակության համար։
Հետևաբար ապրանքների փոխանակությունն իրենց արժեքներով կամ մոտավորապես իրենց արժեքներով մի շատ ավելի ցած աստիճան է պահանջվում, քան արտադրության գներով կատարվող փոխանակությունը, որի համար կապիտալիստական զարգացման, մի որոշ բարձր աստիճան է պահանջվում։
Տարբեր ապրանքների գները միմյանց հանդեպ ինչ եղանակով էլ սկզբնապես սահմանվելիս կամ թե կարգավորվելիս լինենք նրանց շարժման վրա արժեքի օրենքն է իշխում։ Որտեղ նվաղում նվազում է նրանց արտադրության համար պահանջվող բանվորական ժամանակը, գներն ընկնում են, որտեղ նա մեծանում է, գները բարձրանում են՝ այլ հավասար պարագաներում։
Այսպիսով ուրեմն, բացի նրանից, որ արժեքի օրենքը տիրապետում է գների վրա ու գների շարժման վրա՝ միանգամայն իրավացի է ապրանքների արժեքները դիտել ոչ միայն թեորիապես, այլև պատմականորեն, իբրև արտադրության գների prius (նախորդ, աղբյուր)։ Այս վերաբերում է տնտեսական այնպիսի կարգերի, որտեղ արտադրամիջոցները պատկանում են իրեն բանողին, իսկ նման կարգեր ինչպես հին, այնպես էլ նորագույն աշխարհում գտնում ենք գյուղացու մոտ, որը սեփական աշխատանքով մշակում է իրեն պատկանող հողը, և արհեստավորի մոտ։ Այս համերաշխում է նաև առաջներում արտահայտած մեր այն հայացքի հետ<ref>Այն ժամանակ, 1865 թվականին, այս դեռ միայն Մարքսի «հայացքն» էր։ Այսօր, Մաուրերից սկսած մինչև Մորգանը, նախնադարյան համայնքին նվիրած մեծածավալ ուսումնասիրություններից հետո, մի իրողություն է այս, որը համարյա ոչ ոքի կողմից չի վիճարկվում։—Ֆ. Է.։<br>* [I Հրատ. մեջ «պահանջարկի» փոխարեն՝ «աոաջարկ»«առաջարկ», «փոքրի» փոխարեն՝ «մեծ»։ — Այս փոփոխությունը մտցնում ենք համաձայն ԻՄէԼԻՄԷԼ-ի կատարած ուղղումների։ — Խմբ.]։</ref> (հ. I, էջ 56), թե արդյունքների զարգացման ընթացքում տեղի ունեցող նրանց փոխարկումն ապրանքի առաջ է գալիս սկզբնապես տարբեր համայնքների միջև կատարվող, և ոչ թե միևնույն համայնքի անդամների միջև կատարվող փոխանակության հետևանքով։ Ինչ որ ասվում է այս նախնադարյան կարգերի մասին, պահպանում է իր ուժը նաև հետագա այն կարգերի նկատմամբ, որոնք հիմնված են ստրկության ու ճորտության վրա, ինչպես և արհեստի համքարային կազմակերպության նկատմամբ, քանի դեռ արտադրության յուրաքանչյուր ճյուղում ամրակցված արտադրամիջոցները միմիայն դժվարությամբ կարող են մի ոլորտից փոխադրվել մյուսը, և ուրեմն քանի դեռ արտադրության տարբեր ոլորտները որոշ սահմանների շրջանակում միմյանց հարաբերում են այնպես, ինչպես տարբեր երկրները կամ կոմունիստական համայնքները։
Որպեսզի գները, որոնցով փոխանակվում են ապրանքները միմյանց հետ, մոտավորապես համապատասխանեն իրենց արժեքներին, հարկավոր է միայն, որ 1) տարբեր ապրանքների փոխանակությունը դադարի զուտ պատահական կամ եզակի լինելուց. 2) որ, քանի դեռ մենք ապրանքների անմիջական փոխանակությունն ենք քննության առնում, այս ապրանքները երկու կողմից էլ արտադրվեն փոխադարձ պահանջմունքին մոտավորապես համապատասխանող հարաբերական քանակներով, մի բան, որ բխում է վաճառահանման փոխադարձ փորձից և որն ուրեմն երևան է գալիս իբրև երկարատև փոխանակության հետևանք, ու 3) որ, ինչ չափով մենք վաճառքի մասին ենք խոսում, ոչ մի բնական կամ թե արհեստական, մոնոպոլիա հնարավորություն չտա գործարքին մասնակցող կողմերին՝ արժեքից ավելի բարձր վաճառելու, կամ թե սրանց ստիպի արժեքից ավելի ցած վաճառելու։ Պատահական մոնոպոլիա ասելով մենք հասկանում ենք այն մոնոպոլիան, որը գնորդի կամ թե վաճառորդի համար առաջ է գալիս պահանջարկի ու առաջարկի պատահական դրությունից։
Այն ենթադրությունը, թե արտադրության տարբեր ոլորտների ապրանքները ծախվում են իրենց արժեքներով, բնականորեն այն է նշանակում միայն, որ նրանց արժեքը ձգողության այն կետն է, որի շուրջը պտտվում են նրանց գները և որի ուղղությամբ հավասարվում են նրանց մշտական բարձրացումներն ու անկումները։ Այնուհետև, բացի սրանից, միշտ պետք է տարբերել '''շուկայի արժեքը''', որի մասին հետո կխոսենք, այն առանձին ապրանքների անհատական արժեքից, որոնք արտադրվում են տարբեր արտադրողների կողմից։ Այս ապրանքներից մի քանիսի անհատական արժեքը շուկայի արժեքից ավելի ցածր է լինում (այսինքն նրանց արտադրության համար ավելի քիչ բանվորական ժամանակ է պահանջվում, քան շուկայի արժեքն է արտահայտում), մյուսներինը շուկայի արժեքից ավելի բարձր։ Շուկայի արժեքը պետք է դիտել մի կողմից իբրև մի ոլորտում արտադրված ապրանքների միջին արժեք, մյուս կողմից՝ իբրև այն ապրանքների անհատական արժեք, որոնք արտադրվում են տվյալ ոլորտին հատուկ միջին պայմաններում և որոնք նույն ոլորտի արդյունքների մեծագույն մասն են կազմում։ Միմիայն արտակարգ կոմբինացիաների դեպքում է, որ ամենավատ պայմաններում կամ թե ամենաբարենպաստ պայմաններում արտադրված ապրանքներն են կարգավորում շուկայի արժեքը, որն իր հերթին տատանումների կենտրոն է կազմում շուկայի գների համար,— որոնք սակայն նույնն են լինում միևնույն տեսակի ապրանքների համար։ Եթե սովորական պահանջարկին բավարարություն է տալիս միջին արժեք ունեցող ապրանքների առաջարկը, ուրեմն միջակա արժեք ունեցող ապրանքների այն մասսան, որը գտնվում է երկու ծայրաթևի արանքում, ապա այն ապրանքները, որոնց անհատական արժեքը շուկայի արժեքից ավելի ցած է կանգնած, իրացնում են մի լրացուցիչ հավելյալ արժեք կամ լրացուցիչ շահույթ, մինչդեռ, այն ապրանքները, որոնց անհատական արժեքը շուկայի արժեքից ավելի բարձր է կանգնած, չեն կարողանում իրացնել իրենց պարունակած հավելյալ արժեքի մի մասը։
Խնդրի պարզեցմանը բնավ չի օգնում այն պնդումը, թե ամենավատ պայմաններում արտադրված ապրանքների վաճառքն ապացուցում է, որ նրանք անհրաժեշտ են պահանջարկը* [''Տես 8 ծան. հետո''] բավարարելու համար։ Եթե ենթադրված դեպքում գինը շուկայի միջին արժեքից ավելի բարձր լիներ, ապա պահանջարկն ավելի փոքր* [''Տես 8 ծան. հետո''] կլիներ։ Որոշ անփոփոխ գների դեպքում ապրանքների մի որևէ տեսակ շուկայում կարող է մի որոշ ասպարեզ գրավել. գների փոփոխության դեպքում ասպարեզը լոկ այն ժամանակ է միևնույնը մնում, եթե բարձր գինը զուգադիպում է ապրանքի մի ավելի փոքր քանակի, ու ավելի ցածր գինը ապրանքի մի ավելի մեծ քանակի։ Իսկ եթե պահանջարկն այնքան ուժեղ է, որ չի սեղմվում նույնիսկ այն ժամանակ, երբ գինը կարգավորվում է ամենավատ պայմաններում արտադրված ապրանքների արժեքով, ապա այս վերջին տեսակի ապրանքներն են որոշում շուկայի արժեքը։ Այս հնարավոր է այն ժամանակ միայն, երբ պահանջարկը սովորականից բարձրանում է, կամ թե առաջարկը սովորականից ցած է ընկնում։ Վերջապես, եթե արտադրված ապրանքների մասսան ավելի մեծ է, քան այն, որ կարողանում է վաճառահանվել շուկայի միջին արժեքներով, ապա լավագույն պայմաններում արտադրված ապրանքներն են կարգավորում շուկայի արժեքը։ Սրանք կարող են, օրինակ, ծախվել լիովին կամ թե մոտավորապես իրենց անհատական արժեքով, ըստ որում կարոդ կարող է պատահել, որ ամենավատ պայմաններում արտադրված ապրանքները գուցե չեն իրացնում նույնիսկ իրենց արտադրության ծախքը, այնինչ միջին պայմաններում արտադրված ապրանքները կարողանում են իրացնել իրենց պարունակած հավելյալ արժեքի մի մասը միայն։ Ինչ որ այստեղ ասված է շուկայի գների մասին, վերաբերում է արտադրության գնին էլ, հենց որ սա բռնում է շուկայի արժեքի տեղը։ Արտադրության գինը կարգավորվում է ամեն մի ոլորտում և կարգավորվում է նմանապես առանձին պարագաների համաձայն։ Բայց ինքն արտադրության գինն է դարձյալ այն կենտրոնը, որի շուրջը պտտվում են օրվա շուկայի գները և որի ուղղությամբ նրանք հավասարվում են որոշ ժամանակաշրջաններում (տես Ռիկարդոյի մոտ արտադրության գինն ամենավատ պայմաններում կիրառվող աշխատանքով որոշելու մասին։ [«Principles etc.», London, 1852, p. 37, 38])։
Ինչպես էլ որ կարգավորելիս լինեն գները, ստացվում է հետևյալը.
1) Արժեքի օրենքն իշխում է գների շարժման վրա այնպես, որ արտադրության համար անհրաժեշտ բանվորական ժամանակի նվազումը կամ թե աճումը բարձրացնում կամ թե գցում է արտադրության գները։ Այս իմաստով, որ Ռիկարդոն (որն իհարկե զգում է, որ իր արտադրության գները շեղվում են ապրանքների արժեքներից) ասում է, թե «այն հետազոտությունը, որի վրա նա ուզում է դարձնել ընթերցողի ուշադրությունը, վերաբերում է ապրանքների հարաբերական արժեքի, և ոչ թե նրանց բացարձակ արժեքի փոփոխության հետևանքներին [D. Ricardo, ն. տ., էջ 15 — կամ Д. Рикардо: Начала политической экономии, Соцэкгиз, 1935, стр. 12]։
2) Միջին շահույթը, որով որոշվում են արտադրության գները, միշտ պետք է մոտավորապես հավասար լինի հավելյալ արժեքի այն քանակին, որը տվյալ մի կապիտալի բաժին է ընկնում, որպես հասարակական ամբողջ կապիտալի մի համապատասխան մասի։ Ընդունենք թե շահույթի ընդհանրական նորման և ուրեմն միջին շահույթը արտահայտվում է փողային մի արժեքով, որն ավելի բարձր է, քան իրական միջին հավելյալ արժեքը, արտահայտված իր փողային արժեքով։ Որչափով որ այստեղ կապիտալիստներն են նկատի առնվում, ապա նշանակություն չունի, թե նրանք փոխադարձաբար 10 թե՞ 15% շահույթ են վերադիր հաշվում։ Այդ տոկոսադրույքներից մեկը նույնքան քիչ է համապատասխանում ապրանքների իրական արժեքին, որքան և մյուսը, որովհետև փողային արտահայտության չափազանցումը փոխադարձ է։ Իսկ ինչ վերաբերում է բանվորներին (քանի որ այստեղ ենթադրվում է, որ նրանք ստանում են իրենց նորմալ աշխատավարձը, հետևաբար միջին շահույթի բարձրացումը չի նշանակում աշխատավարձից կատարվող մի իրական հանուրդ, այսինքն չի նշանակում մի բոլորովին այլ բան, քան կապիտալիստի նորմալ հավելյալ արժեքն է), ապա ապրանքների գների այն բարձրացմանը, որն առաջ է գալիս միջին շահույթը բարձրացնելու հետևանքով, պետք է համապատասխանի փոփոխուն կապիտալի փողային արտահայտության մի բարձրացում։ Եվ իրոք, շահույթի նորմայի ու միջին շահույթի մի այսպիսի անվանական բարձրացում այն դրույքից վեր, որը տրվում է իրական հավելյալ արժեքի և կանխավճարված ամբողջ կապիտալի հարաբերությամբ, հնարավոր չի՝ առանց իր հետևից բերելու աշխատավարձի բարձրացում ու նմանապես այն ապրանքների գների բարձրացում, որոնք հաստատուն կապիտալն են կազմում է կազմում։ Նույն կարգով ընդհակառակն է տեղի ունենում ցածրացման ժամանակ։ Արդ, որովհետև ապրանքների ամբողջ արժեքն է կարգավորում ամբողջ հավելյալ արժեքը, իսկ սա էլ միջին շահույթի և ուրեմն շահույթի ընդհանրական նորմայի բարձրությունն է կարգավորում — իբրև տատանումների վրա իշխող ընդհանրական օրենք,— ապա ուրեմն արժեքի օրենքն է, որ կարգավորում է արտադրության գները։
Մրցման կատարածն այն է, որ նա,— և այն էլ սկզբնապես մի ոլորտում,— ապրանքների անհատական տարբեր արժեքներից մի նույնահավասար շուկայի արժեք ու շուկայի գին է գոյացնում։ Բայց տարբեր ոլորտների կապիտալների մրցման հետևանքով է միայն, որ առաջ է գալիս արտադրության գինը, որը հավասարեցնում է շահույթի նորմաները տարբեր ոլորտների միջև։ Վերջինիս համար պահանջվում է արտադրության կապիտալիստական եղանակի ավելի բարձր զարգացում, քան նախորդի համար։
Որպեսզի արտադրության, միևնույն ոլորտի, միևնույն տեսակի ու մոտավորապես միևնույն որակի ապրանքները ծախվեն իրենց արժեքներով, սրա համար անհրաժեշտ է երկու պայման։
'''Առաջին'''. տարբեր անհատական արժեքները պետք է հավասարվեն, կազմելով '''մի, ''' հասարակական արժեք, այն է՝ վերևում ներկայացրած շուկայի արժեքը, իսկ սրա համար միևնույն, տեսակ ապրանքներ արտադրողների միջև պահանջվում է մրցում, ինչպես և շուկայի առկայություն, որտեղ նրանք միասնաբար առաջարկում են իրենց ապրանքները։ Որպեսզի այն ապրանքների շուկայի գինը, որոնք միանման են, բայց որոնցից յուրաքանչյուրն արտադրվել է անհատական տարբեր գունավորում ունեցող պարագաներում , որպեսզի այդ գինը համապատասխանի շուկայի արժեքին, ոչ սրանից դեպի վեր շեղվի բարձրանալու հետևանքով, ոչ էլ նրանից դեպի ցած՝ անկման հետևանքով, պահանջվում է, որ այն ճնշումը, որ գործում են միմյանց վրա տարբեր վաճառորդները, բավականաչափ մեծ լինի ապրանքների մի մասսա շուկա նետելու համար, որը համապատասխանում է հասարակական պահանջմունքին, այսինքն ապրանքների մի քանակ, որի համար հասարակությունը ընդունակ է վճարելու շուկայի արժեքը։ Եթե արդյունքների մասսան, գերազանցում է այս պահանջմունքից, ապա ապրանքները պետք է ծախվեն իրենց շուկայի արժեքից ցած. ընդհակառակը, նրանք պետք է իրենց շուկայի արժեքից բարձր վաճառվեն, եթե արդյունքների մասսան բավական մեծ չլինի, կամ որ միևնույնն է, եթե վաճառորդների միջև կատարվող մրցման ճնշումն այնքան ուժեղ չլինի, որ նրանց ստիպի ապրանքների այս մասսան շուկա հանելու։ Եթե փոխվեր շուկայի արժեքը, ապա կփոխվեին նաև այն պայմանները, որոնցով կարող էր ծախվել ապրանքների ամբողջ մասսան։ Եթե ընկնում է շուկայի արժեքը, ապա միջին հաշվով ընդլայնվում է հասարակական պահանջմունքը (որի տակ այստեղ միշտ վճարունակ պահանջմունք է հասկացվում), և որոշ սահմաններում կարող են ապրանքների ավելի մեծ մասսաներ կլանվել։ Եթե բարձրանում է շուկայի արժեքը, ապա սեղմվում է ապրանքների նկատմամբ եղած հասարակական պահանջմունքը, և նրանց ավելի փոքր մասսաներն են կլանվում։ Հետևաբար, եթե պահանջարկն ու առաջարկը կարգավորում են շուկայի գինը, կամ ավելի շուտ, կարգավորում են շուկայի գների շեղումները շուկայի արժեքից, ապա մյուս կողմից շուկայի արժեքն է կարգավորում պահանջարկի ու առաջարկի հարաբերությունը կամ այն կենտրոնը, որի շուրջը տատանվում են շուկայի գները, ենթակա լինելով պահանջարկի ու առաջարկի երերումների ազդեցությանը։
Եթե մենք խնդիրը քննենք ավելի մոտից, ապա կգտնենք, որ այն պայմանները, որոնք որոշիչ են առանձին ապրանքի արժեքի նկատմամբ, այստեղ վերարտադրվում են իբրև պայմաններ, որոնք որոշիչ են ապրանքների մի ամբողջ խմբի արժեքի համար. չէ որ կապիտալիստական արտադրությունը հենց այն գլխից մասսայական արտադրություն է, և չէ որ արտադրության ուրիշ՝ ավելի պակաս զարգացած եղանակների պայմաններում էլ սրանց ապրանքներն,— առնվազն սրանց գլխավոր ապրանքները,— որոնք թեև արտադրվում են բազմաթիվ մանր մասնական արտադրողների մոտ ու փոքր մասսաներով, սակայն որպես նրանց ընդհանուր արդյունք խոշոր մասսաներով համակենտրոնացվում են շուկայում հարաբերաբար սակավաթիվ վաճառականների ձեռքին, կուտակվում և վաճառքի են հանվում իբրև մի ամբողջ արտադրաճյուղի կամ թե սրա մի ավելի մեծ կամ թե ավելի փոքր բաղկացուցիչ մասի ընդհանուր արդյունք։
Այստեղ միանգամայն հարևանցիորեն նշենք, որ «հասարակական պահանջմունքը», այսինքն այն տարրը, որը կարգավորում է պահանջարկի սկզբունքը, էապես պայմանավորվում է տարբեր դասակարգերի միմյանց նկատմամբ ունեցած հարաբերությամբ ու նրանց տնտեսական փոխադարձ դիրքերով, այսինքն նախ՝ ամբողջ հավելյալ արժեքի և աշխատավարձի հարաբերությամբ ու երկրորդ՝ այն տարբեր մասերի հարաբերությամբ, որոնց որ տրոհվում է հավելյալ արժեքը (շահույթ, տոկոս, հողային ռենտա, հարկեր և այլն)։ Ուրեմն այստեղ ես ևս տեսնում ենք, թե ինչպես պահանջարկի ու առաջարկի հարաբերությամբ բացարձակապես ոչինչ չի կարող բացատրվել, քանի դեռ երևան չի հանված այն պատվանդանը, որի վրա գործում է այս հարաբերությունը։
Թեև ապրանքն ու փողը երկուսն էլ փոխանակային արժեքի ու սպառողական արժեքի միասնություն են, սակայն մենք արդեն տեսանք (I գիրք, գլ. I, 3), թե ինչպես առքի ու վաճառքի մեջ այդ երկու կատեգորիաները բևեռորեն բաժանվում են երկու ծայրաթևերի, այնպես որ ապրանքը (վաճառորդը) ներկայացնում է սպառողական արժեքը, իսկ փողը (գնորդը)՝ փոխանակային արժեքը։ Որ ապրանքը պետք է սպառողական արժեք ունենա, ուրեմն մի հասարակական պահանջմունք բավարարի, այս է, ինչպես տեսանք, վաճառքի նախադրյալներից մեկը։ Մյուս նախադրյալն այն է, որ ապրանքում պարունակվող աշխատանքի քանակը պետք է ներկայացնի հասարակականորեն անհրաժեշտ աշխատանք, հետևաբար ապրանքի անհատական արժեքը (և որ այս նախադրյալի դեպքում միևնույնն է՝ վաճառագինը) պետք է համընկնի նրա հասարակական արժեքի հետ<ref>K. Marx. «Zur Kritik der politischen Oekonomie», Berlin, 1859 [Կարլ Մարքս. «Քաղաքատնտեսության քննադատության շուրջը», գլ. I]։</ref>։
Ընդունենք, ընդհակառակը, որ շուկա բերված ապրանքի ամբողջ քանակը միևնույնն է մնում, բայց ավելի վատ պայմաններում արտադրված ապրանքների արժեքը չի հավասարվում ավելի լավ պայմաններում արտադրվածների արժեքի հետ, այնպես որ ավելի վատ պայմաններում արտադրված քանակի մի մասը մի հարաբերաբար զգալի մեծություն է կազմում ինչպես միջին մասսայի նկատմամբ, այնպես և մյուս ծայրաթևի նկատմամբ. այս դեպքում ավելի վատ պայմաններում արտադրված ապրանքների մասսան է կարգավորում շուկայի արժեքը կամ հասարակական արժեքը։
Վերջապես ընդունենք, որ միջին պայմաններից ավելի լավ պարագաներում արտադրված ապրանքային մասսան զգալի չափով գերազանցում է ավելի վատ պայմաններում արտադրված մասսայից և ինքը մի զգալի մեծություն է կազմում միջին հանգամանքներում արտադրված մասսայի նկատմամբ։ Այս դեպքում լավ պայմաններում արտադրված մասն է կարգավորում շուկայի արժեքը։ Այստեղ մենք անտեսում ենք շուկայի գերալցումը, երբ լավ պայմաններում արտադրված մասն է միշտ կարգավորում շուկայի գինը. բայց այստեղ մենք դեռ գործ չունենք շուկայի գնի հետ, որչափով որ սա տարբեր է շուկայի արժեքից, այլ գործ ունենք բուն իսկ շուկայի արժեքի տարբեր արտահայտությունների հետ<ref>Հողային ռենտայի շուրջը Շտորխի ու Ռիկարդոյի ժիջև միջև եղած վեճը (մի վեճ, որ լոկ խնդրի էությունից էր բխում. փաստորեն նրանք երկուսն էլ միմյանց նկատի չունեին) այն մասին, թե արդյոք շուկայի արժեքը (նրանց մոտ ավելի շուտ շուկայի գինը, resp. [համապատասխանորեն] արտադրության գինը) կարգավորվում է ամենից աննպաստ պայմաններում արտադրված ապրանքներո՞վ (Ռիկարդո), թե՞ ամենանպաստավոր պայմաններում արտադրվածներով (Շտորխ).— այս վեճն ուրեմն լուծվում է այն իմաստով, որ նրանք երկուսն էլ իրավացի են և երկուսն էլ՝ անիրավացի և որ երկուսն էլ միանգամայն անտեսել են միջին դեպքը։ Համեմատիր Կորբետի ասածներն այն դեպքերի մասին, երբ, գինը կարգավորվում է լավագույն պայմաններում արտադրված ապրբանքներովէ։— ապրբանքներով։— «Չպետք է կարծել, որ իբր նա (Ռիկարդոն) պնդում է, թե երկու տարբեր ապրանքների երկու որոշ խմբեր, ինչպես, օրինակ, մի գլխարկն ու մի զույգ կոշիկը, փոխանակվում են իրար հետ, եթե այս երկու որոշ խմբերից յուրաքանչյուրն արտադրված է աշխատանքի միահավասար քանակով. «Ապրանք» ասելով մենք պետք է այստեղ հասկանանք «ապրանքների որոշ տեսակ», և ոչ թե տվյալ անհատական գլխարկը, տվյալ զույգ կոշիկը և այլն։ Այս իմաստով առած՝ այն ամբողջ աշխատանքը, որն Անգլիայում արտադրում է բոլոր գլխարկները, պետք է դիտվի իբրև այս բոլոր գլխարկների միջև բաժանված աշխատանք։ Ինձ թվում է, որ սկզբնապես այս մատնանշված չի եղել և անտեսվում է այս ուսմունքի սովորական շարադրանքներում»։ („Observations on Certain Verbal Disputs Disputes in Political Economy etc.“, London, 1821, էջ 53, 54)։</ref>։
Իսկապես, բառիս ամենախիստ իմաստով վեր առած (իրականում այս իհարկե կատարվում է լոկ մոտավորապես ու հազարապատիկ կերպափոխված), I դեպքում միջին արժեքով կարգավորված ապրանքների ամբողջ մասսայի շուկայի արժեքը հավասար է նրանց անհատական արժեքների գումարին, ընդորում ծայրաթևերում արտադրված ապրանքների համար այս արժեքը ներկայանում է իբրև նրանց վզին փաթաթած միջին արժեք։ Վատթարագույն ծայրաթևում արտադրողներն այս դեպքում ստիպված են իրենց ապրանքներն անհատական արժեքից ավելի ցած վաճառելու լավագույն ծայրաթևում արտադրողները՝ նրանից ավելի բարձր։
II դեպքում երկու ծայրաթևում արտադրված արժեքային անհատական մասսաները չեն հավասարվում, և որոշիչ են հանդիսանում ավելի վատ պայմաններում արտադրված ապրանքները։ Խիստ իմաստով վեր առած՝ ամեն մի առանձին ապրանքի կամ թե ապրանքների ամբողջ մասսայի յուրաքանչյուր համապատասխան մասի միջին գինը կամ թե շուկայի արժեքը հիմա կորոշվեր ապրանքների ամբողջ մասսայի ընդհանուր արժեքով, որը կստացվեր տարբեր պայմաններում արտադրված ապրանքների արժեքները գումարելով, և արժեքային այդ գումարի այն համապատասխան մասով, որը բաժին կընկներ ամեն մի աոանձին ապրանքի։ Այսպիսով ստացված շուկայի արժեքն ավելի բարձր կանգնած կլիներ, քան ոչ միայն բարենպաստ ծայրաթևին, այլև միջին խավին պատկանած ապրանքների անհատական արժեքը, բայց նա դեռ ավելի ցած կանգնած կլիներ, քան անբարենպաստ ծայրաթևում արտադրված ապրանքների անհատական արժեքը։ Թե որչափով է շուկայի արժեքը մոտենում սրան կամ թե վերջապես համընկնում սրա հետ, այս ամբողջովին կախված է այն ծավալից, որ տվյալ ապրանքների ոլորտում բռնում է անբարենպաստ ծայրաթևում արտադրված ապրանքային մասսան։ Եթե պահանջարկը գերակշռում է նույնիսկ նվազագույն չափով, ապա անբարենպաստ պայմաններում արտադրված ապրանքների անհատական արժեքով է կարգավորվում շուկայի արժեքը։
Վերջապես, ինչպես III դեպքումն է, եթե բարենպաստ ծայրաթևում արտադրված ապրանքների քանակն ավելի մեծ տեղ է գրավում ոչ միայն մյուս ծայրաթևի, այլ և միջին, պայմանների համեմատությամբ, ապա շուկայի արժեքն ընկնում է միջին արժեքից ցած։ Միջին արժեքը, որ հաշվվում է երկու ծայրաթևի ու միջինի ապրանքների արժեքների գումարման միջոցով, այստեղ կանգնած է լինում միջին խմբի արժեքից ցած և մոտենում կամ թե հեռանում է նրանից, նայած այն հարաբերական ծավալին, որ ունի բարենպաստ ծայրաթևը։ Եթե պահանջարկը թույլ է առաջարկի հանդեպ, ապա բարենպաստ վիճակի մեջ դրված մասը, որքան էլ մեծ լինի սա, բռնաբար տեղ է գրավում, իր գինը մինչև իր անհատական արժեքը կծկելով։ Լավագույն պայմաններում արտադրված ապրանքների այս անհատական արժեքի հետ երբեք չի կարող համընկնել շուկայի արժեքը, բացի այն դեպքից, երբ առաջարկն ուժեղ չափով գերակշռում է պահանջարկից։
Այստեղ '''վերացականորեն''' պատկերացրած շուկայի արժեքի այս ամրակայումն իրական շուկայում կենսագործվում է գնորդների միջև տեղի ունեցող մրցմամբ, պահանջարկը ենթադրելով ճիշտ այնպիսի մեծություն, որ այսպիսով ամրակայված արժեքով կարողանա կլանել ապրանքների տվյալ մասսան։ Եվ այստեղ ահա մեր առջև ծառանում է մյուս կետը։
'''Երկրորդ'''։ Այն պարագան, որ ապրանքն սպառողական արժեք ունի, լոկ այն է նշանակում, որ նա որևէ հասարակական պահանջմունք է բավարարում։ Քանի դեռ մենք գործ ունեինք առանձին ապրանքների հետ միայն, մենք կարող էինք ենթադրել, որ այս որոշ ապրանքի նկատմամբ գոյություն ունի պահանջմունք և որ այս ապրանքի գնի մեջ արդեն ներփակված է նրա քանակը։ Բավարարելի պահանջմունքի չափով այնտեղ մենք դեռ չէինք զբաղվում։ Սակայն խնդրի այս քանակային կողմը մի էական մոմենտ է դառնում, երբ, մի կողմից, գործ ունենք մի ամբողջ արտադրաճյուղի արդյունքի հետ, մյուս կողմից՝ հասարակական պահանջմունքի հետ։ Հիմա անհրաժեշտ է դառնում այս հասարակական պահանջմունքի չափ, այսինքն նրա քանակի քննարկումը։
Շուկայի արժեքի վերաբերյալ հենց նոր տրված որոշումների մեջ ենթադրվում էր, թե արտադրված ապրանքների մասսան միևնույնն է մնում, տվյալ մի մեծություն է, թե այս մասսայի այն բաղադրամասերի հարաբերության մեջ է միայն փոփոխություն տեղի ունենում, որոնք արտադրված են տարբեր պայմաններում, և թե ուրեմն ապրանքների միևնույն մասսայի շուկայի արժեքը տարբեր եղանակով է կարգավորվում։ Ենթադրենք, թե այս մասսան կազմում է առաջարկի սովորական քանակը, ընդորում, մենք աչքաթող ենք անում այն հնարավորությունը, որ արտադրված ապրանքների մի մասը ժամանակավորապես կարող է շուկայից դուրս հանվել։ Եթե այս մասսայի նկատմամբ եղած պահանջարկն էլ սովորականն է մնում, ապա ապրանքը ծախվում է իր շուկայի արժեքով, անկախ այն հանգամանքից, թե քիչ առաջ հետազոտած դեպքերից որն է կարգավորում այս շուկայի արժեքը։ Ապրանքային մասսան ոչ միայն բավարարում է մի պահանջմունք, այլ նա այս բավարարում է սրա հասարակական ծավալով վերցրած։ Իսկ եթե քանակն ավելի փոքր կամ թե ավելի մեծ է, քան նրա նկատմամբ եղած պահանջարկը, ապա տեղի են ունենում շուկայի գնի շեղումներ շուկայի արժեքից։ Եվ առաջին շեղումն այն է, որ եթե քանակը շատ փոքր է, ապա վատթարագույն պայմաններում արտադրված ապրանքն է միշտ կարգավորում շուկայի արժեքը, իսկ եթե շատ մեծ է, այն միշտ լավագույն պայմաններում արտադրվածն է կարգավորում. որ հետևաբար ծայրաթևերից մեկն է որոշում շուկայի արժեքը, թեև տարբեր պայմաններում արտադրված մասսաների սոսկական հարաբերությանը նայելով, մի ուրիշ հետևանք պետք է ստացվեր։ Եթե պահանջարկի ու արդյունքի քանակի միջև եղած տարբերությունն ավելի զգալի է, ապա շուկայի գինը նմանապես ավելի զգալի չափով կշեղվի շուկայի արժեքից դեպի վեր կամ դեպի ցած։ Բայց տարբերությունն արտադրված ապրանքների քանակի ու նրանց այն քանակի միջև, որը հնարավոր է դարձնում ապրանքների վաճառքն իրենց շուկայի արժեքով, կարող է երկակի պատճառ. ունենալ։ Կամ փոխվում է հենց ինքն այս քանակը, դառնում է շատ փոքր կամ շատ մեծ, այնպես որ ուրեմն վերարտադրությունը տեղի է ունենամ մի այլ մասշտաբով, քան այն, որը կարգավորում էր տվյալ շուկայի արժեքը։ Այս դեպքում փոխվում է առաջարկը, թեև պահանջարկը միևնույնն է մնում, և սրա հետևանքով հանդես է գալիս հարաբերական գերարտադրություն կամ թերարտադրություն։ Կամ թե վերարտադրությունը, այսինքն առաջարկը, միևնույնն է մնում, այնինչ պահանջարկն ընկնում կամ բարձրանում է, մի երևույթ, որ կարող է տարբեր պատճառներ ունենալ։ Թեև այստեղ առաջարկի բացարձակ մեծությունը միևնույնն է մնացել, նրա հարաբերական մեծությունը, նրա մեծությունը պահանջմունքի համեմատությամբ, այսինքն սրա հետ չափած՝ փոխվում է։ Ներգործությունը նույնն է, ինչ որ առաջին դեպքում, միայն թե հակառակ ուղղությամբ։ Վերջապես, եթե փոփոխությունները տեղի են ունենում երկու կողմում էլ, բայց կամ հակադիր ուղղությամբ ու կամ եթե միևնույն ուղղությամբ, բայց ոչ միևնույն չափով, մի խոսքով, եթե ուրեմն երկկողմանի փոփոխություններ են տեղի ունենում, որոնք սակայն փոփոխում են երկու կողմերի միջև եղած նախկին համամասնությունը, ապա վերջնական հետևանքը միշտ պետք է հանգի վերևում քննած երկու դեպքերից մեկին։
Պահանջարկի ու առաջարկի գաղափարների ընդհանրական որոշման հետ կապված բուն դժվարությունն այն է, որ թվում է, թե այդ որոշումները հանգում են նույնաբանության։ Նախ քննենք առաջարկը, այսինքն այն արդյունքը, որ գտնվում է շուկայում կամ կարող է շուկա բերվել։ Մեր նպատակի համար բոլորովին անօգուտ մանրամասնությունների մեջ չմտնելով, մենք այստեղ վերցնում ենք արդյունաբերության տվյալ ամեն մի ճյուղի տարեկան վերարտադրության մասսան և ընդսմին անտեսում ենք այն, ավելի մեծ կամ թե ավելի փոքր հնարավորությունները, որոնց շնորհիվ տարբեր ապրանքներ կարող են շուկայից դուրս տարվել և ամբարվել, ասենք, ամենամոտակա տարում սպառվելու համար։ Այս տարեկան վերարտադրությունն ամենից առաջ արտահայտում է մի որոշ քանակ՝ չափ կամ թիվ, նայած թե ապրանքային մասսան չափվում է հատ-հատ թե որպես շարունակական մեծություն։ Սրանք ոչ միայն սպառողական արժեքներ են, որոնք բավարարում են մարդկային պահանջմունքները, այլ և սպառողական արժեքներ, որոնք գտնվում են շուկայում տվյալ քանակությամբ։ Երկրորդ՝ ապրանքների այս քանակը մի որոշ շուկայի արժեք ունի, որը կարելի է արտահայտել իբրև մի բազմապատիկն ապրանքի շուկայի արժեքի կամ ապրանքաչափի, որոնք ծառայում են իբրև միավորներ։ Ուստի շուկայում գտնվող ապրանքների քանակային ծավալի ու նրանց շուկայի արժեքի միջև ոչ մի անհրաժեշտ կապ չկա, քանի որ, օրինակ, որոշ ապրանքներ առանձնահատուկ բարձր արժեք ունեն, մյուսները առանձնահատուկ ցածր արժեք, այնպես որ արժեքի տվյալ մի գումարը կարող է արտահայտվել այս-ինչ ապրանքների մի շատ մեծ քանակով և ուրիշ ապրանքների մի շատ փոքր քանակով։ Շուկայում գտնված արդյունքների քանակի ու այս արդյունքների շուկայի արժեքի միջև միմիայն այս կապը գոյություն ունի. աշխատանքի արտադրողականության տվյալ պատվանդանի պայմաններում արտադրության ամեն մի առանձին ոլորտում արդյունքների մի որոշ քանակ պատրաստելը հասարակական բանվորական ժամանակի մի որոշ քանակ է պահանջում, թեև այս հարաբերությունն արտադրության տարբեր ոլորտներում միանգամայն տարբեր է և ոչ ներքին կապ չունի այս արդյունքների օգտակարության կամ թե նրանց սպառողական արժեքների առանձնահատուկ բնության հետ։ Մյուս բոլոր պարագաները հավասար ենթադրելով տեսնում ենք, որ եթե ապրանքի մի տեսակի a քանակը b բանվորական ժամանակ է նստում, ապա na քանակը nb բանվորական ժամանակ կպահանջի։ Այնուհետև. քանի որ հասարակությունն ուզում է իր պահանջմունքները բավարարելու համար մի արդյունք արտադրած ունենալ, նա պետք է վճարի այդ արդյունքի համար։ Եվ իրոք, քանի որ ապրանքային արտադրության ժամանակ աշխատանքի բաժանում է ենթադրվում, ապա հասարակությունն այս արդյունքները գնում է նրանով, որ նրանց արտադրության վրա ծախսում է իր տրամադրության տակ եղած բանվորական ժամանակի մի մասը, հետևաբար նա այդ արդյունքները գնում է այն բանվորական ժամանակի մի որոշ քանակով, որն ինքը տնօրինել կարող է։ Հասարակության այն մասը, որին աշխատանքի բաժանման հետևանքով բաժին է ընկնում՝ իր աշխատանքը կիրառել այս որոշ արդյունքների արտադրության վրա, պետք է մի էկվիվալենտ ստանա այն հասարակական աշխատանքի միջոցով, որը ներկայացված է նրա պահանջմունքները բավարարող արդյունքների մեջ։ Բայց ոչ մի անհրաժեշտ կապ չկա, այլ միմիայն պատահական կապ կա մի կողմից այն ծավալի, որով հասարակությունը ձգտում է հիշյալ որոշ արդյունքով բավարարվող պահանջմունքը գոհացնելու, և մյուս կողմից հասարակական աշխատանքի այն ամբողջ քանակի միջև, որը կիրառված է մի հասարակական արդյունքի վրա, այսինքն նրա ամբողջ բանվորական ուժի համապատասխան մասի միջև, որ հասարակությունը գործադրում է այս արդյունքի արտադրության վրա, հետևաբար այն ծավալի միջև, որ այս արդյունքի արտադրությունը գրավում է ամբողջ արտադրության մեջ։ Թեև յուրաքանչյուր առանձին արդյունք կամ թե ապրանքի մի տեսակի մի որոշ քանակ կարող է պարունակել իր արտադրության համար պահանջվող հասարակական աշխատանքը միայն և այս կողմից քննելով այս տեսակի ամբողջ ապրանքի շուկայի արժեքը միմիայն անհրաժեշտ աշխատանք է ներկայացնում, այնուամենայնիվ եթե որոշ ապրանքն արտադրված է եղել հասարակական պահանջմունքից հիմա գերազանցող մի չափով, ապա հասարակական բանվորական ժամանակի մի մասը վատնվել է, և այս դեպքում ապրանքային մասսան շուկայում հասարակական աշխատանքի մի շատ ավելի փոքր քանակ է ներկայացնում, քան իրապես պարունակվում է այդ մասսայի մեջ։ (Միմիայն այնտեղ, որտեղ արտադրությունը հասարակության իրական կանխորոշող վերահսկողության է ենթակա, հասարակությունը կապ է ստեղծում որոշ արդյունքների արտադրության վրա կիրառվող հասարակական բանվորական ժամանակի ծավալի ու այս արդյունքներով բավարարելի հասարակական պահանջմունքի ծավալի միջև)։ Այսպիսով ուրեմն, այս ապրանքները պետք է իրենց շուկայի արժեքից ցած ծախվեն, սրանց մի մասը կարող է նույնիսկ միանգամայն չծախված մնալ։— Ընդհակառակն է տեղի ունենում, եթե ապրանքի մի որոշ տեսակի արտադրության վրա կիրառված հասարակական աշխատանքի քանակը շատ փոքր է արդյունքով բավարարելի հասարակական առանձին պահանջմունքի ծավալի համեմատությամբ։— Բայց եթե հասարակական այն աշխատանքի քանակը, որը կիրառված է մի որոշ արդյունքի արտադրության համար, համապատասխանում է բավարարելի հասարակական պահանջմունքի ծավալին, այնպես որ արդյունքի արտադրված մասսան անփոփոխ պահանջարկի դեպքում համապատասխանում է վերարտադրության սովորական մասշտաբին, ապա ապրանքը ծախվում է իր շուկայի արժեքով։ Ապրանքների փոխանակությունը կամ թե վաճառքն այդ ապրանքների արժեքով նրանց հավասարակշռության ռացիոնալ հիմքը, բնական օրենքն է. այս օրենքից ելնելով է, որ պետք է բացատրել շեղումները, ոչ թե ընդհակառակը, շեղումներից ելնելով՝ բացատրել բուն իսկ օրենքը։
Ապրանքները գնվում են իբրև արտադրամիջոցներ կամ իբրև կենսամիջոցներ արտադրողական կամ թե անհատական սպառման մեջ մտնելու համար — ընդորում ոչինչ չի փոխվում այն բանի հետևանքով, որ ապրանքների մի քանի տեսակներ կարող են երկու նպատակին էլ ծառայել։ Հետևաբար, նրանց նկատմամբ պահանջարկ է լինում արտադրողների կողմից (այս դեպքում՝ կապիտալիստների կողմից, որովհետև ենթադրվում է, որ արտադրամիջոցները կապիտալի են փոխարկվում) ու սպառորդների կողմից։ Թվում է, թե սրանք երկուսն էլ նախ և առաջ ենթադրում են պահանջարկի կողմում հասարակական պահանջմունքի մի տվյալ քանակ, որին մյուս կողմում, տարբեր արտադրաճյուղերում, համապատասխանում են հասարակական արտադրության որոշ քանակներ։ Որպեսզի բամբակի արդյունաբերությունը նորից կատարի իր տարեկան վերարտադրությունը տվյալ մասշտաբով, սրա համար հարկավոր է բամբակի սովորական քանակը, իսկ եթե նկատի ունենանք կապիտալի կուտակման հետևանքով վերարտադրության տարեկան ընդլայնումը, ապա — այլ անփոփոխ պարագաներում — պահանջվում է բամբակի մի ավելադիր քանակ էլ։ Նույնն է նաև կենսամիջոցների վերաբերմամբ։ Բանվոր դասակարգը, որպեսզի շարունակի ապրել սովորական միջին եղանակով, պետք է նորից իր տրամադրության տակ ունենա անհրաժեշտ կենսամիջոցների առնվազը միևնույն քանակը, թեկուզ սա գուցե ավելի կամ թե պակաս չափով այլ կերպ բաշխված լինի կենսամիջոցների տարբեր տեսակների միջև. իսկ բնակչության տարեկան աճումն անհրաժեշտ է դարձնում այդ միջոցների նաև մի ավելադիր քանակ։ Նույնը կարելի է ասել, համապատասխան ուղղումներով, նաև մյուս դասակարգերի նկատմամբ։
Այսպիսով ուրեմն, թվում է, թե պահանջարկի կողմում կանգնած է հասարակական որոշ պահանջմունքի մի հայտնի մեծություն, որն իր բավարարման համար արդյունքի մի որոշ քանակ է պահանջում շուկայում։ Բայց այս պահանջմունքի քանակային որոշվածությունը միանգամայն առաձգական է ու երերուն։ Թվում է միայն, թե նա հաստատուն է։ Եթե կենսամիջոցներն ավելի էժան լինեին, կամ թե փողով վճարվող աշխատավարձը ավելի բարձր, ապա բանվորներն ավելի շատ ապրանք կգնեին, և այնպես կերևար, որ ապրանքի տվյալ տեսակի նկատմամբ ավելի մեծ «հասարակական պահանջմունք» գոյություն ունի. բոլորովին մի կողմ թողած պաուպերներին [չքավորներին] և այլն, որոնց «պահանջարկն» իրենց ֆիզիկական պահանջմունքի ամենանեղ սահմաններից էլ ցած է կանգնած լինում։ Եթե մյուս կողմից, օրինակ, բամբակն ավելի էժան լիներ, ապա կաճեր կապիտալիստների պահանջարկը բամբակի նկատմամբ, ավելի մեծ քանակով լրացուցիչ կապիտալներ կնետվեին բամբակի արդյունաբերության մեջ և այլն։ Ընդսմին ընդհանրապես չպետք է մոռացվի, որ մեր նախադրյալի համաձայն արտադրողական սպառման համար արվող պահանջարկը կապիտալիստի պահանջարկն է, և որ սրա բուն նպատակը հավելյալ արժեքի արտադրությունն է, այնպես որ ապրանքների մի որոշ տեսակ նա արտադրում է միմիայն հանուն հավելյալ արժեքի։ Մյուս կողմից այս չի խանգարում, որ կապիտալիստը, որչափով շուկայում հանդես է գալիս, օրինակ, իբրև բամբակի գնորդ, բամբակի նկատմամբ եղած պահանջմունքը ներկայացնի. չէ որ բամբակավաճառի համար էլ նշանակություն չունի, թե արդյոք գնորդը շապի՞կ է դարձնում բամբակը, թե՞ պիրոքսիլին, կամ թե չէ մտադիր է իր ականջներն ու ամբողջ աշխարհի ականջները խցել նրանով։ Բայց անշուշտ այս պարագան մեծ ազդեցություն է գործում նրա վրա, որպես տվյալ տիպի գնորդի վրա։ Բամբակի նկատմամբ ունեցած նրա պահանջմունքն էապես կերպափոխվում է այն հանգամանքի շնորհիվ, որ այս պահանջմունքն իրականում լոկ սքողում է շահույթ ստեղծելու նրա պահանջը։— Այն սահմանները, որոնց շրջանակում ապրանքների նկատմամբ '''շուկայում ''' ներկայացված պահանջմունքը — պահանջարկը — քանակապես տարբեր է '''իրական-հասարական պահանջմունքից''', իհարկե շատ տարբեր են տարբեր ապրանքների համար. ես նկատի ունեմ այն տարբերությունը, որ ստեղծվում է ապրանքների պահանջվող քանակի ու այն քանակի միջև, որ կպահանջվեր իրոք ապրանքի գնի փողային այլ արտահայտությունների դեպքում կամ թե գնորդների փողային կամ կենսական այլ հարաբերությունների դեպքում։
Ավելի հեշտ բան չկա, քան այն խնդրի պարզաբանումը, թե ինչ են պահանջարկի ու առաջարկի անհամաչափություններն ու շուկայի գների շեղումը շուկայի արժեքներից, որ առաջ է գալիս վերոհիշյալ անհամաչափություններից։ Բուն դժվարությունն այն խնդրի որոշումն է, թե ինչ պետք է հասկանալ պահանջարկի ու առաջարկի փոխադարձ ծածկում ասելով։
Պահանջարկն ու առաջարկը միմյանց ծածկում են, եթե նրանք այնպիսի հարաբերության մեջ են գտնվում, որ մի որոշ արտադրաճյուղի ապրանքային մասսան կարող է ծախվել իր շուկայի արժեքով, սրանից ոչ բարձր, ոչ էլ ցածր։ Ահա թե ամենից առաջ ինչ են մեղ մեզ ասում։
Երկրորդը հետևյալն է. եթե ապրանքները վաճառելի են իրենց շուկայի արժեքով, պահանջարկն ու առաջարկը միմյանց ծածկում են։
Եթե պահանջարկն ու առաջարկը միմյանց ծածկում են, այդ նշանակում է, որ նրանք դադարում են շուկայի վրա ներգործելուց, և հենց այս պատճառով ապրանքը ծախվում է իր շուկայի արժեքով։ Եթե երկու ուժեր հավասարաչափ ներգործում են հակադիր ուղղությամբ, նրանք փոխադարձաբար ոչնչացվում են, շրջապատի վրա ամենևին չեն ներգործում, և այն երևույթները, որոնք կատարվում են այս պարագայում, պետք է այլ կերպ բացատրվեն, և ոչ թե այս երկու ուժի միջամտությամբ։ Եթե պահանջարկն ու առաջարկը փոխադարձաբար միմյանց վերացնում են, նրանցով այլևս ոչինչ բացատրել չի կարելի, նրանք չեն ներգործում շուկայի արժեքի վրա և մեզ լիակատար մթության մեջ են թողնում այն հարցի վերաբերմամբ, թե ինչու շուկայի արժեքն արտահայտվում է փողի հենց ճիշտ այս գումարով, և ոչ թե մի այլ գումարով։ Կապիտալիստական արտադրության իրական ներքին օրենքները, ակներև է, չեն կարող բացատրվել պահանջարկի ու առաջարկի փոխադարձ ազդեցությամբ (բոլորովին մի կողմ թողնելով հասարակական այլ երկու շարժիչ ուժի ավելի խոր վերլուծումը, որ այստեղ չի տրվում), որովհետև այս օրենքները լոկ այն ժամանակ են զուտ կերպարանքով իրականացած երևան գալիս, երբ պահանջարկն ու առաջարկը դադարում են ներգործելուց, այսինքն՝ միմյանց ծածկում են։ Պահանջարկն ու առաջարկը միմյանց երբեք չեն ծածկում, կամ եթե ծածկում են էլ, ապա լոկ պատահաբար, ուրեմն գիտականորեն այս դեպքը պետք է համարել = 0-ի, պետք է չեղյալ համարել։ Բայց քաղաքատնտեսության մեջ ենթադրվում է, որ նրանք միմյանց ծածկում են։ Ինչո՞ւ։ Այն նպատակով, որ երևույթները քննության առնվեն իրենց օրինաչափ, իրենց գաղափարին համապատասխանող կերպարանքով, այսինքն քննության առնվեն անկախ այն երևութականությունից, որ առաջ է գալիս պահանջարկի ու առաջարկի տատանումների հետևանքով։ Մյուս կողմից՝ այն նպատակով, որ բացվի նրանց շարժման իրական տենդենցը և վերջինս որոշ չափով սևեռացման ենթարկվի։ Քանի որ անհավասարությունները հակադիր բնույթ ունեն և որովհետև նրանք մշտապես հաջորդում են միմյանց, նրանք փոխադարձաբար հավասարակշռվում են իրենց հակադիր ուղղությունների շնորհիվ, իրենց հակասության հետևանքով։ Այսպիսով ուրեմն, եթե պահանջարկն ու առաջարկը տվյալ ոչ մի առանձին դեպքում միմյանց չեն ծածկում, ապա նրանց անհավասարությունները միմյանց հաջորդում են այնպես — և հենց մի ուղղությամբ կատարված շեղման հետևանքով է, որ լույս աշխարհ է կոչվում մի ուրիշ շեղում մի հակադիր ուղղությամբ,— որ եթե քննության է առնվում շարժման հանրագումարը մի ավելի մեծ կամ թե ավելի փոքր ժամանակաշրջանում, առաջարկն ու պահանջարկը միմյանց միշտ ծածկում են, բայց միմիայն իբրև. արդեն տեղի ունեցած շարժման միջին մեծություն ու նրանց հակասությունից բխող մշտական շարժում։ Շուկայի արժեքներից շեղվող շուկայի գները, եթե քննության է առնվում սրանց միջինը, այս եղանակով հավասարվում են՝ հանգելով շուկայի արժեքների, ընդորում վերջիններիցս հեռացող շեղումները միմյանց ոչնչացնում են, իբրև պլյուս ու մինուս։ Եվ այս միջինն ունի ոչ թե սոսկ թեորիական կարևորություն, այլ ունի գործնական կարևորություն կապիտալի համար, որի գործադրման պրոցեսում հաշվի են առնում ավելի կամ պակաս տևողության մի որոշ ժամանակաշրջանի տատանումներն ու հավասարումները։
Հետևաբար պահանջարկի ու առաջարկի հարաբերությունը մի կողմից բացատրում է միայն շուկայի գների շեղումները շուկայի արժեքներից և մյուս կողմից այս շեղումները վերացնելու, այսինքն՝ պահանջարկի ու առաջարկի հարաբերության ներգործությունը վերացնելու տենդենցը։ (Բացառություն ներկայացնող այն ապրանքները, որոնք գին ունեն՝ առանց արժեք ունենալու, մենք քննության չենք առնելու այստեղ)։ Պահանջարկն ու առաջարկը կարող են իրենց անհավասարության հետևանքով առաջացած ներգործության վերացումը շատ տարբեր ձևով իրականացնել։ Եթե, օրինակ, ընկնում է պահանջարկը, և ուրեմն շուկայի գինը, ապա այս կարող է այն հետևանքին հասցնել, որ արտադրության տվյալ ճյուղից կապիտալը դուրս բերվի և այսպիսով առաջարկն ընկնի։ Բայց սա կարող է և այն հետևանքին հասցնել, որ ինքը շուկայի արժեքը, գյուտերի շնորհիվ, որոնք կրճատում են անհրաժեշտ բանվորական ժամանակը, իջեցվի և այսպիսով հավասարեցվի շուկայի գնին։ Ընդհակառակը, եթե աճում է պահանջարկը, և սրա հետ էլ շուկայի գինը բարձրանում է շուկայի արժեքից վեր, ապա այս կարող է այն հետևանքին հասցնել, որ խիստ շատ կապիտալ կբերվի այս արտադրաճյուղի մեջ, և արտադրությունն այնքան կբարձրացվի, որ շուկայի գինը կընկնի շուկայի արժեքից ցած. կամ թե սա կարող է մյուս կողմից հասցնել գների մի այնպիսի բարձրացման, որը կսահմանափակի բուն իսկ պահանջարկը։ Նույն պարագան այս կամ այն արտադրաճյուդում արտադրաճյուղում կարող է նաև այն հետևանքին հասցնել, որ ինքը շուկայի արժեքն ավելի կարճ կամ թե ավելի երկար ժամանակամիջոցների համար բարձրանա, քանի որ պահանջվող արդյունքների մի մասն այս ժամանակվա ընթացքում պետք է արտադրվի ավելի վատ պայմաններում։
Եթե պահանջարկն ու առաջարկը որոշում են շուկայի գինը, ապա մյուս կողմից շուկայի, գինն է — ուրեմն վերլուծումը շարունակելու դեպքում՝ շուկայի արժեքն է — որ որոշում է պահանջարկն ու առաջարկը։ Պահանջարկի նկատմամբ այս ակներև է, որովհետև սա շարժվում է գնին հակառակ ուղղությամբ. բարձրանում է, երբ սա ընկնում է, և ընդհակառակը։ Բայց նույնը վերաբերում է և առաջարկին։ Որովհետև այն արտադրամիջոցների գները, որոնք մտնում են առաջարկված ապրանքի մեջ, որոշում են այս արտադրամիջոցների նկատմամբ եղող պահանջարկը և ուրեմն նաև այն ապրանքների առաջարկը, որոնց առաջարկը պարփակում է իր մեջ հիշյալ արտադրամիջոցների նկատմամբ եղող պահանջարկը։ Բամբակի գները որոշիչ նշանակություն ունեն բամբակեղենի առաջարկի համար։
Այս խառնաշփոթությանը — գների որոշմանը պահանջարկով ու առաջարկով և սրա կողքին՝ պահանջարկի ու առաջարկի որոշմանը գներով — ավելանում է այն, որ պահանջարկը որոշում է առաջարկը և ընդհակառակը, առաջարկը որոշում է պահանջարկը, արտադրությունը որոշում է շուկան, և շուկան՝ արտադրությունը<ref>Մեծ է բթամտությանը բթամտությունը հետևյալ սրամտություններում. «Եթե աշխատավարձի, կապիտալի ու հողի այն քանակը, որն անհրաժեշտ է տվյալ արդյունքն արտադրելու համար, փոփոխվում է նախկին մեծության համեմատությամբ, ապա փոխվում է և այն, որ Ադամ Սմիթն անվանում է բնական գին, և այն գինը, որն սկզբնապես նրա բնական գինն էր, այս փոփոխության նկատմամբ դաոնում դառնում է շուկայի գին, թեև պահանջվող ապրանքի ոչ առաջարկն է փոխվում գուցե ու ոչ էլ քանակը» (երկուսն էլ այստեղ փոխվում են հենց այն պատճառով որ շուկայի արժեքը կամ այն, ինչի մասին որ խոսում է Ա. Սմիթը՝ արտադրության գինը, փոխվում է արժեքի փոփոխության հետևանքով), «այնուամենայնիվ այս առաջարկը հիմա լիակատար ճշտությամբ չի համապատասխանում այն մարդկանց պահանջներին, որոնք ընդունակ են և ցանկանում են վճարել այն գումարը, որ նստել է արտադրությունը, այլ այս գումարից կամ ավելի շատ է, կամ թե ավելի քիչ. այնպես որ համամասնությունն առաջարկի ու այն փաստական պահանջարկի միջև, որը սահմանվում է հիմա՝ ուշադրության առնելով արտադրության նոր ծախքերը, տարբերվում է իր նախկին մեծությունից» մեծությունից։ Սրա հետևանքով, եթե արգելքներ չլինեն, կփոփոխվեն առաջարկի չափերը, և ապրանքը վերջիվերջո կհանգի իր նոր բնական գնին։ Որովհետև ապրանքներն իրենց բնական գնին հասնում են իրենց առաջարկի փոփոխման շնորհիվ. ապա թերևս թույլատրելի կլիներ ասել, որ բնական գինն իր գոյությամբ նա այնքան է պարտական պահանջարկի ու. առաջարկի միջև եղող համամասնության, որքան շուկայի գինը պարտական է մի ուրիշ համամասնության, և հետևաբար բնական գինը բոլորովին նույն կերպ, ինչպես և շուկայի գինը, կախումն ունի պահանջարկի ու առաջարկի փոխադարձ հարաբերությունից» («Պահանջարկի ու առաջարկի մեծ սկզբունքը գործողության է կոչվում, որպեսզի որոշի այն, ինչ որ Ա. Սմիթն անվանում Է է բնական գին, այլ և շուկայի գին»։ — Մալթուս։ (Observations on certain verbal disputes etc. , London , 1821, էջ 60, 61)։ Իմաստուն հեղինակը չի հասկանում, որ ներկա դեպքում հենց „cost of production“-ի (արտադրության ծախքի), ուրեմն և արժեքի փոփոխությունն է, որ պահանջարկի, հետևաբար պահանջարկի ու առաջարկի հարաբերության փոփոխություն է առաջ բերել, և որ պահանջարկի այս փոփոխությունը կարող է հասցնել առաջարկի մի փոփոխության, մի բան, որ ճիշտ հակառակը կապացուցեր այն ամենի, որ ուզում է ապացուցել մեր իմաստունը. այս հենց այն կապացուցեր, որ արտադրության ծախքի փոփոխությունն ամենևին չի կարգավորվում պահանջարկի ու առաջարկի հարաբերությամբ, այլ ընդհակառակը, ինքն է կարգավորում այս հարաբերությունը։</ref>։
Նույնիսկ շարքային տնտեսագետն (տես ծանոթագրությունը) է հասկանում, որ ապրանքների շուկայի արժեքի փոփոխության հետևանքով պահանջարկի ու առաջարկի հարաբերությունը կարող է փոխվել առանց առաջարկի կամ թե պահանջարկի մի այնպիսի փոփոխության էլ, որ առաջացած լինի արտաքին հանգամանքների շնորհիվ։ Նույնիսկ նա ստիպված է ընդունելու, թե ինչ էլ որ լինի շուկայի արժեքը, պահանջարկն ու առաջարկը պետք է միմյանց հավասարվեն, որ շուկայի արժեք ստացվի։ Այսինքն պահանջարկի ու առաջարկի հարաբերությունը չէ, որ բացատրում է շուկայի արժեքը, այլ ընդհակառակը, սա է բացատրում պահանջարկի ու առաջարկի տատանումները։ «Observations»-ի հեղինակը ծանոթագրության մեջ մեր բերած հատվածից հետո շարունակում է. «Սակայն այս հարաբերությունը» (պահանջարկի ու առաջարկի), «եթե միայն մենք «պահանջարկ» ու «բնական գին» ասելով պետք է հասկանանք այն, ինչ որ հասկանում էինք՝ Ա. Սմիթին վկայակոչելով, միշտ պետք է լինի հավասարության հարաբերություն. որովհետև միմիայն այն դեպքում, երբ առաջարկը հավասար է իրական պահանջարկին, այսինքն այն պահանջարկին, որը չի ցանկանում բնական գնից ոչ ավելի ու ոչ էլ պակաս վճարել,— բնական գինը կարող է իրոք վճարված լինել. հետևաբար տարբեր ժամանակներում միևնույն ապրանքը կարող է ունենալ երկու բոլորովին տարբեր բնական գներ, և այնուամենայնիվ երկու դեպքում էլ պահանջարկի ու առաջարկի հարաբերությունը կարող է նույնը մնալ, այն է՝ հավասարության հարաբերություն» (էջ 61)։ Այսպիսով ուրեմն, այստեղ ընդունվում է, որ տարբեր ժամանակներում միևնույն ապրանքի երկու տարբեր natural prices (բնական գների) պայմաններում պահանջարկն ու առաջարկը յուրաքանչյուր անգամ կարող են և պետք Է է միմյանց ծածկեն, որպեսզի ապրանքը երկու անգամում էլ ծախվի իր natural price-ով։ Արդ, որովհետև երկու դեպքում էլ ոչ մի փոփոխություն չկա պահանջարկի ու առաջարկի հարաբերության միջև, այլ փոփոխվում է հենց իրեն natural prices-ի մեծությունը, ապա ակներև է, որ վերջինս որոշվում է պահանջարկից ու առաջարկից անկախ և ուրեմն ամենից քիչ կարող է սրանցով որոշվել։
Որպեսզի մի ապրանք ծախվի իր շուկայի արժեքով, այսինքն իր մեջ պարունակված հասարակական անհրաժեշտ աշխատանքի համեմատ, պետք է հասարակական աշխատանքի այն ամբողջ քանակը, որը կիրառվում է այս ապրանքի այս տեսակի ամբողջ մասսայի վրա, համապատասխանի նրա նկատմամբ եղած հասարակական պահանջմունքի, այսինքն վճարունակ հասարակական պահանջմունքի ծավալին։ Մրցումը, շուկայի գների տատանումները, որոնք համապատասխանում են պահանջարկի ու առաջարկի հարաբերության տատանումներին, միշտ ձգտում են ապրանքի յուրաքանչյուր տեսակի վրա գործադրված աշխատանքի ամբողջ քանակն այս չափին վերածելու։
Այնինչ, դիտելով առաջարկն ու պահանջարկը, գտնում ենք, որ առաջարկը հավասար է ապրանքի մի որոշ տեսակի վաճառորդների կամ թե արտադրողների գումարին, իսկ պահանջարկը հավասար է ապրանքի միևնույն տեսակի գնորդների կամ թե սպառորդների (անհատական կամ արտադրողական) գումարին։ Ընդորում այս գումարները միմյանց վրա ներգործում են իբրև միասնություններ, իբրև ագրեգատ (համազոդված) ուժեր։ Առանձին անհատն այստեղ գործում է լոկ իբրև հասարակական մի զորության մաս, իբրև ամբողջ մասսայի մի ատոմ, և այս ձևով է ահա, որ մրցումը երևան է հանում արտադրության ու սպառման '''հասարակական''' բնույթը։
Մրցման այն կողմը, որ տվյալ րոպեում ավելի թույլն է, միաժամանակ հենց այն կողմն է, որտեղ առանձին անհատը գործում է իր մրցորդների մասսայից անկախ ու հաճախ նրանց ուղղակի հակառակ և հենց սրանով զգալի է դարձնում մի մրցորդի կախումը մյուսից, այնինչ ավելի ուժեղ կողմը հակառակորդ խմբի հանդեպ միշտ ելնում է իբրև ավելի կամ պակաս չավով համազոդված միասնություն։ Եթե ապրանքների այս որոշ տեսակի նկատմամբ պահանջարկն ավելի մեծ է, քան առաջարկը — որոշ սահմանների շրջանակում — ապա մի գնորդը գերավճարում է մյուսներից և այսպիսով բոլորի համար բարձրացնում է ապրանքի գինը շուկայի արժեքից վեր, այնինչ մյուս կողմում վաճառորդները միահամուռ ձգտում են մի բարձր շուկայի գնով ծախելու։ Ընդհակառակը, եթե առաջարկն ավելի մեծ է, քան պահանջարկը, ապա մեկն սկսում է ավելի էժան ծախելը և մյուսներն ստիպված են նրան հետևելու, այնինչ գնորդները միահամուռ ճգնում են շուկայի գինն ըստ կարելվույն շուկայի արժեքից ավելի ցած իջեցնել։ Ընկերակիցների ամբողջ խումբը լոկ այն չափով է հետաքրքրում յուրաքանչյուրին, որչափով սա նրա հետ գնալով ավելի է շահում, քան նրա դեմ գործելով։ Եվ ընդհանրությունը դադարում է, հենց որ տվյալ կողմն իբրև այսպիսին ավելի թույլ է դառնում, և այն ժամանակ ամեն մի առանձին անհատ ձգտում է իր սեփական ուժերով ըստ կարելվույն ավելի լավ դասավորել իր գործերը։ Այնուհետև, եթե մեկն ավելի էժան է արտադրում, կարող է ավելի շատ ապրանք իրացնել ու ավելի մեծ տեղ գրավել շուկայում, որովհետև նա շուկայի ընթացիկ գնից կամ թե շուկայի արժեքից ցած է ծախում, ապա նա այսպես էլ վարվում է և այսպիսով սկսում է մի գործունեություն, որը քայլ առ քայլ մյուսներին էլ ստիպում է արտադրության ավելի էժան եղանակ մտցնելու, վերածելով հասարակականորեն անհրաժեշտ աշխատանքը մի նոր, ավելի փոքր չափի։ Եթե մի կողմը հաղթահարում է, ապա շահում է ամեն մեկը, որը հիշյալ կողմին է պատկանում. ստեղծվում է մի այնպիսի դրություն, որ կարծեք նրանք բոլորը մի ընդհանուր մոնոպոլիա են իրականացնում։ Եթե մի կողմն ավելի թույլ է լինում, ապա յուրաքանչյուրը կարող է իր սեփական մասի համար ձգտել ավելի ուժեղ լինելու (օրինակ նա, որ ավելի պակաս արտադրության ծախքով է աշխատում), կամ թե ըստ կարելվույն նվազագույն չափի հասցնել իր կորուստը, և այս դեպքում ոչ ոք մազաչափ անգամ չի հոգում հարևանի մասին, թեև ամեն մեկի արարքը ներգործում է ոչ միայն իր, այլև իր բոլոր ընկերակիցների վրա<ref>«Եթե խմբի ամեն մի անդամ ոչ մի կերպ չի կարող խմբի ընդհանուր օգուտների կամ թե ունեցվածքի տվյալ բաժնից կամ համապատասխան մասից ավելի ստանալ, ապա նա սիրով կմիանա ուրիշներին, որպեսզի բարձրացնի իր օգուտները» (նա այս անում է, հենց որ պահանջարկի ու առաջարկի հարաբերությունը թույլ է տալիս այս անել). այս՝ մոնոպոլիա է։ Բայց եթե ամեն մեկը կարծում թե կարող է որևէ կերպ բարձրացնեք իր բաժնի բացարձակ մեծությունը, թեկուզ ընդհանուր գումարը պակասեցնելու միջոցով, նա հաճախ հենց այսպես էլ վարվում է, . այս՝ մրցումն է» („An Inquiry into those principles respecting the nature of demand etc.“, London, 1821, էջ 195)։</ref>։
Պահանջարկն ու առաջարկը ենթադրում են, որ արժեքը փոխարկվում է շուկայի արժեքի, և որչափով նրանք տեղի են ունենում կապիտալիստական պատվանդանի վրա, որ չափով ապրանքները կապիտալի արդյունք են, պահանջարկն ու առաջարկը արտադրության կապիտալիստական պրոցես են ենթադրում, ուրեմն բոլորովին այլ կերպ միահյուսված հարաբերություններ, քան ապրանքների սոսկական առուծախն է։ Այս պայմաններում խնդիրը չի վերաբերում ապրանքների արժեքի ձևական փոխարկմանը գնի, այսինքն մի սոսկական ձևափոխության, այլ վերաբերում է շուկայի գների քանակային որոշ շեղումների շուկայի արժեքներից և այնուհետև՝ արտադրության գներից։ Պարզ առուծախի դեպքում բավական է, որ ապրանք արտադրողներն իբրև այսպիսիները կանգնած լինեն միմյանց հանդեպ։ Վերլուծումն ավելի առաջ տանելով տեսնում ենք, որ պահանջարկն ու առաջարկը ենթադրում են տարբեր դասակարգերի ու դասակարգային ստորաբաժանումների գոյությունը, որոնք հասարակության ընդհանուր եկամուտը բաժանում են, միմյանց մեջ և իբրև եկամուտ էլ սպառում են, որոնք հետևաբար ներկայացնում են եկամտից առաջացած պահանջարկը. այնինչ մյուս կողմից արտադրության կապիտալիստական պրոցեսի ամբողջ կազմակերպության ըմբռնումն է պահանջվում՝ հասկանալու համար այն պահանջարկն ու առաջարկը, որ միմյանց ներկայացնում են արտադրողներն իբրև այսպիսիները։
Երկրորդ՝ իրականության մեջ արտադրության մի ոլորտը նույնքան վատ է, կամ նույնքան լավ, ինչպես մի ուրիշը, յուրաքանչյուրը միևնույն շահույթն է բերում և յուրաքանչյուրն էլ աննպատակ կլիներ, եթե նրա արտադրած ապրանքը որևէ տեսակի հասարակական պահանջմունք չբավարարեր։
Բայց եթե ապրանքները ծախվում են իրենց արժեքով, ապա, ինչպես շարադրված է վերը, արտադրության տարբեր ոլորտներում շահույթի շատ տարրեր տարբեր նորմաներ են առաջ գալիս, նայած այնտեղ ներդրված կապիտալի մասսաների օրգանական տարրերի կառուցվածքին։ Բայց կապիտալը դուրս է հանվում շահույթի ցած նորմա ունեցող մի ոլորտից և նետվում մի ուրիշ ոլորտ, որն ավելի բարձր շահույթ է տալիս։ Այս մշտական արտագաղթի ու ներգաղթի շնորհիվ, մի խոսքով՝ տարբեր ոլորտների միջև կատարվող իր բաշխման շնորհիվ, նայած այն հանգամանքին, թե շահույթի նորման որտեղ է ընկնում և որտեղ բարձրանում,— կապիտալն առաջարկի այնպիսի հարաբերություն է ստեղծում պահանջարկի նկատմամբ, որ արտադրության տարբեր ոլորտներում ստեղծվում է միևնույն միջին շահույթը, և այսպիսով արժեքները փոխարկվում են արտադրության գների։ Այս հավասարեցումը կապիտալին հաջողվում է այնքան ավելի, որքան ավելի բարձր է կապիտալիստական զարգացումը տվյալ ազգային հասարակության մեջ, այսինքն որքան տվյալ երկրի պայմաններն ավելի են հարմարեցված արտադրության կապիտալիստական եղանակին։ Կապիտալիստական արտադրության առաջխաղացման հետ միասին զարգանում են նաև նրան հարկավոր պայմանները. հասարակական այն նախադրյալների ամբողջությունը, որոնց շրջանակում կատարվում է արտադրության պրոցեսը, նա ենթարկում է իր առանձնահատուկ բնույթին ու իր իմանենտ օրենքներին։
Մշտապես առաջացող անհավասարությունների մշտական հավասարումը կատարվում է այնքան ավելի արագ, 1) որքան ավելի շարժական է կապիտալը, այսինքն որքան ավելի հեշտությամբ այն կարելի է մի ոլորտից ու մի տեղից փոխադրել ուրիշ ոլորտներ ու տեղեր. 2) որքան ավելի արագությամբ բանվորական ուժը կարելի է նետել մի ոլորտից մի ուրիշը և արտադրության մի տեղական կենտրոնից մի ուրիշ կենտրոն։ Առաջին կետը ենթադրում է առևտրի լիակատար ազատություն հասարակության ներսում ու բոլոր մոնոպոլիաների վերացում, բացի բնական մոնոպոլիաներից, այսինքն այն մոնոպոլիաների վերացում, որոնք ծագում են արտադրությանն հենց կապիտալիստական եղանակից։ Այնուհետև՝ ենթադրվում է վարկային սիստեմի զարգացում, որը համակենտրոնացնում է հասարակական ազատ կապիտալի ցիրուցան մասսան, հակադրելով այդ մասսան առանձին կապիտալիստների. վերջապես, ենթադրվում է արտադրության տարբեր ոլորտների ենթարկումը կապիտալիստներին։ Այս վերջինն արդեն պարփակված է մեր ընդունած այն նախադրյալի մեջ, որ արտադրության կապիտալիստորեն շահագործվող բոլոր ոլորտներում արժեքները փոխարկվում են արտադրության գների, սակայն ինքն այս հավասարումը բախվում է ավելի մեծ արգելքների, եթե արտադրության բազմաթիվ ու մասսայական, ոչ-կապիտալիստորեն վարվող ոլորտներ (օրինակ, մանր գյուղացիների հողագործությունը) խցկվում են կապիտալիստական ձեռնարկությունների արանքը և շղթայակցվում նրանց հետ։ Վերջապես, պահանջվում է բնակչության մեծ խտություն։ Երկրորդ կետը ենթադրում է այն բոլոր օրենքների վերացում, որոնք բանվորներին խանգարում են արտադրության մի ոլորտից փոխադրվել մի ուրիշը կամ թե արտադրության մի կենտրոնից գաղթել որևէ մի ուրիշը։ Բանվորի անտարբեր վերաբերմունք դեպի իր աշխատանքի բովանդակությունը։ Ամենահնարավոր չափով աշխատանքի վերածումը հասարակ աշխատանքի արտադրության բոլոր ոլորտներում։ Պրոֆեսիոնալ բոլոր նախապաշարումների թոթափում բանվորներից։ Վերջապես ու հատկապես՝ բանվորների ենթարկում արտադրության կապիտալիստական եղանակին։ Այս նյութին վերաբերող հետագա վերլուծությունները պատկանում են մրցման մասնահատուկ հետազոտությանը։
Ասածիցս հետևում է, որ ամեն մի առան ձին առանձին կապիտալիստ — արտադրության յուրաքանչյուր առանձին ոլորտի բոլոր կապիտալիստների ընդհանրության նման — մասնակցում է ամբողջ կապիտալի միջոցով ամբողջ բանվոր դասակարգի շահագործմանն ու այս շահագործման աստիճանին, մասնակցում է ոչ միայն դասակարգային ընդհանուր համակրությունից դրդված, այլ և ուղղակի տնտեսապես, որովհետև — մյուս բոլոր պարագաները, որոնց թվում նաև կանխավճարված ամբողջ հաստատուն կապիտալի արժեքն իբրև տվյալ ենթադրելով — շահույթի միջին, նորման կախված է ամբողջ կապիտալի միջոցով ամբողջ աշխատանքը շահագործելու աստիճանից։
Միջին շահույթը համընկնում է այն միջին հավելյալ արժեքի հետ, որ կապիտալն արտադրում է ամեն մի 100-ի համար, իսկ հավելյալ արժեքի վերաբերմամբ ինքնըստինքյան հասկանալի է հենց նոր ասածը։ Միջին շահույթի քննարկման դեպքում հաշվի է առնվում նաև կանխավճարված կապիտալի արժեքը, սակայն լոկ իբրև շահույթի նորմայի որոշման մոմենտներից մեկը։ Իրոք, այն առանձնահատուկ շահագրգռությունը, որ մի կապիտալիստ կամ թե արտադրության մի որոշ ոլորտի կապիտալն ունենում է անմիջորեն իր աշխատեցրած բանվորների շահագործման նկատմամբ, սահմանափակվում է նրանով, որ կամ բացառիկ գերաշխատեցման կամ թե աշխատավարձը միջինից ցած իջեցնելու և կամ կիրառվող աշխատանքի բացառիկ արտադրողականության միջոցով կարողանա մի արտակարգ պատառ, միջին շահույթից գերազանցող մի շահույթ պոկած լինել։ Եթե այս մի կողմ թողնենք, ապա մի կապիտալիստ, որն արտադրության իր ոլորտում ոչ մի փոփոխուն կապիտալ չգործադրեր և հետևաբար ոչ մի բանվոր չունենար (մի բան, որ չափազանցրած ենթադրություն կլիներ իսկապես), նույնքան շատ շահագրգռված կլիներ կապիտալի միջոցով բանվոր դասակարգը շահագործելում և անվճար հավելյալ աշխատանքից իր շահույթը կկորզեր ճիշտ նույնպես, ինչպես այն կապիտալիստը, որը դարձյալ մի չափազանցրած ենթադրություն) միմիայն փոփոխուն կապիտալ կկիրառեր, ուրեմն իր ամբողջ կապիտալը կծախսեր աշխատավարձի վրա։ Բայց աշխատանքի շահագործման աստիճանը տվյալ բանվորական օրվա պայմաններում կախված է աշխատանքի միջին լարունությունից, իսկ աշխատանքի տվյալ լարունության պայմաններում՝ բանվորական օրվա տևվողությունից։ տևողությունից։ Աշխատանքի շահագործման աստիճանից կախված է հավելյալ արժեքի նորմայի բարձրությունը, հետևաբար — փոփոխուն կապիտալի տվյալ ամբողջ մասսայի դեպքում — հավելյալ արժեքի մեծությունը, ուստի և շահույթի մեծությունը։ Այն առանձնահատուկ շահագրգռությունը, որ մի ոլորտի կապիտալը տարբերվելով ամբողջ կապիտալից՝ ունի հատկապես իր աշխատեցրած բանվորների շահագործման նկատմամբ, առանձին կապիտալիստը տարբերվելով իր ոլորտի կապիտալիստներից՝ ունի անձնապես իր կողմից շահագործվող բանվորների շահագործման նկատմամբ։
Մյուս կողմից՝ կապիտալի ամեն մի հատուկ ոլորտ ու ամեն մի առանձին կապիտալիստ միևնույն շահագրգռությունն ունի ամբողջ կապիտալի կողմից կիրառվող հասարակական աշխատանքի արտադրողականության նկատմամբ։ Որովհետև սրանից կախված է երկու բան. նախ՝ այն սպառողական արժեքների մասսան, որոնց մեջ արտահայտվում է միջին շահույթը, իսկ այս կրկնակի կարևոր է, քան ի քանի որ շահույթը ծառայում է թե իբրև նոր կապիտալի կուտակման ֆոնդ ու թե իբրև եկամտի ֆոնդ՝ սպառման համար։ Երկրորդ՝ կանխավճարված ամբողջ (հաստատուն ու փոփոխուն) կապիտալի արժեքի բարձրությունը, որը կապիտալիստների ամբողջ դասակարգի հավելյալ արժեքի կամ թե շահույթի տվյալ մեծության դեպքում որոշում է շահույթի նորման կամ կապիտալի մի որոշ քանակին ընկնող շահույթը։ Աշխատանքի առանձնահատուկ արտադրողականությունը մի առանձին ոլորտում կամ թե այս ոլորտի մի առանձին ձեռնարկության մեջ հետաքրքրում է միայն այդտեղ անմիջաբար գործող կապիտալիստներին, որչափով որ հիշյալ արտադրողականությունը հնարավորություն է տալիս առանձին ոլորտին ամբողջ կապիտալի համեմատությամբ կամ թե առանձին կապիտալիստին իր ոլորտի համեմատությամբ մի արտակարգ շահույթ պոկելու։
Այսպիսով մենք այստեղ մաթեմատիկորեն ճշգրիտ ապացույց ունենք այն բանի, թե ինչու կապիտալիստները, որոնք իրենց փոխադարձ մրցման ժամանակ իբրև խարդախ եղբայրներ այնքան սաստիկ զգուշանում են միմյանցից, այնուամենայնիվ ֆրանկ-մասոնական մի իսկական եղբայրություն են կազմում բանվոր դասակարգի ընդհանրության հանդեպ։ Արտադրության գինն իր մեջ պարունակում է միջին շահույթը։ Մենք նրան տվինք արտադրության գին անունը — փաստորեն այս նույնն է, ինչ որ Ա. Սմիթն անվանում է «natural price» («բնական գին»), Ռիկարդոն՝ «price of production», «cost of production» («արտադրության գին», «արտադրության արժեք»), ֆիզիոկրատները՝ «prix nécessaire» («անհրաժեշտ գին»), ընդորում նրանցից ոչ մեկը չի հետազոտել արտադրության գնի տարբերությունն արժեքից — որովհետև արտադրության ամեն մի առանձին ոլորտում արտադրության գինն ապրանքի առաջարկի, նրա վերարտադրության մշտական պայմանն է<ref>Maltus („Principles of political economy“, London, 1836, 77 և հաջրդ հաջորդ էջերը։</ref>։ Հասկանալի է նաև, թե ինչու, միևնույն տնտեսագետները, որոնք ծառանում են ապրանքների արժեքը բանվորական ժամանակով, նրանց մեջ պարունակվող աշխատանքի քանակով որոշելու դեմ, միշտ արտադրության գների մասին են խոսում իբրև այն կենտրոնների, որոնց շուրջը տատանվում են շուկայի գները։ Նրանք կարող են այս թույլ տալ իրենց, որովհետև արտադրության գինն ապրանքի արժեքի արդեն բոլորովին օտարված prima facie (առաջին հայացքից) անբովանդակ ձևն է, մի ձև, որով ապրանքը երևան է գալիս մրցման մեջ և որով, հետևաբար, առկայանում է գռեհիկ կապիտալիստի, ուրեմն և գռեհիկ տնտեսագետների գիտակցության մեջ։
Վերևում շարադրածից երևում է, թե ինչպես շուկայի արժեքը (իսկ սրա մասին ամբողջ ասածը հարկավոր սահմանափակումներով վերաբերում է նաև արտադրության գնին) արտադրության ամեն մի առանձին ոլորտում լավագույն պայմաններում արտադրողների համար մի լրացուցիչ շահույթ է պարունակում։ Բացառելով ճգնաժամերի ու գերարտադրության դեպքերն ընդհանրապես, այս վերաբերում է շուկայի բոլոր գներին, որքան էլ որ սրանք շատ շեղվելիս լինեն շուկայի արժեքներից կամ թե շուկայի արտադրության գներից։ Շուկայի գինը հենց այն է պարփակում իր մեջ, որ միևնույն տեսակի ապրանքների համար միևնույն գինն է վճարվում, թեև սրանք կարող են անհատական շատ տարբեր պայմաններում արտագրված արտադրված լինել և ուրեմն շատ տարբեր արտադրության ծախք ունենալ (այն լրացուցիչ շահույթների մասին, որոնք սովորական իմաստով մոնոպոլիաների, արհեստական թե բնական մոնոպոլիաների հետևանք են, մենք այստեղ չենք խոսում)։
Սակայն բացի որանից լրացուցիչ շահույթը կարող է առաջ գալ նաև այն դեպքում, եթե արտադրության որոշ ոլորտներ հնարավորություն ունեն խափանելու, իրենց ապրանքային արժեքների փոխարկումն արտադրության գների և ուրեմն իրենց շահույթների վերածնումը միջին շահույթների։ Հողային ռենտային վերաբերող բաժնում մենք քննության կառնենք լրացուցիչ շահույթի այս երկու ձևի հետագա կերպարանավորումը։
===ՏԱՍՆՄԵԿԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԳՆԵՐԻ ՎՐԱ===