Changes
Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Գեղեցիկ կնոջ կաղապարը |հեղինակ =[[Վանո Սիրադեղյան]] |թարգմանիչ = |աղբյուր = «Ծ...»:
{{Վերնագիր
|վերնագիր = Գեղեցիկ կնոջ կաղապարը
|հեղինակ =[[Վանո Սիրադեղյան]]
|թարգմանիչ =
|աղբյուր = [[«Ծանր լույս»]]
}}
[[Category։ Արձակ]]
Կանգառներում կամ փողոցի ուզածդ կետում ազատ մեքենա սպասողներից իր ուղևորին Հարութը շուտ ջոկում է։ Նրանք, ովքեր ուրիշների գլխի վրայով սևեռուն նայում են հեռուն, սպասում են «24»֊ի, տարեց կանայք կանգնեցնում են միայն տաքսի, աղջիկների հետ կանգնած տղերքը մագնիտաֆոնով ավտոմեքենան զգում են հեռվից, աղջիկներն ու ջահել կանայք «Զապորոժեց» չեն նստում առհասարակ, հեռու ճանապարհ գնացողը, ջղագարը, ծաղիկը ձեռքին սպասողը, թատրոն ու հյուր գնացողը «Զապո» չի նստի, — մնում են նրանք, ովքեր ապահովությունը գերադասում են արագությունից, ավելորդ ռուբլին իրենց պահելը շքեղությունից (կտան իրենց ուզած գինը), նաև շուկայից, խանութից ելած տարեց մարդիկ, և բարեհոգի հարբեցողները, մեկ էլ նրանք, ովքեր այսօր էլ մի ռուբլով պրծան կանգառում սրտաճաք մահից։
Շատ չէ, քիչ էլ չէ։ Այսքանի համար նա բզզացող իր բլոճը բանթողից հետո քշում է ուղիղ քաղաքի սիրտը։ Հարութը լավ է հասկանում, որ այդպիսի մի մեքենայով վաստակելու ամենահարմար ժամանակը կեսգիշերն է, բայց փողը նրան հետաքրքրում է այն պայմանով, որ հանգիստը չխանգարի։ Եվ եթե օրը հաջող չստացվեց, չի էլ զոռի։ Կքշի տուն։ Իսկ եթե, այնուամենայնիվ, պատահեց, որ փողի այնքան կարիք ունեցավ, որ ոչ մի բանով չի փոխարինվի, եթե, մանավանդ, փողը պետք է մեքենան սարքին պահելուն, այդ դեպքի համար նա ամենալավ ժամերը գիտի՝ առավոտյան 3—5֊ը։ Այդ մեղքի ժամին տղամարդիկ սիրուհիների անկողիններից դուրս են գալիս ծիրան֊ծիրան, նրանք իրենցով տեսնում են փողոցը լցված, օրվա 24 ժամից դուրս եղող այդ ժամերին նրանք շռայլ են չունեցողի պես, մեկի փոխարեն տալիս են երեք և շտապելուց չեն նայում մեքենայի լավին ու վատին։
Իսկ սովորաբար Հարութը իր արտաժամը վերջացնում է յոթին֊ութին։
Մեքենան քշում է բակ, մորն ու քրոջը վաղվա հացի փող է տալիս, սեղան է նստում, հետո սեղանից տեղափոխվում է թթի ծառի տակ, քույրը բերում է գարեջրի քրտնած շշեր, հետո՝ սուրճը, հետո՝ էլի սուրճ, Հարութը խմում, ծխում է՝ մոծակներին մարմնի վրա անչար ծեփելով, իսկ հարևանի 12—13 տարեկան տղաները եռանդով լվանում են նրա մեքենան։ Նրանք այդ գործը կանեն հենց այնպես, հաճույքի համար, բայց Հարութը արտաժամի վաստակից նրանց մեկ֊երկու ռուբլի է տալիս ցուցում տալով․
— Պաղպաղակ կերեք, տետրակ առեք։
Օգոստոսին գեղեցիկ կին, գեղեցիկ աղջիկ քաղաքում չկա․ կամ ծովափին են, կամ լեռներում։ Բայց այդ բանը նկատվում է սեպտեմբերին, երբ արևառած վտառները խուժում են քաղաք։ Իսկ օգոստոսը քաղաքում մնացածների միջից ջոկում, առաջ է քաշում ժամանակավոր գեղուհիների։ Շոգ ու կրակ է։ Աղջիկների շորերը կարճ են միջօրեի ստվերի նման։ Շորերը ծածկում են այնքանը միայն, որ գաղտնիք մնա։ Լավ մերկությունը այն է, որ մերկանալու էլի տեղ ունի։ Կանգառներում մարդիկ կպել են ծառերի բնին, քայլողները իծաշարուկ դնում են պատերի տակով, ստվերից դժկամ դուրս են գալիս համառներին ճամփա տալու, որպեսզի հաջորդ կես քայլին էլի նետվեն ստվերի արահետի մեջ։ Մեքենաներում նստածները անզգուշաբար թևերը դնելով դռան մետաղին՝ ետ են քաշում կրակից վառվածի նման։ Մեկը ստվերից ստվեր ցատկելուց հուսահատված` ընկել է մայթի մեջտեղը ու գնում է՝ ճաղատը, կյանքը Արև աստծուն զոհաբերելով։
Հարութը քշում է առավելագույնս աջը պահած, այսինքն՝ դանդաղ․ հանկարծ ու կանգնեցնելու որևէ ակնարկ, մտադրություն, թեկուզ երկմտանք աչքաթող չանի։ Երկմտանքը վճռի կփոխվի, հենց մարդու կողքին արգելակեցիր։ Ուրեմն, այդպես, ողջակիզվող այդ ճաղատը նշանի առած՝ Հարութը մոտենում էր, երբ տեսավ ՆՐԱՆ։
ՆԱ մայթ խուժեց մոտիկ նրբանցքից, ըստ երևույթին՝ գործից ելնող մարդկանց հոսքի հետ։ Երևում էր դեռ թիկունքից։ Նրա քայվածքը այն քայլվածքն է, որ չեն սովորում։ Այն նազանքը չէ, որ սովորեցնում են ձևավոր ձիավարության երիվարներին, և որը կանայք հրամցնում են տղամարդկանց հայացքներին։ Դա անպատշաճ տրտինգի տարիքը անցած զամբիկի ձիգ, անկաշկանդ քելք էր։ Այդ քայլվածքը ունեցողի դեմքը պիտի որ նույնքան գեղեցիկ լինի։ Դա այն կինը չէ, որը դեմքով տկար լինելով՝ հույսը դնում է իր ակնառու բաների վրա։
Հարութը առաջ անցավ՝ չէր սխալվել։ Քիչ ետ մնաց, քշեց կողքից։ Աղջիկը տաբատի տակ քիչ փոր ուներ և դա էլ նրան գեղեցկացնում էր։ Այդպիսի բանի կողքից անցնելիս ձեռքդ կամքիցդ հա փախս է տալիս, այնպես, ինչպես փափուկ մազերով սիրուն երեխու կողքով անցնելիս։ Հարութը նայեց ժամացույցին` 5֊ն անց էր 30 րոպե։ Նույն պահին աղղջիկը դեպի մայթեզր եկավ, ձեռքը բարձրացրեց նստեց տաքսի։
Մի ուրիշ օր նույն ժամին նա էլի քշեց մայթի եզրով, արգելակեց այն տեղը, որտեղից նա տաքսի էր նստել։ Ապակու միջով ետ նայեց։ Աղջիկը նրան չհասած` կանգնեցրեց ինչ֊որ «Ժիգուլի»։ Հետագա մի քանի օրը Հարութը մեքենան լվացող երեխաներին ոգևորում էր ինչով կարող էր, պտտվում էր նրանց շուրջը, փայլ էր տալիս մի բուռ մետաղին, քշում էր էլի նույն մայթի կողքով, ընթացքի լեզվով առաջարկում էր իր մեքենան, բայց աղջիկը նրա մեքենան չէր նկատում։ Նրա համար, ըստ երևույթին, մեքենայի այդ տեսակը գոյություն չուներ։
Սեպտեմբերին նա այդ փողոցում հայտնվեց «Ժիդուլի»֊ով։ Աղջիկը չկար։ Մի օր էլ՝ տեսավ։ Աղջիկը տաբատով չէր, և արևառած նրա ոտքերը Հարութի սիրտը մկրատելով փերթ–փերթ արին։ Հարութը քշեց նրա կողքով։ Աղջիկը անցավ «իր» կանգառից, գնաց, գնաց, աջ փողոց մտավ, մտավ խանութ, դուրս եկավ, Հարութը պոկվեց մոտեցավ, դուռն էր բացում՝ նրա թիկունքից մի թանկ մեքենա անցավ առաջ, աղջկան առավ ու տարավ։
Աղջիկը ծովափից գալով՝ նստում էր միայն «24»։ Հարութն ստուգեց` դրանք տարբեր, պատահական մեքենաներ էին։
Հարութը գնաց դպրոցական ընկերոջն ասաց․
— Երկու օրով… Այ, ըսենց պետք է…
Եվ փողոց մտավ «24»֊ով։ Այդ քայլվածքը նա ճանաչում էր շատ հեռվից։ Քշեց հասավ, քշեց կողքից, հետո նրան քիչ առաջ թողեց, այն հաշվով, որ հենց որ շուռ գա դեպի փողոց, «24»֊ը դեմը հանի։ Մինչև իրեն ու աղջկան հայտնի տեղը դեռ ճանապարհ կար և Հարութը, այն է, ուզում էր շրջանցի դեմը կանգնած մեքենան, երբ աղջիկը արագ դեպի փողոց եկավ, այդ մեքենայի դուռը բացվեց, աղջիկը սուզվեց… Հարութը չէր հասցնելու արգելակել, բայց մեքենան թռավ դեմից։ Հարութը ուշացումով արգելակեց ու ականջներում երկար ժամանակ այդ մեքենայի հզոր ու զնգուն ձայնն էր։ Աչքի առաջ ՆՐԱ մարմնի ճկուն ու վստահ կողմնորոշումն էր։ Ոչ մի մեքենա, բացի այդ մեկից, այնպես չէր սարքված, որ այդ մարմնի հմայքը այդպես երևան հաներ։ Նա գտավ իր մեքենան, հալվեց լցվեց իր կաղապարը… Ի՜նչ շուտ գտավ… Ի՜նչ շուտ սովորեց…
Հետո Հարութը նստած էր իր ծառի տակ։ Դեմը օղի էր, գարեջուր էր, կանաչի, պանիր, վարունգ, լոլիկ, ապխտած ձուկ… Իսկ մեքենան բրեզենտե ծածկի տակ էր։ Եվ բրեզենտի գորշ ֆոնի վրա մեքենան լվացող տղաներից երկուսը ակորդեոնով ու դհոլով նրա վիշտը ամոքում էին։ Ակորդեոնիստը լենթուշ տղա էր, դհոլչին՝ ավելի նվազ, տարիքով փոքր, սպիտակ վերնաշապիկի թևքերը քշտած ուներ, տաբատը լավ արդուկած էր, կոշիկները սուրքիթ ու լաքապատ էին (երևում էր դհոլչու տղան), նրա փողքերը վարպետավարի վեր էին քաշված, սև փողքերին ու սև կոշիկներին վառ կարմիր գուլպաները իսկն էին, նա տղայական քաղցր ձայնով սրտանց ձգում էր․
:''Գետակի ալիքները գնում են խայտալով,''
:''Սիրահարի սրտիցը արտասուք քամելով…''
Տղաներից ամենամեծը Հարութի բազկին ասեղով մեծ սիրտ էր ծեծել՝ աշխատում էր նետի վրա։ Երբ վերջացրեց, Հարութը թեյի բաժակով օղի խմեց, տակը թողածը շփեց բազկին՝ օ՜օ՜ֆ արեց, և աչքերը արցունքոտվեցին…
:''Արդյոք ով է դուռը թակում, ախ, սիրտս կդողա՜ա՜ա՜ա՜…''
Տղայի ձայնը դուրս թռավ բակի դարպասից, փողոցի ժխորին առավ ու լռվեց, դարձավ տարածվեց միհարկանի տների տանիքներին, աղավնիներին ճախրանքի տարավ, ապա դարձդարձվեց բարձրահարկերի մակերեսներից, ճանապարհ գտավ` զիլ ձգվեց մթնող մայրուղու լուսածիրով, և երամակի հզորությամբ մեքենայի հուժկու վնգոցը տղայի ձայնը իր մեջ առած` տարավ թաղելու քաղաքից դուրս։