Changes
/* Գլուխ երկրորդ. Ռոհանի հեծյալները */
— Մեր բարեկամները հագնված են ինչպես մենք,— նկատեց Արագորնը,— իսկ դուք մեզ չնկատեցիք:
— Այո, ճիշտ է, այդ մասին ես մոռացել էի,— համաձայնվեց համաձայնեց Էոմերը: — Եվ առհասարակ այսօր այնքան հրաշքներ տեղի ունեցան, որ ես էլ ոչ մի բանում վստահ չեմ: Ինչ ասես չի կատարվում աշխարհում: Թզուկն ու էլֆը ձեռք ձեռքի տված զբոսնում են Ռոհանի դաշտերում, մարդիկ հանդիպում են Լորիենի կախարդուհուն և նրանց հետ ոչինչ չի պատահում: Եվ դա դեռ ամենը չէ: Ռոհան է վերադարձել Էլենդիլի սուրը, որը կոտրվել էր դեռ այն ժամանակ, երբ մեր նախահայրերը դեռ ոտք չէին դրել այս հողեր: Եվ վերադարձել է վերածնված: Այսպիսի իրավիճակում չգիտես էլ ինչ անես:
— Ոչ մի տարօրինակ բան էլ չկա,— ասաց Արագորնը: — Չարն ու բարին տեղերով չեն փոխվել. ինչպես առաջ էր՝ այնպես էլ հիմա է, և մարդկանց մոտ, և էլֆերի և թզուկների: Ուղղակի պետք է կարողանալ մեկը մյուսից տարբերել: Ոսկե անտառում էլ է ամեն ինչ այնպես՝ ինչպես քո տանը:
— Ճշմարիտ որ այդպես է,— համաձայնվեց համաձայնեց Էոմերը: — Ես հավատում եմ քեզ: Սիրտս էլ հուշում է ինչպես վարվել, բայց դժբախտությունն այն է, որ ես չեմ կարող հետևել սրտիս խորհրդին: Մեր օրենքները արգելում են օտարականներին առանց թագավորի գիտության թափառել Ռոհանում: Հիմա վատ ժամանակներ են, և օրենքներն ավելի են խստացել: Ես խնդրեցի ձեզ ձեր կամքով հետևել մեզ, բայց դուք հրաժարվեցիք: Հո հիմա չե՞նք կռվելու հարյուրը երեքի դեմ:
— Կարծում եմ ձեր օրենքները գրված են այլ դեպքերի համար,— առարկեց Արագորնը: — Սակայն, արդյո՞ք ես իրոք օտարական եմ: Ես քիչ անգամներ չեմ եղել ձեր երկրում և նույնիսկ կռվել եմ Ռոհանի ռազմիկների շարքերում՝ ճիշտ է ուրիշ անունով: Ճիշտ է, քեզ երբեք չեմ հանդիպել՝ այն ժամանակ դու դեռ երեխա էիր, բայց հորդ՝ Էոմունդի հետ, շատ եմ զրուցել: Թեոդենի, Թենգելի որդու հետ նույնպես:Այն ժամանակներում ռոհանցի բարեխիղճ հրամանատարը երբեք չէր կանգնեցնի մի մարդու՝ ով շտապում է ընկերներին օգնության: Մի խոսքով, իմ պարտքն է շարունակել ուղիս, իսկ դու՝ Էոմունդի որդի, կարող ես ընտրե՛լ: Կամ օգնի՛ր մեզ, կամ բաց թող, եթե չես ուզում օգնել: Կամ էլ շարժվիր օրենքով, բայց այդ դեպքում թագավորի մոտ կվերադառնան ոչ թե հարյուր ռազմիկ, այլ շատ ավելի քիչ: