Changes
/* Գլուխ երկրորդ. Անցում ճահիճների միջով */
=== Գլուխ երկրորդ. Անցում ճահիճների միջով ===
Գոլլումն ընթանում էր հավասարաչափ արագ և երկու ոտքով, և չորեքթաթ, վիզն առաջ պարզած ու գլուխը տնկած: Ֆրոդոն ու Սեմը հազիվ էին հասնում նրա հետևից, բայց նա, երևում է, միտքը փոխել էր և ծլկել չէր ուզում: Երբ նրանք հետ էին մնում, նա կանգ էր առնում, շրջվում ու սպասում հոբիթներին: Շուտով նրանք հասան ճեղքվածքին, որն արդեն մեկ անգամ արգելափակել էր Ֆրոդոյի և Սեմի ճանապարհը, սակայն այս անգամ արդեն ճահիճների մոտ: — Այս կո՛ղմ,— կանչեց Գոլլումը,— այստեղ ներքևում արահետ կա, այո, այո: Մենք այդ արարետով կգնանք-կգնանք ա՜յ այնտեղ: — Նա ձեռքը թափ տվեց ճահճուտի ուղղությոամբ: Գիշերային թարմ զեփյուռի հետ խառնված ծանր գարշահոտություն փչեց ճամփորդների դեմքին: Գոլլումը հետազոտեց ճեղքվածքի եզրը և վերջապես կանչեց հոբիթներին. — Այստե՛ղ, այստեղով հեշտությամբ կարելի է իջնել: Սմեագորլը մի անգամ իջել է, այո: Ես եղել եմ այստեղ, երբ թաքնվում էի օրքերից: Հոբիթները իջան նրա հետևից մշուշի մեջ՝ պարզվեց, իսկապես հեշտ էր: Տասներկու ֆուտ լայնությամբ և տասնհինգ ֆուտ խորությամբ իջվածքը Էմին Մուիլի լանջերից իջնող և ճահճուտը սնուցող անհաշիվ առուներից մեկի հունն էր: Գոլլումը թեքվեց աջ և, ակնհայտ հաճույքով չլմփացնելով, սկսեց գնալ առվակի քարե հատակով: Ջուրը նրան դուր էր գալիս. նա կամացուկ ծիծաղում էր և նույնիսկ քթի տակ երգի պես ինչ-որ մի բան դնդնում. <poem>Կոշտ, քարքարոտ հողերըԿծում են մեր ձեռքերը,Խայթում են մեր ոտքերը:Ժայռերն ու քարերը Մերկ են, ինչպես ծեր ոսկորներըԲայց կրծելն իմաստ չունիԱտամներս կջարդվի:Իսկ թաց ու փափուկ առունՇոյում է մեր հոգնած ոտքերըԵվ մենք ուրախանում ենք...</poem> — Հա՛, հա՛: Եվ ինչի՞ համար ենք մենք ուրախանում,— հարցրեց նա, խեթ-խեթ նայելով հոբիթներին: — Հիմա կասենք ինչ համար: Այն ժամանակ նա կռահեց, հավետ ատելի Բեգինսը: Նրա աչքերը չարությամբ կայծկլտացին մթության մեջ, և դա Սեմի աչքից չվրիպեց: Գոլլումը շարունակեց.