Պատմում են, որ երբ հարուստ ու անվանի վաճառական Մուշյատո Ֆրանցեզին վաճառականությունը թողեց ու ասպետ դարձավ և պատրաստվում էր Տոսկանա ուղևորվել Կարլոս Անհողի՝ ֆրանսիացոց թագավորի եղբոր հետ, որին դրա համար կանչել ու հորդորել էր Բոնիֆացիոս պապը,— նա տեսավ, որ, ինչպես հաճախ է պատահում վաճառականներին, իր գործերը զանազան վայրերում խիստ խճճված վիճակի մեջ են, և որ դրանք կարգավորելը այնքան էլ դյուրին ու կարճատև բան չէ, ուստի որոշեց դրանց տնօրինությունը հանձնել մի քանի անձանց։ Այս կերպ նա կարողացավ կարգի բերել իր բոլոր գործերը, և ուներ միայն մի տարակուսանք, թե որտեղից գտնի այնպիսի մի մարդ, որը կարող լինի իր բուրգոնդցի պարտապաններից հավաքել իրեն հասանելիք գումարը։ Տարակուսանքի պատճառն այն էր, որ նա բուրգոնդցիներին ճանաչում էր որպես կռվասեր, անպիտան ու խոստմնազանց մարդկանց և չէր կարծում, թե կգտնվեր այնպիսի նենգամիտ մի մարդ, որին ինքը կարողանար վստահորեն հանել ընդդեմ նրանց նենգամտության։ Շատ խորհեց նա այդ մասին մինչև որ վերջապես միտն ընկավ մի ոմն սըր Չեպարելլո, Պրատո քաղաքի բնակիչ, որը Փարիզում հաճախ էր գնում—գալիս իր մոտ։ Այդ Չեպարելլոն կարճահասակ մարդ էր, միշտ մաքուր հագնված, և քանի որ ֆրանսիացիները չէին հասկանում, թե ինչ ասել է Չեպարելլո, ապա կարծում էին, որ դա նունն է, ինչ իրենց լեզվով chapel—ը, այսինքն՝ պսակը, ուստի նրան կոչում էին ոչ թե capello, այլ Ciappelletto, որովհետև ինչպես արդեն ասացինք, կարճահասակ էր։ Եվ այսպես, ամենուրեք նրան ճանաչում էին որպես Չապելետո, և միայն քչերն էին նրան սըր Չեպարելլո անվանում։ Այդ Չապելետոն այսպիսի կյանք էր վարում․ զբաղմունքով նոտար էր, և նա իր համար մեծ անպատվություն կհամարեր, եթե որևէ վավերագիր կեղծված չլիներ (թեև վավերագրեր էլ շատ չուներ)։ Նա պատրաստ էր այդպիսի թղթեր կազմել առաջին իսկ պահանջով, և դրանք ձրիաբար սարքում էր ավելի մեծ սիրով, քան թե մեկ ուրիշը կաներ մեծ վարձատրությամբ։ Մեծ բավականությամբ սուտ վկայություն էր տալիս, անկախ այն բանից՝ կանչվա՞ծ էր այդ գործով, թե ոչ։ Այն ժամանակ Ֆրանսիայում մեծ հավատ էին ընծայում երդմանը,իսկ նրա համար սուտ երդում տալը ոչինչ բան էր, և նա խարդախությամբ շահում էր այն բոլոր գործերը, որոնց համար դիմում էին նրա վկայությանը և պահանջում խղճի մտոք ասել ճշմարտությունը։ Նրա բավականությունն ու հոգսը բարեկամների, ազգականների և ամեն տեսակ մարդկանց միջև խռովություն, թշնամանք և տուրուդմփոցի առիթներ սերմանելն էր, և որքան շատ դժբախտություններ էին ծագում դրանից, այնքան մեծ էր լինում նրա հաճույքը։ Եթե նրան հրավիրում էին մասնակցել մարդասպանության կամ մի ուրիշ վատ գործի, համաձայնում էր սիրով, երբեք չմերժելով հրավերը, և հաճախ, այն էլ մեծ բավականությամբ խեղում ու սպանում էր իր ձեռքով։ Ամեն փուչ բանի համար նա զարհուրելի սրբապղծում էր Աստծուն ու սրբերին, քանզի նմանը չունեցող բարկացկոտ էր․ եկեղեցի չէր գնում, անպարկեշտ խոսքերով ծաղրում էր նրա սուրբ ծեսերը իբրև անարժեք բաներ և ընդհակառակը՝ հաճույքով լինում էր գինետներում և հաճախում էր այլ անպարկեշտ վայրեր։ Կանանց սիրում էր նույնքան, որքան շունը կսիրե դագանակը հակառակ՝ մոլության մեջ ավելի մեծ բավականություն էր գտնում, քան որևէ այլ անառակ։ Կարող էր գողանալ ու կողոպտել նույն հանգիստ խղճով, որով բարեպաշտ մարդը ողորմություն պիտի տար։ Հայտնի որկրամոլ էր ու հարբեցող, հաճախ ի վնաս ու խայտառակություն իր՝ հանրածանոթ խաբեբա էր և խարդախ զար գցող։ Բայց ի՞նչ հարկ ավելին ասելու․ ավելի գարշելի մարդ, քան նա թերևս չի ծնվել երբեք։ Երկար ժամանակ մեսսեր Մուշյատոյի ազդոցությունն ու դիրքը պաշտպանում էին նրա խարդախ արարքները, և այդ պատճառով էլ այն մասնավոր մարդիկ, որոնց նա անարգում էր հաճախ, և դատարանները, որոնց շարունակում էր անարգել, ներում էին նրան։ Երբ մեսսեր Մուշյատոն հիշեց սըր Չեպարելլոյին, որի կյանքին հիանալի ծանոթ էր, մտածեց, որ հենց դա է այն մարդը, որ կարող է բուրգոնդցիների հախից գալ։ Ուստի նրան կանչել տալով իր մոտ՝ ասաց․ «Քեզ արդեն հայտնի է, սըր Չապելետո, որ ես այստեղից մեկնուն եմ առմիշտ։ Ի թիվս այլ գործերի՝ ես որոշ գործեր ունեմ բուրգոնդցիների՝ այդ խաբեբաների հետ և ես չգիտեմ քեզնից ավելի հարմար մի մարդ, որին հանձնարարել կարողանայի նրանցից գանձել ինձ հասանելիքը։ Այժմ դու զբաղմունք չունես և եթե հանձն առնես այդ գործը, խոստանում եմ քո նկատմամբ ապահովել դատարանի բարեհաճ վերաբերմունքը և քեզ տալ գանձածդ գումարի մի զգալի մասը»։ Սըր Չապելետոն, որ անգործ էր և այնքան էլ հարուստ չէր սույն աշխարհի բարիքներով, տեսնելով, որ հեռանում է այն մարդը, որը երկար ժամանակ իր նեցուկն ու ապավենն էր եղել, առանց հապաղելու, գրեթե անհրաժեշտությունից դրդված, համաձայնեց ու ասաց, թե ամենայն սիրով պատրաստ է գործի անցնելու։ Եվ այսպիսով համաձայունթյան եկան։ Ստանալով մեսսեր Մուշյատոյի հավատարմագրերը և թագավորի հանձնարարական նամակները՝ սըր Չապելետոն Մուշյատոյի մեկնումից հետո ուղևորվեց Բուրգոնդիա, որտեղ նրան գրեթե ոչ ոք չէր ճանաչում։ Այստեղ հակառակ իր բնավորության՝ սկսեց պարտքերը գանձել հաշտ ու բարեկամաբար և կատարել այն գործը, որի համար եկել էր, ասես թե ի վերջո իրեն թույլ էր տվել գոնե մի անգամ շեղվել իր սովորությունից։ Այս գործով զբաղվելու միջոցին, իջևանած լինելով ինչ—որ ֆլորենտացի երկու եղբայրների մոտ, որոնք վաշխառությամբ էին զբաղվում և նրան պատվում էին մեսսեր Մուշյատոյի սիրույն, նա հիվանդացավ։ Եղբայրներն անմիջապես բժիշկ ու հիվանդապահներ կանչեցին և արեցին այն ամենը, ինչ անհրաժեշտ էր նրա հիվանդությունը դարմանելու համար։ Բայց ոչ մի օգնություն այլևս իմաստ չուներ, որովհետև, ըստ բժիշկների ասածի, սըր Չապելետոն, որ արդեն ծեր էր և, բացի դրանից, ժամանակին անկարգ կյանք էր վարել, օր—օրի վրա ավելի էր վատանում, և հիվանդությունը մահաբեր էր։ Դա շատ վշտացրերց եղբայրներին։ Եվ մի անգամ նրանք այն սենյակի մոտ, ուր պառկած էր հիվանդ սըր Չապելետոն, այսպիսի խոսակցություն ունեցան․ «Ինչպե՞ս վարվենք նրա հետ,—ասում էր նրանցից մեկը մյուսին,— նրա երեսից մեր բանը վատ է լինելու։ Եթե նրան՝ այդ մերձիմահ հիվանդին, վերցնենք ու դուրս անենք տնից, դա մեծ խայտառակություն կլինի մեզ համարև կապացուցի մեր անմտությունը․ բոլորը տեսել են ու գիտեն, թե նրան առաջ ինչպես էինք ընդունում ու պատվում, թե ինչպես հետո հոգածու խնամք և բժշկական օգնություն ցույց տվինք, և հանկարծ պիտի տեսնեն, որ մերձիմահ հիվանդին, երբ նա ի վիճակի էլ չէ մեզ որևէ վատ բան անելու, վերցնում ու վռնդում ենք մեր տնից։ Բայց մյուս կողմից էլ, նա այնպիսի անզգամ մարդ է եղել, որ չի ցանկանա խոստովանել ու հաղորդվել, իսկ եթե նա մեռնի առանց խոստովանության՝ ոչ մի եկեղեցի չի ընդունի նրա մարմինը, որը շան լեշի պես պիտի նետեն որևէ աղբափոս։ ԲԱյց եթե նույնիսկ խոստովանվի, նրա մեղքերն այնքան շատ են ու այնքան սոսկալի, որ դարձյալ նույնը կլինի, որովհետև չի ճարվի ոչ մի վարդապետ կամ քահանա, որ համաձայնի թողություն տալ նրան։ Եվ թողություն չստանալով՝ նա վերջ ի վերջո աղբափոսի բաժին կդառնա։ Իսկ եթե դա այդպես լինի, ապա այս քաղաքի բնակիչները, որոնք մեզ շարունակ նախատում են մեր զբաղմունքի համար, որը մեղք բան են համարում, և որոնք դեմ չեն լինի մեզ կողոպտելուն, հենց որ դա տեսնեն, դուրս կգան մեր դեմ՝ աղաղակելով․ «Պետք չէ խնայել այդ շուն լոմբարդցիներին, եկեղեցին էլ չի ընդունում նրանց»։ Եվ կհարձակվեն մեր տների վրա և, գուցե, ոչ միայն մեր ունեցվածքը կողոպտեն, այլև մեզ զրկեն կյանքից։ Այսպես թե այնպես, եթե նա մեռնի, մեր բանը վատ կլինի»։
Սրը Չապելետոն, որը, ինչպես ասացի, պառկած էր հարևան սենյակում, այն սուր լսողությամբ, որ սովորաբար ունենում են հիվանդները, լսեց բոլորը, ինչ որ նրանք ասում էին իր մասին։ Նրանց կանչել տալով իր մոտ՝ նա ասաց․ «Ես չեմ ուզում, որ դուք անհանգստանաք ինձ համար և վախենաք իմ պատճառով տուժելուց։ Ես լսեցի բոլորը, ինչ որ իմ մասին ասում էինք, և հաստատ համոզված եմ, որ այդ ամենը ձեր մտածածի պես կլիներ, եթե գործն ստանար այնպիսի ընթացք, ինչպիսին դուք եք ենթադրում։ Բայց դա կստանաայլ ընթացք։ Ես կյանքումս այնքան շատ եմ անարգել Աստծուն, որ եթե մահիցս առաջ ընդամենը մի ժամ էլ նույնն անեմ, դրանից մեղքերս ո՛չ կավելանան, ո՛չ կպակասեն։ Ուստի բերել տվեք ինձ մոտ ձեր ուզած սուրբ ու օրինակելի վանականին, եթե միայն այդպիսին կա, և իմ անելիքն ինձ թողեք։ Չեմ տարակուսում, որ ես այնպես կկարգավորեմ և՛ իմ, և՛ ձեր գործը, որ դուք գոհ կլինեք»։ Թեև եղբայրները մեծ հույս չունեին նրա ասածի վրա, այնուամենայնիվ գնացին վանքերից մեկը և թախանձագին խնդրոցին իրենց տալ մի որևէ սուրբ ու խելահաս վանական, որը խոստովանեցնի իրենց տանը պառկած մի հիվանդ լոմբարդցու։ Նրանց հետ ուղարկեցին մի ծերունի վանականի, որը սուրբ ու օրինակելի կյանք էր վարում, սուրբ գրքի հմուտ գիտակ էր և որի նկատմամբ քաղաքի բնակիչները մի առանձին հարգանք ունեին։ Եղբայրներն էլ նրան առան ու բերին իրեն տունը։ Մտնելով այն սենյակը, ուր պառկած էր սըր Չապելետոն, և մոտենալով նրան՝ վանականն սկսեց բարեհոգաբար մխիթարել հիվանդին և ապա հարցրեց, թե որքան ժամանակ է անցել նրա վերջին խոստովանությունից։ Սըր Չապելետոն, որը երբեք չէր խոստովանվել, ասաց․ «Հա՛յր իմ, սովորությանս համաձայն խոստովանվում եմ շաբաթական առնվազն մեկ անգամ՝ չհաշված այն շաբաթները, երբ խոստովանվում եմ ավելի հաճախ։ Ճիշտ է, հիվանդանալուցս ի վեր, իսկ դա արդեն մի շաբաթ կլինի, չեմ խոստովանվել․ այնպիսի մի վիշտ է պատճառել ինձ այս հիվանդությունը»։ — «Լավ ես արել, զավա՛կս,— ասաց վանականը,— սրանից հետո էլ այդպես արա։ Ինչպես տեսնում եմ, քիչ բան պիտի լսեմ ու հարցնեմ, քանի որ այդքան հաճախ ես հաղորդվում»։ — «Այդ մի՛ արեք, հա՛յր սուրբ,—ասաց սըր Չապելետոն,—որքան շատ և որքան հաճախ էլ խոստովանված լինոմ, միևնույն է, ամեն անհամ խոստովանվելիս ես ցանկացել եմ խոստովանվել իմ այն բոլոր մեղքերը, որ կարող էի հիշել ծննդյանս առաջին օրից սկսած մինչև խոստովանությանս պահը․ ուստի, ամենապատվելի՛ հայր, խնդրում եմ բոլոր մեղքերիս համար հարցնել այնպես մի առ մի, որ կարծես երբեք էլ հաղորդված չեմ եղել։ Մի՛ նայեք, խնդրում եմ, իմ հիվանդ լինելուն․ ես գերադասում եմ նեղություն պատճառել մարմնիս, քան թե նրան հաճոյանալով անել այնպիսի մի բան, որ կարող է կործանել հոգիս, որը իր նվիրական արյամբ քավեց փրկիչն ամենազոր»։ Այդ խոսքերը շատ դուր եկան հայր սրբին, որը դրանք համարեց նրա հոգու ջերմեռանդ բարեպաշտության ապացույց։ Սրտանց խրախուսելով սըր Չապելետոյի այդ սովորությունը, նա հարցրեց, թե արդյոք երբևէ չի շնացել որևէ կնոջ հետ։ Սըր Չապելետոն, խորունկ հառաչ արձակելով, պատասխանեց․ «Հա՛յր սուրբ, ինչ վերաբերում է դրան՝ դժվարանում եմ հայտնել ճշմարտությունը, քանզի վախենում եմ մեղանչած լինել սնափառությամբ»։ — «Ասա՛, մի՛ վախենար, քանզի դեռ ոչ ոք չի մեղանչել՝ խոստովանության ժամանակ կամ այլ դեպքերում ճիշտ խոսելով»։ Այնժամ ասաց սըր Չապելետոն․ «Եթե հավաստում եք, որ մեղանչած չեմ լինի, ապա կհայտնեմ ձեզ․ ես կույս եմ ու անարատ, ինչպես մորս արգանդից ելնելիս»։ — «Օրհնյալ լինես, որդի՛ս,—ասաց վանականը,—լավ ես արել անշուշտ, և վարվելով այդպես, դարձել ես առավել արժանավոր, քանզի, եթե ցանկանայիր, կարող էիր հակառակն անել շատ ավելի ազատ, քան մենք և բոլոր նրանք, ովքեր կապված են որևէ ուխտով»։ Այնուհետև հարցրեց, թե արդյոք Աստծուն չի զայրացրել որկրամոլությամբ—«Այո՛, և շատ անգամ»,պատասխանեց սըր Չապելետոն խորունկ հառաչ արձակելով, որովհետև, ինչպես ասաց նա, թեև տարվա ընթացքում պահել էր բոլոր այն ծոմերը, որ պահում են բարեպաշտ մարդիկ և, ի լրումն դրա, առնվազն երեք անգամ իր ծոմը սովորաբար լմնցրել է միայն հացով ու ջրով, այնուամենայնիվ ջուրը խմել է այնպիսի բավականությամբ ու հաճույքով, ինչպիսի հաճույքով թունդ խմողները խմում են գինին, մանավանդ երբ հոգնել է սաղմոսներ քաղելուց կամ ուխտագնացության ճանապարհին, հաճախ էլ ախորժել է ուտել ա՛յն կանաչեղենից պատրաստված սալաթը, որ գեղջկուհիներն են ժողովում դաշտում․ երբեմն ուտելիքը նրան ավելի համեղ է թվացել, քան իր կարծիքով պիտի թվար այն մարդուն, ով իր նման ծոմը պահում է բարեպաշտորեն։ Դրան վանականը պատասխանեց․ «Զավա՛կս, այդ մեղքերը բնական են և թեթև, և ես չեմ ուզում, որ դու դրանցով ճնշեիր քո խիղճը․ ամեն մարդու, որքան էլ նա սուրբ լինի, պատահում է, որ ուտելիքը երկար սովածությունից հետո, իսկ խմելիքը՝ հոգնածությունից հետո համեղ թվա»։ — «Մի՛ մխիթարեք ինձ այդպես, հա՛յր իմ,—առարկեց սըր Չապելետոն,—հայտնի է ձեզ, ինչպես և ինձ, որ ամենայն ինչ, որ արվում է հանուն Աստծո, պետք է արվի մաքուր խղճով և առանց որևէ պիղծ մտածումի․ ով այլ կերպ է վարվում՝ մեղանչում է չարաչար»։ վանականն զգացվեց․ «Շատ ուրախ եմ, որ այդպիսին են քո մտքերը, և ինձ չափազանց դուր է գալիս քո անբիծ ու ազնիվ խղճմտությունը։ Սակայն ասա ինձ, չե՞ս մեղանչել ընչասիրությամբ․ չե՞ս ցանկացել ունենալ ավելին, քան պետք է, չե՞ս պահել այն, ինչ պետք չէր պահել»։ Եվ այսպես պատասխանեց սըր Չապելետոն․ «Չէի ցանկանա, հա՛յր իմ, որ դուք իմ մասին որևէ աննպաստ բան խորհեիք՝ ելնելով այն հանգամանքից, որ ես այս վաշխառուների տանն եմ գտնվում։ Ես ոչ մի ընդհանուր բան չունեմ նրանց հետ և եկել եմ հենց այն նպատակով, որ ամոթանք տամ նրանց, համոզեմ ու ետ պահեմ այդ գարշելի զբաղմունքից, և թերևս հաջողեի, եթե երկնային Տերն ինձ չպատժեր։ Գիտցեք ուրեմն, որ հայրս մեծ կարողություն էր թողել ինձ, որի մեծ մասը նրա մահից հետո ես բաժանեցի ի Քրիստոս եղբայր աղքատներին։ Այնուհետև, գոյությունս պահպանելու և աղքատներին օգնելու համար սկսեցի քիչ ու միչ առևտուր անել՝ ցանկանալով այդ կերպ փող վաստակել՝ շարունակ եկամուտս կիսելով Աստծո մարդկանց հետ, կես մասով հոգալով իմ կարիքները, մյուս կեսը բաշխելով նրանց։ Եվ Արարիչն ինձ այնպես օգնեց, որ գործերս գնալով ավելի լավանում էին»։ —«Լավ ես արել, զավա՛կս,-ասաց վանականը։ -Իսկ արդյոք հաճախ չե՞ս զայրացել»։ —«Ավա՜ղ,-ասաց սըր Չապելետոն,- մեղքս ինչ թաքցնեմ,-հաճախ։ Եվ ո՞վ կարող է զսպել իրեն ու չզայրանալ՝ ամեն օր տեսնելով, թե ինչ խայտառակ բաներ են անում մարդիկ՝ չհետևելով Աստծո պատվիրաններին, չվախենալով Նրա դատաստանից։ Երբ տեսնում էի երիտասարդների, որ մոլությունների հետևից են ընկած, որոնք երդվում են ու դրժում երդումը, գինետնից գինետուն են թափառում և եկեղեցի չեն հաճախում ու գնում են ավելի շուտ այս մեղավոր աշխարհի, քան Աստծո ցուցած ճանապարհով, ապա իմ մեջ օրական մի քանի անգամ առաջանում էր այն ցանկությունը, թե ավելի լավ է մեռնոմ, քան ապրեմ»։ —«Զավա՛կս,- ասաց վանականը,- դա սու՜րբ զայրույթ է, և դրա համար ես քեզ ապաշխարանք չեմ դնում։ Բայց գուցե զայրույթը քեզ դրդել է սպանե՞լ, որևէ մեկին վիրավորանք կամ այլ անարգա՞նք հասցնել»։ —«Մեղա՜ քեզ, տեր,-ասաց սըր Չապելետոն,- դուք, թվում է, սուրբ մարդ եք, բայց այնպիսի՜ բաներ եք ասում։ Եթե գլխումս ծագեր ձեր թված հանցանքներից մեկն ու մեկը կատարելու աննշան միտքն անգամ, ապա մի՞թե կարծում եք, որ Տերն այդքան երկար կպահպաներ ինձ։ Այդպիսի բաներ անելու ընդունակ են միայն ավազակներն ու չարագործները։ Եվ ես ամեն անգամ, երբ տեսնում էի այդպիսի մեկին, ասում էի՝ գնա և թող Տերը դարձի բերի քեզ»։ Այնժամ վանականն ասաց.«Հապա ասա ինձ, զավա՛կս, և թող օրհնյա՜լ լինիս դու, արդյոք որևէ մեկի դեմ սուտ վկայություն չե՞ս տվել, չե՞ս վատաբանել մերձավորիդ, չե՞ս խլել որևէ մեկի ունեցվածքը՝ առանց նրա ցանկությունը հարցնելու»։ «Այո՛, մեսսե՛րե, մերձավորիս մասին վատ խոսք ասել եմ։ Ես մի հարևան ունեի, որն առանց որևէ պատճառի մի գլուխ ծեծում էր իր կնոջը։ Եվ մի անգամ ես նրա մասին վատ բաներ ասացի կնոջ ազգականներին, քանզի շատ էի խղճում այդ թշվառ կնոջը, որին նա հարբած ժամանակ այնպես էր քոթակում, որ ասել չի լինի»։ —«Լա՜վ է, լա՜վ,-շարունակեց վանականը,-դու ինձ ասացիր, որ վաճառական ես եղել․ արդյոք չե՞ս խաբել որևէ մեկին, ինչպես այդ անում են վաճառականները»։ —«Մեղավոր եմ,-պատասխանեց սըր Չապելետոն,-միայն թե չգիտեմ՝ ում եմ խաբել։ Մի անգամ ինչ-որ մեկը բերել էր այն կերպասի փողը, որ ես վաճառել էի նրան․ ես էլ առանց համրելու առա ու դրի արկղը, իսկ մի ամիս հետո տեսա, որ չորս մանր արծաթադրամ ավելի էր բերել։ Չհանդիպելով այդ մարդուն՝ ես փողը պահեցի մի ամբողջ տարի, որպեսզի վերադարձնեմ նրան, իսկ հետո արծաթադրամները ողորմացի աղքատներին՝ ի սեր Աստծո»։ —«Դա աննշան մեղք է, և լավ ես արել այդպես վարվելով»,-ասաց վանականը։ Եվ հայր սուրբը շատ ուրիշ բաներ էլ հարցրեց նրան, և բոլոր հարցերին նա պատասխանում էր նույն կերպ։ Վանականն արդեն պատրաստվում էի թողություն տալ նրան, երբ սըր Չապելետոն ասաց․«Մեսսե՛րե, հոգուս վրա մի ուրիշ մեղք էլ կա, որի մասին ես ձեզ չասացի»։ —«Իսկ ի՞նչ մեղք է դա»,-հարցրեց վանականը, իսկ նա պատասխանեց․ «Միտս է գալիս, որ մի անգամ ծառայիս հրամայեցի տունը մաքրել շաբաթ օրը, ժամը իննից հետո՝ մոռանալով, որ կիրակնամուտ է»։ —«Աննշան բան է դա, զավա՛կս»,- ասաց վանակաը։ «Ո՛չ, ո՛չ, այդպես մի՛ ասեք,-ասաց սըր Չապելետոն,- կիրակին պետք է անպատճառ հարգել, զի մեր Փրկիչն այդ օրը հարյավ ի մեռելոց»։ Այնժամ ասաց վանականը․ «Հո ուրիշ վատ բան չե՞ս արել, զավա՛կս»։ —«Արել եմ, մեսսե՛րե,-պատասխանեց սըր Չապելետոն,-մի անգամ, ինքս ինձ մոռանալով, ես թքեցի Աստծո տաճարում»։ Վանականը ժպտաց․ «Զավա՛կս,- ասաց նա,- դրա համար չարժե անհանգստանալ․ մենք՝ վանակններս, այնտեղ թքում ենք ամեն օր»։ —«Եվ շատ վա՛տ եք անում,- ասաց սըր Չապելետոն, սուրբ տաճարը պետք է պահել ամեն բանից մաքուր, քանզի այնտեղ ՝ զոհ մատուցվում Աստծուն»։ Մի խոսքով,այդպիսի շատ ու շատ բաներ ասաց վանականին, ի վերջո սկսեց հառաչել և հոնգուր-հոնգուր լաց լինել,- մի բան, որ ցանկանալու դեպքում անում էր հիանալի։ —«Ի՞նչ եղավ քեզ, զավա՛կս»,- հարցրեց վանականը։ Եվ պատասխան տվեց սըր Չապելետոն․ «Եղու՜կ ինձ, մեսսե՛րե, մի մեղք մնաց հոգուս վրա․ երբեք չեմ ապաշխարել դրա համար և այնպե՜ս եմ ամաչում ասել․ ամեն անգամ դա հիշելիս սկսում եմ, ինչպես տեսնում եք, լաց լինել և հաստատ համոզված եմ, որ երբեք Տերն ինձ չի գթա այդ մեղքիս համար»։ —«Այդ ի՜նչ ես ասում, զավա՛կս,-ասաց վանականը,- եթե այդ բոլոր մեղքերը իմի ժողովվեին մի անձի մեջ, և այդ մարդն էլ քեզ պես զղջար ու հուզվեր, ապա այնքան մեծ է բարությունն ու ողորմածությունն Աստծո, որ Տերն իր բարությամբ կներեր այդ մեղքերը, եթե այդ մարդը խոստովանած լիներ։ Ուստի ասա՛, մի՛ վախենար»։ Սակայն սըր Չապելետոն շարունակեց հոնգուր-հոնգուր լալ․ «Ավա՜ղ, հա՛յր իմ,- ասաց,- մեղք շատ է մեծ, և ես գրեթե չեմ հավատում, որ Աստված կների ինձ, եթե չօգնեն ձեր աղոթքները»։ —«Ասա՛ առանց վախենալու,- ասաց վանականը,- ես խոստանում եմ քեզ համար աղոթել Աստծուն»։ Սըր Չապելետոն անվերջ լալիս էր և ոչինչ չէր ասում, իսկ վանականը շարունակում էր նրան հորդորել։ Երկար ժամանակ աղիողորմ լալով՝ սըր Չապելետոն վանականին կարված սպասումի մեջ պահեց և ապա, խորունկ մի հառաչ արձակելով, ասաց․ «Հա՛յր իմ, քանի որ խոստացաք ինձ համար աղոթել Աստծուն, խոստովանում եմ ձեզ․ ուրեմն գիտցեք, որ երեխա ժամանակ ես մի անգամ վատ խոսք եմ ասել մորս»։ Այդ ասելուն պես նա նորից սկսեց հոնգուր-հոնգուր լալ ու ողբալ։ «Որդի՛ս,- ասաց վանականը,- դա՞ է այն մեղքը, որ քեզ թվում է սոսկալի։ Մարդիկ օրնիբուն հայհոյում են Աստծուն, և Տերն էլ սիրով ներում է այդ մեղքի համար զղջացողներին, իսկ դու կարծում ես, որ Նա քեզ չպիտի՞ ների։ Մի՛ լար, սփոփվի՛ր։ Հավատացնում եմ քեզ, որ եթե դու լինեիր նույնիսկ Նրան խաչողներից մեկը, Նա դարձյալ պիտի ներեր քեզ, քանզի, ինչպես տեսնում եմ, այնքա՜ն մեծ է զղջումդ»։Սրը Չապելետոն, որը, ինչպես ասացի, պառկած էր հարևան սենյակում, այն սուր լսողությամբ, որ սովորաբար ունենում են հիվանդները, լսեց բոլորը, ինչ որ նրանք ասում էին իր մասին։ Նրանց կանչել տալով իր մոտ՝ նա ասաց․ «Ես չեմ ուզում, որ դուք անհանգստանաք ինձ համար և վախենաք իմ պատճառով տուժելուց։ Ես լսեցի բոլորը, ինչ որ իմ մասին ասում էինք, և հաստատ համոզված եմ, որ այդ ամենը ձեր մտածածի պես կլիներ, եթե գործն ստանար այնպիսի ընթացք, ինչպիսին դուք եք ենթադրում։ Բայց դա կստանաայլ ընթացք։ Ես կյանքումս այնքան շատ եմ անարգել Աստծուն, որ եթե մահիցս առաջ ընդամենը մի ժամ էլ նույնն անեմ, դրանից մեղքերս ո՛չ կավելանան, ո՛չ կպակասեն։ Ուստի բերել տվեք ինձ մոտ ձեր ուզած սուրբ ու օրինակելի վանականին, եթե միայն այդպիսին կա, և իմ անելիքն ինձ թողեք։ Չեմ տարակուսում, որ ես այնպես կկարգավորեմ և՛ իմ, և՛ ձեր գործը, որ դուք գոհ կլինեք»։ Թեև եղբայրները մեծ հույս չունեին նրա ասածի վրա, այնուամենայնիվ գնացին վանքերից մեկը և թախանձագին խնդրոցին իրենց տալ մի որևէ սուրբ ու խելահաս վանական, որը խոստովանեցնի իրենց տանը պառկած մի հիվանդ լոմբարդցու։ Նրանց հետ ուղարկեցին մի ծերունի վանականի, որը սուրբ ու օրինակելի կյանք էր վարում, սուրբ գրքի հմուտ գիտակ էր և որի նկատմամբ քաղաքի բնակիչները մի առանձին հարգանք ունեին։ Եղբայրներն էլ նրան առան ու բերին իրեն տունը։ Մտնելով այն սենյակը, ուր պառկած էր սըր Չապելետոն, և մոտենալով նրան՝ վանականն սկսեց բարեհոգաբար մխիթարել հիվանդին և ապա հարցրեց, թե որքան ժամանակ է անցել նրա վերջին խոստովանությունից։ Սըր Չապելետոն, որը երբեք չէր խոստովանվել, ասաց․ «Հա՛յր իմ, սովորությանս համաձայն խոստովանվում եմ շաբաթական առնվազն մեկ անգամ՝ չհաշված այն շաբաթները, երբ խոստովանվում եմ ավելի հաճախ։ Ճիշտ է, հիվանդանալուցս ի վեր, իսկ դա արդեն մի շաբաթ կլինի, չեմ խոստովանվել․ այնպիսի մի վիշտ է պատճառել ինձ այս հիվանդությունը»։ — «Լավ ես արել, զավա՛կս,— ասաց վանականը,— սրանից հետո էլ այդպես արա։ Ինչպես տեսնում եմ, քիչ բան պիտի լսեմ ու հարցնեմ, քանի որ այդքան հաճախ ես հաղորդվում»։ — «Այդ մի՛ արեք, հա՛յր սուրբ,—ասաց սըր Չապելետոն,—որքան շատ և որքան հաճախ էլ խոստովանված լինոմ, միևնույն է, ամեն անհամ խոստովանվելիս ես ցանկացել եմ խոստովանվել իմ այն բոլոր մեղքերը, որ կարող էի հիշել ծննդյանս առաջին օրից սկսած մինչև խոստովանությանս պահը․ ուստի, ամենապատվելի՛ հայր, խնդրում եմ բոլոր մեղքերիս համար հարցնել այնպես մի առ մի, որ կարծես երբեք էլ հաղորդված չեմ եղել։ Մի՛ նայեք, խնդրում եմ, իմ հիվանդ լինելուն․ ես գերադասում եմ նեղություն պատճառել մարմնիս, քան թե նրան հաճոյանալով անել այնպիսի մի բան, որ կարող է կործանել հոգիս, որը իր նվիրական արյամբ քավեց փրկիչն ամենազոր»։ Այդ խոսքերը շատ դուր եկան հայր սրբին, որը դրանք համարեց նրա հոգու ջերմեռանդ բարեպաշտության ապացույց։ Սրտանց խրախուսելով սըր Չապելետոյի այդ սովորությունը, նա հարցրեց, թե արդյոք երբևէ չի շնացել որևէ կնոջ հետ։ Սըր Չապելետոն, խորունկ հառաչ արձակելով, պատասխանեց․ «Հա՛յր սուրբ, ինչ վերաբերում է դրան՝ դժվարանում եմ հայտնել ճշմարտությունը, քանզի վախենում եմ մեղանչած լինել սնափառությամբ»։ — «Ասա՛, մի՛ վախենար, քանզի դեռ ոչ ոք չի մեղանչել՝ խոստովանության ժամանակ կամ այլ դեպքերում ճիշտ խոսելով»։ Այնժամ ասաց սըր Չապելետոն․ «Եթե հավաստում եք, որ մեղանչած չեմ լինի, ապա կհայտնեմ ձեզ․ ես կույս եմ ու անարատ, ինչպես մորս արգանդից ելնելիս»։ — «Օրհնյալ լինես, որդի՛ս,—ասաց վանականը,—լավ ես արել անշուշտ, և վարվելով այդպես, դարձել ես առավել արժանավոր, քանզի, եթե ցանկանայիր, կարող էիր հակառակն անել շատ ավելի ազատ, քան մենք և բոլոր նրանք, ովքեր կապված են որևէ ուխտով»։ Այնուհետև հարցրեց, թե արդյոք Աստծուն չի զայրացրել որկրամոլությամբ—«Այո՛, և շատ անգամ»,պատասխանեց սըր Չապելետոն խորունկ հառաչ արձակելով, որովհետև, ինչպես ասաց նա, թեև տարվա ընթացքում պահել էր բոլոր այն ծոմերը, որ պահում են բարեպաշտ մարդիկ և, ի լրումն դրա, առնվազն երեք անգամ իր ծոմը սովորաբար լմնցրել է միայն հացով ու ջրով, այնուամենայնիվ ջուրը խմել է այնպիսի բավականությամբ ու հաճույքով, ինչպիսի հաճույքով թունդ խմողները խմում են գինին, մանավանդ երբ հոգնել է սաղմոսներ քաղելուց կամ ուխտագնացության ճանապարհին, հաճախ էլ ախորժել է ուտել ա՛յն կանաչեղենից պատրաստված սալաթը, որ գեղջկուհիներն են ժողովում դաշտում․ երբեմն ուտելիքը նրան ավելի համեղ է թվացել, քան իր կարծիքով պիտի թվար այն մարդուն, ով իր նման ծոմը պահում է բարեպաշտորեն։ Դրան վանականը պատասխանեց․ «Զավա՛կս, այդ մեղքերը բնական են և թեթև, և ես չեմ ուզում, որ դու դրանցով ճնշեիր քո խիղճը․ ամեն մարդու, որքան էլ նա սուրբ լինի, պատահում է, որ ուտելիքը երկար սովածությունից հետո, իսկ խմելիքը՝ հոգնածությունից հետո համեղ թվա»։ — «Մի՛ մխիթարեք ինձ այդպես, հա՛յր իմ,—առարկեց սըր Չապելետոն,—հայտնի է ձեզ, ինչպես և ինձ, որ ամենայն ինչ, որ արվում է հանուն Աստծո, պետք է արվի մաքուր խղճով և առանց որևէ պիղծ մտածումի․ ով այլ կերպ է վարվում՝ մեղանչում է չարաչար»։ վանականն զգացվեց․ «Շատ ուրախ եմ, որ այդպիսին են քո մտքերը, և ինձ չափազանց դուր է գալիս քո անբիծ ու ազնիվ խղճմտությունը։ Սակայն ասա ինձ, չե՞ս մեղանչել ընչասիրությամբ․ չե՞ս ցանկացել ունենալ ավելին, քան պետք է, չե՞ս պահել այն, ինչ պետք չէր պահել»։ Եվ այսպես պատասխանեց սըր Չապելետոն․ «Չէի ցանկանա, հա՛յր իմ, որ դուք իմ մասին որևէ աննպաստ բան խորհեիք՝ ելնելով այն հանգամանքից, որ ես այս վաշխառուների տանն եմ գտնվում։ Ես ոչ մի ընդհանուր բան չունեմ նրանց հետ և եկել եմ հենց այն նպատակով, որ ամոթանք տամ նրանց, համոզեմ ու ետ պահեմ այդ գարշելի զբաղմունքից, և թերևս հաջողեի, եթե երկնային Տերն ինձ չպատժեր։ Գիտցեք ուրեմն, որ հայրս մեծ կարողություն էր թողել ինձ, որի մեծ մասը նրա մահից հետո ես բաժանեցի ի Քրիստոս եղբայր աղքատներին։ Այնուհետև, գոյությունս պահպանելու և աղքատներին օգնելու համար սկսեցի քիչ ու միչ առևտուր անել՝ ցանկանալով այդ կերպ փող վաստակել՝ շարունակ եկամուտս կիսելով Աստծո մարդկանց հետ, կես մասով հոգալով իմ կարիքները, մյուս կեսը բաշխելով նրանց։ Եվ Արարիչն ինձ այնպես օգնեց, որ գործերս գնալով ավելի լավանում էին»։ —«Լավ ես արել, զավա՛կս,-ասաց վանականը։ -Իսկ արդյոք հաճախ չե՞ս զայրացել»։ —«Ավա՜ղ,-ասաց սըր Չապելետոն,- մեղքս ինչ թաքցնեմ,-հաճախ։ Եվ ո՞վ կարող է զսպել իրեն ու չզայրանալ՝ ամեն օր տեսնելով, թե ինչ խայտառակ բաներ են անում մարդիկ՝ չհետևելով Աստծո պատվիրաններին, չվախենալով Նրա դատաստանից։ Երբ տեսնում էի երիտասարդների, որ մոլությունների հետևից են ընկած, որոնք երդվում են ու դրժում երդումը, գինետնից գինետուն են թափառում և եկեղեցի չեն հաճախում ու գնում են ավելի շուտ այս մեղավոր աշխարհի, քան Աստծո ցուցած ճանապարհով, ապա իմ մեջ օրական մի քանի անգամ առաջանում էր այն ցանկությունը, թե ավելի լավ է մեռնոմ, քան ապրեմ»։ —«Զավա՛կս,- ասաց վանականը,- դա սու՜րբ զայրույթ է, և դրա համար ես քեզ ապաշխարանք չեմ դնում։ Բայց գուցե զայրույթը քեզ դրդել է սպանե՞լ, որևէ մեկին վիրավորանք կամ այլ անարգա՞նք հասցնել»։ —«Մեղա՜ քեզ, տեր,-ասաց սըր Չապելետոն,- դուք, թվում է, սուրբ մարդ եք, բայց այնպիսի՜ բաներ եք ասում։ Եթե գլխումս ծագեր ձեր թված հանցանքներից մեկն ու մեկը կատարելու աննշան միտքն անգամ, ապա մի՞թե կարծում եք, որ Տերն այդքան երկար կպահպաներ ինձ։ Այդպիսի բաներ անելու ընդունակ են միայն ավազակներն ու չարագործները։ Եվ ես ամեն անգամ, երբ տեսնում էի այդպիսի մեկին, ասում էի՝ գնա և թող Տերը դարձի բերի քեզ»։ Այնժամ վանականն ասաց.«Հապա ասա ինձ, զավա՛կս, և թող օրհնյա՜լ լինիս դու, արդյոք որևէ մեկի դեմ սուտ վկայություն չե՞ս տվել, չե՞ս վատաբանել մերձավորիդ, չե՞ս խլել որևէ մեկի ունեցվածքը՝ առանց նրա ցանկությունը հարցնելու»։ «Այո՛, մեսսե՛րե, մերձավորիս մասին վատ խոսք ասել եմ։ Ես մի հարևան ունեի, որն առանց որևէ պատճառի մի գլուխ ծեծում էր իր կնոջը։ Եվ մի անգամ ես նրա մասին վատ բաներ ասացի կնոջ ազգականներին, քանզի շատ էի խղճում այդ թշվառ կնոջը, որին նա հարբած ժամանակ այնպես էր քոթակում, որ ասել չի լինի»։ —«Լա՜վ է, լա՜վ,-շարունակեց վանականը,-դու ինձ ասացիր, որ վաճառական ես եղել․ արդյոք չե՞ս խաբել որևէ մեկին, ինչպես այդ անում են վաճառականները»։ —«Մեղավոր եմ,-պատասխանեց սըր Չապելետոն,-միայն թե չգիտեմ՝ ում եմ խաբել։ Մի անգամ ինչ-որ մեկը բերել էր այն կերպասի փողը, որ ես վաճառել էի նրան․ ես էլ առանց համրելու առա ու դրի արկղը, իսկ մի ամիս հետո տեսա, որ չորս մանր արծաթադրամ ավելի էր բերել։ Չհանդիպելով այդ մարդուն՝ ես փողը պահեցի մի ամբողջ տարի, որպեսզի վերադարձնեմ նրան, իսկ հետո արծաթադրամները ողորմացի աղքատներին՝ ի սեր Աստծո»։ —«Դա աննշան մեղք է, և լավ ես արել այդպես վարվելով»,-ասաց վանականը։ Եվ հայր սուրբը շատ ուրիշ բաներ էլ հարցրեց նրան, և բոլոր հարցերին նա պատասխանում էր նույն կերպ։ Վանականն արդեն պատրաստվում էի թողություն տալ նրան, երբ սըր Չապելետոն ասաց․«Մեսսե՛րե, հոգուս վրա մի ուրիշ մեղք էլ կա, որի մասին ես ձեզ չասացի»։ —«Իսկ ի՞նչ մեղք է դա»,-հարցրեց վանականը, իսկ նա պատասխանեց․ «Միտս է գալիս, որ մի անգամ ծառայիս հրամայեցի տունը մաքրել շաբաթ օրը, ժամը իննից հետո՝ մոռանալով, որ կիրակնամուտ է»։ —«Աննշան բան է դա, զավա՛կս»,- ասաց վանակաը։ «Ո՛չ, ո՛չ, այդպես մի՛ ասեք,-ասաց սըր Չապելետոն,- կիրակին պետք է անպատճառ հարգել, զի մեր Փրկիչն այդ օրը հարյավ ի մեռելոց»։ Այնժամ ասաց վանականը․ «Հո ուրիշ վատ բան չե՞ս արել, զավա՛կս»։ —«Արել եմ, մեսսե՛րե,-պատասխանեց սըր Չապելետոն,-մի անգամ, ինքս ինձ մոռանալով, ես թքեցի Աստծո տաճարում»։ Վանականը ժպտաց․ «Զավա՛կս,- ասաց նա,- դրա համար չարժե անհանգստանալ․ մենք՝ վանակններս, այնտեղ թքում ենք ամեն օր»։ —«Եվ շատ վա՛տ եք անում,- ասաց սըր Չապելետոն, սուրբ տաճարը պետք է պահել ամեն բանից մաքուր, քանզի այնտեղ ՝ զոհ մատուցվում Աստծուն»։ Մի խոսքով,այդպիսի շատ ու շատ բաներ ասաց վանականին, ի վերջո սկսեց հառաչել և հոնգուր-հոնգուր լաց լինել,- մի բան, որ ցանկանալու դեպքում անում էր հիանալի։ —«Ի՞նչ եղավ քեզ, զավա՛կս»,- հարցրեց վանականը։ Եվ պատասխան տվեց սըր Չապելետոն․ «Եղու՜կ ինձ, մեսսե՛րե, մի մեղք մնաց հոգուս վրա․ երբեք չեմ ապաշխարել դրա համար և այնպե՜ս եմ ամաչում ասել․ ամեն անգամ դա հիշելիս սկսում եմ, ինչպես տեսնում եք, լաց լինել և հաստատ համոզված եմ, որ երբեք Տերն ինձ չի գթա այդ մեղքիս համար»։ —«Այդ ի՜նչ ես ասում, զավա՛կս,-ասաց վանականը,- եթե այդ բոլոր մեղքերը իմի ժողովվեին մի անձի մեջ, և այդ մարդն էլ քեզ պես զղջար ու հուզվեր, ապա այնքան մեծ է բարությունն ու ողորմածությունն Աստծո, որ Տերն իր բարությամբ կներեր այդ մեղքերը, եթե այդ մարդը խոստովանած լիներ։ Ուստի ասա՛, մի՛ վախենար»։ Սակայն սըր Չապելետոն շարունակեց հոնգուր-հոնգուր լալ․ «Ավա՜ղ, հա՛յր իմ,- ասաց,- մեղք շատ է մեծ, և ես գրեթե չեմ հավատում, որ Աստված կների ինձ, եթե չօգնեն ձեր աղոթքները»։ —«Ասա՛ առանց վախենալու,- ասաց վանականը,- ես խոստանում եմ քեզ համար աղոթել Աստծուն»։ Սըր Չապելետոն անվերջ լալիս էր և ոչինչ չէր ասում, իսկ վանականը շարունակում էր նրան հորդորել։ Երկար ժամանակ աղիողորմ լալով՝ սըր Չապելետոն վանականին կարված սպասումի մեջ պահեց և ապա, խորունկ մի հառաչ արձակելով, ասաց․ «Հա՛յր իմ, քանի որ խոստացաք ինձ համար աղոթել Աստծուն, խոստովանում եմ ձեզ․ ուրեմն գիտցեք, որ երեխա ժամանակ ես մի անգամ վատ խոսք եմ ասել մորս»։ Այդ ասելուն պես նա նորից սկսեց հոնգուր-հոնգուր լալ ու ողբալ։ «Որդի՛ս,- ասաց վանականը,- դա՞ է այն մեղքը, որ քեզ թվում է սոսկալի։ Մարդիկ օրնիբուն հայհոյում են Աստծուն, և Տերն էլ սիրով ներում է այդ մեղքի համար զղջացողներին, իսկ դու կարծում ես, որ Նա քեզ չպիտի՞ ների։ Մի՛ լար, սփոփվի՛ր։ Հավատացնում եմ քեզ, որ եթե դու լինեիր նույնիսկ Նրան խաչողներից մեկը, Նա դարձյալ պիտի ներեր քեզ, քանզի, ինչպես տեսնում եմ, այնքա՜ն մեծ է զղջումդ»։ —«Ավա՜ղ, հա՛ր իմ, այդ ի՞նչ եք ասում,— ասաց սըր Չապելետոն,—վատ խոսք ասեմ հարազատ մորս, որ ինն ամիս ինձ պահել է իր արգանդում, մի հարյուր անգամից ավելի գրկած ման ածել․ ո՜հ, վատ եմ արել՝ նրան հայհոյելով, և ծանր է այդ մեղքը։ Եթե դուք ինձ համար չաղոթեք Աստծուն, ինձ այդ չի ներվի»։ Տեսնելով, որ սըր Չապելետոն այլևս ասելիք չունի, վանականը թողություն տվեց և օրհնեց՝ նրան համարելով սուրբ մարդ, քանի որ միանգամայն հավատում էր նրա բոլոր ասածներին։ Եվ ո՞վ կարող էր չհավատալ՝ այդ բաները լսելով հոգին ավանդող մարդուց։ Եվ այդ ամենը լսելուց հետո նա ասաց․ «Սը՛ր Չապելետո, Աստծո օգնությամբ դուք շուտով կապաքինվեք․ բայց եթե պատահի, որ Տերն իր մոտ կանչի ձեր օրհնված և դրա համար պատրաստ հոգին, չէի՞ք հաճի արդյոք, որ ձեր մարմինը թաղվեր մեր վանքում»։ —«Այո՛, մեսսե՛րե,— պատասխանեց սըր Չապելետոն,— ես ուրիշ տեղ էլ չէի ցանկանա թաղվել, քանզի դուք խոստացաք աղոթող լինել ինձ համար, էլ չասած, որ ես շարունակ մի առանձին նվիրվածություն եմ ունեցել ձեր ուխտի նկատմամբ։ Ուստի խնդրում եմ՝ վանք վերադառնալուն պես հոգաք, որ մոտս բերեն Քրիստոսի մասունքն իսկական, որը դուք ամենայն օր նվիրագործում եք տաճարի սեղանի վրա, քանզի ցանկանում եմ, թեպետև անարժան եմ դրան, ձեր թույլտվությամբ հաղորդվել այդ սուրբ մասունքին, իսկ այնուհետև արժանանալ վերջին սուրբ օծման, որպեսզի մեղքերի մեջ ապրելուց հետո այսպես թե այնպես մեռնեմ որպես քրիստոնյա»։ Սուրբ հայրն ուրախությամբ համաձայնեց, գովեց նրա մտադրությունը և ասաց, թե անմիջապես կկարգադրի, որպեսզի այդ ամենը բերեն իր մոտ։ Եվ այդպես էլ արին։ Երկու եղբայրները, որ վախենում էին, թե միգուցե սըր Չապելետոն իրենց խաբի, թաքնվել էին այն միջնորմի հետևը, որով անջատված էր հիվանդի սենյակը, և ականջ դնելով՝ շատ պարզ լսեցին ու ըմբռնեցին այն ամենը, ինչ սըր Չապելետոն ասաց վանականին։ Լսելով նրա հանցանքների խոստովանությունը՝ նրանք հազիվ էին զսպում իրենց, որպեսզի չփռթկացնեին։ Ա՜յ քեզ մարդ,— ասում էին նրանք մեկ մեկու,— ո՛չ ծերությունը, ո՛չ հիվանդությունը, ո՛չ մոտալուտ մահվան վախը, ո՛չ ահը Աստծո, որի դատաստանի առաջ պիտի կանգնի ընդամենը մի ժամից հետո, մի խոսքով՝ ոչինչ չկարողացավ նրան հրաժարեցնել մեղսավորությունից, և նա դարձյալ ցանկանում է մեռնել այնպես, ինչպես եղել է կյանքում։ —Լսելով, որ վարդապետը նրան խոստացավ թաղել եկեղեցում, նրանք այլևս դադարեցին հետագայի մասին մտածելուց։ Դրանից քիչ հետո սըր Չապելետոն հաղորդվեց և երբ նրա վիճակը չափազանց վատացավ, ընդունեց վերջին օծումը։ Հենց այն օրը, երբ տեղի ունեցավ նրա վերջին խոստովանությունը, երեկոյան ժամերգությունից շատ չանցած՝ սըր Չապելետոն վախճանվեց։ Դրանից հետո երկու եղբայրները հանգուցյալի սեփական միջոցներով վայելուչ թաղում սարքելով և վանականներին իմաց տալով, որ ըստ ընդունված սովորության՝ գան գիշերվա հսկումը կատարելու, իսկ առավոտյան էլ՝ հանգուցյալին թաղելու, հոգացին այն ամենը, ինչ անհրաժեշտ էր։ Բարեպաշտ վանականը, որ նրա խոստովանահայրն էր եղել, լսելով նրա մահվան լուրը, խոսեց վանահոր հետ և զանգերի ղողանջի ներքո հավաքելով բոլոր միաբաններին՝ նրանց պատմեց, թե դատելով խոստովանությունից՝ որչափ սուրբ մարդ էր եղել սըր Չապելետոն։ նա հույս հայտնեց, որ նրա սիրույն Տերը բազում հրաշքներ պիտի արարի, և վանականներին համոզեց նրա մարմինն ընդունել պատշաճ հարգանքով ու ջերմեռանդությամբ։ Վանահայրն ու դյուրահավատ վանականները համաձայնեցին․ երեկոյան գնացին այն տեղը, որտեղ դրված էր սըր Չապելետոյի դիակը, մեծ ու հանդիսավոր հոգեհանգիստ կատարեցին, իսկ առավոտյան, ժամաշապիկներ ու քղամիդներ հագած, ձեռքներին ժամագրքեր բռնած և առջևից խաչեր ու խաչվառներ տանելով, սաղմոսներ երգելով, գնացին դիակը դուրս բերելու և մեծ պատվով ու հանդիսով, գրեթե քաղաքի ողջ բնակչության՝ բոլոր արանց ու կանանց ուղեկցությամբ, տարան եկեղեցի։ Երբ դիակը վայր բերին եկեղեցում, նրա խոստովանահայր վանականը, բեմ ելնելով, սկսեց զարմանալի բաներ պատմել նրա կյանքի, պահեցողության, կուսության, միամտության, անմեղության ու սրբության մասին և, ի միջի այլոց պատմեց, թե սըր Չապելետոն ինչն էր համարել իր մեծագույն մեղքը՝ զղջալով լալահառաչ, և թե ինչպես ինքը մեծ դժվարությամբ էր կարողացել համոզոլ, որ Աստված կների նրան։ Այնուհետև դառնալով ու կշտամբելով ունկնդիրներին՝ նա ասաց․ «Իսկ դուք, նզովյալնե՛ր, ձեր ոտքի տակ ընկած ամեն մի ծղոտի համար հայհոյում եք Փրկչին ու նրա մորը և սրբերի ողջ դասը»։ Եվ դարձյալ շատ ու շատ բաներ ասաց նրա բարության ու սրբության մասին։ Եվ իր այդ խոսքերով, որոնց գեղջուկ մարդիկ կատարյալ հավատ էին ընծայում, նա կարճ միջոցում սըր Չապելետոյին այնպես սրբացրեց, որ պատարագից հետո բոլորը, սոսկալի կերպով միմյանց հրմշտելով ու կոխկրտելով, վրա ընկան ու սկսեցին համբուրել հանգուցյալի ձեռքն ու ոտքը, քաշաշելով ծվեն-ծվեն արին նրա հագուստը, և երջանիկ էր համարվում նա, ում բաժին էր ընկնում թեկուզ աննշան մի ծվեն։ Եվ հարկ եղավ նարն այդ կերպ եկեղեցում թողնել ամբողջ մի օր, որպեսզի բոլորը կարողանային տեսնել նրա սուրբ երեսը։ Երբ գիշեր եղավ, նրան մեծ երկյուղածությամբ թաղեցին մատուռներից մեկում՝ ամփոփելով մարմարե դամբարանի մեջ։ Մյուս օրվանից սկսած՝ կամաց-կամաց ժամանում էին ուխտավորները, մոմ վառում ու երկրպագում, ուխտ անում։ Եվ նրա սրբության համբավն ու նրան պաշտելու սովորությունն այնպես տարածվոց, որ այլևս չկար մի մարդ, որը դժբախտության դեպքում դիմեր այլ սրբի, և ոչ թե նրան։ Եվ նրան անվանեցին ու մինչև հիմա էլ անվանում են San Ciappelletto, և ասում են, թե ի սեր նրա՝ Տերը շատ հրաշքներ է գործել և դեռևս ամեն օր այդպիսի հրաշքների է արժանացնում բոլոր նրանց, ովքեր երկյուղած հոգով դիմում են այդ սրբին։ Ահա թե ինչպես ապրեց ու մեռավ պրատոցի սըր Չապելետոն․ և այդ կերպ, ինչպես դուք լսեցիք, նա սուրբ դարձավ։ Ես չեմ ժխտում հնարավորությունն այն բանի, որ նա Տիրոջ ողորմածությամբ երանելոց դասն անցավ, որովհետև եթե նրա կյանքը մեղսալի էր ու ապական, ապա նա ի վերջո այնպես ապաշխարեց, որ թերևս Տերը նրան գթաց և ընդունեց իր արքայությունը։ Սակայն դա մեզ համար անիմանալի է։ Դատելով այն բանից, ինչ տեսանելի է մեզ, ես ասում եմ, որ նա ավելի շուտ պիտի դժոխքում և սսատանայի ճիրանների մեջ լինի, քան դրախտում։ Եթե իսկապես այդպես է, ապա մենք դրանով կարող ենք տեսնել ու ճանաչել Աստծո անսահման բարությունն առ մեզ, Աստծո, որը, նայելով ոչ թե մեր մոլորություններին, այլ մեր հավատի անկեղծությանը, և հաշվի չառնելով այն, որ մենք նրա բարության առաջ միջնորդ ենք դարձնում իր իսկ թշնամուն՝ վերջինիս բարեկամ կարծելով, մեզ լսում է այնպես, ինչպես եթե միջնորդ ընտրած լինեինք մի իսկական սրբի։ Ուստի, որպեսզի ժամանակիս դժբախտությունների միջոցին Նրա բարությունը մեզ անվնաս ու ողջ պահի մեր այս ուրախ ընկերախմբի մեջ, փառաբանենք Նրան, հանուն որի հավաքվել ենք, վերառաքենք Նրան մեր հարգանքը և Նրա՛ն հանձնենք մեր հոգսերը այն հաստատ համոզումով, որ Նա մեզ կլսի։ Այստեղ Պամֆիլոն լռեց։