Changes
/* Գլուխ երկրորդ. Անցում ճահիճների միջով */
=== Գլուխ երկրորդ. Անցում ճահիճների միջով ===
Գոլլումն ընթանում էր հավասարաչափ արագ և երկու ոտքով, և չորեքթաթ, վիզն առաջ պարզած ու գլուխը տնկած: Ֆրոդոն ու Սեմը հազիվ էին հասնում նրա հետևից, բայց նա, երևում է, միտքը փոխել էր և ծլկել չէր ուզումպատրաստվում: Երբ նրանք հետ էին մնում, նա կանգ էր առնում, շրջվում ու սպասում հոբիթներին: Շուտով նրանք հասան ճեղքվածքին, որն արդեն մեկ անգամ արգելափակել էր Ֆրոդոյի և Սեմի ճանապարհը, սակայն այս անգամ արդեն ճահիճների մոտ:
— Այս կո՛ղմ,— կանչեց Գոլլումը,— այստեղ ներքևում արահետ կա, այո, այո: Մենք այդ արարետով կգնանք-կգնանք ա՜յ այնտեղ: — Նա ձեռքը թափ տվեց ճահճուտի ուղղությոամբ:
Ֆրոդոն տերևով փաթաթված գալեթից մի կտոր կոտրեց և տերևի հետ միասին տվեց Գոլլումին: Գոլլումը հոտոտեց տերևը, և նրա դեմքը զզվանքից ու չարությունից ծամածռվեց:
— Սմեագորլը գիտի՛ այս հոտը,— ֆշշացրեց նա: — Այս տերևները էլֆերի երկրի՛ց են: Թու՛, գարշելի հո՛տ ունեն: Սմեագորլը մագլցել է այդ ծառերի վրա, և այդ հոտը կպել է նրա ձեռքերին ու ոտքերին, իմ խեղճ ձեռքերի՛ն, իմ սիրելի ոտքերի՛ն: — Նա մի կողմ նետեց տերևը, Լեմբասից կծեց մի կտոր, ծամեց, ապա թքեց ու հազաց: — Ախխխ, ոչ, ոչ,— թքոտելով բղավեց նա,— խեղճ Սմեագորլը ձեր պատճառով քիչ էր մնում խեղդվեր: Փոշի՛ և մոխի՛ր, մենք չենք կարող ուտել այն: Սմեագորլը ստիպված կլինի սոված մնալ: Բայց նա չի նեղանում, ոչ, ոչ: Հոբիթսները բարի են, Սմեագորլը խոստացել է: Նա սոված կմնա: Հոբիթների Հոբիթսների ուտելիքը Սմեագորլը չի կարող ուտել: Խեղճ, խե՛ղճ Սմեագորլ:
— Ափսոս,— ասաց Ֆրոդոն,— բայց ես ոչնչով չեմ կարող քեզ օգնել: Այս սնունդը, կարծում եմ, քեզ միայն օգուտ կտար, եթե դու ինքդ քեզ հաղթահարեիր: Սակայն, կարծում եմ, դեռևս չարժե նույնիսկ փորձել:
Հոբիթները լուռ ուտում էին իրենց գալեթները: Սեմը նկատեց, որ դրանք ավելի համեղ են դարձել. Գոլլումը նրան հիշեցրեց, թե ինչ համեղ և հիանալի ուտելիք է Լեմբասը, բայց նաև փչացրեց Սեմի ախորժակը՝ աչքերով ուղեկցելով յուրաքանչյուր կտորը, ինչպես տիրոջից համեղ պատառի սպասող շունը: Միայն այն ժամանակ, երբ հոբիթները ուտելը վերջացրին ու պառկեցին հանգստանալու, Գոլլումը, ըստ երևույթին, համոզվեց, որ ոչ մի համեղ բան իրենից չեն թաքցնում, հեռացավ մի քանի քայլ այն կողմ, նստեց ու սկսեց թնկթնկալ:
— Տե՛ր իմ,— բարձրաձայն կանչեց Սեմը. նրա համար միևնույնն էր, լսում է Գոլլումը, թե ոչ: — Հարկավոր է քնել, տեր իմ, բայց երկուսս էլ միաժամանակ չենք կարող՝ տես ինչ սոված աչքերով է այդ ավազակը մեզ նայում: Հետո ի՞նչ, որ նա «խոստացել է»: Գոլլում է նա, թե Սմեագոլլում՝ դրանից սովորությունները չեն փոխվում: Դուք հիմա քնեք, տեր իմ, իսկ ես ձեզ կարթնացնեմ, երբ էլ չկարողանամ ինձ զսպել: Քանի դեռ նա մեզ հետ է և ձեռքերն էլ ազատ են, կքնենք հերթափոխով, ինչպես առաջ:
— Երևի դու ճիշտ ես, Սեմ,— բացահայտ և առանց ձայնը ցածրացնելու ասաց Ֆրոդոն: — Նա իսկապես փոխվել է, բայց ինչպես և որքան՝ դեռ հայտնի չէ: Սակայն, իմ կարծիքով, մենք առայժմ վախենալու ոչինչ չունենք: Լավ, եթե ուզում ես, կհանգստանանք հերթով: Երկու ժամից ինձ արթնացրու:
Ֆրոդոն այնքան հոգնած էր, որ վերջին խոսքից անմիջապես հետո գլուխը կախեց կրծքին ու քնեց: Իսկ Գոլլումը, ըստ երևույթին, մոռացել էր իր վախերը և փախչելու միտք չուներ: Նա կծկվեց ու քնեց, ասես ոչինչ չէր եղել և, չնայած նրան, որ կասկածելի սուլում էր ատամների արանքից, քարի պես անշարժ պառկած էր: Սեմը, մի փոքր նստելով նրանց կողքին, հանկարծ վախեցավ, որ, քնածների համաչափ շնչառությունը լսելով, ինքն էլ կքնի: Նա վեր կացավ, մոտեցավ Գոլլումին և թեթև հրեց նրան: Գոլլումը Գոլլումի ձեռքերը բացվեցին, մատները ցնցվեցին՝ և ուրիշ ոչինչ: Սեմը կռացավ և նրա ականջին շշնջաց. «համեղ ձկնիկ»,— բայց Գոլլումը նույնիսկ ականջը չշարժեց և շարունակեց առաջվա պես սուլել:
Սեմը ծոծրակը քորեց:
Նա հոգոց հանեց, քշեց գլխում ծագած գայթակղիչ մտքերը, որ սուրն այստեղ է, պարանի համար էլ հեռու գնալ պետք չէ, ապա գնաց ու նստեց տիրոջ կողքին:
Երբ նա աչքերը բացեց, գլխավերևում երկինքը չափից ավելի աղոտ թվաց: Նախաճաշի ժամանակ շատ ավելի լուսավոր էր: Սեմը տեղից վեր թռավ և հասկացավ, որ եթե ինքը այսպես առույգ է ու սոված, նշանակում է ամբողջ օրը քնել է՝ երևի ինը ժամից ոչ պակաս: Ֆրոդոն դեռ չէր արթնացել, իսկ Գոլլումը մոտակայքում չէր երևում: Սեմն արդեն ուզում էր կշտամբել ինքն իրեն և սկսեց հիշել բոլոր այն անբարեհաճ մականունները, որոնցով, կատարելով իր հայրական պարտքը, պարգևատրում էր նրան Ծերուկ Գեմջին, բայց հետո հասկացավ, որ տերը ճիշտ էր. Ոչ ոչ ոքից պաշտպանվելու հարկ չկար՝ Գոլլումն անհետացել էր և նրանք երկուսն էլ ողջ էին. ոչ ոք նրանց քնի մեջ չէր խեղդել:
— Ու՞ր է այդ անպիտանը,— բարձրաձայն հարցրեց Սեմը, փոքր ինչ խղճի խայթ զգալով իր կասկածանքի համար: — Տեսնես որտե՞ղ է քարշ գալիս:
Շարունակեցին ճանապարհը: Ամեն ինչ այնպես էր, ինչպես նախորդ օրը: Ճեղքվածքը գնալով ավելի հարթ ու մակերեսային էր դառնում, իսկ հատակը՝ ավելի ուղիղ: Լանջերը գնալով վեր էին ածվում սովորական ափերի: Գիշերը վերջանում էր, բայց լուսինն ու ամպերը կորել էին ամպերի հետևում, և միայն օդում տարածվող մոխրագույն կիսախավարից կարելի էր կռահել, որ լուսանում է:
Առջևում, աղոտ մթնշաղում, տարածում էին անծայրածիր ճահիճները: Սև, փտած ջրի վրա լողում էին գոլորշու ամպերը: Կանգնած օդը հագեցած էր ծանր գարշահոտությամբ: Հարավում, հեռու՜-հեռվում, երևում էին Մորդորի ժայռոտ պարիսպները՝ ասես սև, փոթորկաբեր ամպերի պատ մշուշոտ ծովի վրա:
— Դե, ո՞ր կողմ ենք գնում, Սմեագորլ,— հարցրեց Ֆրոդոն: — Պարտադիր պետք է գնանք այս գարշահոտ ճահճուտո՞վ:
— Պարտադիր չէ, պարտադիր չէ,— ասաց Գոլլումը: — Հոբիթները Հոբիթսները կարող են ավելի արագ հասնել սև լեռներին և պատվել Նրան իրենց ներկայությամբ: Մի քիչ հետ, մի քիչ կողք,— նա իր ցամաքած ձեռքն ուղղեց դեպի հյուսիս արևելք,— և հոբիթները հոբիթսները դուրս կգան չոր, պինդ ճանապարհի վրա, իսկ այնտեղի բոլոր ճանապարհները տանում են միայն մի ուղղությամբ՝ Նրա մոտ, այո, այո: Եվ Նա գիշեր-ցերեկ հսկում է դրանք: Այնտեղ վխտում են օրքերը և շատ ուրախ կլինեն հյուրերի համար: Կբռնեն ու քարշ կտան ուղիղ Նրա մոտ: Հենց այնտեղ էլ նա մի ժամանակ նկատեց Սմեագորլին, և նրան բռնեցին: — Գոլլումի մարմնով դող անցավ: — Բայց այդ ժամանակվանից Սմեագորլը շատ բան է սովորել, այո, այո, նա աչքեր ունի, և ոտքերն ու քիթն էլ զուր տեղը չեն: Ես հիմա այլ ճանապարհներ գիտեմ: Դժվար՝ այո, ոչ այնքան կարճ՝ այո, բայց՝ ավելի ապահով: Այնտեղ Նա ձեզ չի տեսնի: Եկեք Սմեագորլի հետևից: Սմեագորլը ձեզ կտանի ճահիճների միջով, որտեղ խիտ մառախուղ է, լավ մառախուղ: Եկեք Սմեագորլի հետևից, և այդ ժամանակ, հնարավոր է, որ կհասցնեք շատ հեռու գնալ, մինչ Նա կնկատի ու կբռնի ձեզ:
Անքամի և ամպամած առավոտ էր: Ճահիճների գլխին ծանրացել էր գարշահոտ մշուշը: Խիտ, ցածր ամպերը ծածկել էին ամբողջ երկինքը: Գոլլումն ուրախանում էր, որ արև չկա և շտապեցնում էր հոբիթներին: Հազիվ մի փոքր հանգստանալով, նրանք կրկին ճանապարհ ընկան և շուտով սուզվեցին անթափանց մշուշի մեջ: Էմին Մուիլի բարձրավանդակն ու Մորդորի սև լեռները կորան տեսողությունից: Քայլում էին մեկը մյուսի հետևից՝ Գոլլումը, Սեմը, Ֆրոդոն:
Շուտով այնքան մթնեց, որ թվում էր, թե օդն էլ է սևացել ու խտացել, իսկ շնչելը՝ դժվարացել: Երբ հայտնվեցին կրակները, Սեմը տրորեց աչքերը՝ մտածելով, որ խելագարվում է: Առաջին լույսը նա տեսավ պատահաբար, աչքի ծայրով՝ գունատ, լուսավոր կետ, որը առկայծեց մի պահ ու արագ հանգավ: Բայց շուտով հայտնվեցին էլի ու էլի՝ մի մասը հիշեցնում էին ծխի լուսավոր շիթեր, մյուսները՝ կրակի մութ լեզուներ, նման անտեսանելի մոմերի պարող կրակների: Կրակներից մի քանիսը թռչկոտում էին ու դողում, ասես անտեսանելի ձեռքերը փորձում էին դրանք փաթաթել ուրվականային ծածկոցով: Բայց ինչու՞ են լռում Ֆրոդոն ու Գոլլումը: Ի վերջո Սեմը չդիմացավ:
— Ի՞նչ է կատարվում, Գոլլում,— շշնջաց նա: — Ի՞նչ կրակներ են սրանք: Տես, մենք ամբողջովին շրջապատված ենք, գուցե սա ծուղա՞կ է: Որտեղի՞ց դրանք սրանք հայտնվեցին:
Գոլլումը բարձրացրեց գլուխը: Նա սողում էր չորեքթաթ՝ շոշափելով և հոտոտելով սև ցեխը:
— Գնանք, պարոն Ֆրոդո,— ասաց Սեմը: — Մի նայեք դրանց: Գոլլումն ասում է, որ չի կարելի նայել: Եկեք ավելի լավ է հետ չմնանք: Հարկավոր է արագ հեռանալ այս անիծյալ տեղից... Եթե դա հնարավոր է, իհարկե:
— Լավ,— պատասխանեց Ֆրոդոն, ասես քնից արթնանալով: — Գնանք:
Սեմը շրջվեց և շտապեց հասնել Գոլլումին, բայց անզգույշ շարժում անելով սայթաքեց, կառչեց ինչ-որ լպրծուն արմատից և ընկավ: Ձեռքերը խրվեցին գարշահոտ տիղմի մեջ, և քիչ էր մնում գլխովին սուզվեր: Հազիվ լսելի ֆշշոց լսվեց, Սեմի դեմքին փչեց անտանելի գարշահոտությունը, լույսերն առկայծեցին, պարեցին և սկսեցին մոտենալ: Մի պահ Սեմին ջրի մակերևույթը դեպի խորքը տանող սև պատուհան թվաց, որի մեջ նայելով, նա մի կերպ ձեռքերը ջրից դուրս հանեց և վախեցած ճչալով հետ նահանջեց:
— Ջրի տակ մեռելնե՛ր են,— սարսափահար ճչաց նա: — Շա՜տ-շա՜տ դեմքեր, մեռելայի՛ն դեմքեր:
— Այո, այո, Մեռյալ Ճահիճներ, այդպես են սրանք կոչվում,— չարությամբ քմծիծաղ տվեց Գոլլումը: — Երբ վառվում են կրակները, ջրի մեջ նայել չի կարելի:
— Ովքե՞ր են նրանք, դեռ վախից դողալով, Ֆրոդոյին հարցրեց Սեմը: — Որտեղի՞ց հայտնվեցին:
— Չգիտեմ,— քնկոտ ձայնով ասաց Ֆրոդոն: Թվում էր, թե նա դեռ վերջնականապես չի սթափվել: — Ես էլ տեսա նրանց: Նրանք հայտնվեցին, երբ վառվեցին կրակները: Նրանք պառկած են ջրի սև խորքում և նայում են իրենց մեռած աչքերով: Չար, սարսափազդու դեմքեր, բայց կան նաև ուրիշներ՝ տխուր ու ազնվածին: Մեռելներից շատերը գեղեցիկ ու հպարտ դեմքեր ունեն, արծաթավուն մազեր, իսկ մազերի մեջ՝ ջրիմուռեր... Բայց նրանք բոլորը մեռած են, ամբողջությամբ փտած և անդրշիրիմյան լույս են արձակում: — Ֆրոդոն ձեռքերով փակեց աչքերը: — Չգիտեմ ովքեր են նրանք, բայց ինձ թվաց, թե տեսնում եմ մարդկանց ու էլֆերի: Եվ օրքերի նրանց կողքին:
— Այո, այո,— ասաց Գոլլումը: