Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 3693 բայտ, 23:59, 16 Մայիսի 2015
/* Գլուխ երրորդ. Սև Դարպասը փակ է */
Առավոտյան դեպի Մորդոր ճանապարհորդությունն ավարտվեց: Ճահիճներն ու անապատը մնացին հետևում. առջևում, գունատ երկնքի ֆոնին, սպառնալից վեր էին խոյանում սև լեռները:
Արևմուտքից Մորդորը պաշտպանում պաշտպաված է Էֆել Դուաթի մռայլ լեռնաշղթանլեռնաշղթայով, կամ Մթամած ԼեռնաշղթանԼեռներով, իսկ հյուսիսից՝ հյուսիսով ձգվում է մոխրագույն, սրածայր գագաթներով ու մերկ լանջերով Էրեդ Լիթուին: Միասին նրանք մեծ և անառիկ պատ են կազմումստեղծում, որի տակ փռված են այրված, մռայլ տափաստաններ Լիթլեդը և Գորգորոթը, իսկ նրանց միջև ծփում են Նուրնենի՝ ներքին ծովի, դառնահամ ջրերը: Հյուսիս-արևմուտքում այդ երկու լեռնաշղթաները մոտենում են միմյանց և գրեթե հատվում՝ մեջտեղում թողնելով միայն մի նեղ, խորը կիրճ: Դա Քիրիթ Գորգորն է՝ Ուրվականների Կիրճը, թշնամու երկիր տանող միակ ուղին: Կիրճը երկու կողմերից շրջապատված է բարձր, հզոր ժայռերով, իսկ մոտքի մոտ, աջ և ձախ կողմերում, սև, ուղղաձիգ, լերկ քարափների գլխին վեր են խոյանում երկու վիթխարի աշտարակներ, որոնք անվանվում են Մորդորի Ժանիքներ: Դրանք կառուցվել են հին ժամանակներում՝ Սաուրոնի պարտությունից հետո, երբ Գոնդորը փառքի և հզորության գագաթնակետին էր: Երբ Սև Տիրակալը պարտություն կրեց և փախուստի դիմեց, Գոնդորցիները կառուցեցին այդ աշտարակները, որպեսզի նա այլևս չհամարձակվի վերադառնալ իր հին տիրույթները: Սակայն Գոնդորի իշխանությունը հետզհետե թուլացավ, մարդիկ դարձան ավելի անհոգ, և երկար ժամանակ պահապան աշտարակները դատարկության և մոռացության էին մատնված: Հետո Սաուրոնը վերադարձավ, աշտարակները վերակառուցվեցին և լցվեցին մինչև ատամները զինված զորքով, և հազարավոր անքուն աչքեր պատուհան-հրակնատներից գիշեր-ցերեկ նայում էին հյուսիս, արևելք և արևմուտք:
Հետագայում Սև Տիրակալը կիրճն արգելափակեց հզոր , քարե պարսպով, և մեծ, երկաթյա դարպասով: Պարսպի ատամնավոր գագաթին օր ու գիշեր հետ ու առաջ էին քայլում ժամապահները: Կիրճը շրջապատող ժայռերի ստորոտում հայրուրավոր քարանձավներ փորվեցին ու անցումներ բացվեցին: Այնտեղ վխտում էին ռազմատենչ մրջյունների պես մշտապես մարտի պատրաստ օրքերը: Անցնել Մորդորի կծող ժանիքների մոտով կարող էին միայն նրանք, ովքեր կանչված էին Սաուրոնի կողմից, կամ նրանք, ովքեր գիտեին Մորանոնը (Սև Դարպասը) բացող գաղտնաբառը:
Սեմն ու Ֆրոդոն համր հուսահատությամբ նայում էին աշտարակներին ու պարսպին: Նույնիսկ հեռվից, վաղորդյան աղոտ լույսի ներքո, երևում էին պարսպի գլխին կանգնած ժամապահներն ու դարպասը հսկող պահակները: հոբիթները դուրս էին նայում Էֆել Դուաթի ամենահյուսիսային լեռան ստվերում թաքնված քարե խոռոչից: Նրանց թաքստոցից մինչև մոտակա աշտարակը ագռավի թռիչքով կկլիներ մոտավորապես հարյուր սաժեն: Աշտարակի գլխից ծուխ էր բարձրանումբարձրանում՝ թվում էր, թե խորքում՝ լեռան ընդերքում, կրակ է բոցկլտում:
Օրը բացվեց: Էրեդ Լիթուիի անկյանք Անկյանք ժայռերի հետևից երևաց գունատ, դեղին արևը: Հանկարծակի պահապան աշտարակները թնդացին բազմաթիվ շեփորների ձայնից: Բոլոր կողմերից՝ կողմերից, լեռներից ու կիրճերից, պատասխանեցին անտեսանելի զորանոցներն ու պահապան դիրքերը, Բարադ-Դուրի խորքերում որոտացին թմբուկները, հնչեցին եղջերափողերը, և հարթավայրով տափաստանով մեկ տարածվեց չարագույժ արձագանքը: Մորդորում սկսվեց անմխիթար սարսափով և ծանր աշխատանքով հագեցած նոր օրը: Գիշերային ժամապահներին փոխարինեցին նորերը՝ առույգ, վայրագ և ու սրատես: Վիթխարի դարպասը աղոտ, մետաղյա փայլ էր արձակում:
— Ահա խնդրեմ,— ասաց Սեմը,— դարպասի մոտ ենք: Միայն թե ինձ թվում է, որ նրանք մեզ ներս չեն հրավիրի: Այ թե հիմա ծերուկիս ձեռքն ընկնեի... Կգտներ, թե ինչ ասել: Եվ իսկապես, քանի՜-քանի՜ քանի անգամ է ասել ինձ. «Հիշիր, Սեմ, քիթդ մի խոթիր էնտեղ, որտեղ քեզ չեն հրավիրում»: Ափսոս, որ էլ չեմ լսի նրա ձայնը. կասկածում եմ, որ երբևէ կտեսնեմ նրան: Էհ... հաճույքով կլսեի նրան, թեկուզ ամբողջ օրը բարկացած փնթփնթար, կնստեի ու կլսեի: Սիրում էր կրկնել. «Ասում էի չէ՞ քեզ, Սեմ...»: Կուզենայի ևս մեկ անգամ տեսնել նրան, բայց նախ մի լավ կլվացվեի, թե չէ չէր ճանաչի... Դե ի՞նչ: կարծում եմ նույնիսկ իմաստ չունի հարցնել «Իսկ հիմա ու՞ր»: Ախր գնալու տեղ չկա, եթե, իհարկե, չենք պատրաստվում գնալ օրքերին խորը գլուխ տալ և խնդրել, որ մեզ ներս ուղեկցեն:
— Ո՛չ, ո՛չ, պետք չէ գնալ օրքերի մոտ,— վախեցավ Գոլլումը: — Գնալ այլևս չի կարելի: Սմեագորլն այդպես էլ ասում էր. կհասնենք դարպասին՝ կտեսնենք: Ահա և տեսնում ենք: Այո-այո, իմ սքանչելի, նայում ենք ու տեսնում: Սմեագորլը գիտեր, որ հոբիթներն այստեղով չեն անցնի, օ՜ այո, Սմեագորլը դա գիտեր:
— Ինձ ասված է գնալ Մորդոր՝ նշանակում է, այդպես է պետք,— ասաց Ֆրոդոն: — Եթե այլ ճանապարհ չկա, ուրեմն պետք է ներս մտնել դարպասով: Ինչ լինելու է, թող լինի:
Սեմը ոչինչ չասաց: Ինչ իմաստ ունի լեզվին զոռ տալը. առանց այդ էլ տիրոջ դեմքին ամեն ինչ գրված է: Անկեղծ ասած նա հենց սկզբից էլ հաջողության հասնելու հույս չուներ: Սակայն Սեմը կենսուրախ հոբիթ էր, և քանի դեռ հուսահատվելը հնարավոր էր հետաձգել, նա չէր շտապում: Այս անգամ որևէ ելք կարծես թե չէր երևում, բայց հետո ինչ. նա տիրոջ հետ է, և այսքան երկար ճանապարհ են միասին անցել, հո անտեղի չկպավ նրա պոչից, որ հիմա մենակ թողնի: Ո՛չ, տերը միայնակ Մորդոր չի գնա: Սեմը կգնա նրա հետ: Եվ բացի այդ՝ չկա չարիք առանց բարիքի. գոնե Գոլլումից կազատվեն: Բայց Գոլլումն ակնհայտ չէր ուզում, որ իրենից ազատվեն: Նա ծնկի էր իջել Ֆրոդոյի դիմաց, վնգստում ու ձեռքերն էր կոտրատում: — Այստեղով հնարավոր չէ անցնել, տե՛ր,— պաղատագին վնգստում էր նա: — Մեկ այլ ճանապարհ էլ կա: Այո, այո, բոլորովին այլ ճանապարհ՝ մութ, գաղտնի, աննկատ: Բայց Սմեագորլը գիտի, Սմեագորլը ցույց կտա դրա տեղը:  — Այլ ճանապա՞րհ,— կասկածանքով հարցրեց Ֆրոդոն՝ սևեռուն նայելով ոտքերի տակ դողդողացող Գոլլումին:  — Այո-այո-սսս, բոլորովին այլ: Սմեագորլն է գտել այն: Եկեք գնանք տեսնենք, գուցե այն հիմա էլ կա: — Նախկինում դու դրա մասին ոչինչ չես ասել: — Ոչ, բայց տերն էլ չի հարցրել: Տերը չի ասել, թե ինչ է ուզում անել: Նա ոչնինչ չի ասել խեղճ Սմեագորլին: Նա ասաց. Սմեագորլ, տար ինձ դարպասի մոտ՝ և հաջողություն: Սմեագորլը կարող է հիմա փախչել հեռու ու լավ լինել: Բայց այժմ տերն ասում է. ես որոշել եմ Մորդոր մտնել դարպասով: Սմեագորլը վախենում է. նա չի ուզում կորցնել բարի տիրոջը: Եվ նա խոստացել է, տերը ստիպել է նրան երդվել, և նա երդվել է, որ կփրկի Սքանչելին: Բայց հիմա տերը կնկնի Նրա ձեռքը, եթե այստեղով գնա: Ինքը կխլի այն տիրոջ ձեռքից ու կհագնի իր սև մատին: Սմեագորլն ուզում է փրկել և՛ տիրոջը, և՛ Սքանչելին, ահա և նա հիշեց մյուս ճանապարհի մասին: Նա մի անգամ գնացել է այդ ճանապարհով: Տերը բարի է: Սմեագորլը լավն է, հնազանդ է, նա ուզում է օգնել: Սեմը խոժոռվեց: Եթե նա կարողանար հայացքով շաղափել Գոլլումին, ապա վերջինս վաղուց մաղի պես ծակծկված կլիներ: Նրա համար այդ ամենը չափից դուրս կասկածելի էր: Գոլլումը կարծես թե չէր ձևացնում, իսկապես անհանգստացած էր և ամեն գնով փորձում էր օգնել Ֆրոդոյին:
Վստահելի
1342
edits