Changes
/* Գլուխ երրորդ. Սև Դարպասը փակ է */
— Կարծես թե այո,— ասաց Ֆրոդոն,— բայց փոխարենը ձիերն էին լավ տեսնում: Իսկ այս թևավոր արարածները, հավանական է, ցանկացած գիշակեր թռչունից էլ լավ են տեսնում: Իրականում հենց գիշակերի էլ նման են, միայն թե շատ մեծ են: Նրանք ինչ-որ բան են փնտրում: Թշնամին զգոնացել է:
Սարսափի զգացողությունը չքացավ, բայց և լռության գմբեթն էլ ասես չէր էլ եղել. քիչ առաջ հոբիթները կտրված էին ամբողջ աշխարհից, ասես թաքնված լինեին անտեսանելի, ապահով կղզյակում, իկ իսկ հիմա զգում էին, որ կրկին խոցելի են բոլոր կողմերից: Անհանգստության զգացումը վերադարձել էրվերադարձավ, իսկ Ֆրոդոն դեռևս ոչինչ չէր որոշել: Նրա աչքերը փակ էին. նա կամ ննջում էր, կամ խորհրդակցում ինքն իր հետ՝ սպասելով խորհրդի սրտից սրտի կամ հիշողությունիցհիշողության խորհրդին: Վերջապես նա շարժվեց ու ոտքի կանգնեց. թվում էր, թե պատրաստվում է հայտարարել իր որոշումը: Բայց նա ասաց.
— Լսու՞մ եք: Այս ի՞նչ է:
Վախենալու առիթ կար, նոր փորձանք էր սպասվումմոտենում: Հստակ երգեցողություն և խռպոտ ճիչեր էին լսվում՝ սկզբում հեռվից, ապա ավելի ու ավելի մոտիկմոտիկից: Բոլորի գլխում նույն միտքը փայլատակեց. Սև Թևերը նկատել են իրենց և զինված մարտիկներ ուղարկել: Թեպետ Թեև նրանք շատ արագ հայտնվեցին, բայց դա ոչ ոքի չզարմացրեց. Սաուրոնի սարսափելի սպասավորների համար, թվում էր, անկարելի ոչինչ չկա: Հոբիթներն ու Գոլլումը կպան գետնին ու ականջ դրեցին: Զենքերի շաչունն ու ձայներն արդեն լսվում էին շատ մոտիկից: Ֆրոդոն ու Սեմը ձեռքները տարան սրերին. նահանջելու տեղ չկար:
Գոլլումը սարդի պես սողաց դեպի խոռոչի եզրը, առանց գլուխը դուրս հանելու զգուշությամբ դուրս նայեց երկու քարերի արանքից և քարացավ՝ անշարժ, անձայն: Այդ ընթացքում ձայները սկսեցին հեռանալ, թուլանալ և վերջապես լռեցին: Մորանոնի պարսպի վրայից լսվեց եղջերափողի ձայնը: Գոլլումն անձայն վերադարձավ:
— Նորից մարդիկ են Մորդոր գնում,— ցածրաձայն ասաց նա,— սև դեմքերով մարդիկ: Մենք առաջ այդպիսի մարդկանց չենք տեսել, ոչ: Սմեագորլը չի տեսել այդպիսի դաժան մարդկանց: Նրանք սև աչքեր ունեն և երկար, սև մազեր, իսկ ականջներին՝ ոսկե օղակներ: Այո, այո, շատ ոսկի կա նրանց վրա, սիրուն ոսկի: Մի քանիսի այտերը կարմիր են ներկված: կարմիր թիկնոցներով, կարմիր դրոշներով, և նիզակների ծայրակալներն էլ են կարմիր: Իսկ վահանները կլոր են, դեղին ու սև, մեջտեղում՝ մեծ, սուր փշեր: Վատ մարդիկ են: Անմիջապես երևում է, որ չար են ու դաժան: Իսկ և իսկ Իսկը օրքեր, միայն թե ավելի բարձրահասակ: Սմեագորլը կարծում է, որ նրանք հարավից են, Մեծ Գետի այն ծայրի բերանի երկրներից. նրանք հարավային ճանապարհով էին գալիս: Գնացին Սև Դարպասի կողմը, բայց հնարավոր է, որ նրանց հետևից էլի կգան: Անընդհատ մարդիկ են գնում Մորդոր: Մի օր նրանք բոլորը կհայտնվեն այնտեղ, և ոչ մեկ չի մնա:
— Իսկ նրանց հետ օլիֆանթներ չկա՞յին,— հետաքրքրվեց Սեմը, մոռանալով ամեն տեսակ վախ:
— Ոչ, ոչ մի օլիֆանտ օլիֆանթ էլ չկար... Իսկ ովքե՞ր են օլիֆանտները,— հարցրեց Գոլլումը:
Սեմը վեր կացավ, ձեռքերը դրեց մեջքին (նա միշտ այդպես էր անում, երբ «բանաստեղծություն էր ասում») և սկսեց.
Քնելու երբեք չեմ պառկում,
Ու ապրում եմ շատ երկար:
Իմաստուն, հսկա և ծեր,
հարավում եմ ապրում ես,
Եթե երբեք չես տեսել,
Չես հավատա, որ ես կամ:
Եվ ես երբեք չեմ ստում:
</poem>
— Ահա այսպիսի էսպիսի բանաստեղծություն եմ լսել մեր Հոբիթստանում,— վերջացնելով, ասաց Սեմը: — Գուցե այդ ամենը հիմարություն է, իսկ գուցեև ոչ: Մենք էլ շատ հեքիաթներ և պատմություններ ունենք, այդ թվում նաև հարավային երկրների մասին: Եղել է, որ հին ժամանակներում հոբիթները երբեմն ճանապարհորդել են: Շատերն անհետ կորել են, իսկ վերադարձողների պատմածներին ոչ ոք չի հավատացել: Ինչպես ասում են. մի բան է՝ «նորություններ Լեռնամոտից», որոնց ոչ ոք չի հավատում, և այլ բան է «Լուրեր են պտտվում Հոբիթստանում»: Բայց ես հաճախ եմ պատմություններ լսել հարավում ապրող Աժդահաների մասին: Մեզ մոտ նրանց թխադեմ են ասում, և մարտնչում են նրանք իբրև թե օլիֆանթների վրա նստած: Օլիֆանթներն իրենց մեջքին տներ ու աշտարակներ են տանում և ծառեր ու քարեր են միմյանց վրա նետում: Երբ ասացիր, որ կարմիր ներկված այտերով, ոսկե օղակներով հարավի մարդկանց տեսար, միանգամից բերանիցս թռավ. «Իսկ օլիֆանթներ չկա՞յին նրանց հետ», որովհետև եթե լինեին, ապա ես հաստատ նրան տեսնելու համար քիթս դուրս կհանեի: Բայց, հնարավոր է, որ այդպիսի կենդանիներ առհասարակ աշխարհում գոյություն չունեն... — Նա հոգոց հանեց:
— Ոչ, օլիֆանթներ չկային,— կրկնեց Գոլլումը: — Սմեագորլը դրանց մասին երբեք չի լսել և տեսնել էլ չի ուզում: Սմեագորլը չի ուզում, որ այդպիսի գազաններ լինեն աշխարհում: Նա ուզում է շուտ հեռանալ այստեղից և ավելի լավ տեղ թաքնվել: Սմեագորլն ուզում է, որ տերը հեռանա այստեղից: Բարի տերը կգա Սմեագորլի հետ, չէ՞:
— Էհ, ա՛յ թե օլիֆանթների հազարանոց զորք ունենայինք, զորքի արջևում ճերմակ օլիֆանթ, և Գենդալֆն էլ վրան,— բացականչեց նա: Այդ ժամանակ, երևի, հեշտությամբ կնեխուժեինք այս այս մռայլ երկիրը: Բայց մենք օլիֆանթներ չունենք, ունենք միայն հոգնած ոտքեր, և ամբողջ հույսը դրանց վրա է: Դե լավ, Սմեագորլ, երեքը հաջողակ թիվ է, երրորդ անգամ գուցե բախտներս ավելի շատ բերի: Ես կգամ քեզ հետ:
— Լավ տեր, խելացի տեր, բարի տեր,— ուրախացած բացականչեց Գոլլումը, գրկելով Ֆրոդոյի ոտքերը: — Ամենալա՛վ տեր: Հանգստացեք, բարի հոբիթներ, թաքնվեք քարերի ստվերում ու հանգստացեք, մինչև Դեղին Դեմքը հեռանա: Կհեռանա ու՝ արագ-արագ կգնանք: Կվազենք արագ ու անաղմուկ, ինչպես ստվերները:
=== Գլուխ երրորդ. Համեմունքներով շոգեխաշած նապաստակ ===
Օրվա մնացած մասը հանգստանում էին, թաքնվելով արևի լույսից, և միայն այն ժամանակ, երբ ստվերները երկարեցին ու խոռոչը թաղվեց մթնշաղի մեջ, հոբիթներն աղքատիկ ընթրիք արեցին, մի քանի կում ջուր խմեցին և ճանապարհ ընկնելու պատրաստություն տեսան: Գոլլումը գալեթների տեսքից դեմքը կնճռոտեց, բայց ջրից չհրաժարվեց:
[[Կատեգորիա:Արձակ]]
[[Կատեգորիա:Հեքիաթ]]