Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 1859 բայտ, 18:21, 23 Մայիսի 2015
/* Գլուխ չորորդ. Ճագար՝ եփված և համեմված */
Եվ բացի այդ, գիշերային զբոսանքից և լվացվել-ջուր խմելուց հետո նրան տանջում էր սովորականից ավելի անտանելի քաղցը: Հագեցնել այն կարող էր միայն ընթրիքը Պարկուտի Զառիթափ-Նրբանցքի հին տան խոհանոցի կրակի կողքին... Հանկարծ նա հասկացավ ու շրջվեց դեպի Գոլլումը, որն արդեն չորեքթաթ հոտոտելով պատրաստվում էր չքանալ մի կողմի վրա իր գործերով:
— Հեյ, Գոլլում,— կանչեց Սեմը,— այդ ու՞ր ես պատրաստվում գնալ: Որս անելու՞: Ահա թե ինչ, ծերուկծեր հոտոտան. դու մեր ուտելիքից քիթդ ես կնճռոտում, և ինձ էլ է այն արդեն ձանձրացրել, իսկ դու, վերջերս, ինչքան որ հիշում եմ, միշտ պատրաստ ես ծառայելու: Միգուցե ինչ-որ ուտելի՞ք գտնես սոված հոբիթի ատամին հարմար:
— Հնարավոր է և գտնեմ, շատ հնարավոր է,— արձագանքեց Գոլլումը: — Սմեագորլը միշտ էլ օգնում է, երբ նրան խնդրում են... Երբ խնդրում են քնքշորեն:
— Լավ,— համաձայնեց Սեմը: — Դե ուրեմն ես քեզ քնքշորեն խնդրում եմ: Իսկ եթե դա քիչ է, ապա խոնարհաբար եմ խնդրում:
Գոլլումը չքացավ: Ֆրոդոն միա քանի կտոր Լեմբաս կերավ, ավելի խորը թաղվեց ձարխոտի մեջ և քնեց: Սեմը նայեց նրան: Դեռ նոր-նոր էր լուսանում, բայց տիրոջ դեմքն ու հոգնած տարածված ձեռքերը պարզ երևում էին: Նա հանկարծ հիշեց, թե ինչպես էր Ֆրոդոն քնում ու քնում Էլրոնդի տանը և ինքը ժամերով նայում էր նրան: Այդ օրերին, վիրավոր տիրոջ անկողնու մոտ հերթապահելու ժամանակ, Սեմը նկատում էր, որ ժամանակ առ ժամանակ Ֆրոդոն ասես լուսարձակում է ներսից: Հիմա արդեն հաստատ լուսարձակում էր, և լույսը ավելի պայծառ էր: Ոչ վախ, ոչ մտահոգություն չկար Ֆրոդոյի գեղեցիկ, բայց ծերացած դեմքին, սակայն թվում էր, ոչ թե ամիսներ, այլ շատ տարիներ են անցել: Ասես ժամանակի փորագրիչը երկար ու հմտորեն աշխատել էր նրա դեմքի վրա, և ահա աշխատանքի երևում է ու՝ թեև Ֆրոդոյի դիմագծերը չէին փոխվել, բայց դեմքը ծածկվել էր անհաշիվ մանր կնճիռներով: Սեմ Գեմջին, ճիշտ է, չէր խորհում այդպիսի խորաթափանց բառերով. նա միայն գլուխն օրորեց ու մրթմրթաց. — Դե ինչ ասես էստեղ, սիրում եմ նրան և վերջ: Նա հենց այդպիսին է որ կա, այո... նույնիսկ մի քիչ լուսարձակում է: Էլ ինչ էդտեղ... Սիրում եմ՝ ահա և ողջ պատմությունը:
Վստահելի
1342
edits