Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 2960 բայտ, 23:55, 25 Մայիսի 2015
/* Գլուխ չորորդ. Ճագար՝ եփված և համեմված */
— Ո՛չ,— ասաց Գոլլումը,— Սմեագորլը նեղացած է: Եվ Սմեագորլը չի սիրում գարշելի խոտեր: Նա խոտեր ու արմատներ չի ուտում ոչ, իմ սքանչելի, միայն եթե շա՜տ-շատ սոված է լինում, ու մեկ էլ երբ հիվանդանում է, խեղճ, խեղճ Սմեագորլ:
 
— Եթե Սմեագորլը հենց հիմա չհնազանդվի, ապա ջուրը կտաքանա ու շատ ուժեղ կկծի նրան,— սպառնաց Սեմը: — Չար Սեմը նրա քիթը կմտցնի եռացող ջրի մեջ, այո, իմ սքանչելի: Եթե հիմա տարվա այլ եղանակ լիներ, ես նրան կուղարկեի շաղգամ, գազար և կարտոֆիլ բերելու, այո: Գրազ կգամ, որ էստեղ շատ արմատապտուղներ են աճում: Էհ, ա՛յ թե հիմա կես դյուժին կարտոֆիլ լիներ:
 
— Ոչ, ոչ, Սմեագորլը ոչ մի տեղ չի գնա, իմ սքանչելի,— ֆշշացրեց Գոլլումը: Նա վախենում է գնալ, և նա շատ հոգնած է, իսկ հոբիթը վատն է, հոբիթը շատ-շատ վատն է ու չար: Սմեագորլը չի փորփրի հողը, չի փնտրի շաղգամ ու գազար: Եվ ոչ էլ կարտոխիլ: Իսկ ի՞նչ է կարտոխիլը, հը՞մ, իմ սքանչելի:
 
— Կար-տո-ֆիլ,— ուղղեց Սեմը: — Կարտոֆիլն իմ ծերուկի ամենամեծ ուրախությունն է և դատարկ փորը լցնելու հիանալի միջոց: Բայց հիմա կաորղ ես իզուր չփնտրել, միևնույնն է չես գտնի: Դու ավելի լավ է գնա խոտեր հավաքիր, ու ես քեզ լավ կվերաբերվեմ: Իսկ եթե դու ինձ լսես նոր կյանք սկսես, ապա ես մի օր քեզ համար իսկական կարտոֆիլ կպատրաստեմ: Խորոված ձուկ ու տապակած կարտոֆիլ Ս. Գեմջիի բանաձևով՝ նույնիսկ դու չես հրաժարվի:
 
— Ոչ, ոչ, կհրաժարվենք: Չի կարելի փչացնել հյութալի ձուկը: Ավելի լավ է հիմա ինձ հում ձուկ տուր, իսկ գարշելի կարտոֆիլը կարող ես քեզ պահել:
 
— Էհ, դու անուղղելի ես,— ձեռքը թափ տվեց Սեմը: — Գնա քնիր:
 
Վերջ ի վերջո նա առանց Գոլլումի էլ գործը գլուխ բերեց՝ բարեբախտաբար շատ հեռանալու կարիք չկար և Սեմը, առանց Ֆրոդոյին տեսադաշտից կորցնելու, հավաքեց բորոր անհրաժեշտ խոտերն ու տերևները: Հետո վերադարձավ, նստեց կրակի մոտ, խարույկի մեջ ցախ գցեց ու սկսեց խորհել՝ սպասելով ջրի եռալուն: Օրը բացվեց, տաքացավ, խոտերի վրայի շաղը չորացավ: Շուտով խոտերով համեմված ճագարները հայտնվեցին կաթսայի մեջ, բայց ժամանակը դանդաղ էր անցնում, և Սեմը քիչ մնաց ննջեր:
 
 
Վստահելի
1342
edits