Changes
/* Գլուխ XLIX */
Եկեղեցականը մնացել էր զարմացած՝ լսելով, թե ինչպես դոն Կիխոտը խառնում է իրար ճշմարիտն ու սուտը և տեսնելով, թե որքան տեղյակ է նա այն ամենին, ինչ որ կապ ունի և վերաբերում է իրեն սիրելի թափառական ասպետետությանը և պատասխանեց այսպես․
― Ես չեմ կարող ժխտել, սինյոր դոն Կիխոտ, որ ձեր բերած օրինակներից մի քանիսը ստույգ են, մանավանդ իսպանացի թափառական ասպետների վերաբերմամբ ձեր ասածները։ Նմանապես ես պատրաստ եմ համաձայնել ձեզ, որ Ֆրանսիայի տասներկու պերերը գոյություն են ունեցել։ Սակայն ես չեմ կարող հավատալ, որ նրանք արած լինեն այն ամենը, ինչ որ արքեպիսկոպոս Տուրպինը վերագրում է նրանց։ Իրականում նրանք ասպետներ են եղել, որոնց ֆրանսիական թագավորներն ընտրել և կոչել են պերեր, որովհետև նրանք ծագումով արիությամբ ու քաջությամբ հավասար են եղել<ref>Ֆրանսերեն pair, իսպաներեն par նշամակում նշանակում է «հավասար»։</ref> կամ առնվազն պետք է լինեին։ Դա այժմյան Սանտյագոյի կամ Կալատրավայի ուխտի պես մի բան էր, որտեղ պահանջվում է, որ նրանց պատկանող բոլոր ասպետները ազնիվ ծագում ունենան, արի և քաջ լինեն։ Եվ ինչպես հիմա մենք ասում ենք՝ Սան Խուանի միաբանության ասպետ կամ Ալկա՛նտարայի ուխտի ասպետ, այնպես էլ այն ժամանակ էին ասում տասներկու պերերի ուխտի ասպետ, նկատի չառնելով, որ այդ ռազմական ուխտի մեջ ընդգրկված բոլոր տասներկուսն էլ հավասար են իրար։ Իհարկե, Սիդի գոյությունը ոչ մի կասկած չի հարուցանում, ոչ էլ Բերնարդել Կապրիոյինը։ Բայց թե նրանք արած լինեն բոլոր այն սխրագործությունները, որոնց մասին մեզ պատմում են, դա շատ և շատ կասկածելի է։ Գալով կոմս Պիերրեսի ձողին, որը, ըստ ձեր ողորմածության խոսքերի, պահվում է թագավորական զինանոցում, Բարիեկայի թամքի կողքին, ապա, խոստովանում եմ, մեղքը իմս է՝ ես կամ տգետ եմ, կամ կույր, միայն թե թամքը նկատել եմ, իսկ ձողը աչքս չի ընկել, թեև, ձերդ ողորմածության ասելով, փոքր չափի չէ։
― Այնտեղ է, ո՛չ մի կասկած, ― բացականչեց դոն Կիխոտը։ ― Կավելացնեմ, որ, ըստ լուրերի, կաշվե պատյանի մեջ է դրված, որ չժանգոտի։