Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 18 բայտ, 21:35, 3 Հունիսի 2015
/* Գլուխ չորորդ. Ճագար՝ եփված և համեմված */
Տարօրինակ թեթևություն զգալով, ճամփորդները կրկին նստեցին հանգստանալու՝ շատ կարճ ժամանակով: Գոլլումն անընդհատ շտապեցնում էր նրանց: Ըստ նրա հաշվարկների, Մորանոնից մինչև Օսգիլիաթի մոտակայքում գտնվող խաչմերուկը մնում էր մոտ երեսուն լիգ, և նա ուզում էր հաղթահարել այդ տարածությունը չորս գիշերվա ընթացքում: Այդ պատճառով էլ հոբիթները, հաղթահարելով հոգնածությունը, կրկին ճանապարհ ընկան և գնացին այնքան ժամանակ, մինչև լուսաբացը սկսեց տարածվել մոխրագույն, անկյանք անապատի վրա: Գրեթե ութ լիգ հաղթահարված էր, բայց հոբիթները ուժասպառ էին եղել, չնայած ռիսկի դիմել էլ պետք չէր:
Լույսը բացվեց, և հոբիթները տեսան, որ հողն այստեղ այնքան էլ պատռված ու ճանկռոտված չէ, որքան Մորդորի Դարպասի մոտակայքում: Ձախ կողմում առաջվա պես սպառնալի վեր էին խոյանում լեռները, բայց ճանապարհը, որը որն առավոտյան լուսի տակ արդեն լավ երևում էր, ավելի ու ավելի էր հեռանում լեռների սև ստորոտից՝ իր տեղը զիջելով հարթ լանջերին, որոնք, ասես մութ ամպերով պարուրված, ամբողջությամբ ծածկված էին մռայլ անտառներով: Ճանապարհի մյուս կողմում, որտեղով քայլում էին հոբիթները, տարածվում էր վայրի, բլրաշատ տափաստանը՝ ծածկված հոնի, ավելի, հավամրգու և այլ անծանոթ թփուտներով: Այստեղ և այնտեղ ցցված էին մի քանի սոճիներ: Գրեթե մոռանալով հոգնածության մասին, հոբիթերը կրկին առույգացան ու հոգով արիացան. ամբողջ կրծքով շնչում էին թարմ, բուրումնավետ օդը, որը հիշեցնում էր նրանց հեռավոր Հյուսիսային Երկրամասը: Ի՜նչ հրաշալի էր ժամանակավոր ազատվել սարսափից և հայտնվել այս տեղանքում, որը դեռ բոլորովին վերջերս էր հայտնվել Սև Տիրակալի հպատակության տակ և դեռ չէր հասցրել ամայանալ: Բայց հոբիթները չէին մոռացել վտանգի մասին, գիտեին, որ Սև Դարպասն ու աշտարակ ժանիքները դեռ մոտ են, թեև լեռների մռայլ զանգվածը ծածկել էր դրանք տեսողությունից: Հարկավոր էր հուսալի ապաստան գտնել, որտեղ նրանք կարող էին թաքնվել անցանկալի աչքերից և սպասել մութն ընկնելուն:
Օրն անցավ անհանգիստ: Հոբիթները պառկել էին հավամրգու թփերի մեջ և հաշվում էին մեկը մյուսից տաղտկալի, իրարից ոչնչով չտարբերվող ցերեկային ժամերը: Լեռների ստվերը դեռ ընկնում էր նրանց վրա, արևն էլ թաքնվել էր գորշ ամպերի հետևում: Ֆրոդոյին մի քանի անգամ հաջողվեց քնել խորը, խաղաղ քնով՝ այժմ նա կամ լիովին վստահում էր Գոլլումին, կամ էլ նրան հետևելու համար չափազանց հոգնած էր: Բայց Սեմը ննջում էր մի աչքը բաց. հետո ինչ, որ Գոլլումը, թեև երբեմն ցնցվում է, բայց շնթռած է մեռածի պես, ստորը: Այդպիսի երազների համար գլուխը թռցնելն էլ քիչ է (նա ինչ-որ գոլլումային ծածուկ երազներ է տեսնում): Սակայն, հնարավոր էնաև, որ անքնության պատճառը սովն էր. Սեմը լրջորեն սկսել էր կարոտել տնական տաք, ախորժելի ուտելիքը:
Երբ ստվերները միմյանց խառնվելով վերածվեցին մոխրագույն մթնշաղի, նրանք կրկին ճանապարհ ընկան: Շուտով Գոլլումը համարձակվեց դուրս գալ ճանապարհ, և այժմ նրանք նրանք գնում էին ավելի արագ, թեև ոչ առանց վախի: Գնում էին ամբողջ էությամբ լսողություն դարձած՝ յուրաքանչյուր պահի առջևից կամ հետևից սպասելով սմբակների դոփյունի և ծանր կոշիկների հարվածների: Սակայն ո՛չ հեծյալներ, ո՛չ էլ հետյոտն զինվորներ չհայտնվեցին՝ չհայտնվեցին. գիշերն անցավ խաղաղ: Ճանապարհը կառուցվել էր վաղուց մոռացված ժամանակներում: Մորանոնի մոտ, երևում է, վերանորոգել էին, բայց Դարպասից երեսուն լիգ այն կողմ այն ծածկված էր խիտ բուսականությամբ՝ վայրի բնությունն իր գործն արել գործը տեսել էր: Սակայն մարդկային աշխատանքի հետքերը դեռ չէին վերացել. սալահատակի հին քարերը դեռ պառկած էին իրենց տեղերում, և ճանապարհը ուղիղ գծով ձգվում էր դեպի հարավ-արևմուտք՝ հատելով ու երկու մասի բաժանելով իր առջև հայտնված բլուրները և անցնելով առուների վրա գցված հինավուրց, քարե լայն կամուրջների վրայով: Բայց շուտով կառուցապատման բոլոր հետքերն աստիճանաբար անհետացան, և միայն երբեմն-երբեմն ճամփեզրին թփերի արանքից կոտրված սյուն էր երևում, կամ ոտքերի տակ՝ ճաքճքած , մամուռով պատված սալաքար: Ճամփեզրը և, հետզհետե, նաև ճանապարհը ծածկվեցին հավամրգու թփերով, պտերով ու մատղաշ ծառերով, և ի վերջո ուղին վերածվեց լքված երկրամասի ամայի ճանապարհահատվածի, սակայն այն ևս առաջվա պես ուղիղ, առանց գալարվելու, տանում էր նրանց դեպի նպատակադրված կետը ամենակարճ երթուղով:
Այդպես նրանք հասան հյուսիսային եզրը մի երկրի, որը մարդիկ մի ժամանակ կոչում էին Իթիլիեն՝ երանելի երկիր, զառիվայր լանջերով մագլցող անտառներով և շառաչող ջրվեժներով: Զարմանահրաշ գիշեր էր, լուսինը գրեթե բոլորել էր, երկինքն աստղազարդ էր, և օդը գնալով ավելի բուրավետ էր դառնում: Սակայն դա Գոլլումին ակնհայտ դուր չէր գալիս. նա փնչացնում էր ու դժգոհ փնթփնթում: Լուսաբացի առաջին շողերի հետ փոքրիկ ջոկատը կրկին կանգ առավ:
Ճանապարհը, հատելով քարքարոտ ժայռը, անցնում էր խորը, երկար կիրճով, որի լանջերը մեջտեղում բոլորովին ուղղաձիգ էին դառնում: Կիրճի վերջնամասում հոբիթները մագլցեցին արևմտյան լանջին և շուրջը նայեցին:
Ճամփորդները լքեցին ճանապարհը, լանջով իջան ներքև և գլխովին սուզվեցին բուրավետ խոտերի ու թփերի մեջ: Գոլլումը հազում էր ու թքոտում, իսկ հոբիթները շնչում էին ամբողջ կրծքով, և հանկարծ Սեմը ծիծաղեց՝ բայց ուրախությունից, այլ ոչ թե այն պատճառով, որ ծիծաղելի էր: Նրանք իջան արագահոս առվի երկայնքով և շուտով հասան մի լեռնային լճակի մոտ, որը հնում քարե ավազան էր եղել: Այժմ դրա կիսաքանդ պատերը ծածկված էին մամուռով և մասուրի թփերով: Ավազանի շուրջը շարքերով տարածվել էին հիրիկները, իսկ ջրի մութ, թեթև ալիքներից առկայծող մակերևույթին տատանվում էին ջրաշուշանները: Լճակը խորն էր ու վճիտ. ձվաձև քարե ավազանի մյուս կողմում, հազիվ լսելի խոխոջյունով, ջուրը հոսում էր ավազանից դուրս:
Հոբիթները լվացվեցին լճակի մեջ, կուշտ ջուր խմեցին առվից և առանց հապաղելու սկսեցին մեկուսի տեղ փնտրել հանգստանալու համար. Ինչքան ինչքան էլ որ չքնաղ լիներ տեղանքը, այն հիմա թշնամական տարածք էր: Նրանք ընդամենը մի քանի քայլ էին հեռացել ճանապարհից, բայց արդեն հասցրել էին հանդիպել ճակատամարտի հետքերի. հողը ծածկված էր հին և ու նոր վերքերով՝ հնադրայան ճակատամարտերի հետքեր և թարմ, օրքերի ու այլ սաուրոնյան չարագործների հետքերհետքերով: Թփերի մեջ գարշահոտում էր չքողարկված աղբահորը, այս ու այնտեղ ընկած էին կտրված ծառերի բներ՝ ամբողջությամբ ծածկված դանակով փորված մորդորյան ռունագրերով, որոնց մեջ կարելի էր զանազանել աչքի կոպիտ ու սարսափելի նշանը: Սեմը հետախուզում էր լճակի մյուս ափը և այնքան էր տարվել անծանոթ ծառերն ու թփերը զննելով, որ մոռացել էր Մորդորի մասին: Բայց Մորդորն ինքը հիշեցրեց իր մասին և Սեմը հասկացավ, որ վտանգը ոչ մի տեղ չի անհետացել: Նա դեմ առավ այրված խոտերի շրջանաձև մի հատվածի, որի մեջտեղում մոխրացած ոսկորների ու կմախքների կույտ էր վեր բարձրանում: Կանաչն արդեն հասցրել էր դրանց վրա տարածել իր ծածկոցը, և բաղեղի ու հավամրգու արագ ճյուղավորվող ծիլերը կամաց-կամաց մոտենում էին այդ հրեշավոր խնջույքի սարսափելի ականատեսներին, սակայն խարույկի հետքերը թարմ էին: Սեմը շտապեց վերադառնալ մյուսների մոտ, բայց իր բացահայտման մասին նրանց ոչինչ չասաց. ա՛յդ էր պակաս միայն, որ սոված Գոլլումը վազեր խառնշտելու և կրծոտելու մեռած ոսկորները:
— Հարկավոր է պառկելու հարմար տեղ գտնել,— հայտարարեց նա: — Միայն թե ոչ էստեղ, ներքևում: Ինչքան վերև՝ էնքան լավ:
— Հնարավոր է և գտնեմ, շատ հնարավոր է,— արձագանքեց Գոլլումը: — Սմեագորլը միշտ էլ օգնում է, երբ նրան խնդրում են... Երբ խնդրում են քնքշորեն:
— Լավ,— համաձայնեց ասաց Սեմը: — Դե ուրեմն ես քեզ քնքշորեն խնդրում եմ: Իսկ եթե դա քիչ է, ապա խոնարհաբար եմ խնդրում:
Գոլլումը չքացավ: Ֆրոդոն մի քանի կտոր Լեմբաս կերավ, ավելի խորը թաղվեց ձարխոտի մեջ և քնեց: Սեմը նայեց նրան: Դեռ նոր-նոր էր լուսանում, բայց տիրոջ դեմքն ու հոգնած , գետնին տարածված ձեռքերը պարզ երևում էին: Նա հանկարծ հիշեց, թե ինչպես էր Ֆրոդոն քնում ու քնում Էլրոնդի տանը և ինքը ժամերով նայում էր նրան: Այդ օրերին, վիրավոր տիրոջ անկողնու մոտ հերթապահելու ժամանակ, Սեմը նկատում էր, որ ժամանակ առ ժամանակ Ֆրոդոն ասես լուսարձակում է ներսից: Հիմա արդեն հաստատ լուսարձակում էր, և լույսը ավելի պայծառ էր: Ոչ վախ, ոչ մտահոգություն չկար Ֆրոդոյի գեղեցիկ, բայց ծերացած դեմքին, սակայն թվում էր, ոչ թե ամիսներ, այլ շատ տարիներ են անցել: Ասես ժամանակի փորագրիչը երկար ու հմտորեն աշխատել էր նրա դեմքի վրա, և ահա աշխատանքի արդյունքը երևում է ու՝ թեև Ֆրոդոյի դիմագծերը չէին փոխվել, բայց դեմքը ծածկվել էր անհաշիվ մանր կնճիռներով: Սեմ Գեմջին, ճիշտ է, չէր խորհում այդպիսի խորաթափանց բառերով. նա միայն գլուխն օրորեց ու մրթմրթաց.
— Դե ինչ ասես էստեղ, սիրում եմ նրան և վերջ: Նա հենց այդպիսին է որ կա, այո... նույնիսկ մի քիչ լուսարձակում է: Էլ ինչ էդտեղ... Սիրում եմ՝ ահա և ողջ պատմությունը:
Գոլլումն աննկատելի վերադարձավ, գաղտագողի նայեց Սեմի թիկունքից, բայց տեսնելով Ֆրոդոյի դեմքը, փակեց աչքերը և լուռ սողաց հեռու: Սեմը մոտեցավ նրան: Գոլլումն ինչ-որ բան էր ծամում և անորոշ փնթփնթում քթի տակ: Նրա առջև ընկած էին երկու ոչ մեծ ճագար, և նա ագահորեն նայում էր դրանց:
— Սմեագորլը միշտ էլ օգնում է,— ասաց նա: — նա Նա ճագարներ է բերել, համեղ ճագարներ: Բայց տերը քնել է, և գուցե Սեմը նու՞յնպես ցանկանում է քնել: Գուցե նա հիմա ճագարներին էլ չի՞ ուզում: Սմեագորլը շատ է չարչարվել, որ օգնի, բայց ճագարները մեկ րոպեում չեն բռնվում:
Սեմը, սակայն դեմ չէր ճագարներին՝ մանավանդ եփված վիճակում, և այդպես էլ ասաց Գոլլումին: Բոլոր հոբիթներն էլ, անշուշտ, եփել-թափելուց լավ են՝ նրանց դա սովորեցնում են ավելի շուտ, քան կարդալը (որը, պատահում է, որ չեն էլ սովորեցնում), իսկ Սեմը այդ գործում վարպետ էր համարվում նույնիսկ հոբիթների շրջանում: Երբ հարմար առիթ էր լինում, նա միշտ էլ ինչ-որ բան էր պատրաստում և կերակրում ջոկատի անդամներին: Իսկ երբ ջոկատը ցրվեց, լավատեսորեն տրամադրված Սեմը չցանկացավ բաժանվել իր գլխավոր ունեցվածքից. աբեթից, կայծքարից, երկու փոքրիկ կաթսաներից՝ մեկը մյուսի մեջ, փայտյա գդալից, երկճյուղ պատառաքաղից և մի քանի շամփուրից: Իսկ ավելի խորը և ավելի խնամքով թաքցված էր փայտյա տուփի մեջ պահվող պահված գլխավոր և անփոխարիելի գանձը՝ մի բուռ աղ: Մնում էր միայն խարույկ վառել և էլի որոշ բաներ հայթայթել: Այդ ուղղությամբ խորհելով, Սեմը հանեց դանակը, մաքրեց, սրեց և սկսեց մաշկել ճագարներին: Նա չէր ցանկանում նույնիսկ մեկ ակնթարթ առանց հսկողության թողնել քնած Ֆրոդոյին:
— Լսիր, Գոլլում,— ասաց նա,— ես քեզ համար ևս մեկ գործ ունեմ: Հապա գնա ու այս կաթսաներով ջուր բեր:
— Ո՛չ,— ասաց Գոլլումը,— Սմեագորլը նեղացած է: Եվ Սմեագորլը չի սիրում գարշելի խոտեր: Նա խոտեր ու արմատներ չի ուտում ոչ, իմ սքանչելի, միայն եթե շա՜տ-շատ սոված է լինում, ու մեկ էլ երբ հիվանդանում է, խեղճ, խեղճ Սմեագորլ:
— Եթե խեղճ Սմեագորլը հենց հիմա չհնազանդվի, ապա ջուրը կտաքանա ու շատ ուժեղ կկծի նրան,— սպառնաց Սեմը: — Չար Սեմը նրա քիթը կմտցնի եռացող ջրի մեջ, այո, իմ սքանչելի: Եթե հիմա տարվա այլ եղանակ լիներ, ես նրան կուղարկեի շաղգամ, գազար և կարտոֆիլ բերելու, այո: Գրազ կգամ, որ էստեղ շատ արմատապտուղներ են աճում: Էհ, ա՛յ թե հիմա կես դյուժին կարտոֆիլ լիներ:
— Ոչ, ոչ, Սմեագորլը ոչ մի տեղ չի գնա, իմ սքանչելի,— ֆշշացրեց Գոլլումը: Նա վախենում է գնալ, և նա շատ հոգնած է, իսկ հոբիթը վատն է, հոբիթը շատ-շատ վատն է ու չար: Սմեագորլը չի փորփրի հողը, չի փնտրի շաղգամ ու գազար: Եվ ոչ էլ կարտոխիլ: Իսկ ի՞նչ է կարտոխիլը, հը՞մ, իմ սքանչելի:
— Կար-տո-ֆիլ,— ուղղեց Սեմը: — Կարտոֆիլն իմ ծերուկի ամենամեծ ուրախությունն է և դատարկ փորը լցնելու հիանալի միջոց: Բայց հիմա կաորղ ես իզուր չփնտրել, միևնույնն է չես գտնի: Դու ավելի լավ է գնա խոտեր հավաքիր, ու ես քեզ լավ կվերաբերվեմ: Իսկ եթե դու ինձ լսես ու նոր կյանք սկսես, ապա ես մի օր քեզ համար իսկական կարտոֆիլ կպատրաստեմ: Խորոված ձուկ ու տապակած կարտոֆիլ Ս. Գեմջիի բանաձևով՝ նույնիսկ դու չես հրաժարվի:
— Ոչ, ոչ, կհրաժարվենք: Չի կարելի փչացնել հյութալի ձուկը: Ավելի լավ է հիմա ինձ հում ձուկ տուր, իսկ գարշելի կարտոֆիլը կարող ես քեզ պահել:
— Էհ, դու անուղղելի ես,— ձեռքը թափ տվեց Սեմը: — Գնա քնիր:
Ի վերջո նա առանց Գոլլումի էլ գործը գլուխ բերեց՝ բարեբախտաբար շատ հեռանալու կարիք չկար և Սեմը, առանց Ֆրոդոյին տեսադաշտից կորցնելու, հավաքեց բորոր անհրաժեշտ խոտերն ու տերևները: Հետո վերադարձավ, նստեց կրակի մոտ, խարույկի մեջ ցախ գցեց ու սկսեց խորհել՝ սպասելով ջրի եռալուն: Օրը բացվեց, տաքացավ, խոտերի վրայի շաղը չորացավ: Շուտով խոտերով համեմված ճագարները հայտնվեցին կաթսայի մեջ, բայց ժամանակը դանդաղ էր անցնում, և Սեմը քիչ մնաց ննջեր: Մոտավորապես մեկ ժամ Սեմն անցկացրեց կաթսայի մոտ՝ ժամանակ առ ժամանակ պատառաքաղով ստուգելով միսը, և համտեսելով արգանակը:
Երբ ամեն ինչ պատրաստ էր, նա վերցրեց կաթսան կրակի վրայից և գնաց տիրոջն արթնացնելու: Ֆրոդոն բացեց աչքերը, տեսավ իր վրա կռացած Սեմին և վերջնականապես արթնացավ՝ կտրվելով խաղաղ, հաճելի երազներից:
— Ավելի լավ կլիներ քնեիր, Սեմ,— ասաց նա,— այստեղ խարույկ վառելը վտանգավոր է: Բայց ես, իրոք, ահավոր սոված եմ: Հմմ, ի՜նչ ախորժելի հոտ է տարածվել: Այդ ի՞նչ ես եփել:
— Սմեագորլի նվերն է,— բացատրեց Սեմը,— երկու ճագար: Բայց հիմա երևի փոշմանել ու եղունգներն է կրծում: Բայց մեջը Մեջը բացի մսից ոչինչ չկա, շնորհակալություն գոնե, որ համեմունք գտնվեց:
Նրանք ավելի հարմար տեղավորվեցին և սկսեցին խփշտել արգանակը հենց կաթսայից՝ փոխանցելով միմյանց գդալն ու պատառաքաղը: Եվ բացի այդ մեկ գալեթ կիսեցին ու կերան՝ մի խոսքով լավ խնջույք արեցին:
Վստահելի
1342
edits