…Ես վեր եմ կենում, ձեռքս դանդաղ տանում եմ գրպանս, իմ թափանցող, մոխրագույն աչքերը թեթեւակի կկոցված են․ այդպես ոտնաթաթերիս վրայից բարձրանում եմ կրունկներիս եւ հակառակը, կրունկներիցս ոտնաթաթերիս վրա, գրպանիցս անշտապ դուրս եմ հանում ձեռքս, բռունցքիս մեջ նռնակ է։
֊ — Իսկ սա տեսե՞լ ես,– ասում եմ ու նռնակը մոտեցնում նրա կապտավուն քթին։ «Տես, բռունցքս կսեղմեմ եւ ոչ դու կլինես, ոչ էլ այս անիծյալ գրասենյակը…»։
Նստած եմ նրա կողքին, նայում եմ նրան վճիտ աչքերով ու գլխով եմ անում։
107
֊ — այստեղ նույնիսկ,֊ ասում է հայրս,– բայց դա խիստ գաղտնի է,– ասում է հայրս,֊ հարյուրերորդից հետո էլի մասնիկներ են գտել…»։ Ուրեմն դրանք, այդտարրերը, հորս ասելով պայթելու այնպիսի ցնցող հատկություն են ի հայտ բերել, որ հնդկընկույզի չափ ռումբ լինի նետեցիր՝ մայրցամաքը չկա։ Լրագրողի մեկը գրպանում դրած բերել է, ինչ֊որ տեղ վայր ու գցել ու վերջ։ Հրթիռներ էլ պետք չեն…«Իսկ այնպես նրանք պե՞տք են»,– ասում եմ ես։ «Լակո տ,– ասում է հայրս,– ես պատերազմ, կռիվ, թոհուբոհ տեսած մարդ եմ»։ «Մեկ է, չես հասկանում»,– ասում եմ։ «Լակոտ»,– ասում է հայրս։ «Սա դեռ ի՜նչ է,– ասում է ծերուկը,– իսկ եթե հակաշխարհից ու հականյութից ստեղծեին ապա ամբողջ մոլորակին մի քորոցի գլխիկի չափն էլ հերիք
կաներ»։
֊ — Իսկ ինձ, ահա, պատմել են,– ասում եմ ես,– դա իհարկե Ամերիկայում է եղել։ Մի գաղտնի տեղ կողք֊կողքի հինգ սուզանավակ էին կանգնած։ Նավակներից մեկի նավաստուն ուղարկեցին վերեւ ձյունը մաքրելու, բայց նա կտրականապես հրաժարվեց։ Այն ժամանակ մյուսին ուղարկեցին։ Ահա հենց նրա, մյուսի եղբայրն էլ պատմել է ինձ։ Ուրեմն, նա մաքրում է, իսկ նրա տակ նավակի մեջ, հրդեհ է սկսվում ու ոչ մի կերպ հնար չի լինում հանգցնել։ Եվ հրամանատարն էլ չկա ափին է։ Իսկ այս մեկը վերեւում դեռ ոչինչ չգիտե (ձյունն է մաքրում), միայն զգում է,որ ոտքերի տակ ինչ֊որ բան է տաքանում, բայց բանի տեղ չի դնում։ Եվ հանկարծ մի ա՜խ է քաշում։ Նավակն էր պայթել, նրա հետ բոլոր մնացածները, իսկ նա, որ մաքրում էր, չգիտեմ քանի կիլոմետր մի կողմ էր նետվել ու ընկել ուղիղ ձնաթմբի մեջ։ Կապիտանն այդ ժամանակ քայլում էր ափով ու հենց այդ պահին Իավասարվել էր լապտերին։ Նա ճակատով խփվեց սյանն ու թափով վեր նետվելով մեկեն ընկավ մեռած։ Ոչ ոք կենդանի չմնաց։ Միայն նա, որ ձնաթմբի մեջ էր ընկել, կենդանի մնաց։ «Ասածդ ի՞նչ է»–զարմացավ հայրս։ «Հենց այնպես,– ասացի ես,– եւ հետո, երբ այդ ամենը պայթեց, դրա հետ մեկտեղ ինքնաշարժ ջրականներն էլ դես ու դեն թռան։ Աստված գիտե ինչքան երկար էին փնտրում դրանք, որ դուրս հանեն ջրից…»։ «Խմել չգիտե՚ս»–ասաց հայրս։
108
մանկանը։ Նա խեթ ու անվստահ ինձ է նայում։
֊ — Մի վախենա, փոքրիկ,– ասում եմ,– ես էլ եմ այս քաղաքից։
Նա աչքերը չռում է վրաս ու լռում։
֊ — Մենք միասին կապրենք,– ասում եմ ու անհեթեթ, հարբած արցունքները հոսում են այտերիս վրայով։ ֊Քեռի՛—Քեռի՛, դու հարբած ես,– ասում է տղան։ ֊ — Ես հարբած չեմ,– ասում եմ,– ես լաց չեմ լինի։ Մենք երկուսով կապրենք քաղաքում։ Դու ինձ քո բեռնատարի վարորդը կդարձնես… ֊ — Ղեկի մոտ չի կարելի հարբած լինել,– լուրջ ասում է տղան։ ֊ — Ես հարբած չեմ, էլ չե՛մ անի,– ասում եմ ես։
Ահա ես վարում եմ ձյունով լի բեռնատարը։ Չորեքթաթ սողում եմ ձյունե քաղաքի նեղլիկ փողոցներով ու առաջ եմ հրում բեռնատարը։
֊ — Քեռի, դու կկործւսնես իմ քաղաքը,– ասում է տղան։ ֊ — Չեմ կործանի,– ասում ես,– ես ամենափոքրիկ մարդն եմ։ Իմ համեմատ՝ դու հսկա ես, իսկ ես այնպես փոքրիկ եմ, որ չեմ կարող քանդել մեր քաղաքը։
Ես բեռնատարը մոտեցնում եմ ձյունե մեծ տանն ու բեռնաթափում։ Բեռնատարը կանգնեցնում եմ ձյունե ավւոո– տնակում։ Աշխատանքն ավարտված է, հիմա կարող եմ հանգստանալ։ Երկար քայլում եմ ձյունե քաղաքով ու ընտրում այն տունը, որի մեջ պիտի ապրեմ։ Վերջապես գտնում եմ։ Միայն պետք է թեթեւակի կարգի գցել։ Ու մի ծածկ սարքել մեր ձիու համար։ Ես երկար չարչարվում եմ եւ ահա այն պատրաստ է։ Հիմա կարելի է կանչել տղային։ Մեր երկուսի համար շատ ընդարձակ ու հարմարավետ կլինի այս տանը։
֊ — Փոքրի՜կ, փոքրի՜կ,– կանչում եմ։ ֊ Որտե՞ղ ես։ Ես տուն եմ դառնում։ Վատ եմ։ Գլուխս պտտվում է։ Արդեն ամեն ինչ հասկանում եմ։ Միայն սարսափելի վատ
եմ։ Կուզեի մի դույլ ջրալի կիսել խմել, հանվել ու պառկել ճերմակ, հենց նոր լվացված ու հղկված փայտե հատակին։ Այդպես պառկել ու առնել դրա թարմ, փայտե բույրն ու հեռանալ,
Որիշ ոչինչ չեմ հիշում։ Առավոտ վաղ բացում եմ աչքերս ու տեսնում, որ հանված եմ ու պառկած անկողնուս մեջ։ Կողքիս կանգնած է մայրս հոգատար ու տխուր։ Ես ամաչում եմ, սարսափելի ամաչում, ուզում եմ չքվել, անէանալ, այնպես, որ մնա միայն մաքուր ու հարթ անկողինը։ Ու նորից անտեսանելի եմ ուզում դառնալ։
֊ — Բան չկա, Վիտյա,– ասում է մայրս։– Ամեն ինչ լավ է լինելու։ Մայրդ միշտ քո կողքին կլինի…
Ավելի լավ է տան սպանեն, քան այդպիսի բան ասեն։ Ես զգում եմ, որ հիմա որդի պես կսկսեմ սողալ ու գալարվել։ Ես ատում եմ ինձ։
֊ — Դու ներիր ինձ, մայրիկ,– ասում եմ ես ու հապշտապ, գրեթե գողունի դուրս վազում։
Ես գնում եմ ավտոբուսով ու այս անգամ ինձ չի հաջողվում դառնալ ո՛չ թռչող մարդ, ոչ հիպնոսող, ոչ խուզարկու։ Ես միայն հիշում եմ այդ մասին։ Եվ տարօրինակ մի բան եմ հայտնաբերում հիշելով։ Նախկինում, ինչ֊որ ժամանակ, թվում է վաղուց֊վաղուց, ես պարզապես թռչում էի, պարզապես անտեսանելի էի, սխրանքներ էի գործում ու մեռնում էի վիրավորանքից։ Եվ անգամ չէի նկատում, թե ինչպես եմ անում այդ։ Իսկ այժմ, թվում է դա սկսվել է շատ վաղուց, իմ ցանկացած երազանքը հիմար ու փուչ, հենց երազանքի մեջ էլ տխուր վախճան է ունենում։ Եվ ոչ հաղթանակ կա դրանում, ոչ ցնծություն։ Միշտ կասկածանք կամ հիասթափություն է լինում ու ենթադրվող տխուր ավարտ։ Եվ դա փուչ ու հիմար երազանքի մեջ անգամ… Եվ հենց դա՞ է փորձը։ Հենց դա միայն այլանդակության չափ մեծացած այդ բա՞նն է իմաստությունը։ Ու այդպես ճարպկորեն էլ կպառավեմ աննկատելիորեն հրաժարվելով սրանից֊նրանից՝ ասելով՝ ի՜նչ միամիտ ու հիմար էի ես այն ժամանակ, ինչպե՜ս ոչինչ չգիտեի ու չէի հասկանում։ Եվ միաժամանակ հանգստավետություն ու գոհություն կզգամ… գրողի ծոցը… գրողի ծոցը…
120
֊ — Դե ինչպե՞ս, Վիտյա՛,– ասում է նա։– Ի՞նչ էր պատահել
ձեզ։
Ես հանկարծ զգում եմ, որ ուժ չունեմ ստելու ու լռում եմ։
֊ — Դուք հիվա՞նդ էիք։ ֊ — Ոչ,– ասում եմ ես։ ֊ — Հապա ի՞նչ էր եղել,– զարմանում է ղեկավարս։ ֊ — Ես չկարողացա,– ասում եմ ու ստորաբար մտածում՝ առայժմ ճշմարտությունն եմ ասում, իսկապես չէի կարող, եւ այդպիսով ազնվությունս չի տուժում։
Ղեկավարս ջանում է նրբանկատ լինել ու չի շարունակում հարցուփորձը։ Հենց դրան էլ սպասում էի, մտածում եմ։ Ես ամաչում եմ ու աշխատում վանել այդ զգացումը։
֊ — Իսկ ուղղումներն արե՞լ եք,– հարցնում է ղեկավարս։ ֊ — Դեռ չեմ հասցրել,– ասում եմ ու մխիթարում ինքս ինձ։ «Չէ՞ որ իսկապես չեմ հասցրել…»։ ֊ — Ինչպե՞ս թե, Վիտյա,– ասում է ղեկավարս,– գնանք իմ առանձնասենյակը։– Ես քարշ եմ գալիս մինչեւ աոանձնասենյակ։ Ղեկավարս թրմփում Է բազկաթոռին, բազկաթոռը տեղի Է տալիս նրա տակ։ Ես կանգնում եմ սեղանի մոտ ու չեմ նայում նրան։ Նրա կոկիկ սեղանին տեսնում եմ ամերիկյան ամրակիչը եւ հայացքս չեմ կարողանում կտրել դրանից։
Ես լռում եմ։ Ղեկավարս նորից Է դիմում իր նշանավոր նրբանկատությանն ու այլեւս ոչինչ չի հարցնում։ Նա ինքն Է սկսում խոսել։
֊ — Ախր սա ինչի՞ Է նման, Վիտյա՛։ Ես ճանաչում եմ քո հորը։ Դու որդուս հետ միասին ես սովորել… Գիտես, թե ինչպես եմ քեզ վերաբերվում։ Դու չէ՞ որ խելացի, ընդունակ երիտասարդ ես, շնորհալի… Ինչո՞վ հապա բացատրել քո վերաբերմունքը։ ֊ — Ես լռում եմ։ Ես գիտեմ լավ է չխոսեմ։ Հավանաբար նա իրո՛ք վատ չի վերաբերվում ինձ։ Հավանաբար նա ուզում է ընդառաջ գնալ եւ թողնել, չհեռացնել, թեպետ ես չարդարացրի ինձ։ Հավանաբար նա ինձ էլի ժամանակ կտա, որպեսզի ցույց տամ իմ կարողությունները։ Լավն այն է, որ ազնիվ խոսքեր չտամ։ Դա ավելի ազնիվ է։ Լավ է լռել ու սաւսսել, մինչեւ նա ինքը կորոշի ամեն ինչ եւ ուսիս թփթփացնելով՝ կարձակի։
121
Ղեկավարս ձգում է դադարը, ապա շարունակում։
֊ — Ախր, հասուն մարդ ես, Վիտյա… Դու չէ՞ որ լավ ես հիշում ձեր շրջանավարտներին… Կուխարսկին, Պոտյոխինն ու Մյասնիկովն արդեն ասպիրանտներ են, Մոսկվինն ու Նոմո– կոնովը խոշոր հեռանկարային ինստիտուտների գիտաշխատողներ։ Զապորոժչենկոն արդեն կապիտան է… Իսկ դու չէ՞ որ պակաս ընդունակ չէիր, քան նրանք։
Նա դարձյալ ձգում է դադարը եւ խոսում է արդեն կատակի
տալով։
֊ — Փորձնական ժամկետն ավարտվե՞ց։ Ավարտվեց։ Եվ ի՞նչ դուրս եկավ։ Ֆո՛ւկ։ Ես, իհարկե, կարող եմ քեզ էլի հնարավորություն տալ, բայց պիտի վստահ լինեմ…
Ես կանգնած եմ։ Ես լռում եմ։ Դա դեռ կեղծիք չէ։
֊Ահա—Ահա, ուրեմն, Վիտյա…
Լուռ մի իրարանցում է բռնկվում իմ մեջ։ Առանձնասենյակում ամեն ինչ մի կողմ է լողում։ Եվ ամենը մշուշվում է։ Այլեւս ոչինչ չեմ տեսնում, չեմ լսում։