Changes
— Որովհետև ես դուրս չեմ գալու։
Նա կուչ եկած նստել էր բազկաթոռին, ուսերին գցած էժանագին չթե մի կիմոնո։ Դա նիհար, անբարետես արտաքինով մի էակ էր՝ շատ վատ ատամներով, թեև այդ վայրկյանին նա Ռավիկին թվում էր ավելի գեղեցիկ, քան Տրոյացի Հելենան։ Այդ աղջիկը կյանքի մի փոքրիկ կտոր էր, որին նա իր ձեռքերով էր ազատել։ Ճիշտ է, հպարտանալու առանձնապես ոչինչ չկար, չէ որ դրանից քիչ առաջ նա մյուսին կորցրել էր։ Գուցե հաջորդին նույնպես կորցնի։ Վերջիվերջո նա կկորցնի բոլորին և իրեն նույնպես: նույնպես։ Բայց այս մեկը տվյալ դեպքում փրկված էր։
— Քիչ հաճույք կա այսպիսի եղանակին սրա-նրա տուն կանացի գլխարկներ տանել։
— Մեսյո Ռավիկ,— արժանապատվությամբ ասաց բուժքույրը,— դուք կարող եք չանհանգստանալ իմ անձնական գործերի համար։ Այլապես ես հարկադրված կլինեմ բողոքել բժիշկ Վեբերին։
— Դուք առանց այդ էլ ամբողջ օրը դրանով եք զբաղված։— Ռավիկը ուրախությամբ նկատեց, թե ինչպես նրա այտերին երկու կարմիր բիծ հայտնվեցին։— Էժենի, ինչո՞ւ են աստվածավախ մարդիկ այդքան հազվադեպ հանդուրժող լինում։ Ամենաթեթև բնավորությունը ցինիկներինն է։ Իսկ ամենաանտանելին՝ իդեալիստներինը։ Արդյո՞ք սա ձեզ մտածելու հիմք չի տալիս,տալիս։
— Փառք աստծո, ոչ։
— Այ այնտեղ պրոֆեսորը վերջացրեց։ Լևիի հետ էր խաղում։ Տարավ, ինչպես միշտ։
Ռավիկր գնաց շախմատի տախտակն ու ֆիգո։րաները ֆիգուրաները բերելու։
— Երկար խաղացիք, պրոֆեսոր,— ասաց նա։— Համարյա օրվա երկրորդ կեսը։
Լևին, նրա խաղընկերը, հանկարծ ինչ-որ բան մրթմրթաց։ Հետո լռեց և, վախեցած շուրջը նայելով, հետևեց պրոֆեսորին։
Նրանք խաղացին երկու պարտիա։ Որից հետո Մորոզովը տե-ից տեղից կանգնեց։
— Ես պետք է գնամ, որպեսզի դռները բացեմ մարդկության ծաղիկների առաջ։ Ինչո՞ւ այլևս չես երևում մեր կողմերում։
— Անանձնագիր փախստական լինելով հանդերձ, դու քեզ բավական հանդուգն ես պահում — հաճախում ես Փարիզի ամենաբարձրաճաշակ ռեստորանները։
— Դրանք միակ տեղերն են, որտեղ մարդ իրեն լրիվ ապահով է զգում։ զգում, Բորիս։ Եթե մարդ իրեն փախստականի պես պահի, իսկույն կճանկեն։ Դու ինքդ դա պետք է իմանաս, դու նանսենյան անձնագրի տեր։
— Ճիշտ է։ Իսկ ո՞ւմ հետ ես գնալու։ Չլինի գերմանական դեսպանի։ Որպես նրա հովանավորյալ։